Համարը 
N 190-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.04.15/06(251)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
01.04.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
01.04.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.04.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 
06.04.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ
18-Ի N 232 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«1» ապրիլի 2014թ.

N 190-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 232 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 18-ի «Չկատարված հարկային և (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի և (կամ) ապահովադրի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը հաստատելու մասին» N 232 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) որոշման վերնագրում «Չկատարված հարկային և (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով» բառերը փոխարինել «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված» բառերով և հանել «և (կամ) ապահովադրի» բառերը.

2) որոշման հիմքում «և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածներին» բառերը փոխարինել «հոդվածին» բառով.

3) որոշման 1-ին կետում «չկատարված հարկային և (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով» բառերը փոխարինել «հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված» բառերով և հանել «և (կամ) ապահովադրի» բառերը.

4) որոշմամբ հաստատված կարգում`

ա. վերնագրում «չկատարված հարկային և (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով» բառերը փոխարինել «հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված» բառերով և հանել «և (կամ) ապահովադրի» բառերը,

բ. 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Սույն կարգով կանոնակարգվում է «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված պարտավորության չափը 500 000 ՀՀ դրամ և ավելի կազմելու դեպքում հարկային մարմնի կողմից հարկ վճարողի պարտավորությանը համարժեք գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը:

2. Սույն կարգի իմաստով գույքի արգելանքը հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հարկ վճարողի գույքային իրավունքների սահմանափակման միջոցով հարկային մարմնի կողմից իրականացվող գործողություն է: Արգելադրումն իրականացվում է բանկային հաշիվների արգելադրման, ինչպես նաև գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքի սահմանափակման միջոցով` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների չափով:»,

գ.  4-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Արգելանք չի կարող դրվել օրենքով սահմանված այն գույքի վրա, որի նկատմամբ բռնագանձում չի կարող տարածվել կամ որի պահպանման ժամկետը արգելադրման պահին պակաս է մեկ տարուց: Արգելանք չի կարող դրվել բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, այդ թվում` կենսաթոշակային հիմնադրամների և ապահովագրական (վերաապահովագրական) ընկերությունների բանկային, դեպո կամ կենսաթոշակային հաշիվների և դրամական միջոցների վրա:»,

դ. 1-ին բաժնի 4-րդ և 6-րդ կետերից, 2-րդ, 3-րդ և 5-8-րդ բաժիններից հանել «և (կամ) ապահովադրի» բառերը և դրա հոլովաձևերը,

ե.  ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետը,

զ. 7-րդ կետից հանել «(ապահովադրի կոդը)» բառերը, իսկ «չկատարած հարկային և (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով» բառերը փոխարինել «հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարած» բառերով,

է.  9-րդ կետում «չկատարած հարկային և (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով» բառերը փոխարինել «հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարած» բառերով,

ը. 10-րդ կետում 1-ին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններ՝ «Արգելանք դնելիս այն իրականացնող պաշտոնատար անձը յուրաքանչյուր դեպքի համար որոշում է սահմանափակման տեսակները, ծավալները` հաշվի առնելով գույքի հատկանիշները, սեփականատիրոջ կամ տիրապետողի համար դրա նշանակությունը և պարտավորության չափը: Որպես գույքի արժեք ընդունվում է գույքի հաշվեկշռային արժեքը:», և հանել 2-րդ պարբերությունը,

թ. ուժը կորցրած ճանաչել 4-րդ բաժինը և 24-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ