Համարը 
N 318-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.05.30/12(122)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
21.05.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
21.05.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.05.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ «ԱՐԵՎ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«21» մայիսի 2009թ.

N 318-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ «ԱՐԵՎ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել տեսողության խնդիրներ ունեցող անձանց «Արև» համակարգի ուսուցման և համակարգչային տեխնիկայի տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարին` ապահովել սույն որոշման հանրային իրազեկումը:

(2-րդ կետը փոփ. 16.10.2018 N 844-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«21» մայիսի 2009թ. թիվ 318-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ «ԱՐԵՎ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են տեսողության խնդիրներ ունեցող անձանց «Արև» համակարգի ուսուցման և համակարգչային տեխնիկայի տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. «Արև» համակարգը հատուկ համակարգչային համակարգ է, որի միջոցով տեսողության խնդիրներ ունեցող անձինք կարող են օգտվել համակարգչային տեխնիկայից:

3. «Արև» համակարգի ուսուցումը և համակարգչային տեխնիկայի տրամադրումն իրականացվում են Արցախի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

(3-րդ կետը փոփ. 16.10.2018 N 844-Ն)

4. «Արև» համակարգի ուսուցումը իրականացնում է «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն):

(4-րդ կետը փոփ. 26.10.2010 N 673-Ն)

5. «Արև» համակարգի ուսուցումը և համակարգչային տեխնիկան տրամադրվում են տեսողության խնդիրներ ունեցող 1-ին խմբի հաշմանդամներին և տեսողությունից զրկված հաշմանդամ երեխաներին (այսուհետ` հաշմանդամ)` հաշվի առնելով հետևյալ առաջնայնությունները`

1) բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ.

2) աշխատող հաշմանդամներ, որոնց աշխատանքն ուղղակիորեն առնչվում է համակարգչի հետ.

3) հանրակրթական դպրոցի ավարտական դասարանի աշակերտներ.

4) քոլեջների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներ.

5) աշխատանք փնտրող հաշմանդամներ:

 

II. «ԱՐԵՎ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

6. «Արև» համակարգի ուսուցում և համակարգչային տեխնիկա ստանալու համար հաշմանդամը Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն (այսուհետ` նախարարություն) է ներկայացնում դիմում, անձը և հաշմանդամի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ և սույն կարգի 5-րդ կետում նշված առաջնայնությունը հավաստող տեղեկանք:

(6-րդ կետը փոփ. 16.10.2018 N 844-Ն)

7. Հաշմանդամի դիմումը գրանցվում է դիմումների հաշվառման մատյանում, որտեղ նշում է կատարվում ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ:

8. Դիմումների հաշվառումը և մատյանի վարումն իրականացնում է նախարարությունը:

9. Նախարարությունն ուսումնասիրում է սույն կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերը և որոշում կայացնում հաշմանդամին «Արև» համակարգի ուսուցում ստանալու համար կազմակերպություն ուղեգրելու մասին:

(9-րդ կետը խմբ. 26.10.2010 N 673-Ն)

10. «Արև» համակարգի ուսուցումն իրականացնում է կազմակերպությունը` նախարարության կողմից հաշմանդամին տրված ուղեգրի հիման վրա:

11. Նախարարությունը սահմանում է հաշմանդամներին «Արև» համակարգի ուսուցում ստանալու համար կազմակերպություն ուղեգրելու հերթականությունը:

12. «Արև» համակարգի ուսուցումն ավարտելուց հետո կազմակերպության կողմից հաշմանդամին տրվում է վկայական, որի հիման վրա նախարարությունն անհատույց օգտագործման իրավունքով հաշմանդամին միայն մեկ անգամ տրամադրում է համակարգչային տեխնիկա:

(12-րդ կետը խմբ. 26.10.2010 N 673-Ն)

 

III. «ԱՐԵՎ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Հաշմանդամին տրամադրված ուղեգրի հիման վրա նախարարությունում լրացվում է անհատական քարտ` հաշմանդամի «Արև» համակարգի ուսուցում և համակարգչային տեխնիկա ստանալու վերաբերյալ, որտեղ նշվում են հաշմանդամի անձնական տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան թիվը, բնակության վայրը), ուսուցման և տեխնիկա տրամադրելու ժամկետները:

(13-րդ կետը փոփ. 26.10.2010 N 673-Ն)

14. Հաշմանդամի և նախարարության միջև կնքվում է գույքի անհատույց օգտագործման պայմանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով «Արև» համակարգի համակարգչային տեխնիկա տրամադրելու վերաբերյալ:

(14-րդ կետը փոփ. 26.10.2010 N 673-Ն) 

15. Անհատական քարտը պահպանվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(15-րդ կետը փոփ. 16.10.2018 N 844-Ն)

16. Հաշմանդամին կարող է տրամադրվել քաղվածք` անհատական քարտից:

17. (կետն ուժը կորցրել է 26.10.2010 N 673-Ն) 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ