ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Որդեգրման գործընթացը կանոնակարգելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել երեխայի որդեգրման կարգը /կցվում է/:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և աշխատակազմի վարչատարածքային կառավարման բաժնին` եռամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման կիրարկումն ապահովող համապատասխան իրավական ակտերի ընդունումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2001թ. մարտի 6-ի
թիվ 60 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երեխայի որդեգրումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի, սույն կարգի և այլ իրավական ակտերի համաձայն:
2. (2-րդ կետը փոփ. 30.07.2004 N 275, ուժը կորցրել է 15.05.2007 N 217)
3. Որդեգրվում են այն անչափահաս երեխաները, ովքեր սույն կարգին համապատասխան հաշվառված են որպես որդեգրման ենթակա երեխաներ:
(3-րդ կետը փոփ. 30.07.2004 N 275)
4. (4-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 30.07.2004 N 275, ուժը կորցրել է 15.05.2007 N 217)
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 15.05.2007 N 217)
6. Հանրապետական և շրջանային հանձնաժողովներում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունում որդեգրման հետ կապված տեղեկությունները գաղտնի են:
7. (կետն ուժը կորցրել է 30.07.2004 N 275)
II. Որդեգրման ենթակա երեխաների հաշվառումը
8. Որպես որդեգրման ենթակա երեխաներ հաշվառվում են այն անչափահաս երեխաները, որոնց որդեգրման համար առաջացել են իրավական հիմքեր:
Որդեգրումն առաջանում է այն անչափահաս երեխաների նկատմամբ, որոնց միակ ծնողը կամ երկու ծնողները`
ա) մահացել են,
բ) զրկված են ծնողական իրավունքից,
գ) դատական կարգով ճանաչված են անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած,
դ) տվել են որդեգրման գրավոր համաձայնություն,
ե) մեկ տարուց ավելի երեխայի հետ համատեղ չեն բնակվում և, չնայած խնամակալության և հոգաբարձության մարմինների նախազգուշացմանը, խուսափում են երեխայի դաստիարակությունից ու խնամքից, երեխայի նկատմամբ չեն դրսևորում ծնողական հոգատարություն և ուշադրություն,
ե1) անհայտ են (ընկեցիկ երեխաներ).
զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
Ընկեցիկ երեխաները կարող են որդեգրման հանձնվել ներքին գործերի մարմինների ներկայացրած համապատասխան ակտի առկայության դեպքում` ընկեցիկության ակտը կազմվելուց հետո 3 ամսից ոչ շուտ:
(8-րդ կետը փոփ., լրաց. 30.07.2004 N 275)
9. Խնամակալության և հոգաբարձության մարմիններն առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին հաշվառման վերցնելուց հետո 5-օրյա ժամկետում՝ սույն կարգի 8-րդ կետում նշված երեխաների մասին տեղեկատվություն են տրամադրում համապատասխան շրջանային (Ստեփանակերտի քաղաքային) հանձնաժողովին:
(9-րդ կետը խմբ. 30.07.2004 N 275)
10. Որպես որդեգրման ենթակա երեխաներ հաշվառվում են նաև այն երեխաները, որոնց ծնողները տվել են գրավոր համաձայնություն՝ իրենց երեխայի որդեգրման համար:
(10-րդ կետը խմբ. 30.07.2004 N 275)
11. Որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկատվություն ստանալով, շրջանային հանձնաժողովը լրացնում է երեխայի անձնական քարտը /N 1 ձևը կցվում է/, նրան վերցնելով հաշվառման` որպես որդեգրման ենթակա երեխա:
12. Հաշվառման պահից եռօրյա ժամկետում շրջանային հանձնաժողովը որդեգրման ենթակա երեխայի անձնական քարտի պատճենը փոխանցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն, որը դրա հիման վրա իրականացնում է որդեգրման ենթակա երեխայի կենտրոնացված հաշվառումը:
13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը եռօրյա ժամկետում` որդեգրման ենթակա երեխայի կենտրոնացված հաշվառման մասին տեղեկացնում է համապատասխան շրջանային հանձնաժողովին:
III. Որդեգրել ցանկացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների հաշվառումը
14. (14-րդ կետը լրաց. 30.07.2004 N 275, ուժը կորցրել է 15.05.2007 N 217)
15. (15-րդ կետը փոփ., լրաց. 30.07.2004 N 275, ուժը կորցրել է 15.05.2007 N 217)
16. (կետն ուժը կորցրել է 15.05.2007 N 217)
17. (17-րդ կետը լրաց. 30.07.2004 N 275, ուժը կորցրել է 15.05.2007 N 217)
18. (կետն ուժը կորցրել է 15.05.2007 N 217)
IV. Որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների հաշվառումը
19. (19-րդ կետը փոփ., լրաց. 30.07.2004 N 275, ուժը կորցրել է 15.05.2007 N 217)
20. (կետն ուժը կորցրել է 15.05.2007 N 217)
21. (21-րդ կետը փոփ., լրաց. 30.07.2004 N 275, ուժը կորցրել է 15.05.2007 N 217)
22. (կետն ուժը կորցրել է 15.05.2007 N 217)
23. (23-րդ կետը լրաց. 30.07.2004 N 275, ուժը կորցրել է 15.05.2007 N 217)
24. (կետն ուժը կորցրել է 15.05.2007 N 217)
V. Որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկություններ տրամադրելը
25. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկությունները տրամադրում է հանրապետական և շրջանային հանձնաժողովներին, ինչպես նաև իրավասու մարմիններին` նրանց գրավոր հարցման հիման վրա:
(25-րդ կետը լրաց. 30.07.2004 N 275)
26. Որդեգրողի թեկնածուն դիմում է իր բնակության վայրի շրջանային հանձնաժողովին /օտարերկրյա քաղաքացին` հանրապետական հանձնաժողովին/` սույն կարգին կից N 2 ձևում նշված տվյալներին համապատասխան որդեգրման ենթակա երեխայի մասին տեղեկություններ ստանալու նպատակով:
Ստացված տեղեկությունների հիման վրա որդեգրողի թեկնածուի կողմից որդեգրման ենթակա երեխա ընտրելու դեպքում շրջանային /հանրապետական/ հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը տեղեկացնում է դրա մասին և, եթե այլ որդեգրողի թեկնածու ընտրված երեխային որդեգրելու ցանկություն չի հայտնել, ապա կազմակերպում է որդեգրման ենթակա երեխայի և որդեգրողի թեկնածուի հանդիպումը:
(26-րդ կետը փոփ. 30.07.2004 N 275)
26.1. Որդեգրողի թեկնածուի և որդեգրման ենթակա երեխայի ծնողների միջև գրավոր նախնական համաձայնության առկայության դեպքում որդեգրման ենթակա երեխայի տվյալներն այլ անձանց չեն տրամադրվում: Որդեգրողի թեկնածուի կողմից այդ երեխայի որդեգրումից հրաժարվելու դեպքում որդեգրման ենթակա երեխան հանվում է հաշվառումից:
(26.1-ին կետը լրաց. 30.07.2004 N 275)
26.2. Օտարերկրյա քաղաքացիներին որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկություններ տրվում են նշված երեխաներին կենտրոնացված հաշվառման վերցնելուց 3 ամիս հետո՝ բացառությամբ այն դեպքերի, երբ երեխային որդեգրելու ցանկություն են հայտնել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող երեխայի խորթ մայրը, խորթ հայրը, նրա ազգականները կամ, երբ երեխայի ծնողների և որդեգրել ցանկացող անձի միջև սահմանված կարգով առկա է գրավոր նախնական համաձայնություն:
(26.2-րդ կետը լրաց. 30.07.2004 N 275)
27. Եթե որդեգրման ենթակա միևնույն երեխայի կապակցությամբ ցանկություն են հայտնել մեկից ավելի որդեգրողի թեկնածուներ, ապա երեխայի հետ նրանցից առաջինի հանդիպումը կազմակերպվում է ըստ նրանց կենտրոնացված հաշվառման հերթականության: Մյուս որդեգրողի թեկնածուների հետ երեխայի հանդիպումը կազմակերպվում է այն դեպքում, եթե առաջին որդեգրողի թեկնածուն 15 օրվա ընթացքում ցանկություն չի հայտնում տվյալ երեխային որդեգրելու մասին:
(27-րդ կետը լրաց. 30.07.2004 N 275)
27.1. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող որդեգրողի թեկնածուն և օտարերկրյա քաղաքացի հանդիսացող որդեգրողի թեկնածուն որդեգրման ենթակա միևնույն երեխային որդեգրելու ցանկությամբ դիմել են նույն օրը, ապա երեխայի հետ հանդիպման առաջնահերթությունը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող որդեգրողի թեկնածուին: Օտարերկրյա քաղաքացի հանդիսացող որդեգրողի թեկնածուի հետ երեխայի հանդիպումը կազմակերպվում է այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող որդեգրողի թեկնածուն 15 օրվա ընթացքում տվյալ երեխային որդեգրելու ցանկություն չի հայտնել:
(27.1-ին կետը լրաց. 30.07.2004 N 275)
28. Տրամադրված տեղեկությունների հիման վրա որդեգրման ենթակա երեխային ընտրելու դեպքում շրջանային /հանրապետական/ հանձնաժողովը եռօրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունն ապահովում է ընտրված որդեգրման ենթակա երեխայի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կասեցումը մինչև համապատասխան վարչակազմի ղեկավարի այդ երեխային ընտրած որդեգրողի թեկնածուի կողմից որդեգրելու մասին որոշում ընդունելը:
29. Տրամադրված տեղեկությունների հիման վրա որդեգրման ենթակա երեխային որդեգրելուց հրաժարվելու դեպքում որդեգրողի թեկնածուն հաշվառումից չի հանվում:
30. Որդեգրողի թեկնածուն իրավունք ունի շրջանային /հանրապետական/ հանձնաժողովից`
ստանալու անհրաժեշտ տեղեկություններ որդեգրման ենթակա երեխայի, ինչպես նաև նրա մերձավոր ազգականների մասին,
որդեգրվող երեխայի առողջական վիճակի զննման նպատակով դիմելու բժշկական հաստատություն` երեխայի օրինական ներկայացուցչի մասնակցությամբ:
31. Որդեգրողի թեկնածուն պարտավոր է անձամբ`
մինչև որդեգրման մասին որոշում ընդունելը ծանոթանալ և շփվել որդեգրվող երեխայի հետ,
ծանոթանալ որդեգրվող երեխայի փաստաթղթերին:
VI. Որդեգրման մասին որոշում ընդունելը
32. Որդեգրողի թեկնածուն ընտրված երեխայի կապակցությամբ դիմում է իր կամ որդեգրման ենթակա երեխայի բնակության վայրի վարչակազմի ղեկավարին` սահմանված կարգով որդեգրման մասին որոշում ընդունելու համար:
33. Որդեգրման մասին որոշում ընդունելու համար վարչակազմի ղեկավարին պետք է ներկայացվի`
ա/ որդեգրողի թեկնածուի կողմից`
դիմում` ընտրված երեխային որդեգրելու խնդրանքով,
որդեգրման հնարավորության մասին եզրակացությունը,
անձնագիրը կամ անձը հաստատող փաստաթուղթ,
առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթուղթ,
որդեգրման ենթակա երեխայի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան վայրը փոփոխելու վերաբերյալ առաջարկություն,
տեղեկանք որդեգրողի թեկնածուի և որդեգրման ենթակա երեխայի կենտրոնացված հաշվառման մասին:
Սույն կետում նշված փաստաթղթերը որդեգրողի թեկնածու օտարերկրյա քաղաքացին պետք է ներկայացնի սույն կարգի 20-րդ կետի պահանջներին համապատասխան:
Եթե որդեգրման ենթակա երեխան որդեգրվում է երկու ամուսինների կողմից, ապա տրվում է համատեղ դիմում: Երեխան մեկ ամուսնու կողմից որդեգրվելու դեպքում դիմումին կցվում է մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը` բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
բ/ ծնողներ ունեցող որդեգրման ենթակա երեխայի ծնողների կողմից երեխային որդեգրման հանձնելու մասին գրավոր համաձայնություն, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
Եթե երեխան գտնվում է խնամակալության /հոգաբարձության/ ներքո, ապա պետք է ներկայացվի նաև երեխայի խնամակալի /հոգաբարձուի/ գրավոր համաձայնությունը.
գ/ այն հաստատության ղեկավարի կամ այն անձի կողմից, ում մոտ գտնվում է որդեգրման ենթակա երեխան`
երեխայի ծննդյան վկայականը,
որդեգրման իրավական հիմքերը հաստատող փաստաթղթեր` ծնողի /ծնողների/ մահվան վկայականը /վկայականները/, ծնողի /ծնողների/ ծնողական իրավունքից զրկելու, ծնողներին անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը /պատճենները/, երեխայի ընկեցիկ լինելու փաստը հաստատող ակտը, երեխայի ծնողների, խնամակալի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը,
երեխայի առողջական վիճակի մասին եզրակացություն` տրված համապատասխան մանկական առողջապահական հիմնարկի կողմից.
դ/ որդեգրվող տասը տարեկան երեխայի ծնողների կամ օրինական ներկայացուցիչների կողմից`
երեխայի գրավոր համաձայնությունը, բացառությամբ այն դեպքի, երբ նախքան որդեգրման համար դիմելը երեխան բնակվել է որդեգրել ցանկացող անձի ընտանիքում և նրան համարում է իր ծնողը,
ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ երեխայի հարաբերությունները պահպանելու մասին ցանկությունը:
Որդեգրվող երեխայի ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ նրա հարաբերությունները պահպանելու մասին պետք է մատնանշված լինի որդեգրման վերաբերյալ որոշման մեջ:
(33-րդ կետը լրաց. 30.07.2004 N 275)
34. Որդեգրման համար ծնողների համաձայնության դեպքում, եթե երեխային որդեգրելու ցանկություն են հայտնել խորթ մայրը, երեխայի ազգականները և այլ քաղաքացիներ, ապա նախապատվությունը տրվում է խորթ հորը, խորթ մորը կամ ազգականներին:
35. Վարչակազմի ղեկավարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների կողմից երեխա որդեգրելու մասին որոշում ընդունում է ոչ ուշ, քան սույն կարգի 33-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո երկշաբթյա ժամկետում:
36. Վարչակազմի ղեկավարը օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխա որդեգրելու մասին որոշումն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության թույլտվության հիման վրա:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության թույլտվությունն ստանալու համար վարչակազմի ղեկավարը որդեգրման մասին որոշում ընդունելու համար որդեգրողի թեկնածուի դիմում տալու օրվանից 10-օրյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում միջնորդություն` սույն կարգի 33-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերով հանդերձ:
Վարչակազմի ղեկավարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության համապատասխան թույլտվությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում ընդունում է որդեգրման մասին որոշում:
37. Վարչակազմի ղեկավարը որդեգրումը մերժելու մասին որոշում ընդունում է սույն կարգի 33-րդ կետում նշված փաստաթղթերը սահմանված կարգով չներկայացնելու, ինչպես նաև սույն կարգի 36-րդ կետում նշված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության թույլտվության բացակայության դեպքում: Որդեգրումը մերժելու մասին որոշում ընդունելուց հետո 5-օրյա ժամկետում վարչակազմի ղեկավարը դրա մասին տեղեկացնում է դիմողին: Դիմողը մերժման մասին որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:
38. Վարչակազմի ղեկավարը եռօրյա ժամկետում որդեգրման մասին որոշման պատճենն ուղարկում է շրջանային (հանրապետական) հանձնաժողով ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն՝ որդեգրված երեխային հաշվառելու, ինչպես նաև որդեգրողի թեկնածուին հաշվառումից հանելու, այնուհետև որպես որդեգրող հաշվառելու համար:
(38-րդ կետը խմբ. 30.07.2004 N 275)
39. Որդեգրողները պարտավոր են անձամբ`
ստանալ որդեգրման մասին համայնքի ղեկավարի որոշումը,
իրենց մոտ վերցնել երեխային նրա բնակության կամ գտնվելու վայրից ներկայացնելով որդեգրման մասին որոշումը և իր անձը հաստատող փաստաթուղթ:
40. (կետն ուժը կորցրել է 30.07.2004 N 275)