Համարը 
N 96-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.02.01-2023.02.28 Պաշտոնական հրապարակման օրը 27.02.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
22.02.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.02.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.02.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 49, ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 450 ՈՒ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 452 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 փետրվարի 2023թ.

N 96-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 49, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 450 ՈՒ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 452 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը և 16-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Արցախի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 6-ի «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տրանսպորտային միջոցների պետական տեխնիկական զննության անցկացման և դրանց դեղին հիմնագույնի համարանիշերի հատկացման կարգը հաստատելու մասին» N 49, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 20-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը հաստատելու մասին» N 450 ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 20-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը հաստատելու մասին» N 452 որոշումները:

3. Սահմանել, որ 2024 թվականի հունվարի 1-ից տեխնիկական զննության կայաններում օգտագործվող՝ սույն որոշման հավելվածի N 2 ցանկի 5-րդ և 8-րդ կետերով սահմանված տեխնիկական արատորոշման միջոցները պետք է հնարավորություն ունենան տվյալները փոխանցելու տեխնիկական զննության միասնական շտեմարանին՝ տվյալ տեխնիկական զննություն իրականացնող ընկերության հսկիչների և օպերատորների կողմից։

4. Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը, սույն որոշման հավելվածի N 2 ցանկի՝ շարժիչի և դրա համակարգերի ստուգման աշխատանքների 1-ին և 2-րդ կետերով հայտնաբերված անսարքությունների դեպքում արատորոշման քարտում կատարվում է համապատասխան նշում, որի մասին տեղեկացվում է տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ նրա ներկայացուցիչը` անսարքությունը մինչև 2024 թվականի հունիսի 1-ը վերացնելու մասին։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

կառավարության 2023 թվականի

փետրվարի 22-ի N 96-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Արցախի Հանրապետության տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման կարգը:

2. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը (այսուհետ` տեխնիկական զննություն) իրականացվում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան լիցենզավորված կազմակերպությունների արտադրական բազայում (այսուհետ` տեխնիկական զննության կայան)` տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ:

3. Տեխնիկական զննությունն իրականացվում է վճարովի հիմունքով` օրենքով սահմանված կարգով հաստատված սակագնով։

 

2. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

4. Տեխնիկական զննության հիմնական նպատակներն են`

1) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերի, կանոնների, ստանդարտների և տեխնիկական նորմերի պահանջներին, ինչպես նաև վնասակար նյութերի մթնոլորտ արտանետման տեխնիկական նորմատիվներին տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և կահավորանքի համապատասխանության ապահովումը.

2) շահագործման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների կառուցվածքում ինքնակամ և երթևեկության անվտանգությանն սպառնացող փոփոխությունների կատարման կանխումը.

3) տեխնիկական զննության անցկացման արդյունքների մասին համապատասխան կառավարման մարմիններում տեղեկատվական բազայի վարումը` նրանց կողմից սահմանվող կարգով:

5. Տրանսպորտային միջոցները ենթակա են տեխնիկական զննության՝ օրենքով սահմանված պարբերականությամբ:

6. Տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության պետք է ներկայացվի մինչև նախորդ տեխնիկական զննությամբ տրամադրված տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության արատորոշման քարտում (այսուհետ՝ արատորոշման քարտ) նշված ամսվա վերջին օրը:

 

3. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

7. Տեխնիկական զննություն անցկացնելու համար տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ նրա ներկայացուցիչը տեխնիկական զննության կայան է ներկայացնում տրանսպորտային միջոցը և հետևյալ փաստաթղթերը`

1) տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը, իսկ նոր ներմուծված և Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգում գործող Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն) մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ` տրանսպորտային միջոցի մաքսային փաստաթղթերը.

2) փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը (և/կամ վճարման անդորրագիրը): Նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա մեխանիկական տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունների կատարման մասին տեղեկանքը չի ներկայացվում.

3) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական վճարի վճարման անդորրագիրը:

 

4. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Տեխնիկական զննություն իրականացնողի կողմից տրանսպորտային միջոցի տեխնիկական զննություն չի իրականացվում, եթե տրանսպորտային միջոցի տիրապետողի կամ սեփականատիրոջ կողմից` չի ներկայացվել սույն կարգի 7-րդ կետով նախատեսված փաստաթղթերից որևէ մեկը։

9. Տեխնիկական զննության անցկացման վճարումները կատարվում են տեխնիկական զննության կայաններում տեղակայված վճարային տերմինալների, պետական վճարումների էլեկտրոնային համակարգի, ինչպես նաև բանկային կամ վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով։

10. Տեխնիկական զննությունն իրականացվում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպությունների կողմից` անկախ տրանսպորտային միջոցների հաշվառման վայրից:

11. Տեխնիկական զննության կայաններում տրանսպորտային միջոցի տեխնիկական զննությունն սկսվում է տրանսպորտային միջոցը հաշվառման վկայագրի տվյալների նույնականացումից հետո։

12. Տեխնիկական զննության կայաններում կատարվում են տրանսպորտային միջոցների` սույն կարգի N 1 ցանկում նշված ագրեգատների, հանգույցների, համակարգերի և աշխատանքների տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքները:

13. Տեխնիկական զննության կայաններում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ դրանց վիճակի ստուգման համար օգտագործվող տեխնիկական արատորոշման միջոցների ցանկը և դրանց հիմնական տեխնիկական բնութագրերը ներկայացված են սույն կարգի N 2 ցանկում։

14. Ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջներին և մնացած պարամետրերի անհամապատասխանության դեպքում արատորոշման քարտում կատարվում է համապատասխան նշում։

15. Ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջները չբավարարած և անսարք համարված տրանսպորտային միջոցի կրկնակի զննությունը տեխնիկական զննությունից հետո 20 օրվա ընթացքում իրականացվելու դեպքում սեփականատերը կամ նրա ներկայացուցիչը համապատասխան արատորոշման քարտը ներկայացնում է նույն տեխնիկական զննության կայան, և տեխնիկական վիճակն ստուգվում է միայն այն ցուցանիշների գծով, որոնք հիմք են հանդիսացել նախորդ զննության ժամանակ արձանագրված անհամապատասխանությունների համար:

16. Տեխնիկական զննության իրականացման գործընթացը տեսաձայնագրվում է, որի ձայնագրությունները կայանում պահպանվում են մեկ տարի ժամկետով։

 

5. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

17. Տեխնիկական վիճակի ստուգման արդյունքի հիման վրա էլեկտրոնային եղանակով ձևակերպվում է արատորոշման քարտը՝ համաձայն ձևի:

18. Արատորոշման քարտերը տեխնիկական զննության միասնական շտեմարանում պահպանվում են 10 տարի ժամկետով։

19. Արատորոշման քարտը տպվում է նաև թղթային եղանակով` մեկ օրինակից: Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի հսկիչի և տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից ստորագրվելուց հետո հանձնվում է վերջինիս։

20. Արատորոշման քարտի գործողության ժամկետում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ փոփոխության դեպքում տվյալ արատորոշման քարտը պահպանում է գործողության ժամկետը։

 

6. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

21. Տեխնիկական զննության արդյունքում տեխնիկական զննության կայանները համապատասխան ծրագրային ապահովման միջոցով կատարում են տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների տվյալների մուտքագրում տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի էլեկտրոնային շտեմարան, որից հետո էլեկտրոնային շտեմարանից տպագրվում է արատորոշման քարտը:

22. Տրանսպորտային միջոցի արատորոշման քարտում նշված բոլոր տվյալները, կառուցվածքային ու հարմարադասման մեջ կատարված փոփոխությունների մասին լրացուցիչ տեղեկությունները գրանցվում են տեխնիկական զննության կայանների միասնական շտեմարանում։

23. Տեխնիկական զննության կայանների միասնական շտեմարանից օգտվում է ճանապարհային ոստիկանությունը։

 

Ց Ա Ն Կ N 1

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ

ՍՏՈՒԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

NN

ը/կ

Ագրեգատների, հանգույցների, համակարգերի և

աշխատանքների անվանումները

Դիրքը`

ըստ

արատո-

րոշման

քարտի

Արգելակային համակարգ

1.

Արգելակային ստենդի վրա փորձարկման ժամանակ

տրանսպորտային միջոցի արգելակման համակարգերի ստուգում,

այդ թվում`

1) բանվորական արգելակային համակարգի տեսակարար արգելակման ուժերի որոշում

2) անիվների արգելակային ուժերի անհավասարաչափության գործակցի որոշում

3) կայանման արգելակային համակարգի տեսակարար արգելակման ուժի որոշում

4) բանվորական արգելակային համակարգի գործարկման ժամանակի որոշում

5) օժանդակ արգելակային համակարգի աշխատունակության ստուգում

101

102

103

104

105

2.

Արգելակային համակարգի տարրերի տեխնիկական վիճակի ստուգում

106

Ղեկային կառավարում

1.

Ղեկանիվի առավելագույն շրջադարձի անկյան և ղեկային վարման գումարային խաղի մեծության չափում

201

2.

Ղեկային կառավարման դետալների փոխադարձ տեղաշարժի և խաղի առկայության ու պարուրակային միացությունների սևեռման հուսալիության ստուգում

202

3.

Ղեկային կառավարման ուժեղարարի տեխնիկական վիճակի և աշխատունակության ստուգում

203

4.

Ղեկային կառավարման տարրերի տեխնիկական վիճակի և ամրակապման ստուգում

204

Արտաքին լուսավորման սարքեր

1.

Ներկայացվող պահանջներին արտաքին լուսավորման սարքերի քանակի, տեսակի, դասավորության, վիճակի և գույնի համապատասխանության ու սահմանված ռեժիմում դրանց աշխատունակության ստուգում

այդ թվում`

1) հեռահար և մոտակա լույսի լապտերների

2) առջևի և հետևի հակամառախուղային լապտերների

3) արգելակման ազդանշանների

4) եզրաչափային լույսերի

5) շրջադարձի ցուցիչների և վթարային ազդարարիչների

6) հետընթացի լույսերի

7) գրանցման համարանիշի լուսավորման լապտերիկի

8) լուսային անդրադարձիչների

9) ավտոգնացքի նշանների

10) հեռահար և մոտակա լույսի լապտերների ու հակամառախուղային լապտերների լույսի ուժի ստուգում

 

 

 

 

301

302

303

304

305

306

307

308

309

310

Հողմապակու ապակեմաքրիչներ և ապակելվացներ

1.

Հողմապակու ապակեմաքրիչների և ողողիչների վիճակի և սահմանված ռեժիմում դրանց աշխատունակության ստուգում

այդ թվում`

1) ապակեմաքրիչների

2) ապակելվացների

401

402

Անիվներ և դողեր

1.

Դողերի մակնիշավորմանը և տրանսպորտային միջոցի կառուցվածքին, չափին և թույլատրելի բեռնվածքին դրանց համապատասխանության ու տեխնիկական վիճակի ստուգում

այդ թվում`

1) պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրության

2) դողերի վնասվածքի առկայության

3) անիվների տեղակայման

4) անվահեծերի և սկավառակների ամրակապման ու վիճակի

501

502

503

504

Շարժիչը և դրա համակարգերը

1.

Բենզինային և գազաբալոնային շարժիչի բանած գազերում վնասակար նյութերի (ածխածնի օքսիդի` CO, ածխածնի դիօքսիդի՝ CO2 և ածխաջրածինների` CH) պարունակության ստուգում

601

2.

Դիզելային շարժիչի ծխայնության ստուգում

602

3.

Սնման համակարգի սարքերի և խողովակաշարերի հերմետիկության ստուգում

603

4.

Մեխանիկական ծակվածքների ու անկիպությունների առկայության ստուգում

604

Կառուցվածքի այլ տարրեր

1.

Տրանսպորտային միջոցի և դրա ագրեգատների մականշվածքների

համապատասխանությունը հաշվառման վկայագրի տվյալներին և դրանց փոփոխման առկայությունը

701

2.

Հետին տեսանելիության հայելիների առկայության, դրանց վիճակի և ամրակապման ստուգում

702

3.

Ապակիների վիճակի (տեսանելիության), վարորդի նստատեղից տեսանելիությունը սահմանափակող լրացուցիչ իրերի առկայության ստուգում

703

4.

Կախոցքի և կարդանային փոխանցման տարրերի տեխնիկական վիճակի և ամրակապման ստուգում

704

5.

Վարորդի և ուղևորների նստարանների կարգավորման մեխանիզմի տեխնիկական վիճակի և ամրակապման ստուգում

705

6.

Ավտոբուսների սրահներից վթարային ելքերի աշխատունակության, դրանց ցուցիչների և օգտագործման կարգի վերաբերյալ ցուցումների առկայության ստուգում

706

7.

Ապակիների տաքացման և փչահարման սարքերի աշխատունակության ստուգում

707

8.

Բժշկական դեղատուփի, կրակմարիչի, վթարային կանգառի նշանի առկայության ստուգում

708

9.

Անվտանգության գոտիների առկայության և աշխատունակության ստուգում

709

10.

Ձայնային ազդանշանի ձայնային ուժի ստուգում

710

11.

Արագաչափի և պտույտաչափի աշխատունակության ստուգում

711

Այլ աշխատանքներ

1.

Տրանսպորտային միջոցի կառուցվածքում փոփոխությունների առկայության և դրանց վերաբերյալ համապատասխան մարմինների թույլտվության կամ համաձայնության առկայության ստուգում

801

2.

Մասնագիտացված տրանսպորտային միջոցների մոտ բեռի ամրացման հարմարանքի, հատուկ թափքերի, ցիստեռնների և այլ սարքավորումների տեխնիկական վիճակի, աշխատունակության և հուսալիության ստուգում

802

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԴՐԱՆՑ ՎԻՃԱԿԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ

ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՈՐՈՇՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

NN

ը/կ

Սարքավորման տեսակը

Տեխնիկական բնութագիրը

վերահսկվող (ստուգվող) պարամետրերը

չափման սահմանը

առավելագույն սխալանքը

Արգելակային համակարգի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները

1.

Ստենդ` թեթև մարդատար ավտոմոբիլների, միկրոավտոբուսների և փոքրատոննաժ բեռնատար ավտոմոբիլների արգելակային համակարգի ստուգման համար

արգելակման ուժերը

0-6.0ԿՆ

5%

կառավարման օրգանի վրա

գործադրվող ուժը

300-700Ն

5%

արգելակային համակարգի

գործարկման ժամանակը

0.4-2.0վ

+/-0.03վ

տրանսպորտային միջոցի

զանգվածը

600-4000կգ

2%

2.

Ունիվերսալ ստենդ` թեթև մարդատար և բեռնատար ավտոմոբիլների ու ավտոբուսների արգելակային համակարգի ստուգման համար

արգելակման ուժերը

0-40ԿՆ

5%

կառավարման օրգանի վրա

գործադրվող ուժը

300-700Ն

5%

արգելակային համակարգի

գործարկման ժամանակը

0.4-2.0վ

+/-0.03վ

տրանսպորտային միջոցի

զանգվածը

600-13000կգ

2%

Ղեկային վարման համակարգի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցներ

3.

Սարք` ղեկային վարման

գումարային խաղի չափման համար (35 կգ/Նժ)

ղեկանիվի շրջադարձի

անկյունը

մինչև 25

աստիճան

+/-1 աստ.

ճիգը` ղեկանիվի շրջադարձի ժամանակ

մինչև 35Ն

1%

4.

Ձողակարկին

գծային չափերի չափում

0.5-100մմ

+/0.05մմ

Արտաքին լուսավորման սարքերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները

5.

Սարք` արտաքին լուսային սարքերի լույսի ստուգման համար

լուսաստվերային սահման

պարունակող հարթության թեքվածքը

30'-150'

0.5%

լուսային փնջի առանցքի

հորիզոնական շեղումը հաշվանցման առանցքից

մինչև 5

0.5%

Անիվների և դողերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները

6.

Դողերի ճնշաչափերի հավաքածու

սեղմված օդի ճնշումը

մինչև 1ՄՊա

(10կգ/սմ2)

+/0.01ՄՊա

7.

Դողի պահպանաշերտի նախշերի խորության չափիչ

պահպանաշերտի նախշերի

մնացորդային բարձրությունը

0.5-3.0մմ

+/-0.1մմ

Շարժիչի և դրա համակարգերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները

8.

Գազաանալիզատոր (սարք` կայծային բռնկմամբ շարժիչներով (բենզինային, գազային) ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների մակարդակների չափման համար)

ածխածնի օքսիդի (CO)

պարունակությունը

մինչև 5%

5%

ածխաջրածինների (CH)

պարունակությունը

500-4000մլն-1

5%

ծնկաձև լիսեռի պտտման հաճախությունը

500-3500

րոպե-1

2.5%

9.

Ծխաչափ (սարք` դիզելային

շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների ծխայնության (դիսպերս մասնիկների) չափման համար կամ

ունիվերսալ չափիչ սարք`

կայծային բռնկմամբ շարժիչներով (բենզինային, գազային) և դիզելային շարժիչներով ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների մակարդակներ չափելու համար (օգտագործվում է սույն ցանկի 11-րդ կետում նշված գազաանալիզատորի և 12-րդ կետում նշված ծխաչափի փոխարեն)

լուսային հոսքի թուլացման

իրական ցուցանիշը լուսային հոսքի թուլացման գործակիցը

0.2-2մ-1

2.5%

 

5-80%

2.5%

ծնկաձև լիսեռի պտտման

հաճախությունը

500-8000

րոպե-1

1%

տվյալները

համապատասխանաբար`

ըստ սույն ցանկի 8-րդ և 9-րդ կետերի

համապատաս-

խանաբար`

ըստ սույն

ցանկի 8-րդ և

9-րդ կետերի

համապատաս-

խանաբար`

ըստ սույն

ցանկի 8-րդ և

9-րդ կետերի

10.

Հոսաորոնիչ` տրանսպորտային միջոցի սնման գազային համակարգի հերմետիկության ստուգման համար

օդում պրոպանի (մեթանի,

հեքսանի և այլնի) պարունակությունը

մինչև 20%

2%

Տրանսպորտային միջոցի կառուցվածքի այլ տարրերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները

11.

Ստենդ` տրանսպորտային

միջոցների ղեկային վարման շարժաբերի և կախոցքի վիճակի ստուգման համար

երկու փոխուղղահայաց

ուղղություններով հարթակների տեղաշարժը

100մմ

-

հարթակների տեղաշարժի առավելագույն ճիգը. ոչ պակաս` թեթև մարդատար ավտոմոբիլների համար բեռնատար ավտոմոբիլների և

ավտոբուսների համար

11ԿՆ

30ԿՆ

-

Պարտադիր գարաժային սարքավորումներ

12.

Կոմպրեսոր` մանոմետրով, ծայրակալով

արտադրողականությունը

3/րոպե

-

վերջնական ճնշումը

մինչև 1ՄՊա

(10կգ/սմ2)

-

13.

Ավտոմեխանիկի գործիքների հավաքակազմ

-

-

-

Պարտադիր այլ սարքավորումներ

14.

Թվային տեսախցիկ ինֆրակարմիր դետեկտորով` նվազագույնը 640x320 մատրիցայի կետայնությամբ

Տեխնիկական զննության գործընթացը

 

-

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

Ձև

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ

ԱՐԱՏՈՐՈՇՄԱՆ ՔԱՐՏ

 

Տեխնիկական զննության կայանի անվանումը _______________________________

Գտնվելու վայրը ____________________________

Տեխնիկական զննության ամսաթիվը ____ ________20 թ. հաջորդ ՏԶ ____________

Տեխնիկական զննության փուլը` սկզբնական (կրկնակի) (ընդգծել)

Տնօրինող ___________________ , հաշվառման հասցեն______________________ ,

Մակնիշը __________________ , թողարկման տարեթիվը _____________________

Համարանիշը _____________ , նույնականացման (VIN) համարը _______________

Հաշվառման վկայագիրը (սերիան, համարը) _________________

 

Արգելակային համակարգ

Բանվոր. արգելակ. տես. արգելակ. ուժը

101

Անիվների արգելակ. ուժերի անհավ.

102

Կայան.արգելակ. տես. արգելակ. ուժ

103

Բանվոր. արգելակ. գործարկման ժամ.

104

Օժանդակ արգելակ. համակարգ

105

Արգելակ. տարրերի վիճակը

106

 

Ղեկային կառավարում

Ղեկանիվի գումարային խաղը

201

Դետալների տեղաշարժ խաղ, սևեռում

202

Ղեկային ուժեղարարի

203

Ղեկային կառավար.

տարրերի վիճակը

204

     

Արտաքին լուսավորման սարքեր

Հեռահար, մոտակա

լույսի լապտերներ

301

Հակամառախուղ.

լապտերներ

302

Արգելակման

ազդանշաններ

303

Եզրաչափային լույսեր

304

Շրջադարձի ցուցիչ վթար. ազդար.

305

Հետընթացի լույսեր

306

Համարանիշի լուսավոր. լապտեր

307

Լուսային անդրադարձիչներ

308

Ավտոգնացքի նշաններ

309

Հեռահար, մոտակա լույսի լապտերների

ուժի ստուգում

310

 

Հողմապակու մաքրիչներ, լվացներ

Ապակեմաքրիչներ

401

Ապակելվացներ

402

 

Անիվներ և դողեր

Պահպանաշերտի նախշանկար

501

Դողերի վնասվածք

502

Դողերի տեղակայումը

503

Անվահեծեր և

սկավառակներ

504

     

Շարժիչը և դրա համակարգերը

CO-ի և CH-ի

պարունակությունը

601

Դիզել. շարժիչի

ծխայնությունը

602

Սնման համակարգը

603

Արտածման

համակարգը

604

     

Կառուցվածքի այլ տարրեր

Տրանսպորտ. միջոց. մակնիշավորում

701

Հետին տեսանելիության հայելիներ

702

Ապակիների տեսանելի թափանցիկ.

703

Կախոցքի, կարդան. փոխանց. տարրեր

704

Վարորդի նստարանի մեխանիզմ

705

Վթարային ելքը

706

Ապակե տաքացուց. և փչահար սարք

707

Դեղատուփ, կրակմարիչ, կանգառի նշան

708

Անվտանգության

գոտիներ

709

Ձայնային ազդանշանը

710

Վազքաչափ, պտուտաչափ, այլ սարք

711

Այլ աշխատանքներ

Կառուցվածքի

փոփոխություն

801

Մասնագիտացված

տրանսպորտ

802

 

 

ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏՈՒԳՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ

ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

 

Տրանսպորտային միջոցի տեխնիկական

վիճակի հսկիչ

 

__________________

(ստորագրությունը)

 

_______________________

(անունը, ազգանունը)

Կ.Տ.

   

Տրանսպորտային միջոցը տնօրինող

_________________

(ստորագրությունը)

_______________________

(անունը, ազգանունը)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 փետրվարի 2023 թվական