ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Ապահովագրական ստաժ սահմանող հանձնաժողովներ ստեղծելու մասին
Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերում ստեղծել ապահովագրական ստաժ սահմանող հանձնաժողովներ (այսուհետ` հանձնաժողով)` պատերազմական գործողությունների և բռնատեղահանման հետևանքով ստաժը հաստատող փաստաթղթերի ձեռքբերման անհնարինության դեպքում քաղաքացիների ապահովագրական (աշխատանքային) ստաժը սահմանելու համար:
2. Սահմանել, որ հանձնաժողովի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալը (հանձնաժողովի նախագահ), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալության տարածքային բաժնի, շրջանի վարչակազմի սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանման ու «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքային ստորաբաժանման ղեկավարները, համապատասխան համայնքների ղեկավարներ, գործատուների և արհմիությունների ներկայացուցիչներ կամ համապատասխան այլ պաշտոնատար անձինք:
(2-րդ կետը փոփ. 27.11.2008 N 808)
3. Հաստատել ապահովագրական (աշխատանքային) ստաժ սահմանելու կարգը՝ համաձայն հավելվածի:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթօրյա ժամկետում, հաստատել հանձնաժողովի անհատական կազմը, ապահովել նրա անխափան աշխատանքը և համապատասխան միջոցներ ձեռնարկել բնակչությանը սույն որոշման մասին տեղեկացնելու համար:
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«16» մարտի 2004թ.
թիվ 86 որոշման |
Կ Ա Ր Գ
Ապահովագրական (աշխատանքային) ստաժ սահմանելու
1. Ապահովագրական ստաժ սահմանող հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) ապահովագրական (աշխատանքային) ստաժը (այսուհետ՝ ստաժ) սահմանում է արխիվային տվյալների բացակայության մասին տեղեկանքի և առնվազն երկու վկայի ցուցմունքների հիման վրա, եթե նրանք դիմողին ճանաչում են միևնույն հիմնարկում համատեղ աշխատանքից և ունեն այդ ժամանակաշրջանի ստաժի մասին փաստաթղթեր, որոնք հիմք են դիմողի ապահովագրական ստաժը հաստատելու համար:
2. Ստաժը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 28-ի թիվ 91 որոշման համաձայն ԼՂՀ շրջանների վարչակազմերի ղեկավարների կողմից հաստատված ցանկում ընդգրկված բնակավայրերում (հիմնարկներում) մինչև նույն ցանկում նշված ժամկետները քաղաքացու աշխատած ժամանակաշրջանի համար:
(2-րդ կետը խմբ. 28.02.2005 N 91)
3. Վկաների ցուցմունքով կարող է հաստատվել «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով պահանջվող (25 տարի) ստաժի պակասող մասը՝ առանց հաշվարկելու սույն կարգի 2-րդ կետով նշված ժամկետից հետո ձեռք բերած ստաժը:
4. Սահմանված ստաժը հիմք է կենսաթոշակների, այդ թվում` արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության և մասնակի կենսաթոշակների, նշանակման և օրենսդրությամբ սահմանված այլ սոցիալական երաշխիքների համար:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |