Համարը 
N 96
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.05.1999
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
18.05.1999
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.06.1999
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"18" մայիսի 1999թ.

 N 96

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անշարժ գույքի կադաստրային ծածկագրման կարգը (կցվում է):

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությանը` եռամսյա ժամկետում հաստատել կադաստրային տարածքների, ենթատարածքների, սեկտորների, թաղամասերի ու անշարժ գույքի միավորների ծածկագրերը` ըստ շրջանների և համայնքների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ժ. ՊՈՂՈՍՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1999թ. մայիսի 18-ի

թիվ 96 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրային ծածկագրման

 

1. Անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը թվերի համակցություն է, որը համապատասխանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանմանը ու անշարժ գույքի միավորին և պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ միավորը գոյություն ունի որպես ֆիզիկական և իրավական մեկ ամբողջություն:

2. Անշարժ գույքի հաշվառման, գնահատման և պետական գրանցման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը բաժանվում է կադաստրային տարածքների, ենթատարածքների, սեկտորների, թաղամասերի ու անշարժ գույքի միավորների:

3. Կադաստրային ծածկագիրն ունի հաստատուն և աստիճանական կառուցվածք` բաղկացած թվերի հետևյալ խմբերից.

3.1. Առաջին խումբը կազմված է երկնիշ թվից ու սկսվում է 01-ից, որը կադաստրային տարածքի ծածկագիրն է և համապատասխանում է շրջանի տարածքին:

3.2. Երկրորդ խումբը կազմված է եռանիշ թվից ու սկսում է`

ա/ 001-ից, որը կադաստրային ենթատարածքի ծածկագիրն է և համապատասխանում է համայնքի տարածքին.

բ/ 801-ից, որը կադաստրային սեկտորի ծածկագիրն է և համապատասխանում է շրջանի վարչական սահմանում առկա, բայց համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքին:

3.3. Երրորդ խումբը կազմված է երկնիշ թվից ու սկսում է 01-ից, որը կադաստրային թաղամասի ծածկագիրն է և համապատասխանում է բնակավայրի թաղամասի տարածքին:

3.4. Չորրորդ խումբը կազմված է վեցանիշ թվից ու սկսում է 000001-ից, որը անշարժ գույքի միավոր հողակտորի ծածկագիրն է և համապատասխանում է հողամասի տարածքին:

3.5. Հինգերորդ խումբը կազմված է եռանիշ թվից ու սկսում է 001-ից, որը հողամասի վրա կառուցված միավոր շենքի կամ շինության ծածկագիրն է:

3.6. Վեցերորդ խումբը կազմված է եռանիշ թվից ու սկսում է 001-ից, որը միավոր շենքի կամ շինության բնակելի կամ ոչ բնակելի տարածքի համարն է: