Համարը 
N 77
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
22.04.1997
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
22.04.1997
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.04.1997
Ուժը կորցնելու ամսաթիվը 
23.11.2002

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

"22" ԱՊՐԻԼԻ 1997թ.

N 77

ք.Ստեփանակերտ

г.Степанакерт

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, կառուցվածքը և կոլեգիայի կազմը հաստատելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ԼՂՀ կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, կառուցվածքը և կոլեգիայի կազմը (կցվում են` հավելվածներ թ. 1,2,3):

2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1996թ. հուլիսի 23-ի «ԼՂՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության կանոնադրությունը, կառուցվածքը և կոլեգիայի կազմը հաստատելու մասին» թիվ 173 որոշումը:

 

 

ԼՂՀ վարչապետ

 ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

 

 

 

Հավելված թ. 1

ԼՂՀ կառավարության

«22» ապրիլի 1997թ. 

թիվ 77 որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունը /այսուհետ` նախարարություն/ գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է կրթության և գիտության համակարգի կառավարումը` ենթարկվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթական և գիտական համակարգերը ներառում են ԼՂՀ կրթադաստիարակչական և գիտական հաստատությունները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները` անկախ սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից:

2. Նախարարությունը պատասխանատվություն է կրում կրթության և գիտության բնագավառներում տիրող վիճակի, դրանց հեռանկարային զարգացման, գիտատեխնիկական և կառուցվածքային քաղաքականության, այդ ոլորտներում սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության ապահովման համար:

3. Նախարարությունն իրավաբանական անձ է, ունի ԼՂՀ պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք ու դրոշմակնիք:

 

2. Նախարարության հիմնական խնդիրները և գործառույթները

 

4. Նախարարության հիմնական խնդիրներն են.

ա/ կրթության և գիտության համակարգում ԼՂՀ միասնական պետական քաղաքականության իրականացումը և դրա կենսագործման նկատմամբ վերահսկողությունը.

բ/ կրթության և գիտության բովանդակային ու կառուցվածքային բարեփոխումը, նրանց առաջանցիկ զարգացման ապահովումը.

գ/ կրթության և գիտության զարգացման հեռանկարային ու նպատակային, ինչպես նաև միջպետական համագործակցության շրջանակներում գիտատեխնիկական ծրագրերի մշակումն ու դրանց իրագործման ապահովումը.

դ/ մատաղ սերնդի ֆիզիկական ու հոգևոր, ինչպես նաև մասնագիտական ու մտավոր զարգացման համար բարենպաստ պայմանների ու հնարավորությունների ապահովումը.

ե/ կրթության և գիտության ոլորտներում արդյունավետ հարաբերությունների ձևավորումը.

զ/ կրթական և գիտական ոլորտների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական ակտերի նախագծերի մշակմանն ու նշված ուղղություններով ԼՂՀ պետական քաղաքականության ձևավորմանը մասնակցելը.

է/ կրթական ու գիտական համակարգերի տեղեկատվական ապահովումը, ուսումնական և մեթոդական միջոցների, նորմատիվ փաստաթղթերի ստեղծումը.

ը/ հասարակության համաչափ զարգացման պահանջներին և միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ մասնագետների պատրաստումը, նախարարության հաստատությունների դասախոսական, մանկավարժական կադրերով ապահովումը.

թ/ անկախ սեփականության ձևից, կրթական հաստատությունների գործունեության ներդաշնակումը և դրանց արդյունավետ աշխատանքի կազմակերպման նախադրյալների ստեղծումը.

ժ/ կրթության միջազգային փորձի ուսումնասիրումը, այդ նպատակով գիտամանկավարժական աշխատողների, ուսուցիչների, ուսանողների և աշակերտների արտասահման գործուղումների կազմակերպումը.

ժա/ կրթության և դաստիարակության հիմնախնդիրների վերլուծությունն ու ընդհանրացումը, կրթության զարգացման կենտրոնների ստեղծումը.

ժբ/ հատկացված բյուջետային միջոցների նպատակային ծախսման ապահովումը, կրթադաստիարակչական աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման նկատմամբ վերահսկողությունը.

ժգ/ կրթական և գիտական ոլորտների զարգացման հարցերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմինների ու կազմակերպությունների, Հայ առաքելական եկեղեցու, ինչպես նաև օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցումը:

5. Իր հիմնական խնդիրներին համապատասխան նախարարությունը`

ա/ ապահովում է երեխաների պարտադիր տարրական և հիմնական կրթությունը, պայմաններ է ստեղծում միջնակարգ և միջնակարգ մասնագիտական տեխնիկական կրթության իրականացման համար և միջոցներ ձեռնարկում կրթության բազմաձևության ընդլայնման համար.

բ/ վերահսկում է պետական կրթական չափորոշիչների պահպանումը պետական և ոչ պետական կրթական հաստատություններում.

գ/ ապահովում է հանրապետությունում գիտական հետազոտությունների և մշակումների վերլուծությունը, ընդհանրացումը, համակարգումը և կատարման վերահսկողությունը.

դ/ կրթության և գիտության աչքի ընկած աշխատողների նկատմամբ կիրառում է բարոյական, նյութական և այլ խրախուսման միջոցներ.

ե/ մշակում է համակարգի տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերը.

զ/ մասնակցում է կրթության և գիտության պետական պատվերների նախագծերի մշակմանը.

է/ ապահովում է կրթության և գիտության ինտեգրացումը.

ը/ հաստատում է օրինակելի ուսումնական պլաններ ու ծրագրեր, մշակում ու հրատարակում ուսուցման ու դաստիարակության վերաբերյալ մեթոդական հանձնարարականներ.

թ/ սահմանում է պետական հանրակրթական հաստատության տարեկան ուսումնական օրացուցային ժամանակացանկը, սովորողների գիտելիքների գնահատման համակարգը, առաջադիմության ու հաճախման գրանցման, դասարանից դասարան, կուրսից կուրս փոխադրման, ինչպես նաև ավարտական, պետական քննությունների, դիպլոմային նախագծումների աշխատանքների պատրաստման և անցկացման կարգն ու պայմանները.

ժ/ իրականացնում է կրթության և գիտության համակարգերի ուսումնագիտական և տեղեկատվական ապահովումը.

ժա/ ոլորտում կազմակերպում է գիտական հետազոտությունների անցկացումը, ձևավորում է հիմնարար և կիրառական հետազոտությունների, փորձարարական կոնստրուկտորական մշակումների, փորձնական արտադրությունների պետական պատվերների նախագծերը.

ժբ/ սահմանում է ԼՂՀ պետական կրթական հաստատություններում սովորողների և ուսանողների ընդունելության կարգն ու պայմանները, սովորողների արձակուրդների ժամկետները.

ժգ/ սահմանում է պետական կրթական համակարգի դասախոսական, մանկավարժական և ղեկավար աշխատողների վերապատրաստման, ինչպես նաև ատեստավորման կարգն ու պայմանները, կազմակերպում նրանց վերապատրաստման ու ատեստավորման աշխատանքը.

ժդ/ մասնակցում է կրթական հաստատությունների դասախոսների, մանկավարժների և մյուս աշխատողների, ուսանողների ու սաների սոցիալական պաշտպանվածության հանրապետական ծրագրերի մշակմանը.

ժե/ մշակում է կրթության և գիտության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ և ներկայացնում ԼՂՀ կառավարության քննարկմանը.

ժզ/ սահմանում է համակարգի կրթական հաստատությունների տեսչավորման կարգը, օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացնում հաստատությունների տեսչական ստուգումները.

ժէ/ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է ԼՂՀ պետական և ոչ պետական կրթական հաստատությունների հավատարմագրումը, ոչ պետական կրթադաստիարակչական հաստատությունների լիցենզավորումը, ինչպես նաև սահմանված կարգով բարձրագույն կրթություն ստացած շրջանավարտների հավատարմագրումը.

ժը/ հաստատում է իր ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների մանկավարժադասախոսական և ղեկավար կադրերի ընտրության, նշանակման և տեղաբաշխման կարգը.

ժթ/ միջազգային կապեր է հաստատում օտարերկրյա պետությունների կրթագիտական կառուցվածքների հետ.

ի/ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է նախարարության համակարգի ուսումնական հաստատությունների բյուջետային հատկացումների բաշխումը և վերահսկում նրանց ֆինանսական գործունեությունը.

իա/ կրթության հարցերով համագործակցում է շրջանային, քաղաքային վարչակազմերի հետ.

իբ/ աջակցում է կրթության հիմնադրամի, կրթասիրաց միության և մանկավարժական ընկերությունների ստեղծմանը.

իգ/ սահմանում է ոչ մասնագիտական կրթությամբ անձանց կրթական հաստատություններում մանկավարժական աշխատանքի անցնելու կարգն ու պայմանները.

իդ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, գործադիր իշխանության տեղական մարմինների հետ համատեղ կազմակերպում է ուսումնադաստիարակչական բնույթի միջոցառումներ, կրթության և գիտության հարցերով համաժողովներ, խորհրդակցություններ և այլ միջոցառումներ.

իե/ ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հրատարակում է ամսագրեր, մանկավարժական, մանկապատանեկան թերթեր, հանդեսներ, տեղեկագրեր ու պարբերականներ:

 

3. Նախարարության աշխատանքի կազմակերպումը

 

1. Նախարարության համակարգը ընդգրկում է իր ենթակայության տակ գտնվող բարձրագույն, միջնակարգ մասնագիտական, հանրակրթական, մասնագիտական տեխնիկական, նախադպրոցական և մանկապատանեկան արտադպրոցական պետական կրթական հաստատությունների, Արցախի պետական համալսարանի, ԼՂՀ կադրերի վերապատրաստման ու ատեստավորման հանրապետական ինստիտուտի, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը:

2. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է աշխատանքային ծրագրերին ու պլանին համապատասխան:Նախարարության աշխատանքային պլանն ու ծրագրերը կազմվում են հունվար-դեկտեմբեր ամիսների ընդգրկմամբ:

3. Նախարարությունը կրթությանը և գիտությանը վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով ենթակա հաստատությունների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ԼՂՀ գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը:

Նախարարությունը ԼՂՀ մյուս նախարարությունների ու գերատեսչությունների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման ու լուծման համար:

4. Նախարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է կրթության և գիտության ոլորտի պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները:

Նախարարությունը համակարգի կրթական հաստատություններում, ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապահովում է պետական սեփականության պահպանությունը:

5. Նախարարությունը`

ա/ ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ ու դրանց հիման վրա և ի կատարումն դրանց` իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է նախարարությանը ենթակա մարմինների, կրթական հաստատությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.

բ/ մյուս նախարարությունների հետ համատեղ անհրաժեշտության դեպքում արձակում է հրամաններ և հրահանգներ.

գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն է տալիս այդ գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

դ/ իրականացնում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողությունը` ներառյալ հիմնադիր փաստաթղթերի ու նրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության վերահսկումը.

ե/ կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում համակարգի հաստատությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից տրված հրամաններն ու հրահանգները:

6. Նախարարությունը ոլորտի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:

7. Կրթության բնագավառի ընդհանուր կարգավորման և համակարգման վերաբերյալ հրամաններն ու մեթոդական ցուցումները պարտադիր են բոլոր ուսումնական հաստատությունների համար` անկախ գերատեսչական ենթակայությունից:

8. Նախարարության համակարգի հանրակրթական և մշակութային հաստատությունների ղեկավարումն ու վերահսկողությունը իրականացվում է շրջանային /քաղաքային/ վարչակազմերի կրթության բաժինների միջոցով, որոնց համար պարտադիր է նախարարության հրամանների ցուցումների և գիտամեթոդական հրահանգների կատարումը:

9. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը` ԼՂՀ վարչապետի առաջարկությամբ:

Նախարարն ունի տեղակալ, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` նախարարի համաձայնությամբ:

15. Նախարարը`

ա/ պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների համար.

բ/ սահմանում է նախարարի տեղակալի, վարչությունների ու բաժինների պետերի և նախարարության մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` նախարարությանը ենթակա պետական կառավարման այլ հանրապետական մարմինների, կրթական հաստատությունների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության համար.

գ/ կատարում է պարտականությունների բաշխում.

դ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, կառուցվածքը և հաստիքացուցակը.

ե/ հաստատում է նախարարության, նրա կոլեգիայի աշխատանքային ծրագրերն ու աշխատակարգը, կառուցվածքային ստորաբաժանումների, համակարգի կրթական ու գիտական հաստատությունների և հիմնարկների, կազմակերպությունների կանոնադրությունները.

զ/ առաջարկում է նախարարության կոլեգիայի անդամների թիվը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի կազմը.

է/ կազմակերպում և ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.

ը/ օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային պայմանագրեր է կնքում նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հետ.

թ/ սահմանված կարգով առաջարկություն է ներկայացնում շրջանային, քաղաքային վարչակազմերին` կրթության շրջ /քաղ/ բաժնի ղեկավարի պաշտոնին անհամապատասխանության վերաբերյալ.

ժ/ իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

11. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալը:

12. Նախարարությունն ունի կոլեգիա, որի անհատական կազմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:Կոլեգիայի կազմում ընդգրկվում են նախարարը /նախագահ/, նրա տեղակալը` ի պաշտոնե, նախարարության այլ ղեկավար աշխատողներ, ինչպես նաև կրթական հաստատությունների ու գիտամանկավարժական հիմնարկների ղեկավար աշխատողներ:

13. Նախարարության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում ոլորտի զարգացման հիմնական հարցերը և նախարարության գործունեության այլ հարցեր, քննարկում իրեն ենթակա պետական կառավարման մարմինների, կրթական հաստատությունների ու կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում նախարարության վարչությունների և բաժինների, նախարարությանը ենթակա պետական կառավարման այլ հանրապետական մարմինների, կրթական հաստատությունների, ձեռնարկությունների, կազմակերպությունների ղեկավարների հաշվետվությունները:

Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` դրանց մասին զեկուցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը կամ վարչապետին, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել ԼՂՀ կառավարությանը կամ վարչապետին:

14. Նախարարությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների ժամանակին քննարկումը` հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի հաստատությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

15. Նախարարության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

 

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված թ. 2

ԼՂՀ կառավարության

«22» ապրիլի 1997 թ.

թիվ 77 որոշման

 

ԼՂՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

1. Ղեկավարություն (նախարար, նախարարի տեղակալ),

 

2. Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության ու գիտության վարչություն,

 

3. Ընդհանուր միջնակարգ կրթության վարչություն,

 

4. Ֆինանսատնտեսական ծառայություն,

 

5. Ընդհանուր բաժին:

 

 

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված թ. 3

ԼՂՀ կառավարության

«22» ապրիլի 1997 թ.

թիվ 77 որոշման

 

ԼՂՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱԶՄԸ

 

Գրիգորյան Համլետ Վաղարշակի -

ԼՂՀ կրթության և գիտության

նախարար-կոլեգիայի նախահագ

 

Ասրյան Սլավիկ Արմիկի -

Նախարարի տեղակալ

 

Արզումանյան Սոս Ռուբենի -

Նախարարության ընդհանուր

միջնակարգ կրթության վարչության

պետ

 

Ավանեսյան Արվիդ Վազգենի -

Ասկերանի շրջանի վարչակազմի

կրթության բաժնի վարիչ

 

Բաղդասարյան Վիոլետա Վաղարշակի -

Ստեփանակերտի Ս. Նովայի

անվան երաժշտական

ուսումնարանի տնօրեն

 

Մինասյան Մելս Վաչագանի -

նախարարության գլխավոր

մասնագետ

 

Ադամյան Կառլեն Նիկոլայի -

Արցախի պետական համալսարանի

ռեկտոր

 

Դավթյան Բահաթուր Ղևոնդի -

ԼՂՀ կադրերի վերապատրաստման

և ատեստավորման ինստիտուտի

տնօրեն

 

Մարգարյան Կառլեն Սարգսի -

Ստեփանակերտ քաղաքի

վարչակազմի կրթության բաժնի

վարիչ

(թիվ 3 հավելվածը լրաց., փոփ. 24.08.1999 N 62, փոփ. 03.10.2000 N 204)

 

 

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ