Համարը 
N 83
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.02.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.02.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.02.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
06.04.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 232 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''28'' փետրվարի 2005թ.

 N 83

ք.Ստեփանակերտ

 

ԼՂՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 18-ի թիվ 232 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

ԼՂՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 18-ի «Չկատարված հարկային պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 232 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

ա) որոշման՝

վերնագրում «Չկատարված հարկային» և «հարկ վճարողի» բառերից հետո ավելացնել համապատասխանաբար «և (կամ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով» «և (կամ) ապահովադրի» բառերը.

նախաբանում «հոդվածին» բառը փոխարինել «և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածներին» բառերով.

առաջին մասում «չկատարված հարկային» և «հարկ վճարողի» բառերից հետո ավելացնել համապատասխանաբար «և (կամ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով» և «և (կամ) ապահովադրի» բառերը.

երկրորդ մասի «հարկային պետական վարչության» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության» բառերով:

բ) որոշմամբ հաստատված կարգի՝

տեքստում «չկատարված հարկային պարտավորություն» և «հարկ վճարող» բառերը փոխարինել համապատասխանաբար «չկատարած հարկային և (կամ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորություն» և «հարկ վճարող և (կամ) ապահովադիր» բառերով` համապատասխան հոլովումներով.

առաջին և երկրորդ մասերում «հոդվածին» բառը փոխարինել «և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածներին» բառերով, իսկ «մեկ միլիոն» բառերը` «հինգ հարյուր հազար» բառերով.

երրորդ մասում «հարկային պետական վարչության» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության» բառերով.

չորրորդ մասի երկրորդ պարբերությունից հանել «նաև» բառը և նույն մասում ավելացնել նոր պարբերություն` հետևյալ բովանդակությամբ.

«Արգելանք չի կիրառվում նաև, եթե հարկային մարմնի և հարկ վճարողի և (կամ) ապահովադրի միջև կնքվել է գրավի պայմանագիր` ԼՂՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:».

յոթերորդ մասում «ՀՎՀՀ-ն» հապավումից հետո ավելացնել «(ապահովադրի կոդը)» բառերը.

տասնմեկերորդ մասի առաջին պարբերության «այլ անձանց մարմիններ» բառերը փոխարինել «այլ մարմիններ» բառերով, իսկ երկրորդ պարբերությունում «ցանկը» բառից հետո ավելացնել «(առկայության դեպքում)» բառերը.

տասնյոթերորդ մասի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Ազգային բանկ Արցախբանկի" բառերը փոխարինել "Արցախբանկ ՓԲԸ-ի"» բառերով.

տասնութերորդ մասում «այն» բառը փոխարինել «արգելանք» բառով, իսկ «անձը հրավիրում է» բառերը` «անձը կարող է հրավիրել» բառերով.

ուժը կորցրած ճանաչել տասնիններորդ մասը.

քսանհինգերորդ մասի «ը» կետում «դեմ» բառից հետո ավելացնել «իսկ արգելադրման ենթակա գույքի գնահատման վերաբերյալ առարկություն ունենալու դեպքում հրավիրել փորձագետ» բառերով.

քսանյոթերորդ մասի «պայմանագրի հիման վրա» բառերից հետո ավելացնել «կամ վերցվում ի տնօրինություն» բառերը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ