ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«14» մարտի 2012թ. |
N 111-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 722 ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 922 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի «Չաշխատող կանանց համար հղիության և ծննդաբերության նպաստ սահմանելու մասին» N 722 որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հղիության և ծննդաբերության նպաստ (այսուհետ՝ նպաստ) հատկացվում է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված՝ հղիության և ծննդաբերության նպաստի իրավունք չունեցող կանանց:».
2) 3-րդ կետի «2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում» բառերը փոխարինել «2-րդ կետում» բառերով.
3) 4-րդ կետից հանել ««Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալության» բառերը:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 23-ի «Վարձու աշխատողի մահվան դեպքում թաղման նպաստ սահմանելու և նպաստի վճարման կարգը հաստատելու մասին» N 922 որոշման հավելվածի 2-րդ կետում «2006 թվականի հուլիսի 31-ի «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 395» բառերը փոխարինել «2012 թվականի մարտի 14-ի «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 31-ի N 395 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 110-Ն» բառերով:
3. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա՝ բացառությամբ 1-ին կետի 3-րդ ենթակետի, որի գործողությունը տարածվում է 2012 թվականի փետրվարի 5-ից ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |