Համարը 
N 271
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.07.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.07.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.07.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 
25.08.2014

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՑ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ (ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՏԱՑԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"30" հուլիսի 2004թ.

 N 271

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ‎ֆիզիկական անձանց ստացած եկամուտներից եկամտահարկի վճարման և եկամուտների հայտարարագրման կարգը հաստատելու մասին

 

«Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ‎ֆիզիկական անձանց ստացած եկամուտներից եկամտահարկի վճարման և հայտարարագրման կարգը (կցվում է).

բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ‎ֆիզիկական անձի ստացած եռամսյակային եկամուտների մասին հայտարարագրի ձևը (կցվում է):

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը`

ա/ ձեռնարկել համապատասխան միջոցներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարեկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններին` նախորդ տարվա ընթացքում եկամուտներ ստացած‎ ֆիզիկական անձանց մասին մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տեղեկություններ (անուն, ազգանուն, մշտական բնակության վայր) տրամադրելու անհրաժեշտության մասին տեղեկացնելու համար.

բ/ ‎ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ‎ստացված տեղեկությունները 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«30» հուլիսի 2004թ.

թիվ 271 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ‎ֆիզիկական անձանց ստացած եկամուտներից եկամտահարկի վճարման և հայտարարագրման

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից (այսուհետև` դիվանագիտական և միջազգային կազմակերպություններ) ‎ ֆիզիկական անձանց ստացած եկամուտներից եկամտահարկի վճարման և հայտարարագրման կարգը:

2. Սույն կարգի գործողությունը չի տարածվում.

ա) դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից եկամուտներ ստացող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց վրա, եթե նրանք կամ նրանց ստացած եկամուտները միջազգային պայմանագրերի համաձայն ազատված են եկամտահարկից.

բ) ՄԱԿ-ում և դրա մասնագիտացված գործակալություններում աշխատող (բացառությամբ` ժամավճարով և հատուկ ծառայությունների մատուցման պայմանագրերով աշխատող) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների վրա` այդ կազմակերպություններից ստացված եկամուտների մասով.

գ) դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից ‎ֆիզիկական անձանց ստացած` «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված, եկամտի վճարման աղբյուրի մոտ չհարկվող եկամուտների վրա, որոնց հարկումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

3. Դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից ստացած եկամուտներից ‎ֆիզիկական անձինք եկամտահարկը հաշվարկում և վճարում են ինքնուրույն` «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով հարկային գործակալի համար սահմանված դրույքաչափերով նույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված ամսական հարկվող եկամտից:

4. Դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից եկամուտներ ստանալու դեպքում ‎ֆիզիկական անձինք մինչև նշված եկամուտների ստացման եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը իրենց բնակության վայրի հարկային մարմին են ներկայացնում սույն որոշման 1-ին կետով հաստատված եռամսյակային եկամուտների մասին հայտարարագիրը (այսուհետև` հայտարարագիր):

Հայտարարագրին կից ներկայացվում է դիվանագիտական և միջազգային կազմակերպության կողմից տրված` տվյալ քաղաքացուն հաշվետու եռամսյակում եկամուտների վճարման ամսաթվի, ամսվա, տարեթվի, վճարված եկամտի տեսակի, գումարի և արժույթի մասին տեղեկանք` «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հարկային մարմինը նշված տեղեկանքի բացակայության դեպքում հայտարարագրի պատճենը տրամադրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` համապատասխան դիվանագիտական և միջազգային կազմակերպությանը հավաստելու նպատակով ներկայացնելու համար: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նշված կազմակերպությունից ստացված լրացուցիչ տեղեկությունները (հավաստումը) 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը:

5. Սույն կարգին համապատասխան հայտարարագրման ենթակա եկամուտներից հաշվարկված եկամտահարկը ‎ ֆիզիկական անձանց համար համարվում է եկամտահարկի վերջնական գումար և այդ եկամուտները չեն ներառվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների կողմից ներկայացվող տարեկան եկամուտների հայտարարագրում:

6. Դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից եկամուտներ ստանալու դեպքում ‎ֆիզիկական անձինք պարտավոր են տվյալ ամսում ստացված եկամուտներից հաշվարկված եկամտահարկի գումարը վճարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե` ոչ ուշ, քան նշված եկամուտներն ստանալու ամսվան հաջորդող ամսվա 5-ը:

7. Հաշվետու եռամսյակում դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից եկամուտներ ստանալու և մինչև այդ եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից մեկնելու դեպքում ‎ֆիզիկական անձը պարտավոր է հայտարարագիրը և դրան կից տեղեկանքները ներկայացնել ոչ ուշ, քան մեկնելուց 5 օր առաջ:

8. Ֆիզիկական անձինք սույն կարգի պահանջները խախտելու համար (այդ թվում` հայտարարագիրը սահմանված ժամկետներում չներկայացնելու, հայտարարագրում հարկվող օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու, եկամտահարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու համար) կրում են պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

«30» հուլիսի 2004թ.

թիվ 271 որոշմամբ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ‎‎ֆիզիկական անձի ստացած եռամսյակային եկամուտների մասին

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

 Բաժին 1

 

1. Հաշվետու ժամանակաշրջանը (եռամսյակը)

 

 4. Ֆիզիկական անձի անունը, հայրանունը ազգանունը, 
 

Փաստաթղթի մուտքագրման համարը (լրացվում է հարկային մարմնի կողմից)

 

Փաստաթղթի մուտքագրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը (լրացվում է հարկային մարմնի կողմից)

 

 

2. Հարկ.տարի □□□□

3. Անձնական հաշվի համարը

□□□□

  5. Մշտական բնակության վայրը (հասցեն)

6. ԼՂՀ-ում ժամանակավոր բնակության հասցեն

7. Տան հեռախոսի համարը

8. Աշխատանքային հեռախոսի համարը

9. Գործունեության վայրի հասցեն

10. Անձնագրի սերիան, համարը

□□□□□□□□

 

11. Տրված է

□□□

12. Հարկային մարմին ներկայացնելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը

 
 

13. Բանկային հաշիվները (ներառյալ բանկի անուն(ներ)ը, գտնվելու վայրը)

 

Չափի

միավորը

(դրամ)

             

 

Հետևյալ կետերում նշվում են`

1,2-ում` հաշվետու ժամանակաշրջանը (եռամսյակը) և հարկային տարին,

3-ում` ‎ֆիզիկական անձի անձնական հաշվի համարը,

4-ում` ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը,

5-ում` ֆիզիկական անձի անձնագրում գրանցված մշտական բնակության վայրը (հասցեն),

6-ում` ‎ֆիզիկական անձի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ժամանակավոր բնակության վայրը (հասցեն),

7,8-ում` ‎ֆիզիկական անձի տան և աշխատանքային հեռախոսահամարները,

●  9-ում` ֆիզիկական անձի գործունեության իրականացման վայրը (հասցեն),

10-ում` ‎ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը,

● 11-ում` անձնագրի տված լիազորված մարմնի անվանումը (կոդը),

● 12-ում` հարկային մարմին հայտարարագիրը ներկայացնելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

● 13-ում` ‎ֆիզիկական անձի բանկային հաշիվների համարները (պարտադիր նշելով բանկի կամ բանկի մասնաճյուղի անվանումը):

 

Բաժին II. Աշխատանքների կատարումից, քաղաքացիաիրավական պայմանագրերով նախատեսվող և նվիրատվության կարգով ստացված եկամուտներ

Ցուցանիշի անվանումը

1-ին ամիսը[14]

2-րդ ամիսը [15]

3-րդ ամիսը [16]

1

2

3

4

Աշխատանքների կատարումից ստացված եկամուտներ                                                              [17]

Քաղաքացիաիրավական պայմանագրերով նախատեսվող եկամուտներ                                      [18]

Նվիրատվության կարգով ստացված եկամուտներ [19]

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ                                                                    [20]

Անձնական նվազեցում                                              [21]

Հարկվող եկամուտ                                                     [22]

Բարեգործական և այլ անհատույց հատկացումներ [23]

Ամսական հարկվող եկամուտ                                    [24]

Ամսական եկամտահարկի գումար                            [25]

[14], [15] և [16] սյունակներում նշվում են հաշվետու եռամսյակի (ըստ ամիսների) ցուցանիշները, իսկ հետևյալ տողերում`

[17], [18] և [19]-ում` աշխատանքի կատարումից, քաղաքացիաիրավական պայմանագրերով նախատեսվող և նվիրատվության կարգով ստացված եկամուտները, որոնք հարկային գործակալի կողմից հարկվում են «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված դրույքաչափով,

[20]-ում` ստացված եկամուտների համար հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները,

[21]-ում` անձնական նվազեցումները,

[22]-ում` ստացված եկամուտների գծով արդյունքները (տող [17] + տող[18]+ տող[19]-տող [20]+տող [21]),

[23]-ում` ամսվա ընթացքում կատարված բարեգործական և այլ անհատույց հատկացումների նվազեցվող գումարները (տող [22]-տող[22]/1.05),

[24]-ում` ստացված եկամուտների մասով ամսական հարկվող եկամուտը (տող[22]-տող[23]),

[25]-ում` հարկվող եկամտից հաշվարկված ամսական եկամտահարկի գումարները:

 

Բաժին III. Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերով նախատեսվող եկամուտներ

Ցուցանիշի անվանումը

1-ին ամիսը

[26]

2-ին ամիսը [27]

3-ին ամիսը [28]

Ռոյալթի                                             [29]

Վարձակալության դիմաց վճար (վարձավճար)                                  [30]

Ամսական եկամտահարկի գումար  [31]

● [26], [27] և [28] սյունակներում նշվում են հաշվետու եռամսյակում ըստ հերթական ամիսների համապատասխան ցուցանիշները, իսկ հետևյալ տողերում`

[29]-ում` ռոյալթիները,

[30]-ում` վարձակալության դիմաց ստացված վճարները (վարձավճարները),

[31]-ում` ռոյալթիներից և վարձավճարներից ստացված եկամուտներից հաշվարկված ամսական եկամտահարկի գումարները:

 

Բաժին IV. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե վճարման կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից վերադարձման (հաշվանցման) ենթակա եկամտահարկի հաշվարկ

Ընդամենը եռամսյակի համար հաշվարկված եկամտահարկ [32]

Եռամսյակի ընթացքում վճարված եկամտահարկը                 [33]

Ենթակա է վճարման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե                                                                       [34]

Ենթակա է վերադարձման (հաշվանցման) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից                                   [35]

Հետևյալ տողերում նշվում են`

 [32]-ում` եռամսյակի համար հաշվարկված եկամտահարկի հանրագումարը (տող [25]+տող[31]),

 [33]-ում` հաշվետու եռամսյակի ընթացքում վճարված եկամտահարկը,

 [34]-ում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա եկամտահարկի գումարը ((տող[32]-տող [33]) >  > 0),

 [35]-ում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից վերադարձման (հաշվանցման) ենթակա եկամտահարկի գումարը ((տող [32]-տող[33]) < 0):

 

 

Հայտարարագիրը ներկայացնողի                             Հայտարարագրի ընդունման ամսաթիվը,

ամիսը,

ստորագրությունը____________________                տարեթիվը ______________________

 

Հայտարարագիրն ընդունողի

անուն, ազգանուն ___________________                Ստորագրությունը_________________

 

 

 ________________

Հայտարարագիրը լրացվում է 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկային մարմին: Հարկային մարմնի կողմից գրանցելուց հետո մեկ օրինակը հանձնվում է ֆիզիկական անձին: