Համարը 
N 329-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.06.11/10(255)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.05.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.05.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼՂՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԻԱՅՆԱԿ ՏԱՐԵՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՈՉ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» մայիսի 2014թ.

N 329-Ն

ք. Ստեփանակերտ

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԻԱՅՆԱԿ ՏԱՐԵՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՈՉ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ստեղծել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ոչ կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ոչ կառավարչական հիմնարկի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային պետական մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում որոշման հավելվածի 8-րդ կետով նախատեսված գործառույթների իրականացումը 2015 թվականի հունվարի 1-ից վերապահել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ոչ կառավարչական հիմնարկին:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի մայիսի 27-ի N 329-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԻԱՅՆԱԿ ՏԱՐԵՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՈՉ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնը (այսուհետ՝ կենտրոն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կազմում գործող ոչ կառավարչական հիմնարկ է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մատուցում է ծառայություններ սոցիալական սպասարկման բնագավառում՝ հանդես գալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:

2. Կենտրոնը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ: Կենտրոնը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (այսուհետ՝ նախարար) ներկայացմամբ:

3. Կենտրոնի լիազորությունները սահմանվում են օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

4. Կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Կենտրոնն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Կենտրոնն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:

 

II. ԿԵՆՏՐՈՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

7. Կենտրոնի գործունեության հիմնական նպատակներն են՝

1) խնամքի կարիք ունեցող միայնակ տարեց և հաշմանդամ անձանց տնային պայմաններում սոցիալական սպասարկման ապահովումը.

2) տնային պայմաններում միայնակ տարեց և հաշմանդամ անձանց սոցիալ-հոգեբանական, բժշկական օգնության և կենցաղային սպասարկման կազմակերպումը, խնամքի իրականացումը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցումը:

 

III. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Կենտրոնն իրականացնում է հետևյալ գործառույթները.

1) միայնակ տարեցների և հաշմանդամների տնային պայմաններում սոցիալական սպասարկման իրականացումը.

2) հանրապետությունում տնային պայմաններում սոցիալական սպասարկման կարիք ունեցող տարեց և հաշմանդամ քաղաքացիների հայտնաբերումը և նրանց սպասարկման կազմակերպումը.

3) տնային պայմաններում սոցիալական սպասարկման հարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը.

4) տնային պայմաններում սոցիալական սպասարկման կարիք ունեցող բոլոր միայնակ տարեցների և հաշմանդամների համար սպասարկման պատշաճ մակարդակի ապահովումը.

5) միայնակ տարեց և հաշմանդամ քաղաքացիների համար տնային պայմաններում կենցաղային սպասարկման, իրավաբանական և սոցիալ-հոգեբանական խորհրդատվության, բժշկական օգնության կազմակերպումը.

6) սոցիալական սպասարկման և ծառայությունների բոլոր տեսակների մատչելիության ապահովումը.

7) սոցիալական ոլորտում հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների համագործակցության արդյունքների ուսումնասիրում և վերլուծություն:

Սույն կետով նախատեսված գործառույթները իրականացնում են Ստեփանակերտ քաղաքում կենտրոնը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային պետական մարմինները:

 

IV. ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Կենտրոնը կառավարում և նրա գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնում է նախարարը:

10. Կենտրոնի անմիջական ղեկավարումն իրականացնում է կենտրոնի տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը: Կենտրոնի տնօրենը անմիջականորեն ենթակա և հաշվետու է նախարարին:

11. Կենտրոնի տնօրենն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Նախարարը օրենքով և նախարարության կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կենտրոնի տնօրենի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հանձնարարականները, կարգադրություններն ու ցուցումները:

12. Կենտրոնի տնօրենը պատասխանատու է սոցիալական սպասարկման բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց օրենքների և այլ իրավական ակտերի համապատասխանության համար:

13. Կենտրոնի տնօրենը ՝

1) ղեկավարում է կենտրոնի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է կենտրոնի առջև դրված նպատակների և գործառույթների իրականացման համար.

2) առաջարկություններ է ներկայացնում նախարարին օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների վերաբերյալ.

3) իր իրավասության սահմաններում տալիս է ցուցումներ և հանձնարարականներ.

4) իր իրավասության սահմաններում ներկայացնում է առաջարկություններ կենտրոնի աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

5) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

6) ապահովում է նախարարի հրամանների, ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

7) նախարարին ներկայացնում է առաջարկություններ կենտրոնի աշխատողների թվի մասին.

8) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

9) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

14. Կենտրոնի տնօրենի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում, նրան փոխարինելու հարցը կարգավորվում է նախարարի հրամանով:

 

V. ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

15. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով կենտրոնին վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումն, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

16. Կենտրոնի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ