Համարը 
N 234
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
22.08.2001
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
22.08.2001
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի ԹԻՎ 96 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“22” օգոստոսի 2001թ.

N 234

 ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի ԹԻՎ 96 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

,,Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին,, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 18-ի ,,Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անշարժ գույքի կադաստրային ծածկագրման կարգը հաստատելու մասին,, թիվ 96 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1. ա/ որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

,,2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությանը` մեկամսյա ժամկետում անշարժ գույքի կադաստրային տարածքների և ենթատարածքների ծածկագրերը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչություն ընդունման և պետական գրանցման համար:,,.

բ/ որոշմամբ հաստատված ,,Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրային ծածկագրման կարգ,,-ում`

1-ին կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-րդ կետով.

,,2. Անշարժ գույքի կադաստրային ծածկագիրն իրենից ներկայացնում է ազգային դասակարգիչ և ձևակերպվում է տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման միասնական համակարգի ստանդարտների պահանջներին համապատասխան:,,:

Այդ կապակցությամբ կարգի 2-րդ և 3-րդ կետերը համարել համապատասխանաբար 3-րդ և 4-րդ կետեր.

4-րդ կետի ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

,,ա/ թվերի առաջին խումբը կադաստրային տարածքի` շրջանի ծածկագիրն է` կազմված երկնիշ թվային կոդից և սկսվում է 01-ից,,.

,,բ/ թվերի երկրորդ խումբը կադաստրային ենթատարածքի` համայնքի ծածկագիրն է` կազմված եռանիշ թվից և սկսվում է 001-ից,,.

,,գ/ եթե անշարժ գույքի միավորը գտնվում է շրջանի վարչական տարածքում, բայց համայնքի վարչական սահմաններից դուրս /կադաստրային սեկտոր/, ապա այն նույնպես ծածկագրվում է թվերի երկրորդ խմբով և սկսվում է 801-ից,,.

,,դ/ թվերի երրորդ խումբը կադաստրային թաղամասի ծածկագիրն է` կազմված եռանիշ թվից և սկսվում է 001-ից,,.

,,ե/ թվերի չորրոդ խումբը հողամասի ծածկագիրն է` կազմված եռանիշ թվից և սկսվում է 001-ից:

Հողամասին ամրակայված շենքերին, շինություններին տրվում են առանձին կադաստրային ծածկագրեր` կազմված եռանիշ թվից, որոնք սկսվում են 001-ից: Շենքերի, շինությունների մաս հանդիսացող անշարժ գույքի առանձին միավորներին /բնակելի և ոչ բնակելի տարածքներին/ տրվում է եռանիշ թվից բաղկացած ծածկագիր, որն սկսվում է 001-ից:,,:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ