ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«31» հոկտեմբերի 2006թ. |
N 537 |
ք.Ստեփանակերտ
ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետի և 35-րդ հոդվածի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել գործազուրկի մահվան դեպքում թաղման նպաստի վճարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել գործազուրկի մահվան դեպքում նպաստի ֆինանսավորման հայտ-պահանջագրի ձևերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. Դանիելյան |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«31» հոկտեմբերի 2006թ.
թիվ 537 որոշման |
Կ Ա Ր Գ
ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով կարգավորվում են զբաղվածության տարածքային պետական մարմինների (այսուհետ` տարածքային մարմին) կողմից առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկի մահվան դեպքում թաղման նպաստի վճարման հետ կապված հարաբերությունները:
2. Գործազուրկի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին վճարվում է գործազրկության նպաստի եռապատիկի չափով թաղման նպաստ` թաղման նպաստ ստանալու մասին դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը գործազուրկի մահվանից հետո 6 ամսվա ընթացքում տարածքային մարմին ներկայացվելու դեպքում:
3. Նշված գումարը վճարվում է դիմումը ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
4. Թաղման նպաստը վճարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:
(4-րդ կետը փոփ. 29.01.2009 N 40-Ն)
II. Թաղման նպաստի նշանակման և վճարման համար անհրաժեշտ փաստաթղթերը և ֆինանսավորումը
5. Թաղման նպաստ ստանալու համար հուղարկավորությունը կատարած անձը դիմումի հետ միասին տարածքային մարմին է ներկայացնում՝
ա) իր անձնագիրը.
բ) գործազուրկի մահվան վկայականը և դրա պատճենը:
6. Տարածքային մարմինը գործազուրկի մահվան վկայականի բնօրինակի վրա դնում է կնիք, որի վրա կատարում է գրառում` «Թաղման նպաստը վճարված է»: Գործազուրկի մահվան վկայականի պատճենը մնում է տարածքային մարմնում, իսկ բնօրինակը և հուղարկավորությունը կատարած անձի անձնագիրը վերադարձվում է:
7. Տարածքային մարմինը սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերի հիման վրա լրացնում է թաղման նպաստի վճարման համար անհրաժեշտ գումարի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը (այսուհետ` ֆինանսավորման հայտ-պահանջագիր), որը կից գրությամբ, 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն (այսուհետ` նախարարություն):
8. Նախարարությունը տարածքային մարմնից ստացված ֆինանսավորման հայտ-պահանջագիրը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
(8-րդ կետը փոփ. 29.01.2009 N 40-Ն)
9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղական գանձապետական բաժնում նախարարության անվամբ բացված բյուջետային միջոցների գանձապետական հաշվին է փոխանցում ֆինանսավորման հայտ-պահանջագրով նախատեսված գումարը:
(9-րդ կետը խմբ. 29.01.2009 N 40-Ն)
10. Նախարարությունը սույն կարգի 9-րդ կետում նշված գումարն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժիններում նախարարության անվամբ բացված բյուջետային միջոցների գանձապետական հաշիվներին:
(10-րդ կետը փոփ. 29.01.2009 N 40-Ն)
11. Սույն կարգի 10-րդ կետում նշված գումարն ստացվելուց հետո վճարվում է գործազուրկի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին:
III. Հաշվետվությունը
12. Տարածքային մարմինը յուրաքանչյուր ամիս նախարարություն է ներկայացնում թաղման նպաստի վճարման և ծախսված ֆինանսական միջոցների չափի մասին հաշվետվություն:
13. Նախարարությունն ամփոփում է տարածքային մարմիններից ստացված հաշվետվությունները և յուրաքանչյուր եռամսյակ` թաղման նպաստի ֆինանսավորման և փաստացի կատարված վճարումների մասին տեղեկություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
(13-րդ կետը փոփ. 29.01.2009 N 40-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |