Համարը 
N 287
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.06.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.06.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
25.08.2014

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԵՏԱԽՈՒԶՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“28” հունիսի 2005թ.

 N 287

ք.Ստեփանակերտ

 

ՀԵՏԱԽՈՒԶՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հետախուզված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկատվության պետական ընդերքաբանական փորձաքննության կարգը` համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում ապահովել հետևյալ գերատեսչական ակտերի մշակումն ու ընդունումը`

ա) օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի հիմնավորմամբ արդյունաբերական գնահատման (վերագնահատման), պաշարների հաշվարկման (վերահաշվարկման) և հետագա աշխատանքներով չհավաստված պաշարների դուրսգրումը հիմնավորող նյութերի բովանդակության, ձևավորման և դրանք պետական ընդերքաբանական փորձաքննության ներկայացնելու կարգը.

բ) պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովի կանոնակարգը.

գ) պետական ընդերքաբանական փորձաքննության գործընթացում անկախ փորձագետների ներգրավման կարգը:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«28» հունիսի 2005թ.

թիվ 287 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԵՏԱԽՈՒԶՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է հետախուզված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկատվության պետական ընդերքաբանական փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) կարգը:

2. Փորձաքննությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը (այսուհետ` վարչություն)` հետախուզված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկատվության արժանահավատությունը գնահատելու, օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաներն ու պաշարները հաստատելու, ինչպես նաև արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա աշխատանքների արդյունքում չհավաստված պաշարների դուրսգրման հիմնավորվածության մասին եզրակացություն տալու նպատակով:

3. Փորձաքննության պարտադիր ենթակա են հանքավայրերի մանրազնին և շահագործական հետախուզման, ինչպես նաև դրանց լրահետախուզման արդյունքների հիման վրա կազմված կոնդիցիաների պարամետրերի հիմնավորմամբ հանքավայրերի արդյունաբերական գնահատման (վերագնահատման), օգտակար հանածոների պաշարների հաշվարկման (վերահաշվարկման), ինչպես նաև պաշարների` սույն կարգի 2-րդ կետում նշված պատճառներով դուրսգրման անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը (այսուհետ` նյութեր):

Փորձաքննության կարող են ենթարկվել նաև մանրազնին հետախուզմանը նախորդող փուլերի արդյունքների հիման վրա կազմված կոնդիցիաների պարամետրերի հիմնավորմամբ հանքավայրի արդյունաբերական գնահատման և պաշարների հաշվարկման նյութերը, եթե դրանցում պարունակվող տեղեկատվությունը բավարար է օգտակար հանածոների քանակի, որակի ու հանքավայրի արդյունաբերական նշանակության օբյեկտիվ գնահատման համար:

4. Փորձաքննության ենթակա նյութերի բովանդակությանը և ձևավորմանը ներկայացվող պահանջները սահմանվում են օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի հիմնավորմամբ արդյունաբերական գնահատման (վերագնահատման), պաշարների հաշվարկման (վերահաշվարկման) և հետագա աշխատանքներով չհավաստված պաշարների դուրսգրումը հիմնավորող նյութերի բովանդակության, ձևավորման և դրանք փորձաքննության ներկայացնելու մասին կարգով:

5. Փորձաքննության գործընթացը ներառում է`

ա) փորձաքննության ներկայացված նյութերի բովանդակության, լիարժեքության և ձևավորման նախնական գնահատումը,

բ) նյութերի փորձաքննության աշխատատարության ու տևողության որոշումը, տվյալ նյութերի փորձաքննության պատասխանատուի նշանակումը, փորձաքննության գործընթացում վարչության պետի կողմից սահմանված կարգով անկախ փորձագետների (այսուհետ` փորձագետ) ներգրավումը,

գ) նյութերի մանրակրկիտ ուսումնասիրությունը, դրանցում բացթողումների և սխալների բացահայտումն ու աշխատանքային քննարկումները,

դ) բացահայտված թերությունների և բացթողումների վերացումն ու լրացուցիչ տարբերակների դիտարկումը,

ե) փորձաքննության ընթացքում արվող մասնագիտական եզրակացությունների և առաջարկությունների նախագծերի մշակումը,

զ) մասնագիտական եզրակացությունների և առաջարկությունների նախագծերի քննարկումը, դրանց ճշգրտումը (հարկ եղած դեպքում) և օգտակար հանածոների պաշարները պետական հաշվեկշռում գրանցելու համար հիմք հանդիսացող փորձաքննության եզրակացության ընդունումը,

է) փորձաքննության եզրակացության հիման վրա վարչության պետի սահմանած կարգով` կոնդիցիաների պարամետրերի և (կամ) օգտակար հանածոների պաշարների հաստատման մասին որոշման (այսուհետ` որոշում) ընդունումը,

ը) վարչության պետի կողմից սահմանված կարգով որոշման փաթեթի ձևակերպումը,

թ) որոշման փաթեթի պահպանությունը:

6. Սույն կարգի 5-րդ կետի «գ», «դ» և «ե» ենթակետերում նշված գործառույթների իրականացման նպատակով ներգրավվում են փորձագետներ:

7. Սույն կարգի 5-րդ կետի «զ» ենթակետում նշված գործառույթն իրականացնում է վարչության պետի կողմից հաստատված կանոնակարգի համաձայն վարչությունում գործող պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովը:

8. Փորձաքննության գործընթացի տևողությունը սահմանելիս հաշվի է առնվում հանքահումքի տեսակը, հանքավայրի երկրաբանական կառուցվածքի բարդությունը, դրա երկրաբանական ուսումնասիրության փուլը, արդյունաբերական յուրացման աստիճանն ու ներկայացված նյութերի ծավալը, ստորև նշված ժամկետային սահմանափակումներով`

ա) ոչ հանքաքարային և ստորերկրյա քաղցրահամ ջրերի հանքավայրերի համար` մինչև 60 աշխատանքային օր,

բ) հանքային ջրերի հանքավայրերի համար` մինչև 90 աշխատանքային օր,

գ) հանքաքարային հանքավայրերի համար` մինչև 120 աշխատանքային օր:

9. Օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի կամ պաշարների հաստատման, ինչպես նաև վերջիններիս դուրսգրման հիմնավորվածությունը հավաստելու մասին բացասական որոշման ընդունման դեպքում փորձաքննված նյութերը վերադարձվում են հեղինակներին` լրամշակման:

10. Փորձաքննության եզրակացությունը կարող է բողոքարկվել վարչության պետին` փորձաքննության գործընթացի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում:

Փորձաքննության գործընթացը համարվում է ավարտված` սույն կարգի 5-րդ կետի «ը» ենթակետում նշված գործառույթի իրականացմամբ:

Փորձաքննության եզրակացության բողոքարկման դեպքում նշանակվում է նյութերի լրացուցիչ փորձաքննություն, որը կատարվում է սույն կարգի համաձայն:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան