Համարը 
N 276-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2019.05.06/07(371)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
19.04.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.04.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.05.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ-ՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՈՒՄ, 2019 ԹՎԱԿԱՆԻՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ, ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 ապրիլի 2019թ.

N 276-Ն

  ք.Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ

ՀԱՇՎԱՌՈՒՄ, 2019 ԹՎԱԿԱՆԻՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ, ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՇՐՋԱՆԱՅԻՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Արցախի Հանրապետությունում 2020 թվականին անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստումն ու անցկացումն ապահովելու, «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ և 4-րդ հոդվածներին և Արցախի Հանրապետության «2018-2020 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի 1-ին բաժնի 2-րդ գլխի 8-րդ կետի 8-րդ ենթակետին համապատասխան, ինչպես նաև գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսական համատարած հաշվառումն անցկացնել 2020 թվականի հոկտեմբերի 11-31-ը ներառյալ:

2. Փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառումն անցկացնել 2019 թվականի հոկտեմբերի 11-31-ը ներառյալ` Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ասկերան քաղաքային համայնքում, Ասկերանի շրջանի Նորագյուղ և Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Հերհեր գյուղական համայնքներում:

3. Հաստատել Արցախի Հանրապետությունում 2020 թվականին անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման հանրապետական, Ստեփանակերտ քաղաքի և շրջանային հանձնաժողովների կազմերը` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

4. Առաջարկել Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կազմել Արցախի Հանրապետությունում 2020 թվականին անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման ծախսերի նախահաշիվը և դրանք ներկայացնել Արցախի Հանրապետությունում 2020 թվականին անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման հանրապետական հանձնաժողովին:

5. Հանձնարարել Արցախի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, Արցախի Հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարներին և առաջարկել Ստեփանակերտի քաղաքապետին համակողմանիորեն աջակցել վիճակագրական մարմիններին` Արցախի Հանրապետությունում 2020 թվականին անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման ու անցկացման աշխատանքների կատարման գործում:

6. Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջվարչակազմերի ղեկավարներին` աջակցել փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստմանն ու անցկացմանն ամբողջ ժամանակահատվածում:

7. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարին, Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարին, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարին, Արցախի Հանրապետության ոստիկանության պետին և Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահի հետ համատեղ հաստատել Արցախի Հանրապետությունում 2020 թվականին գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացման ժամանակ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող առանձին խմբային տնտեսությունների (քրեակատարողական հիմնարկներ, զորամասեր, մանկատներ, ծերերի և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ, գիտափորձարարական ստորաբաժանումներ) հաշվառման կարգերը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի ապրիլի 19-ի N 276-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Արցախի Հանրապետության պետական նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) (համաձայնությամբ)

 

Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

 

Ստեփանակերտի քաղաքապետ

 

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար

 

Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար

 

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար

 

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար

 

Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար

 

Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար

 

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար

 

Արցախի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի անդամ

 

Արցախի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի անդամ

 

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

 

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

 

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի տեղակալ

 

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ

 

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ

 

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ

 

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության պետ

 

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ

 

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

 

Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

 

Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ

 

«Արցախի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր

 

«Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի ռեկտոր

 

«Գեոդեզիայի, քարտեզագրության, հողաշինարարության և անշարժ գույքի գնահատման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն

 

Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի հետազոտությունների և ուսումնասիրությունների բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի ապրիլի 19-ի N 276-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)

 

Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի Ստեփանակերտ քաղաքի բաժնի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Արցախի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ

 

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության, որակի և օպերատիվ հսկողության տեսչության պետ

 

«Ստեփանակերտի անասնաբուժական սպասարկման կայան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն

 

Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի Ստեփանակերտ քաղաքի բաժնի գլխավոր տնտեսագետ (հանձնաժողովի քարտուղար)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 3

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի ապրիլի 19-ի N 276-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վարչակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)

 

Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության շրջանային բաժնի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Արցախի Հանրապետության ոստիկանության շրջանային բաժնի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Քաղաքապետ

 

Վարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի պետ

 

Շրջանային անասնաբուժական սպասարկման կայան պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն

 

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության շրջանային բաժնի պետ

 

Վարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և վերաբնակեցման բաժնի պետ

 

Վարչակազմի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ