ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«06» մայիսի 2008թ.
թիվ 322 որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման պայմանները և կարգավորվում են դրա հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` կազմակերպություն) վրա:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպությունները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում (այսուհետ` ոստիկանություն) հաշվառված սեփականության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման իրավունքով ձեռք բերված թեթև մարդատար ավտոմոբիլներով:
Մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին, որոնք գործում էին մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը, թույլատրվում է շարունակել գործունեությունը` մինչև համապատասխան լիցենզիա ստանալը` մինչև 2009 թվականի մարտի 15-ը:
(3-րդ կետը լրաց. 27.12.2008 N 967)
4. Սույն կարգում օգտագործված հասկացությունները սահմանված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորումն իրականացնում է տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)` «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխան:
6. Լիցենզավորող հանձնաժողովն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի փաթեթը, որոշում դրանց համապատասխանությունը սույն կարգի պահանջներին և արդյունքների հիման վրա եզրակացություն ներկայացնում լիազոր մարմնի ղեկավարին:
II. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա ստանալու համար կազմակերպությունը լիազոր մարմին է ներկայացնում հայտով (N1 ձև) պահանջվող փաստաթղթերը:
8. Կազմակերպությունների կողմից ներկայացվում են բոլոր փաստաթղթերի պատճենները:
9. Հայտով պահանջվող բոլոր փաստաթղթերը (բացառությամբ մասնագետների աշխատանքային գրքույկների և դիպլոմների պատճենների, ավտոտրանսպորտային միջոցների փաստաթղթերի, վարորդական վկայականների, որոնք տրամադրվել են խորհրդային ժամանակաշրջանում կամ հետխորհրդային ժամանակաշրջանում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինների կողմից և կարող են կազմված լինել ռուսաց լեզվով) պետք է լինեն հայերենով:
10. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ընդգրկված ավտոմոբիլների համար հատկացվում է լիցենզիայի ներդիր (այսուհետ` ներդիր):
11. Ներդիր ստանալու համար կազմակերպությունը լիազոր մարմին է ներկայացնում`
1) հայտ (N 2 ձև),
2) կազմակերպության լիցենզիայի պատճենը,
3) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ներգրավվող ավտոմոբիլների ցանկը (N 3 ձև),
4) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ներգրավվող ավտոմոբիլների և ավտովարորդների համար պահանջվող փաստաթղթերը (N 4 ձև):
12. Ներդիրների հատկացման պարտադիր պայման է սեփականության կամ օգտագործման իրավունքով կազմակերպությանը պատկանող հավաքակայանի առկայությունը, բացառությամբ 1-3 մարդատար-տաքսի ավտոմոբիլ ունեցող կազմակերպությունների, որտեղ հավաքակայանին ներկայացվող անհրաժեշտ պայմանները կարող են ապահովվել պայմանագրային հիմունքներով: Հավաքակայանի անհրաժեշտ պայմաններն են`
1) ավտոմոբիլների կայանատեղի նվազագույն մակերեսը` մեկ ավտոմոբիլի համար 20մ2 հաշվարկով.
2) ավտոմոբիլների` գիծ դուրս գալուց առաջ տեխնիկական վիճակի վերահսկման կետի (դիտափոս կամ էստակադա) առկայությունը.
3) վարորդների ամենօրյա բուժզննման կետի առկայությունը:
13. Լիցենզավորող հանձնաժողովի տեղեկանքի հիման վրա (N 5 ձև) ոստիկանության կողմից լիցենզավորող հանձնաժողովին տրամադրվում է տեղեկանք (N 6 ձև) ավտոմոբիլին հատկացվելիք դեղին հիմնագույնի համարանիշի մասին` ներդիրում (N 7 ձև) նշելու համար:
14. Դեղին հիմնագույնի համարանիշը հատկացվում է ներդիրի առկայության դեպքում:
15. Ներդիրի գործողության ժամկետը սահմանվում է ավտոմոբիլի արտադրության տարեթվից մինչև 10 տարին լրանալը ներառյալ:
16. Ներդիրն ուժի մեջ է սահմանված գործողության ժամկետում, եթե դրա և (կամ) համապատասխան լիցենզիայի գործողությունը չի դադարեցվել (կասեցվել), ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում:
17. Լիցենզավորող հանձնաժողովը հայտն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և ավտոմոբիլների համապատասխանությունը սույն կարգի պահանջներին (համապատասխանության թերթիկ` N 8 ձև):
18. Պարտադիր պայմաններից որևէ մեկի բացակայության կամ անհամապատասխանության դեպքում ավտոմոբիլի համար ներդիր չի հատկացվում:
19. Լիցենզիա և ներդիր (ներդիրներ) միաժամանակ ստանալու համար կազմակերպությունը ներկայացնում է սույն կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը:
20. Արգելվում է ներդիրների փոխանցումն այլ մարդատար-տաքսի ավտոմոբիլների:
III. ՏԱՔՍԱՄՈՏՈՐԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
21. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ներգրավվող ավտոմոբիլները պետք է համապատասխանեն անվտանգության, աշխատանքի և շրջակա միջավայրի պահպանության ու տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
22. Տաքսամատորային փոխադրումներում կարող են ներգրավվել`
1) ռուսական արտադրության միայն 5 տարի (ու ևս 3 տարի՝ կապիտալ վերանորոգման դեպքում) և ավելի փոքր տարիք ունեցող ավտոմոբիլներ.
2) այլ արտասահմանյան արտադրության միայն 15, իսկ սկսած 2012 թվականի հունվարի 1-ից՝ 10 և ավելի փոքր տարիք ունեցող ավտոմոբիլներ:
(22-րդ կետը խմբ. 27.12.2008 N 967)
23. Մարդատար-տաքսի ավտոմոբիլը պետք է ունենա`
1) ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված տաքսամետր (սակաչափիչ).
2) թափքի կողերում շախմատաձև տարբերանշմամբ գծանշում.
3) ուղեսրահում զբաղված լինելը (չլինելը) արտահայտող լուսացուցիչ, իսկ տանիքին` հուսալի ամրացված, «ՏԱՔՍԻ» գրառմամբ դեղին գույնի տարբերանշան.
4) տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության և տվյալ ավտոմոբիլի վարորդի մասին տեղեկատվություն:
IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԿՐԿՆOՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
24. Լիցենզիան վերաձևակերպվում է, գործողությունը կասեցվում, դադարեցվում է և կրկնօրինակը տրամադրվում է օրենքով սահմանված կարգով:
V. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
(գլուխը լրաց. 21.04.2009 N 232-Ն)
25. Սույն կարգի 22-րդ կետի պահանջները մարդատար-տաքսի ավտոմոբիլների վրա տարածվում են 2010 թվականի հունվարի 1-ից:
(25-րդ կետը լրաց. 21.04.2009 N 232-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչություն
(վերնագիրը փոփ. 27.12.2008 N 967)
Հ Ա Յ Տ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ
ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայտատու _____________________________________________________________________
(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)
Գտնվելու վայրը _________________________________________________________________
(կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը)
Փոխադրումների կազմակերպման վայրը ___________________________________
Խնդրում եմ տրամադրել լիցենզիա` մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ իրականացնելու համար:
Կից ներկայացվող փաստաթղթերն են`
1) պետական գրանցման վկայականի պատճենը (բոլոր ներդիրներով)` _______ էջ,
2) կանոնադրության պատճենը (իրավաբանական անձինք)` _______ էջ,
3) հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը` _______ էջ,
4) սոցիալական ապահովության քարտի պատճենը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք (անհատ ձեռնարկատերերը)` _______ էջ,
5) պետական տուրքի անդորրագիրը:
Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:
Հայտատու ______________________________________________________________
(պաշտոնը)
| _____________________________________ |
____________________________________ |
|
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
|
Կ.Տ.
_____ _____________ 200 թ. |
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչություն
(վերնագիրը փոփ. 27.12.2008 N 967)
Հ Ա Յ Տ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ (ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ տրամադրել _______________ լիցենզիայի ներդիր (ներդիրներ)` կից ցանկով ներկայացված ավտոմոբիլների համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ իրականացնելու համար:
Հայտատու ____________________________________________________________________
(կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը)
______________________________________________________________________________
Լրացուցիչ տեղեկություններ ______________________________________________________
______________________________________________________________________________
Նախապես ծանոթացել եմ տրանսպորտի ոլորտին առնչվող ԼՂՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:
Կից ներկայացնում եմ գործող կարգի պահանջներով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց իսկությունը հավաստում եմ:
| Հայտատու _________________________ |
_____________________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
|
Կ.Տ. _____ _____________ 200 թ. |
|
Ց Ա Ն Կ
__________________________________________________________________________ ի
(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)
ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ
|
NN ը/կ |
Ավտոմոբիլի |
|
վարորդի (վարորդների) անունը, ազգանունը |
մակնիշը |
հաշվառման համարանիշը |
դեղին հիմնագույնի համարանիշը |
թողարկման տարեթիվը |
ինչ իրավունքով է պատկանում կազմակերպությանը (սեփականության,
վարձակալման) |
համապատասխա-նությունը կարգի պահանջներին |
|
1 |
2 |
3 |
4 |
5* |
6 |
7 |
8 |
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
Լրացվում է միայն լիցենզիայի ներդիրի փոխարինման ժամանակ:
| Հայտատու _________________________ |
_____________________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
|
Կ.Տ. _____ _____________ 200 թ. |
|
Ց Ա Ն Կ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ (ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Հայտ:
2. Լիցենզիա:
3. Ավտոմոբիլին ամրակցված ավտովարորդի վկայական, պարտադիր բժշկական հավատարմագրման տեղեկանք և ավտոմոբիլների տեխնիկական անձնագիր (գրանցման վկայագիր), վարորդի աշխատանքային ստաժը հաստատող փաստաթուղթ, 3x4 լուսանկար:
(3-րդ կետը լրաց. 27.12.2008 N 967)
4. Ավտոմոբիլի վարձակալման դեպքում` վարձակալության պայմանագիր:
5. Ավտոմոբիլն այլ տեսակի վառելիքով շահագործման համար վերասարքավորելու (կահավորելու) դեպքում` օրինականությունը հաստատող փաստաթուղթ:
6. (կետը հանվել է 21.04.2009 N 232-Ն)
7. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ շարժական կազմի հավաքակայանի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայական, իսկ 1-3 ավտոմոբիլ ունեցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ համար` հավաքակայանին ներկայացվող անհրաժեշտ պայմանների ապահովման պայմանագիր:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N ___
_____ ___________ 200 Թ. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԻ (ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ) ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Կազմակերպության անվանումը ________________________________________________________
Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու (բնակության) վայրը __________________
___________________________________________________________________________________
Գործունեության տարածքը ____________________________________________________________
Լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման համարը, ամսաթիվը ______________________
___________________________________________________________________________________
|
NN ը/կ |
Ավտոմոբիլի |
Ինչ հիմունքով է շահագործվում (սեփականության, վարձակալման) |
|
մակնիշը |
հաշվառման համարանիշը |
դեղին հիմնագույնի համարանիշը |
թողարկման տարեթիվը |
|
1 |
2 |
3 |
4* |
5 |
6 |
|
1 |
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
- Լրացվում է միայն լիցենզիայի ներդիրի փոխարինման ժամանակ:
|
Լիցենզավորող հանձնաժողովի նախագահ |
_____________ |
__________________ |
| |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
|
Կ.Տ. |
|
|
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ___ _________ 200 Թ. N ______ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ___________________________ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԱՎՏՈՄՈԲԻԼԻ (ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ) ԴԵՂԻՆ ՀԻՄՆԱԳՈՒՅՆԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՄԱՍԻՆ (ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՈՒՄ ՆՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ)
|
NN
ը/կ |
Ավտոմոբիլի |
|
մակնիշը |
հաշվառման
համարանիշը |
դեղին հիմնագույնի
համարանիշը |
|
1. |
|
|
|
|
2. |
|
|
|
|
3. |
|
|
|
|
_______________________ |
__________________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Կ.Տ.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչություն
(վերնագիրը փոփ. 27.12.2008 N 967)
ՏԾ Ν 00000 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ
ՆԵՐԴԻՐ Ν 00000
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման
Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը
_____________________________________________________________________
Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ)
գտնվելու (բնակության) վայրը ____________________________________________
______________________________________________________________________
Գործունեության տարածքը _______________________________________________
Ավտոմոբիլի մակնիշը ___________________________________________________
Ավտոմոբիլի հաշվառման համարանիշը ____________________________________
Դեղին հիմնագույնի համարանիշը _________________________________________
Ավտոմոբիլի նույնացման համարը (VIN) ____________________________________
Ներդիրը տալու ամսաթիվը ______________________________________________
Ներդիրի գործողության ժամկետը ________________________________
_________________
(ստորագրությունը) Կ. Տ.
Հ Ա Մ Ա Պ Ա Տ Ա Ս Խ Ա Ն ՈՒ Թ Յ Ա Ն Թ Ե Ր Թ Ի Կ
_____ ____________ 200 թ.
|
NN ը/կ |
Ավտոմոբիլը ներկայացնողի (ներկայացնող- ների) անունը, ազգանունը |
Ավտոմոբիլի |
Պարտադիր պայմանների առկայությունը |
|
մակ-նիշը |
հաշվառ-ման համա-րանիշը |
դեղին հիմնա-գույնի համա-րանիշը |
թո-ղար-կման տա-րե-թիվը |
ինչ իրավուն-քով է պատ-կանում կազմա-կերպու-թյանը |
ուղեսրա-հում ուղևորին տեսանելի մասում տեղադր-ված տաքսա-մետր (սակա-չափիչ) |
թափքի կողային մասում շախմա-տաձև տարբե-րանշմամբ գծանշում |
ուղեսրա-հում զբաղված լինելը (չլինելը) արտահայ-տող լու-սացուցիչ |
տանիքին հուսալի ամրացված "ՏԱՔՍԻ" գրառմամբ դեղին գույնի տարբերա-նշան |
տաքսի-ծառա-յություն մատուցող կազմակերպության (անհատ ձեռ-նարկատիրոջ) և տվյալ ավտոմոբիլի վարորդի մասին տեղեկատվություն |
|
1 |
2 |
3 |
4 |
5* |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
|
Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը |
|
1. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Լրացվում են 8-12 սյունակները` այո (ոչ) նշմամբ:
* Լրացվում է միայն լիցենզիայի ներդիրի փոխարինման ժամանակ:
|
Լիցենզավորող հանձնաժողով` |
____________________ |
___________________________ |
| |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
| |
____________________ |
___________________________ |
| |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
| |
_____________________ |
___________________________ |
| |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
| |
_____________________ |
___________________________ |
| |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
| |
_____________________ |
___________________________ |
| |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«06» մայիսի 2008թ.
թիվ 322 որոշման |
(Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը)
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչություն
(վերնագիրը փոփ. 27.12.2008 N 967)
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՏԾ Ν 00000
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման
Տրվում է _____________________________________________________________________
(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)
Կազմակերպության
(անհատ ձեռնարկատիրոջ) ______________________________________________
(գտնվելու (բնակության) վայրը)
|
Լիցենզիայի գործողության ժամկետը` |
անժամկետ |
|
|
Լիցենզիա տալու ամսաթիվը` |
_____ ___________ 200 թ. |
|
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների
վարչության պետ |
____________________ |
___________________ |
| |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
|
Կ.Տ. |
|
|
(Հավելված 2-ը փոփ. 27.12.2008 N 967)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |