Համարը 
ՀՕ-20
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
17.07.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
01.08.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.08.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 
23.01.2003

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԼՂՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՏԿԱՆՉՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՏԿԱՆՉՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Օրենքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի հետկանչման և լիազորությունների վաղակետ դադարեցման կարգի մասին»:

Օրենքի ամբողջ տեքստում «ժողովրդական պատգամավոր» բառերը փոխարինել «Ազգային ժողովի պատգամավոր» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 1 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 1.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի հետկանչման և լիազորությունների վաղակետ դադարեցման հիմքերը

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը, սույն օրենքով սահմանված կարգով, համապատասխան ընտրատարածքի ընտրողների որոշմամբ ցանկացած ժամանակ կարող է հետ կանչվել իր պարտականությունները չկատարելու, Ազգային ժողովի գործունեությունից ինքնամեկուսացման, «Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին հակասող, պատգամավորի կոչմանն անվայել գործողություններ կատարելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու, մեկ նստաշրջանի, ինչպես նաև հանձնաժողովի նիստերի կեսից անհարգելի բացակայելու, դատարանի մեղադրական դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելու, անգործունակ ճանաչվելու և հրաժարականի դեպքերում»:

 

Հոդված 3. Օրենքի 2 հոդվածի առաջին պարբերության «20 տոկոսի» բառերը փոխարինել «25 տոկոսի» բառերով:

Նույն հոդվածի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Լիազորությունների դադարեցման հարց կարող է հարուցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների դադարեցման առաջարկությունը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահությունը, որը ներկայացված նյութերը հանձնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի մանդատային, մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների մշտական հանձնաժողովին՝ եզրակացություն նախապատրաստելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նստաշրջանին ներկայացնելու համար: Նշված հանձնաժողովի հիմնավորված եզրակացության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է ընդունում, պատգամավորների ընդհանուր թվի քվեների երկու երրորդով, լիազորությունների վաղակետ դադարեցման մասին: Ազգային ժողովի որոշումը կարող է բողոքարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն դատարան ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում»:

 

Հոդված 4. Օրենքի 3 հոդվածի 2-րդ պարբերության «քննության առարկա» բառերից հետո ավելացնել «բացառությամբ սույն օրենքի 2 հոդվածի 2-րդ պարբերությամբ սահմանված դեպքի» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 5 հոդվածի 2-րդ պարբերության վերջում ավելացնել «նույն կարգով, ինչ կարգով կատարվել է Ազգային ժողովի պատգամավորի նախընտրական քարոզչության ժամանակ» բառերը:

 

Հոդված 6. Օրենքի 10 հոդվածի «Սույն օրենքի» բառերը փոխարինել «Ազգային ժողովի պատգամավորի հետկանչի կարգի» բառերով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

1 օգոստոսի 1998թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-20