ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. Հաստատել`
ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի.
բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն թիվ 2 հավելվածի.
գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն թիվ 3 հավելվածի:
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
2004 թ. մարտի 16-ի
թիվ 101 որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ ՈՒ Ն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն /այսուհետ` կոմիտե/ գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրի հիման վրա:
3. Կոմիտեի լիազորությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Կոմիտեն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
6. Կոմիտեն կազմված է կոմիտեի նախագահից և կոմիտեի աշխատակազմից: Կոմիտեի համակարգում ընդգրկվում են կոմիտեի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները, հիմնարկները:
7. Կոմիտեի նպատակները և խնդիրներն են`
ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարումը և կադաստրի համակարգի գործունեության ապահովումը.
բ/ պետության կողմից գույքի նկատմամբ իրավունքների ճանաչումը, երաշխավորումը և պաշտպանությունը.
գ/ անշարժ գույքի շուկայի կայացմանն աջակցությունը.
դ/ գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների, գեոդեզիայի և քարտեզագրության մասին տեղեկատվական համակարգերի ստեղծումն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվության կառավարումը, տվյալների մատչելիությունը, օբյեկտիվության և անընդհատության ապահովումը.
ե/ իր իրավասության սահմաններում հողային քաղաքականության, հողային ռեսուրսների կառավարման սկզբունքների մշակումը, հողօգտագործման բնագավառում պետական տեսչական վերահսկողության իրականացումը.
զ/ պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական նպատակային ծրագրերի մշակումն ու իրականացումը.
է/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և նպատակների իրականացումը:
II. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Կոմիտեն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա/ գույքի /անկախ սեփականության ձևից/ նկատմամբ իրավունքների, սահմանափակումների և օգտագործման նկատմամբ սահմանափակումների պետական գրանցման իրականացում.
բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան անշարժ գույքի /անկախ սեփականության ձևից/ պետական հաշվառում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային ֆոնդի հողային հաշվեկշռի կազմում.
գ/ անշարժ գույքի կադաստրային և տեղագրական քարտեզների ստեղծում, թվային կադաստրային և տեղագրական քարտեզների կազմում.
դ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան անշարժ գույքի կադաստրային գնահատում, հողի հարկի, գույքահարկի բազայի ստեղծում, բազմաբնույթ կադաստրների վարման նպատակով անշարժ գույքի` հողերի, շենքերի, շինությունների գնահատման մեթոդիկայի մշակմանը մասնակցություն.
ե/ անշարժ գույքի ծածկագրման /կոդավորման/ համակարգի, պետական գրանցման ծածկագրերի մշակում ու ներդրում.
զ/ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, անշարժ գույքի հաշվառման, կադաստրային քարտեզագրման, գնահատման, տեղագրական քարտեզների ստեղծման ոլորտներում համաշխարհային փորձի ուսումնասիրում ու ներդրում.
է/ անշարժ գույքի պետական համակարգված դիտարկումների /մոնիթորինգ/ կազմակերպում ու իրականացում, անշարժ գույքի շուկայի վերլուծություն և տեղեկատվության հրապարակում.
ը/ անշարժ գույքի շուկայի ձևավորման ու կայացման միջոցառումների կազմակերպում.
թ/ անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների, սահմանափակումների մասին տեղեկատվական բանկի ստեղծում ու կառավարում, կադաստրային գործերի և պետական գրանցման փաստաթղթերի պահպանում.
ժ/ տեղագրական և կադաստրային քարտեզագրողների, ռիելթորների, անշարժ գույքի շուկայական գնահատողների լիցենզավորում.
ժա/ համակարգում ավտոմատացված կադաստրի ներդրում.
ժբ/ անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվության հավաստիության, ամբողջականության, մատչելիության, արդիականության և հրապարակայնության ապահովում.
ժգ/ իր իրավասության սահմաններում հողային հարաբերությունների կարգավորման, հողային քաղաքականության, հողային ռեսուրսների կառավարման սկզբունքների մշակում` հողի նկատմամբ իրավունքների, հողի շուկայի ձևավորման մասով.
ժդ/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կազմման համար անշարժ գույքի մասին տեղեկատվության տրամադրում, կազմված նախագծերի և դրանց ճարտարապետահատակագծային առաջադրանքների մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում, եզրակացությունների տրամադրում.
ժե/ իր իրավասության սահմաններում հողաշինարարական նպատակային ծրագրերի, հողերի միավորման նախագծերի մշակման ապահովում.
ժզ/ բազմաբնույթ, ճյուղային կադաստրի վարման համար անշարժ գույքի մասին տեղեկատվության տրամադրում.
ժէ/ համակարգում մատուցվող ծառայությունների, գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման, գույքի ու դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության դիմաց գանձվող վճարների չափի ու ցանկի հաստատում` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ.
ժը/ համակարգի եկամուտների և ծախսերի պլանավորում, հաշվապահական հաշվառման խնդիրների լուծում.
ժթ/ բնագավառի գործունեությունը կարգավորող օրենսդրական և այլ իրավական ակտերի նախագծերի, նորմատիվ փաստաթղթերի /պետական ստանդարտներ, հրահանգներ, մեթոդական ցուցումներ և այլն/ մշակում.
ի/ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկագրի հրապարակում.
իա/ իր իրավասության սահմաններում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների համագործակցության ապահովում, անշարժ գույքի կադաստրի ծրագրերի իրականացում.
իբ/ պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական նպատակային ծրագրերի մշակում և իրականացում.
իգ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի, տեղագրական քարտեզների, հանութային նյութերի և հատակագծերի հիման վրա պետական քարտեզագրական ֆոնդի ստեղծում ու կառավարում.
իդ/ պետական գեոդեզիական ցանցի ստեղծման և պարբերաբար թարմացման աշխատանքների իրականացում, կոորդինատային, բարձունքային, գրավիմետրական չափումների միասնական համակարգի ձևավորման ապահովում.
իե/ ֆոտոգրամետրական աշխատանքների կազմակերպում և իրականացում.
իզ/ գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման համար սահմանված կարգով թույլտվությունների տրամադրում և այդ աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացում.
իէ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, բնակչության կարիքների համար գեոդեզիական տվյալների ու քարտեզագրական նյութերի ապահովում, իր իրավասության սահմաններում համայնքների և շրջանների սահմանների նկարագրման և քարտեզագրման աշխատանքներին մասնակցություն.
իը/ իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների և պետական սահմանի սահմանագծման /դելիմիտացիա/ ու սահմանազատման /դեմարկացիա/ աշխատանքներին մասնակցություն.
իթ/ աշխարհագրական անվանումների ազգային տեղեկատվական բանկի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծման ու վարման աշխատանքների ղեկավարում.
լ/ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներբնակավայրային օբյեկտների անվանափոխումների ու անվանակոչումների համաձայնեցում և հաշվառում.
լա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված պետական վերահսկողության իրականացում.
լբ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացում:
III. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Կոմիտեն կառավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը /այսուհետ` կոմիտեի նախագահ/, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Կոմիտեի նախագահն ունի տեղակալ, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով կոմիտեի նախագահի հետ:
Կոմիտեի նախագահն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով ու կարգադրություններով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Կոմիտեի նախագահն իրականացնում է կոմիտեին վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
11. Կոմիտեի նախագահը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:
12. Կոմիտեի նախագահը`
ա/ իր իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.
բ/ ղեկավարում է կոմիտեի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է կոմիտեի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
գ/ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին.
դ/ իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ կոմիտեի անունից, ինչպես նաև տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ կոմիտեի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
ե/ սահմանում է պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման վճարների չափը և ցանկը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ.
զ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին ներկայացնում է առաջարկություն կոմիտեի աշխատակազմի ղեկավարին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու վերաբերյալ: Օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում կոմիտեի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
է/ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին, տարածքային /առանձնացված/ ստորաբաժանումների ղեկավարներին, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է կոմիտեի ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին.
ը/ օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
թ/ հաստատում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային /առանձնացված/ ստորաբաժանումների կառուցվածքները, կանոնադրությունները, հաստիքացուցակները և դրանց պահպանման ծախսերի նախահաշիվները.
ժ/ սահմանում է տարածքային /առանձնացված/ ստորաբաժանումների կողմից սպասարկվող տարածքները.
ժա/ սահմանում է իր տեղակալների իրավասությունների շրջանակն ու պատասխանատվության աստիճանը կոմիտեի գործառույթների սահմաններում.
ժբ/ օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կոմիտեի աշխատակազմի ղեկավարի, կոմիտեի աշխատակազմի տարածքային /առանձնացված/ ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև կոմիտեի ենթակայությանը հանձնված հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը և ցուցումները.
ժգ/ լսում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների հավաստիության վերստուգման արդյունքները.
ժդ/ վերահսկողություն է իրականացնում կոմիտեի աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության և օտարման նկատմամբ.
ժե/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.
ժզ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատողների թիվը.
ժէ/ օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
ժը/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում շնորհում է դասային կոչումներ.
ժթ/ ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
ի/ իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, կոմիտեի նախագահի պարտականությունները կատարում է նախագահի տեղակալը, վերջինիս բացակայության դեպքում` կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից մեկը:
14. Կոմիտեի նախագահի տեղակալը`
ա/ համակարգում է կոմիտեի համակարգի աշխատանքները` կոմիտեին վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.
բ/ իր լիազորությունների սահմաններում համակարգում է կոմիտեի` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ իրականացվող աշխատանքները` կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային և տարածքային /առանձնացված/ ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
գ/ կոմիտեի նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` կոմիտեի համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ/ կոմիտեի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է կոմիտեի նախագահի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե/ համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում կոմիտեի համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ/ իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է/ իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը/ պարբերաբար կոմիտեի նախագահին է ներկայացնում տեղեկատվություն` իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
թ/ ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում կոմիտեի նախագահի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում կոմիտեի նախագահին.
ժ/ կոմիտեի նախագահին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ` նրանց իրավասություններին վերաբերող հարցերի մասին.
ժա/ կոմիտեի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
IV. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
15. Կոմիտեի աշխատակազմի նպատակը և խնդիրը` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ կոմիտեին վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, քաղաքացիական իրավահարաբերություններին կոմիտեի մասնակցության ապահովումն է, ինչպես նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների /հարցաթերթեր, տեղեկանքներ և այլ/ ներդրումը և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա` վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը:
16. Կոմիտեի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
17. Կոմիտեի աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
18. Կոմիտեի աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
19. Կոմիտեի աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
20. Կոմիտեի աշխատակազմի տարածքային /առանձնացված/ ստորաբաժանումները ,,Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին,, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով կոմիտեի նախագահի կողմից սահմանված տարածքներում իրականացնում են անշարժ գույքի հաշվառման, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման, կադաստրային գնահատման աշխատանքներ, գանձում մատուցված ծառայությունների դիմաց սահմանված վճարներ և տուրքեր:
Ստորաբաժանումների ղեկավարներն ստորագրում են ստորաբաժանումների պահպանման համար համապատասխան հաշիվներից միջոցների ելքագրումը հիմնավորող փաստաթղթեր:
21. Կոմիտեի աշխատակազմի տարածքային /առանձնացված/ ստորաբաժանումներն ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և կոմիտեի ու իրենց` հայերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ ու հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:
22. Կոմիտեի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
23. Կոմիտեի գործունեության հետ կապված ծախսերն իրականացվում են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման համար սահմանված վճարների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կողմից այլ հատկացումների ու դրամաշնորհների հաշվին:
24. Կոմիտեի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Կոմիտեի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև կոմիտեի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
25. Կոմիտեի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
26. Կոմիտեի աշխատակազմի անվանումն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ:
27. Կոմիտեի աշխատակազմի գտնվելու վայրն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ք.Ստեփանակերտ, Տիգրան Մեծի փ. 2ա:
V. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
28. Կոմիտեի աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված /ամրացված/ գույքից /ներառյալ գույքային իրավունքները/, որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ կոմիտեի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
29. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու կոմիտեի աշխատակազմի գույքը:
30. Կոմիտեի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:
VI. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
31. Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային /բաժիններ, քարտուղարություն/ և տարածքային /առանձնացված/ ստորաբաժանումները:
Կոմիտեի աշխատակազմի տարածքային /առանձնացված/ ստորաբաժանումներն ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում են օրենքով սահմանված կարգով:
(31-րդ կետը փոփ. 26.01.2005 N 39)
VII. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
32. Կոմիտեի աշխատակազմի կառավարումը, օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն ու կոմիտեի նախագահը, իսկ ղեկավարումը` կոմիտեի աշխատակազմի ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:
33. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը`
ա/ վերակազմակերպում և դադարեցնում է կոմիտեի աշխատակազմի գործունեությունը.
բ/ հաստատում է կոմիտեի աշխատակազմի կանոնադրությունը և դրա մեջ կատարվող փոփոխությունները.
գ/ որոշում է կոմիտեի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ/ հաստատում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը.
ե/ իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
34. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, կոմիտեի նախագահի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն` օրենքների, այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և կոմիտեի նախագահի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
35. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
36. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, կոմիտեի նախագահի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:
37. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է կոմիտեի նախագահի հրամանով նշանակված կոմիտեի քաղաքացիական ծառայողներից մեկը:
38. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը`
ա/ առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս լիազորագրեր` դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.
բ/ օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի կողմից և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
գ/ իր իրավասությունների սահմաններում տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
գ1/ ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
դ/ օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի /աշխատանքի/ նշանակում և պաշտոնից /աշխատանքից/ ազատում է կոմիտեի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
ե/ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
զ/ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ,տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.
է/ կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը,այդ թվում` ապահովում է կոմիտեի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
ը/ կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկություններ կոմիտեի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
թ/ կազմակերպում է կոմիտեի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
ժ/ կազմակերպում է կոմիտեում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
ժա/ վերահսկում է կոմիտեի աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
ժբ/ կոմիտեի նախագահի ստորագրությանն է ներկայացնում նախագահի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.
ժգ/ ապահովում է համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
ժդ/ կազմակերպում է կոմիտեի գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժե/ իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(38-րդ կետը լրաց. 15.05.2007 N 221)
39. Կոմիտեի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է կոմիտեի աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում ,,Գանձապետական համակարգի մասին,, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները:
40. Կոմիտեի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, կոմիտեի աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
41. Կոմիտեի աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
42. Կոմիտեի աշխատակազմի գործունեության մասին տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի /վերստուգման/` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
IX. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
43. Կոմիտեի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
(Հավելված 1-ը փոփ. 26.01.2005 N 39, լրաց. 15.05.2007 N 221)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
2004 թ. մարտի 16-ի
թիվ 101 որոշման |
Կ Ա Ռ Ո Ւ Ց Վ Ա Ծ Ք
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կ ա ռ ու ց վ ա ծ ք ա յ ի ն ս տ ո ր ա բ ա ժ ա ն ու մ ն ե ր
1. Բաժիններ
Անշարժ գույքի գրանցման բաժին
Անշարժ գույքի հաշվառման բաժին
Ֆինանսական, հաշվապահական հաշվառման բաժին
Անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների բաժին
Քարտեզագրման, գեոդեզիայի և գեոդեզիական պետական տեսչության բաժին
Հողաշինարարության և հողային պետական տեսչության բաժին
2. Քարտուղարություն
II. Տ ա ր ա ծ ք ա յ ի ն /ա ռ ա ն ձ ն ա ց վ ա ծ/ ս տ ո ր ա բ ա ժ ա ն ու մ ն ե ր
Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանում
Ասկերանի տարածքային ստորաբաժանում
Շուշիի տարածքային ստորաբաժանում
Մարտունու տարածքային ստորաբաժանում
Մարտակերտի տարածքային ստորաբաժանում
Հադրութի տարածքային ստորաբաժանում
«Տեղեկատվական կենտրոն» ստորաբաժանում
Քաշաթաղի տարածքային ստորաբաժանում
(Հավելված 2-ը փոփ. 26.01.2005 N 39)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 3
ԼՂՀ կառավարության
2004 թ. մարտի 16-ի
թիվ 101 որոշման |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ
|
NN
ը/կ |
Անվանումը |
Արժեքը
/հազ. դրամ/ |
|
1 |
Շենքեր և շինություններ |
11633,0 |
|
2 |
Տրանսպորտային միջոցներ |
11606,8 |
|
3 |
Համակարգչային տեխնիկա և սարքավորումներ |
17184,6 |
|
4 |
Գրասենյակային գույք |
7002,0 |
|
5 |
Փոքրարժեք և արագամաշ առարկաներ |
8694,5 |
|
6 |
Գեոդեզիական գործիքներ և սարքավորումներ |
5613,4 |
|
7 |
Նյութեր |
1285,4 |
|
Ընդամենը |
63019,7 |
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |