Համարը 
N 232
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.09.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
18.09.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.09.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 
06.04.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ  ԵՎ (ԿԱՄ) ԱՊԱՀՈՎԱԴՐԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԱՐԳԵԼԱՆՔ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻՑ ՀԵՏՈ ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՅՔՆ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

”18” սեպտեմբերի 2002թ.

 N 232

ք.Ստեփանակերտ

 

Չկատարված հարկային և (կամ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի և (կամ) ապահովադրի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը հաստատելու մասին

(վերնագիրը լրաց. 28.02.2005 N 83)

 

«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածներին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 28.02.2005 N 83)

1. Հաստատել չկատարված հարկային և (կամ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի և (կամ) ապահովադրի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը (կցվում է):

(1-ին կետը լրաց. 28.02.2005 N 83)

2. Սահմանել, որ սույն որոշման կիրառման նպատակով գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով:

(2-րդ կետը փոփ. 28.02.2005 N 83)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է`

ԼՂՀ կառավարության

2002թ. սեպտեմբերի 18-ի

թիվ 232 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

չկատարած հարկային և (կամ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի և (կամ) ապահովադրի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու

(վերնագիրը փոփ. 28.02.2005 N 83)

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածներին համապատասխան չկատարած հարկային և (կամ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորության չափը հինգ հարյուր հազար և ավելի դրամ կազմելու դեպքում հարկային մարմնի կողմից հարկ վճարողի և (կամ) ապահովադրի հարկային պարտավորությանը համարժեք գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը:

(1-ին կետը փոփ. 28.02.2005 N 83)

2. Սույն կարգի իմաստով արգելանքը հարկային մարմնի կողմից հարկ վճարողի և (կամ) ապահովադրի  չկատարած հարկային և (կամ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորության կատարմանն ուղղված հարկադրանքի միջոց է, որը ներառում է դրա գույքագրումը, գույքի տնօրինումն արգելելը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ օգտագործման իրավունքը սահմանափակելը, գույքն առգրավելը և ի պահ հանձնելը:

Հարկային մարմնի կողմից արգելանքը կիրառվում է հարկ վճարողի և (կամ) ապահովադրի հարկային պարտավորությունն ապահովելու նպատակով «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 30-րդ և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածներին համապատասխան չկատարած հարկային և (կամ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորության չափը հինգ հարյուր հազար և ավելի դրամ կազմելու դեպքում յուրաքանչյուր պահանջով:

(2-րդ կետը լրաց. 26.08.2003 N 244, փոփ. 28.02.2005 N 83)

3. Սույն կարգի իմաստով հարկային մարմնի ղեկավար է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետը (փոխարինող պաշտոնատար անձը):

(3-րդ կետը փոփ. 28.02.2005 N 83)

4. Արգելանք չի կարող դրվել այն գույքի վրա, որի վրա օրենքով սահմանված բռնագանձում չի կարող տարածվել կամ դրանց պահպանման ժամկետը չի գերազանցում 30 օրը:

Հարկային մարմնի կողմից արգելանք չի կարող կիրառվել այլ իրավասու մարմնի կողմից սահմանված կարգով արդեն իսկ արգելադրված գույքի վրա:

Արգելանք չի կիրառվում նաև, եթե հարկային մարմնի և հարկ վճարողի և (կամ) ապահովադրի միջև կնքվել է գրավի պայմանագիր` ԼՂՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

(4-րդ կետը լրաց. 26.08.2003 N 244, փոփ. 28.02.2005 N 83)

5. Արգելանք դնելիս այն իրականացնող պաշտոնատար անձը յուրաքանչյուր դեպքի համար որոշում է սահմանափակման տեսակները, ծավալները՝ հաշվի առնելով գույքի հատկանիշները, սեփականատիրոջ կամ տիրապետողի համար դրա նշանակությունը և այլ հանգամանքներ:

6. Արգելանքը կիրառվում է հարկ վճարողի և (կամ) ապահովադրի գույքի պահպանումն ապահովելու և այն հետագայում սահմանված կարգով իրացնելու նպատակով:

(6-րդ կետը փոփ. 28.02.2005 N 83)

 

II. Հարկ վճարողի և (կամ) ապահովադրի գույքի վրա արգելանք դնելը

(վերնագիրը փոփ. 28.02.2005 N 83)

 

7. Արգելանք դնելուց առաջ հարկային մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) արգելանք դնելու մասին հրապարակում է հանձնարարագիր, որտեղ նշվում են արգելանք դնող մարմնի անվանումը, արգելանք դնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, հարկ վճարողի և (կամ) ապահովադրի անվանումը, ՀՎՀՀ-ն (ապահովադրի կոդը), չկատարած հարկային և (կամ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորության չափը և արգելանք դնելու իրավական հիմքերը:

(7-րդ կետը փոփ. 28.02.2005 N 83)

8. Արգելանք դնելիս հանձնարարագրի մեկ օրինակը ներկայացվում է հարկ վճարողին և (կամ) ապահովադրին (փոխարինող պաշտոնատար անձին):

(8-րդ կետը փոփ. 28.02.2005 N 83)

9. Հարկ վճարողի և (կամ) ապահովադրի գույքի վրա արգելանքն առաջնահերթության կարգով կիրառվում է բանկային հաշիվների նկատմամբ, ապա՝ հարկ վճարողի և (կամ) ապահովադրի անշարժ գույքի, այնուհետև՝ այլ ակտիվների նկատմամբ:

Արգելանք դրվում է չկատարած հարկային և (կամ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությանը համարժեք գույքի վրա: Գույքի բացակայության, անբավարարության կամ հարկ վճարողի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում արգելանքն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է համապատասխան արձանագրություն:

(9-րդ կետը լրաց. 26.08.2003 N 244, փոփ. 28.02.2005 N 83)

10. Հարկ վճարողի և (կամ) ապահովադրի գույքի վրա արգելանք դնող և այն իրականացնող պաշտոնատար անձը հարկ վճարողի և (կամ) ապահովադրի գույքի վրա արգելանք դնելու մասին ընդունում է որոշում, որտեղ պետք է նշվեն որոշումն ընդունելու ամիսը, ամսաթիվը, վայրը, որոշումն ընդունած անձի պաշտոնը, անունը, ազգանունը, քննվող հարցը, ընդունված որոշման հիմքերը՝ այն օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, որոնցով որոշում ընդունող անձը ղեկավարվել է այն ընդունելիս, քննվող հարցի վերաբերյալ եզրահանգումը: Միաժամանակ հարկ վճարողը և (կամ) ապահովադիրը զգուշացվում է արգելադրած գույքը կամ դրա առանձին բաղադրամասերն օտարելու, փչացնելու կամ ոչնչացնելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:

Հարկային մարմնի կողմից հարկ վճարողի և (կամ) ապահովադրի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումը պահպանում է իր ուժը մինչև հարկադիր կատարողի կողմից պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշման ընդունումը:

(10-րդ կետը լրաց. 26.08.2003 N 244, փոփ. 28.02.2005 N 83)

11. Որոշումը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, կազմակերպությունների ու քաղաքացիների համար և ենթակա է կատարման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում: Որոշման պատճենը, ոչ ուշ, քան այն ընդունելու հաջորդ օրը, պատշաճ ձևով ուղարկվում է հարկ վճարողին և (կամ) ապահովադրին, ինչպես նաև սույն կարգով սահմանված այլ մարմիններ:

Դատարանի վճռի կամ որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով հարկային մարմինը կատարողական թերթն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում, իսկ հայցի ապահովման դեպքում անհապաղ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն է ներկայացնում կատարողական թերթը և արգելանքի վերցված գույքի ցանկը (առկայության դեպքում), գույքի բացակայության կամ անբավարարության մասին արձանագրությունը, արգելանք դնելու մասին որոշումը, հարկ վճարողի և (կամ) ապահովադրի վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվեկշիռը և այլ փաստաթղթեր:

(11-րդ կետը լրաց. 26.08.2003 N 244, փոփ., լրաց. 28.02.2005 N 83)

12. Պետական կազմակերպությունների գույքի վրա արգելանք դնելու մասին որոշում ընդունող պաշտոնատար անձն արգելադրված գույքի կամ դրա առանձին բաղադրամասերի ցանկն ուղարկում է պետական կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին:

13. Հարկ վճարողի և (կամ) ապահովադրի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան, ընդ որում, որոշման բողոքարկումը չի կասեցնում գույքի արգելադրման գործընթացը:

(13-րդ կետը փոփ. 28.02.2005 N 83)

14. Հարկ վճարողի և (կամ) ապահովադրի գույքի վրա արգելանք դնող պաշտոնատար անձի գործողություններին խոչընդոտելու դեպքում արգելանքն իրականացնող պաշտոնատար անձը խոչընդոտող հանգամանքները վերացնելու համար աջակցություն ստանալու նպատակով դիմում է իրավապահ մարմիններին և նրանց օժանդակությամբ շարունակում գույքի արգելադրման գործողությունները:

(14-րդ կետը փոփ. 28.02.2005 N 83)

 

III. Այլ անձանց իրավունքների պաշտպանությունը հարկ վճարողի և (կամ) ապահովադրի գույքի վրա արգելանք դնելիս

(վերնագիրը փոփ. 28.02.2005 N 83)

 

15. Արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի արգելանք դնելու մասին որոշումը բողոքարկելու դատարան:

16. Գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացնել այդ գույքի սեփականատերը կամ օրինական տիրապետողը:

 

IV. Արգելանքի տակ գտնվող գույքի գնահատումը

 

17. Արգելադրվող գույքի գնահատումը կատարում է արգելանքն իրականացնող պաշտոնատար անձը՝ արգելանք դնելու օրվա շուկայական գներով, իսկ արտարժույթով գնահատման դեպքում՝ ըստ "Արցախբանկ ՓԲԸ-ի կողմից հաշվարկային փոխարժեքի վերաբերյալ տրված տեղեկանքի:

(17-րդ կետը փոփ. 28.02.2005 N 83)

18. Արգելանք դնելու ընթացքում մասնագիտական գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար արգելանք իրականացնող պաշտոնատար անձը կարող է հրավիրել փորձագետ (փորձագետներ):

(18-րդ կետը փոփ. 28.02.2005 N 83)

19. (կետն ուժը կորցրել է 28.02.2005 N 83)

20. Փորձագետը տալիս է գրավոր եզրակացություն:

21. Փորձագետի վարձատրությունը կատարում է գույքի գնահատումը վիճարկող կողմը:

 

V. Արգելանք դնելու ժամկետները

 

22. Արգելանքը դրվում է հարկային մարմնի ղեկավարի կողմից դրա մասին հանձնարարագիրը հրապարակելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

23. Արգելանքը դրվում է աշխատանքային օրերին՝ ժամը 08.00-ից մինչև 18.00-ն:

Ոչ աշխատանքային օրերին արգելանք դնելը թույլատրվում է, եթե՝

ա) անհրաժեշտ է դրա անհապաղ կատարումը.

բ) հարկ վճարողի և (կամ) ապահովադրի մեղքով դրա կատարումը մնացած օրերին և սահմանված ժամերին անհնարին է:

(23-րդ կետը փոփ. 28.02.2005 N 83)

24. Հարկային մարմնի կողմից հարկ վճարողի և (կամ) ապահովադրի գույքի վրա արգելանք դրվելուց հետո 30-օրյա ժամկետում դատարանի վճիռը չապահովելու դեպքում հարկ վճարողի գույքը համարվում է արգելանքից հանված:

(24-րդ կետը փոփ. 28.02.2005 N 83)

 

VI. Հարկային մարմնի ու հարկ վճարողի և (կամ) ապահովադրի իրավունքներն ու պարտականությունները

(վերնագիրը փոփ. 28.02.2005 N 83)

 

25. Հարկ վճարողի և (կամ) ապահովադրի գույքի վրա արգելանք դնելիս կողմերն իրավունք ունեն՝

ա) կնքելու հաշտության համաձայնագիր.

բ) ծանոթանալու նյութերին, դրանցից քաղվածքներ կազմելու և ստանալու պատճեներ.

գ) միջնորդություններ կատարելու.

դ) մասնակցելու արգելանքի գործողություններին, ունենալու ներկայացուցիչ.

ե) ծագած հարցերի վերաբերյալ տալու բանավոր և գրավոր բացատրություններ, ներկայացնելու փաստարկներ ու առաջարկություններ.

զ) առարկելու կատարված միջնորդությունները, փաստարկները և առաջարկությունները.

է) հայերենին չտիրապետելու դեպքում հրավիրելու թարգմանիչ.

ը) բողոքարկելու ընդունված որոշումների և արգելանք իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունների դեմ, իսկ արգելադրման ենթակա գույքի գնահատման վերաբերյալ առարկություն ունենալու դեպքում հրավիրել փորձագետ.

թ) օգտվելու սույն կարգով իրենց վերապահված իրավունքներից:

(25-րդ կետը փոփ., լրաց. 28.02.2005 N 83)

26. Կողմերը պարտավոր են կատարել սույն կարգի պահանջները:

 

VII. Արգելադրվող գույքի պահատվությունը

 

27. Արգելանք իրականացնող պաշտոնատար անձն արգելանքի տակ դրված գույքն ի պահ է հանձնում հարկ վճարողին և (կամ) ապահովադրին՝ ստացականով, իսկ եթե հարկ վճարողը և (կամ) ապահովադիրը փորձում է արգելադրած գույքը կամ դրա առանձին բաղադրամասերն օտարել, փչացնել կամ ոչնչացնել, ապա գույքի պահատվությունը հանձնվում է նման գործունեության համար թույլտվություն (լիցենզիա) ունեցող մասնագիտացված կազմակերպությանը՝ պահատվության պայմանագրի հիման վրա կամ վերցվում ի տնօրինություն: Պահատվության հետ կապված ծախսերը կատարում է հարկ վճարողը:

(27-րդ կետը փոփ., լրաց. 28.02.2005 N 83)

 

VIII. Բռնագանձված գույքի իրացումը

 

28. Հարկային մարմինը կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում արգելադրված գույքը հանձնում է հարկադիր կատարողին՝ օրենքով սահմանված կարգով բռնագանձում կատարելու համար:

(28-րդ կետը խմբ. 26.08.2003 N 244)

29. Հարկային մարմնի հայցի հիման վրա կայացված վճռով պարտապանի գույքն իրացվում է դատական ակտերի հարկադիր կատարման մարմինների միջոցով՝ օրենքով սահմանված կարգով:

(29-րդ կետը խմբ. 26.08.2003 N 244)

30. Նույն հարկ վճարողի և (կամ) ապահովադրի նկատմամբ մեկից ավելի կատարողական թերթի առկայության դեպքում բռնագանձումները կատարվում ու գումարները բաշխվում են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(30-րդ կետը խմբ. 26.08.2003 N 244, փոփ. 28.02.2005 N 83)

31. (կետը հանվել է 26.08.2003 N 244)