Համարը 
N 463-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.07.15/14(281)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
14.07.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
14.07.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.07.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի
N 96 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիսի 2015թ.

N 463-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 96 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 18-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անշարժ գույքի կադաստրային ծածկագրման կարգը հաստատելու մասին» N 96 որոշման 1-ին կետով հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անշարժ գույքի կադաստրային ծածկագրման կարգը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

 2015 թվականի հուլիսի 14-ի N 463-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՄԱՆ

 

1. Անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը թվերի համակցություն է, որը համապատասխանում է անշարժ գույքի միավորին և պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ միավորը գոյություն ունի որպես ֆիզիկական և իրավական մեկ ամբողջություն։

2. Անշարժ գույքի կադաստրային ծածկագիրն իրենից ներկայացնում է ազգային դասակարգիչ և ձևակերպվում է տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման միասնական համակարգի ստանդարտների պահանջներին համապատասխան:

3. Անշարժ գույքի հաշվառման, գնահատման և պետական գրանցման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը բաժանվում է կադաստրային տարածքների, ենթատարածքների, սեկտորների, թաղամասերի և միավորների։

4. Կադաստրային ծածկագիրն ունի հաստատուն և աստիճանական կառուցվածք` բաղկացած թվերի հետևյալ խմբերից.

1) թվերի առաջին խումբը կադաստրային տարածքի` շրջանի ծածկագիրն է՝ կազմված երկնիշ թվային կոդից և սկսվում է 01-ից: Ստեփանակերտ քաղաքի կադաստրային ծածկագիրն է 01-001.

2) թվերի երկրորդ խումբը կադաստրային ենթատարածքի` համայնքի ծածկագիրն է` կազմված եռանիշ թվից և սկսվում է 001-ից.

3) եթե անշարժ գույքի միավորը գտնվում է շրջանի վարչական տարածքում, բայց համայնքի վարչական սահմաններից դուրս (կադաստրային սեկտոր), ապա այն նույնպես ծածկագրվում է թվերի երկրորդ խմբով և սկսվում է 901-ից.

4) թվերի երրորդ խումբը կադաստրային թաղամասի ծածկագիրն է` կազմված քառանիշ թվից և սկսվում է 0001-ից.

5) թվերի չորրորդ խումբը հողամասի ծածկագիրն է` կազմված քառանիշ թվից և սկսվում է 0001-ից:

Հողամասին ամրակայված շենքերին, շինություններին տրվում են առանձին կադաստրային ծածկագրեր` կազմված եռանիշ թվից, որոնք սկսվում են 001-ից: Շենքերի, շինությունների մաս հանդիսացող անշարժ գույքի առանձին միավորներին (բնակելի և ոչ բնակելի տարածքներին) տրվում է եռանիշ թվից բաղկացած ծածկագիր, որն սկսվում է 001-ից:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկրատեղեկատվական օբյեկտների ծածկագրումը կատարվում է սույն որոշման պահանջներին համապատասխան։

6. Գծային ինժեներական ենթակառուցվածքների համար ընդունվում են հետևյալ միանիշ հայերեն (լատիներեն) կոդային նշանակումները՝

1) Ա (A) – ավտոճանապարհ

Ք (C) – կոյուղի

Գ (G) – գազ

Կ (K) – կապ

ՎԻ (W) – ջրագիծ

Է (E) – էլեկտրական գծեր

Ռ (R) – երկաթգիծ.

2) գծային ինժեներական ենթակառուցվածքի գտնվելու տեղադիրքին համապատասխան՝ ընդունվում են հետևյալ միանիշ հայերեն (լատիներեն) կոդային նշանակումները՝

ս (ս) – ստորգետնյա

վ (g) – վերգետնյա.

3) համայնքի կտրվածքով տվյալ գծային ինժեներական ենթակառուցվածքին տրվում է քառանիշ ծածկագիր` սկսվում է 0001-ից, որի սկզբում նշվում են համապատասխան գծային ինժեներական ենթակառուցվածքի հայերեն (լատիներեն) կոդային նշանակումները` ըստ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի:

7. Ծածկագրերի լրացման կարգը սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը:

8. Սույն կարգով նախատեսված փոփոխությունները չեն տարածվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց առաջ իրականացված անշարժ գույքի ծածկագրման աշխատանքների վրա։

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ