Համարը 
N 322
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.05.23/19(91)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
06.05.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
06.05.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
31.12.2015


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«06» մայիսի 2008թ.

N 322

 ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

 «06» մայիսի 2008թ.

 թիվ 322 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման պայմանները և կարգավորվում են դրա հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` կազմակերպություն) վրա:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպությունները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում (այսուհետ` ոստիկանություն) հաշվառված սեփականության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման իրավունքով ձեռք բերված թեթև մարդատար ավտոմոբիլներով:

Մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին, որոնք գործում էին մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը, թույլատրվում է շարունակել գործունեությունը` մինչև համապատասխան լիցենզիա ստանալը` մինչև 2009 թվականի մարտի 15-ը:

(3-րդ կետը լրաց. 27.12.2008 N 967)

4. Սույն կարգում օգտագործված հասկացությունները սահմանված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորումն իրականացնում է տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)` «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխան:

6. Լիցենզավորող հանձնաժողովն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի փաթեթը, որոշում դրանց համապատասխանությունը սույն կարգի պահանջներին և արդյունքների հիման վրա եզրակացություն ներկայացնում լիազոր մարմնի ղեկավարին:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա ստանալու համար կազմակերպությունը լիազոր մարմին է ներկայացնում հայտով (N1 ձև) պահանջվող փաստաթղթերը:

8. Կազմակերպությունների կողմից ներկայացվում են բոլոր փաստաթղթերի պատճենները:

9. Հայտով պահանջվող բոլոր փաստաթղթերը (բացառությամբ մասնագետների աշխատանքային գրքույկների և դիպլոմների պատճենների, ավտոտրանսպորտային միջոցների փաստաթղթերի, վարորդական վկայականների, որոնք տրամադրվել են խորհրդային ժամանակաշրջանում կամ հետխորհրդային ժամանակաշրջանում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինների կողմից և կարող են կազմված լինել ռուսաց լեզվով) պետք է լինեն հայերենով:

10. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ընդգրկված ավտոմոբիլների համար հատկացվում է լիցենզիայի ներդիր (այսուհետ` ներդիր):

11. Ներդիր ստանալու համար կազմակերպությունը լիազոր մարմին է ներկայացնում`

1) հայտ (N 2 ձև),

2) կազմակերպության լիցենզիայի պատճենը,

3) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ներգրավվող ավտոմոբիլների ցանկը (N 3 ձև),

4) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ներգրավվող ավտոմոբիլների և ավտովարորդների համար պահանջվող փաստաթղթերը (N 4 ձև):

12. Ներդիրների հատկացման պարտադիր պայման է սեփականության կամ օգտագործման իրավունքով կազմակերպությանը պատկանող հավաքակայանի անհրաժեշտ պայմանները բավարարող տարածք, բացառությամբ 1-3 մարդատար-տաքսի ավտոմոբիլ ունեցող կազմակերպությունների, որտեղ հավաքակայանին ներկայացվող անհրաժեշտ պայմանները կարող են ապահովվել պայմանագրային հիմունքներով (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման դեպքից, որոնց ավտոմոբիլների կայանման ապահովման պարտականությունները կարող են դրվել դրանց վարորդների վրա): Հավաքակայանի անհրաժեշտ պայմաններն են`

1) ավտոմոբիլների կայանատեղի նվազագույն մակերեսը` մեկ ավտոմոբիլի համար 20մ2 հաշվարկով.

2) ավտոմոբիլների` գիծ դուրս գալուց առաջ տեխնիկական վիճակի վերահսկման կետի (դիտափոս կամ էստակադա) առկայությունը.

3) վարորդների ամենօրյա բուժզննման կետի առկայությունը:

(12-րդ կետը փոփ., լրաց. 26.01.2010 N 34-Ն)

13. Լիցենզավորող հանձնաժողովի տեղեկանքի հիման վրա (N 5 ձև) ոստիկանության կողմից լիցենզավորող հանձնաժողովին տրամադրվում է տեղեկանք (N 6 ձև) ավտոմոբիլին հատկացվելիք դեղին հիմնագույնի համարանիշի մասին` ներդիրում (N 7 ձև) նշելու համար:

13.1. Լիցենզավորված կազմակերպությունը ներդիրի ստացման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանում, սահմանված կարգով ստանում է ավտոմոբիլի դեղին հիմնագույնի համարանիշ:

(13.1-ին կետը լրաց. 26.01.2010 N 34-Ն)

14. Դեղին հիմնագույնի համարանիշը հատկացվում է ներդիրի առկայության դեպքում:

Սահմանված ժամկետում ներդիրը ոստիկանության համապատասխան ստորաբաժանում չներկայացնելու դեպքում տվյալ ներդիրը համարվում է անվավեր:

(14-րդ կետը լրաց. 26.01.2010 N 34-Ն)

15. Ներդիրի գործողության ժամկետը սահմանվում է սույն կարգի 22-րդ կետով սահմանված ավտոմոբիլների տարիքին համապատասխան:

(15-րդ կետը խմբ. 26.01.2010 N 34-Ն)

16. Ներդիրն ուժի մեջ է սահմանված գործողության ժամկետում, եթե դրա և (կամ) համապատասխան լիցենզիայի գործողությունը չի դադարեցվել (կասեցվել), ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում:

17. Լիցենզավորող հանձնաժողովը հայտն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և ավտոմոբիլների համապատասխանությունը սույն կարգի պահանջներին (համապատասխանության թերթիկ` N 8 ձև):

18. Պարտադիր պայմաններից որևէ մեկի բացակայության կամ անհամապատասխանության դեպքում ավտոմոբիլի համար ներդիր չի հատկացվում:

19. Լիցենզիա և ներդիր (ներդիրներ) միաժամանակ ստանալու համար կազմակերպությունը ներկայացնում է սույն կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը:

20. Արգելվում է ներդիրների փոխանցումն այլ մարդատար-տաքսի ավտոմոբիլների:

20.1. Մարդատար տաքսի-ավտոմոբիլի սեփականատիրոջ փոփոխության, ինչպես նաև տվյալ ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ այլևս չիրականացնելու կամ լիցենզիայի ներդիրի ժամկետը լրանալու կապակցությամբ կազմակերպությունը դիմում է լիցենզավորող մարմին` ներկայացնելով փոփոխության հիմքերը և ավտոմոբիլին հատկացված լիցենզիայի ներդիրի բնօրինակը: Լիցենզավորող հանձնաժողովը 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությանը տրամադրում է տեղեկանք` համաձայն NN 9 և 10 ձևերի, 5 աշխատանքային օրվա ընթացքում դեղին հիմնագույնի համարանիշը ճանապարհային ոստիկանությանը հանձնելու համար:

(20.1-ին կետը լրաց. 26.01.2010 N 34-Ն)

20.2. Լիցենզավորված կազմակերպության ավտոմոբիլի փոխարինումը և ներդիրի հատկացումն իրականացվում է սույն կարգի պահանջներին համապատասխան` տրամադրելով տեղեկանք` համաձայն N 11 ձևի:

(20.2-րդ կետը լրաց. 26.01.2010 N 34-Ն)

20.3. Լիցենզավորված կազմակերպության կողմից ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը հանձնված դեղին հիմնագույնի համարանիշերը (եթե դրանք պիտանի են օգտագործման համար) հանձնելու պահից 2 ամսվա ընթացքում ավտոմոբիլի փոխարինման կամ համալրման դեպքում տվյալ կազմակերպությանը հատկացվում են անվճար:

(20.3-րդ կետը լրաց. 26.01.2010 N 34-Ն)

20.4. Ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ այլևս չիրականացնելու դեպքում դեղին հիմնագույնի համարանիշերը հանձնելու և հիմնական համարանիշերն ստանալու համար ավտոմոբիլը ներկայացնելը ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանում չի պահանջվում:

(20.4-րդ կետը լրաց. 26.01.2010 N 34-Ն)

 

III. ՏԱՔՍԱՄՈՏՈՐԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

21. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ներգրավվող ավտոմոբիլները պետք է համապատասխանեն անվտանգության, աշխատանքի և շրջակա միջավայրի պահպանության ու տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

22. (22-րդ կետը խմբ. 27.12.2008 N 967, խմբ. 29.12.2011 N 1039-Ն, լրաց. 20.03.2012 N 134-Ն, ուժը կորցրել է 04.03.2014 N 114-Ն)

23. Մարդատար-տաքսի ավտոմոբիլը պետք է ունենա`

1) ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված տաքսամետր (սակաչափիչ).

2) թափքի կողերում շախմատաձև տարբերանշմամբ գծանշում.

3) ուղեսրահում զբաղված լինելը (չլինելը) արտահայտող լուսացուցիչ, իսկ տանիքին` հուսալի ամրացված, «ՏԱՔՍԻ» գրառմամբ դեղին գույնի տարբերանշան.

4) տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության և տվյալ ավտոմոբիլի վարորդի մասին տեղեկատվություն:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԿՐԿՆOՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

24. Լիցենզիան վերաձևակերպվում է, գործողությունը կասեցվում, դադարեցվում է և կրկնօրինակը տրամադրվում է օրենքով սահմանված կարգով:

 

V. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

(գլուխը լրաց. 21.04.2009 N 232-Ն)

 

25. Սույն կարգի 22-րդ կետի պահանջները մարդատար-տաքսի ավտոմոբիլների վրա տարածվում են 2010 թվականի հունվարի 1-ից:

(25-րդ կետը լրաց. 21.04.2009 N 232-Ն)

 

 

           ԼՂՀ կառավարության աշխատակազմի  

           ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան

 

 

  

Ձև N 1

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարություն

(վերնագիրը փոփ. 27.12.2008 N 967, փոփ. 26.04.2011 N 241-Ն)

 

Հ Ա Յ Տ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ

ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտատու _____________________________________________________________________

                  (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

Գտնվելու վայրը _________________________________________________________________

                                (կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը)

Փոխադրումների կազմակերպման վայրը ___________________________________

Խնդրում եմ տրամադրել լիցենզիա` մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ իրականացնելու համար:

Կից ներկայացվող փաստաթղթերն են`

1) պետական գրանցման վկայականի պատճենը (բոլոր ներդիրներով)` _______ էջ,

2) կանոնադրության պատճենը (իրավաբանական անձինք)` _______ էջ,

3) հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը` _______ էջ,

4) սոցիալական ապահովության քարտի պատճենը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք (անհատ ձեռնարկատերերը)` _______ էջ,

5) պետական տուրքի անդորրագիրը:

 

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

Հայտատու ______________________________________________________________

                                                                         (պաշտոնը)

 _____________________________________  ____________________________________

 (անունը, ազգանունը)

 (ստորագրությունը)

 

 

Կ.Տ.

_____ _____________ 200 թ.

 

 

 

  

Ձև N 2

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարություն

(վերնագիրը փոփ. 27.12.2008 N 967, փոփ. 26.04.2011 N 241-Ն)

 

Հ Ա Յ Տ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ (ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ տրամադրել _______________ լիցենզիայի ներդիր (ներդիրներ)` կից ցանկով ներկայացված ավտոմոբիլների համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ իրականացնելու համար:

Հայտատու ____________________________________________________________________

                            (կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը)

______________________________________________________________________________

 

Լրացուցիչ տեղեկություններ ______________________________________________________

 

______________________________________________________________________________

 

Նախապես ծանոթացել եմ տրանսպորտի ոլորտին առնչվող ԼՂՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:

Կից ներկայացնում եմ գործող կարգի պահանջներով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց իսկությունը հավաստում եմ:

 

Հայտատու _________________________   _____________________________

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

Կ.Տ. _____ _____________ 200 թ.

 

 

 

  

Ձև N 3

 

Ց Ա Ն Կ

__________________________________________________________________________ ի

     (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

 

ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ

 

NN ը/կ

Ավտոմոբիլի

վարորդի (վարորդների) անունը, ազգանունը

մակնիշը

հաշվառման համարանիշը

դեղին հիմնագույնի համարանիշը

թողարկման տարեթիվը

ինչ իրավունքով է պատկանում կազմակերպությանը (սեփականության,

վարձակալման)

համապատասխա-նությունը կարգի պահանջներին

1

2

3

4

5* 

6

7

8

1

              

2

              

 

Լրացվում է միայն լիցենզիայի ներդիրի փոխարինման ժամանակ:

 

Հայտատու _________________________   _____________________________

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

Կ.Տ. _____ _____________ 200 թ.

 

 

 

  

Ձև N 4

 

Ց Ա Ն Կ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ (ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Հայտ:

2. Լիցենզիա:

3. Ավտոմոբիլին ամրակցված ավտովարորդի վկայական, պարտադիր բժշկական հավատարմագրման տեղեկանք և ավտոմոբիլների տեխնիկական անձնագիր (գրանցման վկայագիր), վարորդի աշխատանքային ստաժը հաստատող փաստաթուղթ, 3x4 լուսանկար:

(3-րդ կետը լրաց. 27.12.2008 N 967)

4. Ավտոմոբիլի վարձակալման դեպքում` վարձակալության պայմանագիր:

5. Ավտոմոբիլն այլ տեսակի վառելիքով շահագործման համար վերասարքավորելու (կահավորելու) դեպքում` օրինականությունը հաստատող փաստաթուղթ:

6. (կետը հանվել է 21.04.2009 N 232-Ն)

7. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ շարժական կազմի հավաքակայանի անհրաժեշտ պայմանները բավարարող տարածքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայական, իսկ 1-3 ավտոմոբիլ ունեցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ համար` հավաքակայանին ներկայացվող անհրաժեշտ պայմանների ապահովման պայմանագիր, բացառությամբ մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնող անհատ ձեռնարկատերերի, որոնք ներկայացնում են ավտոմոբիլի տեխնիկական և ավտովարորդի առողջական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննման աշխատանքների ապահովումը հավաստող փաստաթղթեր:

(7-րդ կետը լրաց. 26.01.2010 N 34-Ն)

 

 

  

Ձև N 5

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N _____

 

_____ ____________ 20__ Թ. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԻ (ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ) ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Կազմակերպության կամ (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը ______________________________

                                                                                                             (Ազգանուն, անուն, հայրանուն)

________________________________________________________________________________

Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու

(բնակության) վայրը________________________________________________________________

Լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման

համարը, ամսաթիվը _______________________________________________________________

 

NN ը/կ

Ավտոմոբիլի

Ինչ հիմունքով է շահագործվում (սեփականության, վարձակալման)

մակնիշը

հաշվառման համարանիշը

թողարկման տարեթիվը

 

1

2

3

4

5

       

 

       

 

 

 Լիցենզավորող հանձնաժողովի նախագահ  

 ______________  ________________
    (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

 

___ ________________________ 20 թ.

                       (տեղեկանքը տալու ամսաթիվը)

(Ձև N 5 խմբ. 26.01.2010 N 34-Ն)

 

 

  

Ձև N 6

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ___ _________ 200 Թ. N ______ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ___________________________ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԱՎՏՈՄՈԲԻԼԻ (ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ) ԴԵՂԻՆ ՀԻՄՆԱԳՈՒՅՆԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՄԱՍԻՆ (ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՈՒՄ ՆՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ)

 

NN

ը/կ

Ավտոմոբիլի

մակնիշը

հաշվառման

համարանիշը

դեղին հիմնագույնի

համարանիշը

1.

 

 

 

2.

 

 

 

3.

     

 

_______________________

 __________________________

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

 

 

Կ.Տ.

 

 

  

Ձև N 7

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(վերնագիրը փոփ. 26.04.2011 N 241-Ն)

 

ՏԾ N 00000 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ

ՆԵՐԴԻՐ N 00000

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման

 

_______________________________________________________________________________

       (նշվում է` մեկ կամ մեկից ավելի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման տեսակը)

Կազմակերպության անվանումը կամ անհատ

ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը________________________________________

_______________________________________________________________________________

                                      Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու (բնակության) վայրը

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

Ավտոմոբիլի մակնիշը______________________________________________________________

Ավտոմոբիլի հաշվառման համարանիշը________________________________________________

Դեղին հիմնագույնի համարանիշը_____________________________________________________

Ավտոմոբիլի նույնացման համարը (VIN)________________________________________________

Ներդիրը տալու ամսաթիվը__________________________________________________________

Ներդիրի գործողության ժամկետը_____________________________________________________

 Լիցենզավորող հանձնաժողովի նախագահ

   __________________  ________________________
          (ստորագրությունը)               (անունը, ազգանունը)

(Ձև N 7 խմբ. 26.01.2010 N 34-Ն, փոփ. 26.04.2011 N 241-Ն)

 

 

  

Ձև N 8

 

Հ Ա Մ Ա Պ Ա Տ Ա Ս Խ Ա Ն ՈՒ Թ Յ Ա Ն  Թ Ե Ր Թ Ի Կ

 

_____ ____________ 200 թ.

 

NN ը/կ

Ավտոմոբիլը ներկայացնողի (ներկայացնող- ների) անունը, ազգանունը

Ավտոմոբիլի

Պարտադիր պայմանների առկայությունը

մակ-նիշը

հաշվառ-ման համա-րանիշը

դեղին հիմնա-գույնի համա-րանիշը

թո-ղար-կման տա-րե-թիվը

ինչ իրավուն-քով է պատ-կանում կազմա-կերպու-թյանը

ուղեսրա-հում ուղևորին տեսանելի մասում տեղադր-ված տաքսա-մետր (սակա-չափիչ)

թափքի կողային մասում շախմա-տաձև տարբե-րանշմամբ գծանշում

ուղեսրա-հում զբաղված լինելը (չլինելը) արտահայ-տող լու-սացուցիչ

տանիքին հուսալի ամրացված "ՏԱՔՍԻ" գրառմամբ դեղին գույնի տարբերա-նշան

տաքսի-ծառա-յություն մատուցող կազմակերպության (անհատ ձեռ-նարկատիրոջ) և տվյալ ավտոմոբիլի վարորդի մասին տեղեկատվություն

1

2

3

4

5*

6

7

8

9

10

11

12

Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը

1.

                     

2.

                     

 

Լրացվում են 8-12 սյունակները` այո (ոչ) նշմամբ:

* Լրացվում է միայն լիցենզիայի ներդիրի փոխարինման ժամանակ:

Լիցենզավորող հանձնաժողով`

 
  ____________________

___________________________

 

 (ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

   ____________________

 ___________________________

 

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

   _____________________

 ___________________________

 

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

   _____________________

 ___________________________

 

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

   _____________________

 ___________________________

 

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

 

 

Ձև N 9

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N _____

 

_______________________________________________________________ կողմից մարդատար-տաքսի

              (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

 

ավտոմոբիլի (ավտոմոբիլների) սեփականատիրոջ փոփոխության մասին

 

N/N ը/կ

Ավտոմոբիլի (ավտոմոբիլների)

մակնիշը 

հաշվառման համարանիշը

թողարկման տարեթիվը

դեղին հիմնագույնի համարանիշը

նախկին սեփականա-

տերը

նոր սեփականա-

տերը

1

2

3

4

5

6

7

           

 

           

 

            

 

 

Տրվում է նշված ավտոմոբիլը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության մարմիններում վերագրանցելու և հատկացված դեղին հիմնագույնի համարանիշը նույնը թողնելու համար:

 

 Լիցենզավորող հանձնաժողովի նախագահ

 _________________

  ________________________

        (ստորագրությունը)                 (անունը, ազգանունը)

 Լիցենզավորող հանձնաժողովի քարտուղար

 _________________

  _______________________

        (ստորագրությունը)                (անունը, ազգանունը)

 

 

 

 

 

(Ձև N 9-ը լրաց. 26.01.2010 N 34-Ն)

 

 

 

Ձև N 10

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N _____

 

 

_________________________________________________________կողմից մարդատար-տաքսի

               (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

 

 

 

 

ուղևորափոխադրումներ այլևս չիրականացնելու կամ լիցենզիայի ներդիրի ժամկետը լրանալու մասին

 

NN

ը/կ

Հանվող ավտոմոբիլի (ավտոմոբիլների)

մակնիշը

հաշվառման

համարանիշը

դեղին հիմնագույնի

համարանիշը

թողարկման

տարեթիվը

1

2

3

4

5

       

 

       

 

       

 

 

Տրվում է նշված ավտոմոբիլին հատկացված դեղին հիմնագույնի համարանիշը հանձնելու համար:

 

 Լիցենզավորող հանձնաժողովի նախագահ

 _________________

  ________________________

        (ստորագրությունը)                  (անունը, ազգանունը)

 Լիցենզավորող հանձնաժողովի քարտուղար

 _________________

  _______________________

        (ստորագրությունը)                 (անունը, ազգանունը)

(Ձև N 10-ը լրաց. 26.01.2010 N 34-Ն)

 

 

 

Ձև N 11

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N _____

 

 __________________________________________________________կողմից մարդատար-տաքսի

                   (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

 

դրան հատկացված լիցենզիայի ներդիրի փոխարինման մասին

 

Լիցենզավորող մարմնի ներդիրը տրամադրելու որոշման համարը, ամսաթիվը ____

 

NN

ը/կ

Հանվող ավտոմոբիլի (ավտոմոբիլների)

Փոխարինվող ավտոմոբիլի (ավտոմոբիլների)

Ավտոմոբիլի (ավտոմոբիլների)

դեղին հիմնագույնի համարանիշը

 

մակ-նիշը

հաշվառման համարանիշը

թողարկման տարեթիվը

մակ-նիշը

հաշվառման համարանիշը

թողարկման տարեթիվը

1

2

3

4

5

6

7

8

               
               
               
               

 

Տրվում է նշված ավտոմոբիլը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության մարմիններում վերագրանցելու և հատկացված դեղին հիմնագույնի համարանիշը նույնը թողնելու համար:

 

Լիցենզավորող հանձնաժողովի նախագահ 

 _________________

 _______________________
        (ստորագրությունը)            (անունը, ազգանունը)

 

 ___ ___________________________ 20 թ.

                      (տեղեկանքը տալու ամսաթիվը)

(Ձև N 11-ը լրաց. 26.01.2010 N 34-Ն)

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«06» մայիսի 2008թ.

  թիվ 322 որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_10

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(վերնագիրը փոփ. 26.04.2011 N 241-Ն)

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ

ՏԾ N 00000

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման

________________________________________________________________________         

                (նշվում է` մեկ կամ մեկից ավելի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման տեսակը)

Տրվում է__________________________________________________________________________

                      (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) ____________________________________________

                                                                                                 (գտնվելու (բնակության) վայրը)

Լիցենզիայի գործողության ժամկետը`                 անժամկետ

Լիցենզիան տալու ամսաթիվը`      ___ ________ 20 թ.

 

 

 

 ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար

 _____________  __________________
   (ստորագրությունը)         (անունը, ազգանունը)

(Հավելված 2-ը փոփ. 27.12.2008 N 967, խմբ. 26.01.2010 N 34-Ն, փոփ. 26.04.2011 N 241-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան