Համարը 
N 844-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.10.17/17(357)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.10.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.10.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.10.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հոկտեմբերի 2018թ.

 N 844-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-103-Ն հրամանագրին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Տեսողության խնդիրներ ունեցող անձանց «Արև» համակարգի ուսուցման և համակարգչային տեխնիկայի տրամադրման կարգը հաստատելու մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 2-րդ կետում, որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերով.

2) որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ, 15-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 22-ի «Ժամանակավոր օթևանի տրամադրման կարգը և պայմանները հաստատելու մասին» N 139-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 9-րդ կետում «սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի (այսուհետ` տարածքային մարմին)» բառերը փոխարինել «` Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության (այսուհետ՝ գործակալություն)» բառերով.

2) 10-րդ, 12-13-րդ, 15-րդ, 21-րդ կետերում «տարածքային մարմին» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «գործակալություն» բառով և դրա հոլովաձևերով.

3) 14-րդ կետում «, տարածքային մարմին ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն» բառերը փոխարինել «և գործակալություն» բառերով:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 19-ի «Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման կարգը, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների օգտագործման ժամկետները հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 15-ի N 287 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 198-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 2-րդ, 4-րդ, 8-րդ, 24-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով.

2) 6-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերով, իսկ «սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները (այսուհետ՝ տարածքային մարմին)» բառերը՝ «նախարարության աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունները (այսուհետ՝ գործակալություն)» բառերով.

3) 18.1-ին կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով՝ նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի հրամանով՝ նախարարության աշխատակազմի ընտանիքների կարիքավորության գնահատման և սոցիալական աջակցության վարչության» բառերով.

4) 21-րդ, 26-րդ, 28-29-րդ կետերում «տարածքային մարմին» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «գործակալություն» բառով և դրա հոլովաձևերով:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 27-ի ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ոչ կառավարչական հիմնարկ ստեղծելու և հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին» N 329-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագրում, 1-2-րդ կետերում, որոշմամբ հաստատված հավելվածի վերնագրում, 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերով.

2) որոշմամբ հաստատված հավելվածի՝

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնը (այսուհետ՝ կենտրոն) նախարարության կազմում գործող ոչ կառավարչական հիմնարկ է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մատուցում է ծառայություններ սոցիալական սպասարկման բնագավառում՝ հանդես գալով Արցախի Հանրապետության անունից:»,

բ. 2-6-րդ, 11-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով,

գ. 8-րդ կետի 2-րդ պարբերությունում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային պետական մարմինները» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության շրջաններում՝ նախարարության աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունները» բառերով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

 

           

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ