| |
Պետական գրանցման է ենթարկված ԼՂՀ արդարադատության նախարարության
կողմից
Գրանցման N 299
Գրանցման տարեթիվը 21.10.2004թ.
ԼՂՀ արդարադատության նախարար
Ռ. Հայրապետյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«18» հոկտեմբերի 2004թ. |
N 120 |
ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2003թ. հուլիսի 21-ի «Գնումների գործընթացի մոնիտորինգի իրականացման կարգը հաստատելու մասին» N 93 հրամանում փոփոխություն կատարելու մասին
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5 և 17 հոդվածները, հրամայում եմ՝
ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2003թ. հուլիսի 21-ի «Գնումների գործընթացի մոնիտորինգի իրականացման կարգը հաստատելու մասին» N 93 հրամանի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ստեղծել գնումների գործընթացի մոնիտորինգի իրականացման մշտական հիմունքներով գործող խումբ (այսուհետև՝ խումբ) հետևյալ կազմով.
Ա. Միրզոյան - Գնումների գործընթացի կարգավորման և բյուջետային գործընթացի մեթոդաբանության բաժնի պետ (խմբի ղեկավար)
Գ. Նազլուխանյան - Ծախսերի ֆինանսավորման բաժնի պետ
Մ. Մխիթարյան - Գնումների գործընթացի կարգավորման և բյուջետային գործընթացի մեթոդաբանության բաժնի առաջին կարգի մասնագետ
Ա. Լազարյան - Գլխավոր իրավաբան
Ն. Ավանեսյան - Կառավարման մարմինների ու կապիտալ ծախսերի ծրագրավորման, կատարման ու վերլուծության բաժնի առաջատար մասնագետ»:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: