Համարը 
N 40-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.02.08/03(137)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
02.02.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
02.02.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.02.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 
14.06.2012

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2010 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 110 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«02» փետրվարի 2010թ.

N 40-Ն

 ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 110 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 110 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության հաստիքների ընդհանուր քանակը 368 միավոր, այդ թվում`

փրկարար ծառայության հաստիքներ (պաշտոններ) – 353 միավոր

ազատ վարձու աշխատողներ – 15 միավոր».

2) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածում 13-րդ կետի «Ժզ» ենթակետում «վարչապետի» բառը փոխարինել «կառավարության» բառով.

3) որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2010 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«02» փետրվարի 2010թ.

թիվ 40-Ն որոշման 

 

 

 

«Հավելված 2 

ԼՂՀ կառավարության

«28» փետրվարի 2005թ.

թիվ 110 որոշման 

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼՂՀ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

1. Փրկարար ծառայության տնօրենի աշխատակազմ

 

Վարչություններ

2. Օպերատիվ կառավարման վարչություն

3. Բնակչության և տարածքների պաշտպանության վարչություն

4. Հրշեջ-փրկարար ուժերի վարչություն

 

Բաժիններ

5. Կադրերի բաժին

6. Ֆինանսական և սոցիալական ապահովության բաժին

7. Նյութատեխնիկական ապահովման բաժին

8. Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

1. Պետական հակահրդեհային հսկողության տեսչություն

 

III. Տարածքային ստորաբաժանումներ

1. Ստեփանակերտ քաղաքի հրշեջ-փրկարարական մաս

2. Ասկերանի շրջանային հրշեջ-փրկարարական մաս

3. Մարտակերտի շրջանային հրշեջ-փրկարարական մաս

4. Մարտունու շրջանային հրշեջ-փրկարարական մաս

5. Հադրութի շրջանային հրշեջ-փրկարարական մաս

6. Շուշիի շրջանային հրշեջ-փրկարարական մաս

7. Քաշաթաղի շրջանային հրշեջ-փրկարարական մաս

8 . Շահումյանի շրջանային հրշեջ-փրկարարական մաս»:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ