Համարը 
N 528-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2012.08.01/15(205)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
31.07.2012
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
31.07.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.08.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի
N 394 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«31» հուլիսի 2012թ.

                 N 528-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 394 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 20-ի «Հաշմանդամներին ձեռքի կառավարման ավտոմեքենաներ տրամադրելու մասին» N 394 որոշմամբ հաստատված 1-ին հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 3-րդ կետի առաջին պարբերությունից հանել «`բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի (այսուհետ` ԲՍՓԿ)» բառերը.

2) 3-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններում ««Հանրապետական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «բժշկական հաստատություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

3) 3-րդ կետի երկրորդ պարբերությունում, 4-րդ, 5-րդ կետերում և 8-րդ կետի երկրորդ պարբերությունում «ԲՍՓԿ» բառը՝ համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

4) 9-րդ կետի 2-րդ մասում «անհատույց օգտագործման համար» բառերը փոխարինել «սեփականության իրավունքով» բառերով, իսկ «անհատույց օգտագործման պայմանագիր» բառերը` «նվիրատվության պայմանագիր» բառերով.

5) ուժը կորցրած ճանաչել 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերը.

6) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Հաշմանդամներին հատկացված ձեռքի կառավարման ավտոմեքենաների տարեկան տեխնիկական զննության համար պետական տուրքի, ինչպես նաև այդ ավտոմեքենաներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար բնապահպանական վճարի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով:»:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից սահմանված կարգով ապահովել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը հաշմանդամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ձեռքի կառավարման ավտոմեքենաների նվիրատվության պայմանագրերի կնքումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ