| |
Գրանցված է
Արցախի Հանրապետության արդարադատության
նախարարության կողմից 2019 թվականի հունիսի 10-ին
Պետական գրանցման համարը 3011943 |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 23 մայիսի 2019 թվական |
N 9-Ն |
ք.Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ
ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ և 6-րդ հոդվածները, «Արցախի Հանրապետության 2018-2020 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» Արցախի Հանրապետության օրենքով հաստատված պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի 8-րդ մասի 8-րդ կետը, Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 19-ի N 276-Ն որոշումը, և ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով, 8-րդ հոդվածի 2-րդ մասով, 10-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի մարտի 1-ի N 12 որոշմամբ հաստատված Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կանոնադրության 37-րդ կետի 4-րդ ենթակետով, Արցախի Հանրապետության Վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքների իրականացման, 2019 թվականին փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառման և 2020 թվականի գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացման նպատակով 2019 թվականի հուլիսի 1-ից ստեղծել գյուղատնտեսական համատարած հաշվառման գործառնական ստորաբաժանում՝ վարչության կարգավիճակով (այսուհետ՝ վարչություն):
2. Հաստատել վարչության կանոնադրությունը և կառուցվածքը՝ համաձայն հավելվածի։
3. Սահմանել, որ վարչությունը ենթակա է լուծարման գյուղատնտեսական համատարած հաշվառման աշխատանքների ավարտից հետո։
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի մայիսի 23-ի N 9-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության գյուղատնտեսական համատարած հաշվառման գործառնական վարչությունը (այսուհետ` Վարչություն) Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ` Ծառայություն) գործառնական ստորաբաժանում է, որը «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նախապատրաստում և անցկացնում է գյուղատնտեսական համատարած հաշվառում` Արցախի Հանրապետության տարածքում, ինչպես նաև իրականացնում է գյուղատնտեսական համատարած հաշվառման ամփոփ տվյալների հրապարակումը:
2. Վարչությունը ստեղծվում և նրա գործունեությունը դադարեցվում է Արցախի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) որոշմամբ:
Վարչությունը գործում է իր կանոնադրությանը համապատասխան, որը Ծառայության նախագահի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:
3. Վարչության գործունեությունը դադարում է գյուղատնտեսական համատարած հաշվառման և արդյունքների հրապարակման աշխատանքների ավարտից հետո:
4. Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին», «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին, Արցախի Հանրապետության կառավարության որոշումներին, Խորհրդի որոշումներին, (Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական) Ծառայության նախագահի հրամաններին և այլ իրավական ակտերին համապատասխան:
5.Վարչության խորհրդանշանը հետևյալն է՝

Խորհրդանշանն իրենից ներկայացնում է ձախից եռագույնի, աջից՝ ցորենի հասկի եզրագծերով շրջանաձև պատկեր: Խորհրդանշանի վերևի աջ մասում պատկերված է «2020» թիվը` գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացման տարեթիվը, իսկ կենտրոնական մասում՝ «ԱՀ ԳՀՀ» տառերը՝ «Արցախի Հանրապետության գյուղատնտեսական համատարած հաշվառում» բառերի հապավումները:
2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
6. Վարչության հիմնական խնդիրը Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման ու անցկացման կազմակերպումն է:
7. Վարչությունն իր հիմնական խնդրին համապատասխան՝
1) մշակում է գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստմանն ու անցկացմանն առնչվող Արցախի Հանրապետության կառավարության և Խորհրդի որոշումների նախագծերը,
2) մշակում է գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման, անցկացման, նյութերի մշակման և արդյունքների հրապարակման ժամանակացույցի նախագիծը,
3) կազմակերպում է գյուղատնտեսական համատարած հաշվառման տվյալների սպառողների հետ աշխատանքները և գյուղատնտեսական համատարած հաշվառումը լուսաբանող զանգվածային բացատրական աշխատանքները,
4) առաջարկություն է ներկայացնում Խորհրդին գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացման մեթոդի ընտրության վերաբերյալ,
5) ապահովում է ԱՀ քաղաքների և գյուղական համայնքների/բնակավայրերի քարտեզագրական նյութերի պատրաստումը,
6) ապահովում է շրջաններում գյուղատնտեսական համատարած հաշվառման կազմակերպման պլանների/նախագծերի կազմումը,
7) կազմակերպում է գյուղատնտեսական համատարած հաշվառման միավորների (գյուղաբնակ անհատական (գյուղացիական) տնային տնտեսություններ, այգեգործական ընկերությունների անդամների անհատական տնտեսություններ, գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքաբնակների անհատական տնտեսություններ, անհատ ձեռնարկատերեր, գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններ, խմբային տնտեսություններ) ցուցակների կազմման աշխատանքները,
8) ապահովում է գյուղատնտեսական համատարած հաշվառման հարցաշարերի (հարցաթերթերի) և ելքային աղյուսակների ծրագրերի նախագծերի մշակումը,
9) կազմակերպում և անցկացնում է փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառում,
10) ապահովում է մուտքագրման, տվյալների ավտոմատ խմբագրման մեքենայական ծրագրերի մշակումը և իրականացնում վիճակագրական տվյալների մեքենայական մշակումը,
11) ապահովում է հավաքագրված և մուտքագրված տվյալների հիման վրա` համատարած տվյալների պահոցների (բազաների) կառուցումը,
12) ապահովում է ելքային աղյուսակների ստացումը և ամփոփ տվյալների հրապարակումը,
13) իրականացնում է գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման, անցկացման, նյութերի մշակման, ամփոփման հետ կապված այլ գործառույթներ:
8. Իր հիմնական խնդրի իրագործման ընթացքում Վարչությանը գիտամեթոդական օժանդակության և խորհրդատվության տրամադրումն իրականացվում է (Արցախի Հանրապետության վիճակագրության պետական) Խորհրդի անդամների կողմից:
3.ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Գյուղատնտեսական համատարած հաշվառման վարչության կառուցվածքի մեջ մտնում են՝
1) գյուղատնտեսական համատարած հաշվառման կազմակերպական աշխատանքների բաժինը.
2) տվյալների մշակման և վերահսկողության բաժինը:
10. Վարչության ընթացիկ գործունեությունը կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է վարչության պետը:
Գյուղատնտեսական համատարած հաշվառմանն առնչվող գործառույթների մասով վարչության աշխատանքները համակարգում են Ծառայության նախագահի տեղակալը, Խորհրդի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը համակարգող և Խորհրդի միկրոէկոնոմիկա և տնտեսական գործունեության տեսակներ, բնապահպանություն բնագավառները համակարգող անդամները (այսուհետ` համակարգողներ):
Համակարգողների միջև իրավասությունների բաշխումն իրականացվում է Ծառայության նախագահի կողմից:
Վարչության պետը հաշվետու է Խորհրդին, Ծառայության նախագահին և համակարգողներին:
11. Վարչության պետը.
1) ղեկավարում է Վարչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է Վարչության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար.
2) գյուղատնտեսական համատարած հաշվառման կազմակերպական հարցերով համապատասխան համակարգողի համաձայնությամբ առաջարկություններ է ներկայացնում Ծառայության նախագահին.
3) ապահովում է աշխատանքային համագործակցությունը Վարչության և աշխատակազմի ստորաբաժանումների միջև, գիտամեթոդական գործառույթների մասով գործողությունները համաձայնեցնում է (Արցախի Հանրապետության վիճակագրության պետական) Խորհրդի անդամների հետ.
4) ապահովում է գյուղատնտեսական համատարած հաշվառման արխիվացված նյութերի հանձնումը աշխատակազմին` Վարչության գործունեության դադարեցումից առաջ.
5) իր իրավասության սահմաններում առաջարկություններ է ներկայացնում Ծառայության նախագահին` Վարչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
6) Ծառայության նախագահին, համապատասխան համակարգողին ներկայացնում է տեղեկատվություն` Վարչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին,
7) Ծառայության նախագահի հաստատմանն է ներկայացնում գյուղատնտեսական համատարած հաշվառման դաշտային աշխատանքներում ներգրավված աշխատակիցների աշխատատեղերի ցուցակը.
8) ապահովում է Ծառայության նախագահի հրամանների և հանձնարարականների, ինչպես նաև համակարգողների ցուցումների ու առաջադրանքների կատարումը:
12. Վարչության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության բաժնի պետերից մեկը:
13. Գյուղատնտեսական համատարած հաշվառման կազմակերպական աշխատանքների բաժինը.
1) մշակում է գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստմանն ու անցկացմանն առնչվող ԱՀ կառավարության և Խորհրդի որոշումների նախագծերը.
2) իրականացնում է գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացման մեթոդի ընտրությունը, գյուղատնտեսական հաշվառման որակի բարձրացման և վերահսկման ծրագրերի պլանավորումը.
3) իրականացնում է գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման, անցկացման, նյութերի մեքենայական մշակման և հրապարակման աշխատանքների ժամանակացույցի, գյուղատնտեսական հաշվառման հարցաշարերի (հարցաթերթերի), մեթոդաբանական և հրահանգչական փաստաթղթերի, հաշվետվական ձևերի նախագծերի մշակումը.
4) նախապատրաստում և մշակում է գյուղատնտեսական համատարած հաշվառման զանգվածային լուսաբանումն ապահովող տեղեկատվական նյութեր.
5) պատրաստում է փորձնական գյուղատնտեսական հաշվառման անցկացման մեթոդական և հրահանգչական փաստաթղթերի նախագծերը.
6) իրականացնում է հիմնական հրահանգչական և հաշվետվական փաստաթղթերի վերախմբագրում` փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառման արդյունքների հիման վրա.
7) (Արցախի Հանրապետության վիճակագրության պետական) Խորհրդի անդամների հետ համատեղ իրականացնում է գյուղատնտեսական համատարած հաշվառումն իրականացնող ղեկավար կադրերի հրահանգավորումները և մեթոդական աջակցության հետ կապված աշխատանքները գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման ողջ ժամանակաշրջանում.
8) ապահովում է գյուղատնտեսական համատարած հաշվառման նախնական արդյունքների ստացումը (գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ)` ամփոփ ցուցանիշների համադրմամբ.
9) ապահովում է Արցախի Հանրապետության քաղաքների և խոշոր գյուղական համայնքների քարտեզագրական նյութերի պատրաստումը.
10) կազմակերպում է գյուղատնտեսական համատարած հաշվառման միավորների (գյուղաբնակ անհատական (գյուղացիական) տնային տնտեսություններ, այգեգործական ընկերությունների անդամների անհատական տնտեսություններ, գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքաբնակների անհատական տնտեսություններ, անհատ ձեռնարկատերեր, գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններ, խմբային տնտեսություններ) ցուցակների կազմման աշխատանքները.
11) իրականացնում է շրջանների գյուղատնտեսական համատարած հաշվառման կազմակերպման պլանների/նախագծերի կազմման աշխատանքները.
12) ապահովում է գյուղատնտեսական համատարած հաշվառման դաշտային աշխատանքների սահմանված ժամկետներում և կարգով իրականացումը.
13) կազմակերպում է գյուղատնտեսական համատարած հաշվառումը լուսաբանող զանգվածային բացատրական աշխատանքները շրջաններում.
14) կազմակերպում է շրջաններից գյուղատնտեսական համատարած հաշվառման լրացված հարցաթերթերի և դրանց ուղեկցող ամփոփ և հաշվետվական ձևերի տեղափոխումը Վարչություն` սահմանված կարգով և ժամկետներում.
15) կատարում է ծառայության նախագահի, համակարգողների, վարչության պետի՝ իրենց իրավասության սահմաններում տրված հանձնարարականները:
14. Տվյալների մշակման և վերահսկողության բաժինը.
1) մշակում է ելքային աղյուսակների ստացման համար տեխնիկական առաջադրանքները և ելքային աղյուսակների ձևաչափերը.
2) իրականացնում է գյուղատնտեսական հաշվառման տվյալների թվային ծածկագրման գործընթացը, դրանց համար անհրաժեշտ մեթոդական հրահանգների մշակումը և սահմանում է համապատասխան դասակարգիչների կիրառման ցանկը.
3) նախապատրաստում է գյուղատնտեսական համատարած հաշվառման հրապարակումները` թղթային և էլեկտրոնային կրիչներով.
4) ապահովում է գյուղատնտեսական համատարած հաշվառման հարցաթերթերը պարունակող պայուսակների գրանցման, տվյալների մուտքագրման, տվյալների ավտոմատ խմբագրման և ելքային աղյուսակների ստացման մեքենայական ծրագրերի մշակումը.
5) իրականացնում է գյուղատնտեսական համատարած հաշվառման տվյալների մեքենայական մշակման գործընթացը.
6) հավաքագրված և մուտքագրված տվյալների հիման վրա կառուցում է գյուղատնտեսական հաշվառման միկրոտվյալների և մակրոտվյալների բազաները.
7) իրականացնում է տվյալների մեքենայական մշակման գործընթացի վերահսկման գործառույթները.
8) ապահովում է ելքային տվյալների ստացումը.
9) պատրաստում է գյուղատնտեսական համատարած հաշվառման արդյունքներն ամփոփող ժողովածուները.
10) աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է գյուղատնտեսական համատարած հաշվառման դաշտային աշխատանքներում ներգրավված աշխատակիցների անհատական աշխատանքային հարաբերությունների ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը, անհատական իրավական ակտերի նախագծերի կազմումը և Ծառայության աշխատակազմի հաշվապահական հաշվառման բաժնին տրամադրումը.
11) իրականացնում է գյուղատնտեսական համատարած հաշվառման շրջանակում տրամադրված ֆինանսական միջոցների ծախսերի հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերի հավաքագրումը, դրանց հաշվապահական ձևակերպումը, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների կազմումը և Ծառայության հաշվապահական հաշվառման բաժնին տրամադրումը.
12) սահմանված ժամկետում ներկայացնում է ձեռքբերված բենզինի բաշխման ցանկը և Վարչության տրամադրության տակ գտնվող տրանսպորտային միջոցների ուղեգրերը,
13) ապահովում է Վարչությանը հանձնված ապրանքանյութական արժեքների պահեստավորումը, դրանց շարժի փաստաթղթային ձևակերպումը.
14) Ծառայության աշխատակազմի Ստեփանակերտ քաղաքի և տարածքային բաժիններին ապահովում է գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման համար անհրաժեշտ նյութերով, հրահանգչական և հաշվետվական փաստաթղթերով.
15) կատարում է ծառայության նախագահի, համակարգողների, վարչության պետի՝ իրենց իրավասության սահմաններում տրված հանձնարարականները.
16) ապահովում է գյուղատնտեսական հաշվառման նյութերի արխիվացումը և դրանց հանձնումը աշխատակազմին` Վարչության գործունեության դադարեցումից առաջ։
15. Գյուղատնտեսական համատարած հաշվառման վարչության աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով: Վարչության պետի, բաժինների պետերի և մյուս աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերը կնքվում են Ծառայության նախագահի կողմից` համապատասխան համակարգողի առաջարկությամբ:
16. Գյուղատնտեսական համատարած հաշվառման վարչության հաստիքացուցակը հաստատվում է յուրաքանչյուր տարի ` Ծառայության նախագահի հրամանով:
|
Արցախի Հանրապետության |
|
|
Ազգային վիճակագրական ծառայության |
|
|
աշխատակազմի ղեկավար՝ |
Լ. Հարությունյան |