ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''28'' փետրվարի 2005թ. |
N 81 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 30-ի թիվ 271 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
«Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 311-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 30-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ֆիզիկական անձանց ստացած եկամուտներից եկամտահարկի վճարման և եկամուտների հայտարարագրման կարգը հաստատելու մասին» թիվ 271 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «բ» ենթակետը.
բ) որոշմամբ հաստատված կարգում՝
3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից եկամուտներ ստացող ֆիզիկական անձինք պարտավոր են յուրաքանչյուր ամիս կատարել եկամտահարկի վճարների մուծումներ՝ տվյալ ամսվա համախառն եկամտի (հաշվի առնելով միայն «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված նվազեցումները) 5 տոկոսի չափով՝ յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-ից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա՝ այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ:».
4-րդ կետի՝
առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ֆիզիկական անձը դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից ստացած եկամուտները ներառում է տարեկան եկամուտների մասին հայտարարագրում՝ «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով, և եկամտահարկը հաշվարկվում է նույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերով՝ սահմանված կարգով հաշվարկված տարեկան հարկվող եկամտից, հաշվանցելով հաշվետու տարվա համար սույն կարգի 3-րդ կետին համապատասխան մուծված եկամտահարկի վճարները:
Եթե հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի գումարը պակաս է տվյալ տարվա համար կատարված եկամտահարկի վճարների մուծումների հանրագումարից, ապա դրանց տարբերությունը ենթակա է հաշվանցման՝ հարկատուի այլ հարկային պարտավորությունների հաշվին, կամ վերադարձման՝ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի համաձայն:
Եթե հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի գումարը գերազանցում է տվյալ տարվա համար կատարված եկամտահարկի վճարների մուծումների հանրագումարը, ապա հարկատուն պարտավոր է առաջացած տարբերությունը սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետում վճարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե:»,
երկրորդ պարբերությունում «եռամսյակում» բառը փոխարինել «տարում» բառով.
ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետը.
6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ֆիզիկական անձինք պարտավոր են դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից ստացված եկամուտներից հայտարարագրի հիման վրա հաշվարկված՝ վճարման ենթակա եկամտահարկի գումարը վճարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե՝ մինչև նշված եկամուտներն ստանալու տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա՝ այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը):».
7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Մինչև հարկային տարվա ավարտվելը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից մեկնելու դեպքում ֆիզիկական անձը պարտավոր է հայտարարագիրը և դրան կից տեղեկանքները ներկայացնել ոչ ուշ, քան մեկնելուց մեկ ամիս առաջ: Հայտարարագրով հաշվարկված եկամտահարկի գումարը վճարվում է բյուջե վճարման վերջնահաշվարկը կատարելուց հետո՝ հնգօրյա ժամկետում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի ապրիլի 1-ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |