Համարը 
N 7
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
07.01.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
07.01.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 
17.08.2009

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունվարի 2003թ.

                                                                           N 7

ք.Ստեփանակերտ

 

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

1. Ստեղծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գնումների գործակալություն ` պետական հիմնարկ:

2. «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ,17-րդ, և 19-րդ հոդվածների համաձայն`

ա) լիազոր մարմնի իրավասությունը վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը.

բ) կենտրոնացված գնումներ կատարելու իրավասությունը վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գնումների գործակալությանը:

3. Պետական գաղտնիք պարունակող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության կարիքների համար գնումները կատարվում են լիազոր պետական մարմինների կողմից փակ մրցույթով, ապակենտրոնացված:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գնումների գործակալությանը`

ա) մեկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գնումների գործակալության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թիվը:

բ) «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերի նախագծերը:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` լիազոր մարմնի վերապահված իրավասությունների սահմաններում մեկամսյա ժամկետում ընդունել օրենքի կիրարկումն ապահովող գերատեսչական նորմատիվ ակտեր:

6. Առաջարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին` քննության առնել համայնքների կարիքների համար կենտրոնացված գնումներ կատարելու լիազորությունը, օրենքով սահմանված ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գնումների գործակալությանը վերապահելու նպատակահարմարության հարցը և դրա մասին տեղեկացնել վերջինիս:

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998թ. դեկտեմբերի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 292 որոշման թիվ 1 հավելվածը լրացնել նոր բաժնով` համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա.Դանիելյան 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2003թ հունվարի 21

թիվ 7 որոշման

 

ԼՂՀ պետական գնումների գործակալություն

 

ՀՀ

Պաշտոնների անվանումը

Պաշտոնային դրույքաչափ

1

2

3

1

Գործակալության պետ

90000

2

Պետի տեղակալ

72000

3

Բաժնի վարիչ

52000

4

Գլխավոր մասնագետ

35000

5

Առաջատար մասնագետ

30000

6

1-ին կարգի մասնագետ

28000

7

2-րդ կարգի մասնագետ

25000

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար - նախարար

Ս. Գրիգորյան