Համարը 
N 232
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.09.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
18.09.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.09.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 
06.04.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ  ԵՎ (ԿԱՄ) ԱՊԱՀՈՎԱԴՐԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԱՐԳԵԼԱՆՔ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻՑ ՀԵՏՈ ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՅՔՆ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

”18” սեպտեմբերի 2002թ.

 N 232

ք.Ստեփանակերտ

 

Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը հաստատելու մասին

(վերնագիրը լրաց. 28.02.2005 N 83, փոփ. 18.03.2008 N 216, փոփ. 01.04.2014 N 190-Ն)

 

«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 28.02.2005 N 83, փոփ. 18.03.2008 N 216, փոփ. 01.04.2014 N 190-Ն)

1. Հաստատել հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը (կցվում է):

(1-ին կետը լրաց. 28.02.2005 N 83, փոփ. 18.03.2008 N 216, փոփ. 01.04.2014 N 190-Ն)

2. Սահմանել, որ սույն որոշման կիրառման նպատակով գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով:

(2-րդ կետը փոփ. 28.02.2005 N 83)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է`

ԼՂՀ կառավարության

2002թ. սեպտեմբերի 18-ի

թիվ 232 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու

(վերնագիրը փոփ. 28.02.2005 N 83, փոփ. 18.03.2008 N 216, փոփ. 01.04.2014 N 190-Ն)

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված պարտավորության չափը 500 000 ՀՀ դրամ և ավելի կազմելու դեպքում հարկային մարմնի կողմից հարկ վճարողի պարտավորությանը համարժեք գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը:

(1-ին կետը փոփ. 28.02.2005 N 83, փոփ. 18.03.2008 N 216, խմբ. 01.04.2014 N 190-Ն)

2. Սույն կարգի իմաստով գույքի արգելանքը հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հարկ վճարողի գույքային իրավունքների սահմանափակման միջոցով հարկային մարմնի կողմից իրականացվող գործողություն է: Արգելադրումն իրականացվում է բանկային հաշիվների արգելադրման, ինչպես նաև գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքի սահմանափակման միջոցով` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների չափով:

(2-րդ կետը լրաց. 26.08.2003 N 244, փոփ. 28.02.2005 N 83, փոփ. 18.03.2008 N 216, խմբ. 01.04.2014 N 190-Ն)

3. Սույն կարգի իմաստով հարկային մարմնի ղեկավար է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետը (փոխարինող պաշտոնատար անձը):

(3-րդ կետը փոփ. 28.02.2005 N 83)

4. Արգելանք չի կարող դրվել օրենքով սահմանված այն գույքի վրա, որի նկատմամբ բռնագանձում չի կարող տարածվել կամ որի պահպանման ժամկետը արգելադրման պահին պակաս է մեկ տարուց: Արգելանք չի կարող դրվել բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, այդ թվում` կենսաթոշակային հիմնադրամների և ապահովագրական (վերաապահովագրական) ընկերությունների բանկային, դեպո կամ կենսաթոշակային հաշիվների և դրամական միջոցների վրա:

Հարկային մարմնի կողմից արգելանք չի կարող կիրառվել այլ իրավասու մարմնի կողմից սահմանված կարգով արդեն իսկ արգելադրված գույքի վրա:

Արգելանք չի կիրառվում նաև, եթե հարկային մարմնի և հարկ վճարողի միջև կնքվել է գրավի պայմանագիր` ԼՂՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

(4-րդ կետը լրաց. 26.08.2003 N 244, փոփ. 28.02.2005 N 83, խմբ., փոփ. 01.04.2014 N 190-Ն)

5. (կետն ուժը կորցրել է 01.04.2014 N 190-Ն)

6. Արգելանքը կիրառվում է հարկ վճարողի գույքի պահպանումն ապահովելու և այն հետագայում սահմանված կարգով իրացնելու նպատակով:

(6-րդ կետը փոփ. 28.02.2005 N 83, փոփ. 01.04.2014 N 190-Ն)

 

II. Հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելը

(վերնագիրը փոփ. 28.02.2005 N 83, փոփ. 01.04.2014 N 190-Ն)

 

7. Արգելանք դնելուց առաջ հարկային մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) արգելանք դնելու մասին հրապարակում է հանձնարարագիր, որտեղ նշվում են արգելանք դնող մարմնի անվանումը, արգելանք դնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, հարկ վճարողի անվանումը, ՀՎՀՀ-ն, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարած պարտավորության չափը և արգելանք դնելու իրավական հիմքերը:

(7-րդ կետը փոփ. 28.02.2005 N 83, փոփ. 18.03.2008 N 216, փոփ. 01.04.2014 N 190-Ն)

8. Արգելանք դնելիս հանձնարարագրի մեկ օրինակը ներկայացվում է հարկ վճարողին (փոխարինող պաշտոնատար անձին):

(8-րդ կետը փոփ. 28.02.2005 N 83, փոփ. 01.04.2014 N 190-Ն)

9. Հարկ վճարողի գույքի վրա արգելանքն առաջնահերթության կարգով կիրառվում է բանկային հաշիվների նկատմամբ, ապա՝ հարկ վճարողի անշարժ գույքի, այնուհետև՝ այլ ակտիվների նկատմամբ:

Արգելանք դրվում է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարած պարտավորությանը համարժեք գույքի վրա: Գույքի բացակայության, անբավարարության կամ հարկ վճարողի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում արգելանքն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է համապատասխան արձանագրություն:

(9-րդ կետը լրաց. 26.08.2003 N 244, փոփ. 28.02.2005 N 83, փոփ. 18.03.2008 N 216, փոփ. 01.04.2014 N 190-Ն)

10. Հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնող և այն իրականացնող պաշտոնատար անձը հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին ընդունում է որոշում, որտեղ պետք է նշվեն որոշումն ընդունելու ամիսը, ամսաթիվը, վայրը, որոշումն ընդունած անձի պաշտոնը, անունը, ազգանունը, քննվող հարցը, ընդունված որոշման հիմքերը՝ այն օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, որոնցով որոշում ընդունող անձը ղեկավարվել է այն ընդունելիս, քննվող հարցի վերաբերյալ եզրահանգումը: Արգելանք դնելիս այն իրականացնող պաշտոնատար անձը յուրաքանչյուր դեպքի համար որոշում է սահմանափակման տեսակները, ծավալները՝ հաշվի առնելով գույքի հատկանիշները, սեփականատիրոջ կամ տիրապետողի համար դրա նշանակությունը և պարտավորության չափը: Որպես գույքի արժեք ընդունվում է գույքի հաշվեկշռային արժեքը: Միաժամանակ հարկ վճարողը զգուշացվում է արգելադրած գույքը կամ դրա առանձին բաղադրամասերն օտարելու, փչացնելու կամ ոչնչացնելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:

(երկրորդ պարբերությունը հանվել է 01.04.2014 N 190-Ն)

(10-րդ կետը լրաց. 26.08.2003 N 244, փոփ. 28.02.2005 N 83, փոփ., լրաց. 01.04.2014 N 190-Ն)

11. Որոշումը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, կազմակերպությունների ու քաղաքացիների համար և ենթակա է կատարման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում: Որոշման պատճենը, ոչ ուշ, քան այն ընդունելու հաջորդ օրը, պատշաճ ձևով ուղարկվում է հարկ վճարողին, ինչպես նաև սույն կարգով սահմանված այլ մարմիններ:

Դատարանի վճռի կամ որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով հարկային մարմինը կատարողական թերթն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում, իսկ հայցի ապահովման դեպքում անհապաղ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն է ներկայացնում կատարողական թերթը և արգելանքի վերցված գույքի ցանկը (առկայության դեպքում), գույքի բացակայության կամ անբավարարության մասին արձանագրությունը, արգելանք դնելու մասին որոշումը, հարկ վճարողի վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվեկշիռը և այլ փաստաթղթեր:

(11-րդ կետը լրաց. 26.08.2003 N 244, փոփ., լրաց. 28.02.2005 N 83, փոփ. 01.04.2014 N 190-Ն)

12. Պետական կազմակերպությունների գույքի վրա արգելանք դնելու մասին որոշում ընդունող պաշտոնատար անձն արգելադրված գույքի կամ դրա առանձին բաղադրամասերի ցանկն ուղարկում է պետական կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին:

13. Հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան, ընդ որում, որոշման բողոքարկումը չի կասեցնում գույքի արգելադրման գործընթացը:

(13-րդ կետը փոփ. 28.02.2005 N 83, փոփ. 01.04.2014 N 190-Ն)

14. Հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնող պաշտոնատար անձի գործողություններին խոչընդոտելու դեպքում արգելանքն իրականացնող պաշտոնատար անձը խոչընդոտող հանգամանքները վերացնելու համար աջակցություն ստանալու նպատակով դիմում է իրավապահ մարմիններին և նրանց օժանդակությամբ շարունակում գույքի արգելադրման գործողությունները:

(14-րդ կետը փոփ. 28.02.2005 N 83, փոփ. 01.04.2014 N 190-Ն)

 

III. Այլ անձանց իրավունքների պաշտպանությունը հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելիս

(վերնագիրը փոփ. 28.02.2005 N 83, փոփ. 01.04.2014 N 190-Ն)

 

15. Արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի արգելանք դնելու մասին որոշումը բողոքարկելու դատարան:

16. Գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացնել այդ գույքի սեփականատերը կամ օրինական տիրապետողը:

 

IV. Արգելանքի տակ գտնվող գույքի գնահատումը

(ուժը կորցրել է 01.04.2014 N 190-Ն)

 

V. Արգելանք դնելու ժամկետները

 

22. Արգելանքը դրվում է հարկային մարմնի ղեկավարի կողմից դրա մասին հանձնարարագիրը հրապարակելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

23. Արգելանքը դրվում է աշխատանքային օրերին՝ ժամը 08.00-ից մինչև 18.00-ն:

Ոչ աշխատանքային օրերին արգելանք դնելը թույլատրվում է, եթե՝

ա) անհրաժեշտ է դրա անհապաղ կատարումը.

բ) հարկ վճարողի մեղքով դրա կատարումը մնացած օրերին և սահմանված ժամերին անհնարին է:

(23-րդ կետը փոփ. 28.02.2005 N 83, փոփ. 01.04.2014 N 190-Ն)

24. (24-րդ կետը փոփ. 28.02.2005 N 83, ուժը կորցրել է 01.04.2014 N 190-Ն)

 

VI. Հարկային մարմնի ու հարկ վճարողի իրավունքներն ու պարտականությունները

(վերնագիրը փոփ. 28.02.2005 N 83, փոփ. 01.04.2014 N 190-Ն)

 

25. Հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելիս կողմերն իրավունք ունեն՝

ա) կնքելու հաշտության համաձայնագիր.

բ) ծանոթանալու նյութերին, դրանցից քաղվածքներ կազմելու և ստանալու պատճեներ.

գ) միջնորդություններ կատարելու.

դ) մասնակցելու արգելանքի գործողություններին, ունենալու ներկայացուցիչ.

ե) ծագած հարցերի վերաբերյալ տալու բանավոր և գրավոր բացատրություններ, ներկայացնելու փաստարկներ ու առաջարկություններ.

զ) առարկելու կատարված միջնորդությունները, փաստարկները և առաջարկությունները.

է) հայերենին չտիրապետելու դեպքում հրավիրելու թարգմանիչ.

ը) բողոքարկելու ընդունված որոշումների և արգելանք իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունների դեմ, իսկ արգելադրման ենթակա գույքի գնահատման վերաբերյալ առարկություն ունենալու դեպքում հրավիրել փորձագետ.

թ) օգտվելու սույն կարգով իրենց վերապահված իրավունքներից:

(25-րդ կետը փոփ., լրաց. 28.02.2005 N 83, փոփ. 01.04.2014 N 190-Ն)

26. Կողմերը պարտավոր են կատարել սույն կարգի պահանջները:

 

VII. Արգելադրվող գույքի պահատվությունը

 

27. Արգելանք իրականացնող պաշտոնատար անձն արգելանքի տակ դրված գույքն ի պահ է հանձնում հարկ վճարողին՝ ստացականով, իսկ եթե հարկ վճարողը փորձում է արգելադրած գույքը կամ դրա առանձին բաղադրամասերն օտարել, փչացնել կամ ոչնչացնել, ապա գույքի պահատվությունը հանձնվում է նման գործունեության համար թույլտվություն (լիցենզիա) ունեցող մասնագիտացված կազմակերպությանը՝ պահատվության պայմանագրի հիման վրա կամ վերցվում ի տնօրինություն: Պահատվության հետ կապված ծախսերը կատարում է հարկ վճարողը:

(27-րդ կետը փոփ., լրաց. 28.02.2005 N 83, փոփ. 01.04.2014 N 190-Ն)

 

VIII. Բռնագանձված գույքի իրացումը

 

28. Հարկային մարմինը կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում արգելադրված գույքը հանձնում է հարկադիր կատարողին՝ օրենքով սահմանված կարգով բռնագանձում կատարելու համար:

(28-րդ կետը խմբ. 26.08.2003 N 244)

29. Հարկային մարմնի հայցի հիման վրա կայացված վճռով պարտապանի գույքն իրացվում է դատական ակտերի հարկադիր կատարման մարմինների միջոցով՝ օրենքով սահմանված կարգով:

(29-րդ կետը խմբ. 26.08.2003 N 244)

30. Նույն հարկ վճարողի նկատմամբ մեկից ավելի կատարողական թերթի առկայության դեպքում բռնագանձումները կատարվում ու գումարները բաշխվում են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(30-րդ կետը խմբ. 26.08.2003 N 244, փոփ. 28.02.2005 N 83, փոփ. 01.04.2014 N 190-Ն)

31. (կետը հանվել է 26.08.2003 N 244)