ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''28'' փետրվարի 2005թ. |
N 91 |
ք.Ստեփանակերտ
Քաղաքացիների ապահովագրական ստաժի սահմանման աշխատանքները կանոնակարգելու և ԼՂՀ կառավարության 2004 թվականի մարտի 16-ի թիվ 86 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին՝ քաղաքացիների ապահովագրական (աշխատանքային) ստաժը սահմանելու համար հաստատել պատերազմական գործողությունների և բռնատեղահանման հետևանքով համապատասխան շրջանի տուժած բնակավայրերի (հիմնարկների) ցանկը՝ ստույգ ժամկետներով, և 7-օրյա ժամկետում ներկայացնել ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությանը:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Ապահովագրական ստաժ սահմանող հանձնաժողովներ ստեղծելու մասին» թիվ 86 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ստաժը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 28-ի թիվ 91 որոշման համաձայն ԼՂՀ շրջանների վարչակազմերի ղեկավարների կողմից հաստատված ցանկում ընդգրկված բնակավայրերում (հիմնարկներում) մինչև նույն ցանկում նշված ժամկետները քաղաքացու աշխատած ժամանակաշրջանի համար:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, իսկ 2-րդ կետը՝ ընդունման օրվան հաջորդող տասներորդ օրը: