Համարը 
N 271
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.07.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.07.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.07.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 
25.08.2014

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՑ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ (ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՏԱՑԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"30" հուլիսի 2004թ.

 N 271

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ‎ֆիզիկական անձանց ստացած եկամուտներից եկամտահարկի վճարման և եկամուտների հայտարարագրման կարգը հաստատելու մասին

 

«Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ‎ֆիզիկական անձանց ստացած եկամուտներից եկամտահարկի վճարման և հայտարարագրման կարգը (կցվում է).

բ/ (ենթակետն ուժը կորցրել է 28.02.2005 N 81)

(1-ին կետը փոփ. 28.02.2005 N 81)

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը`

ա/ ձեռնարկել համապատասխան միջոցներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարեկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններին` նախորդ տարվա ընթացքում եկամուտներ ստացած‎ ֆիզիկական անձանց մասին մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տեղեկություններ (անուն, ազգանուն, մշտական բնակության վայր) տրամադրելու անհրաժեշտության մասին տեղեկացնելու համար.

բ/ ‎ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ‎ստացված տեղեկությունները 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«30» հուլիսի 2004թ.

թիվ 271 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ‎ֆիզիկական անձանց ստացած եկամուտներից եկամտահարկի վճարման և հայտարարագրման

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից (այսուհետև` դիվանագիտական և միջազգային կազմակերպություններ) ‎ ֆիզիկական անձանց ստացած եկամուտներից եկամտահարկի վճարման և հայտարարագրման կարգը:

2. Սույն կարգի գործողությունը չի տարածվում.

ա) դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից եկամուտներ ստացող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց վրա, եթե նրանք կամ նրանց ստացած եկամուտները միջազգային պայմանագրերի համաձայն ազատված են եկամտահարկից.

բ) ՄԱԿ-ում և դրա մասնագիտացված գործակալություններում աշխատող (բացառությամբ` ժամավճարով և հատուկ ծառայությունների մատուցման պայմանագրերով աշխատող) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների վրա` այդ կազմակերպություններից ստացված եկամուտների մասով.

գ) դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից ‎ֆիզիկական անձանց ստացած` «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված, եկամտի վճարման աղբյուրի մոտ չհարկվող եկամուտների վրա, որոնց հարկումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

3. Դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից եկամուտներ ստացող ֆիզիկական անձինք պարտավոր են յուրաքանչյուր ամիս կատարել եկամտահարկի վճարների մուծումներ՝ տվյալ ամսվա համախառն եկամտի (հաշվի առնելով միայն «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված նվազեցումները) 5 տոկոսի չափով՝ յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-ից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա՝ այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ:

(3-րդ կետը խմբ. 28.02.2005 N 81)

4. Ֆիզիկական անձը դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից ստացած եկամուտները ներառում է տարեկան եկամուտների մասին հայտարարագրում՝ «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով, և եկամտահարկը հաշվարկվում է նույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերով՝ սահմանված կարգով հաշվարկված տարեկան հարկվող եկամտից, հաշվանցելով հաշվետու տարվա համար սույն կարգի 3-րդ կետին համապատասխան մուծված եկամտահարկի վճարները:

Եթե հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի գումարը պակաս է տվյալ տարվա համար կատարված եկամտահարկի վճարների մուծումների հանրագումարից, ապա դրանց տարբերությունը ենթակա է հաշվանցման՝ հարկատուի այլ հարկային պարտավորությունների հաշվին, կամ վերադարձման՝ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի համաձայն:

Եթե հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի գումարը գերազանցում է տվյալ տարվա համար կատարված եկամտահարկի վճարների մուծումների հանրագումարը, ապա հարկատուն պարտավոր է առաջացած տարբերությունը սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետում վճարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե:

Հայտարարագրին կից ներկայացվում է դիվանագիտական և միջազգային կազմակերպության կողմից տրված` տվյալ քաղաքացուն հաշվետու տարում եկամուտների վճարման ամսաթվի, ամսվա, տարեթվի, վճարված եկամտի տեսակի, գումարի և արժույթի մասին տեղեկանք` «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հարկային մարմինը նշված տեղեկանքի բացակայության դեպքում հայտարարագրի պատճենը տրամադրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` համապատասխան դիվանագիտական և միջազգային կազմակերպությանը հավաստելու նպատակով ներկայացնելու համար: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նշված կազմակերպությունից ստացված լրացուցիչ տեղեկությունները (հավաստումը) 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը:

(4-րդ կետը խմբ., փոփ. 28.02.2005 N 81)

5. (կետն ուժը կորցրել է 28.02.2005 N 81)

6. Ֆիզիկական անձինք պարտավոր են դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից ստացված եկամուտներից հայտարարագրի հիման վրա հաշվարկված՝ վճարման ենթակա եկամտահարկի գումարը վճարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե՝ մինչև նշված եկամուտներն ստանալու տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա՝ այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը):

(6-րդ կետը խմբ. 28.02.2005 N 81)

7. Մինչև հարկային տարվա ավարտվելը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից մեկնելու դեպքում ֆիզիկական անձը պարտավոր է հայտարարագիրը և դրան կից տեղեկանքները ներկայացնել ոչ ուշ, քան մեկնելուց մեկ ամիս առաջ: Հայտարարագրով հաշվարկված եկամտահարկի գումարը վճարվում է բյուջե վճարման վերջնահաշվարկը կատարելուց հետո՝ հնգօրյա ժամկետում:

(7-րդ կետը խմբ. 28.02.2005 N 81)

8. Ֆիզիկական անձինք սույն կարգի պահանջները խախտելու համար (այդ թվում` հայտարարագիրը սահմանված ժամկետներում չներկայացնելու, հայտարարագրում հարկվող օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու, եկամտահարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու համար) կրում են պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

«30» հուլիսի 2004թ.

թիվ 271 որոշմամբ

 

(հայտարարագիրը ուժը կորցրել է 28.02.2005 N 81)