Համարը 
N 199-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.04.26/07(226)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
19.04.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
19.04.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.05.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ
25-Ի N 724 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«19» ապրիլի 2013թ.

N 199-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 724 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի «Նորաստեղծ ընտանիքների համար ամուսնության նպաստ սահմանելու մասին» N 724 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն ամուսնության գրանցման դեպքում նորաստեղծ ընտանիքի համար սահմանվում է ամուսնության միանվագ նպաստ, որը հատկացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` ամուսիններից յուրաքանչյուրին 150.0 հազար դրամի չափով:».

2) որոշման մեջ և հավելվածում «սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերով.

3) որոշման հավելվածում՝

ա.1-ին կետից հանել «նորաստեղծ ընտանիքներին» բառերը,

բ. 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Նպաստի իրավունք ունի 40 տարին չլրացած`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառված այն անձը, ում ամուսնությունը գրանցվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում,

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնող այն անձը (անկախ հաշվառման վայրից), ով ամուսնացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառված անձի հետ և ամուսնությունը գրանցվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում:

Անձին նպաստ է հատկացվում միայն մեկ անգամ:

2013 թվականի հունվարի 1-ից հետո ամուսնալուծման և նույն անձի հետ ամուսնության գրանցման դեպքում նպաստ չի հատկացվում:

3. Նպաստ հատկացնելու համար անձը գրավոր դիմումի հետ ամուսնության գրանցման վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող մարմին (այսուհետ` իրավասու մարմին) է ներկայացնում նաև.

ա) անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը (հաշվառման և ամուսնության մասին նշումները պարտադիր են ) և դրա պատճենը,

բ) սոցիալական ապահովության քարտը և դրա պատճենը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը,

գ) ամուսնության վկայականը և պատճենը։

Սույն կարգի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված անձինք սույն կետով սահմանված փաստաթղթերից բացի ներկայացնում են նաև «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված՝ համապատասխան պետական լիազոր մարմնի տված տեղեկանքը` պայմանագրային հիմունքներով ծառայություն անցնելու մասին:».

գ. 4-րդ կետի առաջին մասում «Տրված դիմումը» բառերը փոխարինել «Դիմումը» բառով, «դ» ենթակետում «գրառումը» բառից հետո ավելացնել «(նշելով անձի անունը և ազգանունը)» բառերը, իսկ երկրորդ մասում «դիմողներին» բառը փոխարինել «դիմողին» բառով.

դ. 6-րդ կետի «բ» ենթակետում «ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի մայիսի 1-ից:

3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ձեռք բերված ամուսնության միանվագ նպաստի իրավունքը պահպանվում է` ամուսնության գրանցման պահից 6 ամսվա ընթացքում։

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ