Համարը 
N 506
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2005.12.30/9(09)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
01.12.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
01.12.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 "01" դեկտեմբերի 2005թ.

N 506

 ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների, մատուցման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին

 

Համաձայն «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

Հաստատել`

ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների, մատուցման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.

բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների, մատուցման գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն 2 հավելվածի:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

2005թ. դեկտեմբերի 1-ի

թիվ 506 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների, մատուցման գործունեության լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Փոստային կապի մասին» և «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

2. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակի լիցենզավորումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը /այսուհետ` լիցենզավորող մարմին/:

(2-րդ կետը փոփ. 25.11.2010 N 771-Ն,  26.04.2011 N 241-Ն)

3. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակի լիցենզիա ստանալու իրավունք ունեն իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնակատերերը /այսուհետ` հայտատու/:

4. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակի լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով:

5. Լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

6. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակի համար լիցենզիաները տրվում են անժամկետ:

 

2. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեությունն իրականացնելու համար իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`

ա/ լիցենզիա ստանալու մասին հայտը, նշելով`

իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրը /վայրերը/,

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

բ/ հայտին կցվում են`

կանոնադրության պատճենը,

պետական գրանցման վկայականի պատճենը,

«Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը,

հարկ վճարողի հաշվառման համարի /ՀՎՀՀ/ պատճենը:

8. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեությունն իրականացնելու համար անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ հանդիսացող հայտատուները լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը.

ա/ լիցենզիա ստանալու մասին հայտը, նշելով`

անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրը /վայրերը/,

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

բ/ հայտին կցվում են`

անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը,

«Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը,

հարկ վճարողի հաշվառման համարի /ՀՎՀՀ/ պատճենը,

սոցիալական քարտի պատճենը:

9. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում:

 

3. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

10. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակի իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել «Փոստային կապի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր պահանջները և պայմանները:

11. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակի իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել իրավական ակտերով, այդ թվում` սույն կարգով նախատեսված պարտադիր պահանջներն ու պայմանները:

 

4. ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

12. Լիցենզիան վերաձևակերպվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն:

 

5. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

13. Լիցենզիայի գործողությունը կասեցվում և դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն:

 

6. ՀԱՅՏԵՐԻ ՄԵՐԺՄԱՆ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

14. Լիցենզիա ստանալու կամ լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտի մերժման և լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման մասին որոշումները կարող են բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով:

15. Լիցենզավորող մարմնի կողմից բողոքները քննարկվում են դրանք լիցենզավորող մարմին մուտքագրվելու օրվանից 10 օրվա ընթացքում:

 

7. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

16. Լիցենզիայի կրկնօրինակը տրամադրվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն:

 

8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

17. Սույն կարգով նախատեսված պարտադիր պահանջների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը` օրենքով սահմանված կարգով:

(17-րդ կետը փոփ. 25.11.2010 N 771-Ն, փոփ. 26.04.2011 N 241-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

2005թ. դեկտեմբերի 1-ի

թիվ 506 որոշման

 

 

Ներմուծեք նկարագրությունը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ N

 

Տրվում է ____________________________________________________________

                                               /իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, ֆիզիկական անձի,

                                            անհատ ձեռնարկատիրոջ համար ազգանունը, անունը և բնակության վայրը/

 

Գործունեության տեսակը

 փոստային կապի ծառայությունների,

 բացառությամբ դրամական միջոցների

       փոստային փոխադրությունների, մատուցում

Լիցենզիայի գործողության ժամկետը ______________________________________________

 

Լիցենզիան տալու թվագրությունը «___» _____________________________________ 200 թ.

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

                                                    _______________

 

                  ________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

 

 

 

 

 

 

Կ. Տ.

                                                                                             ______________________ 200 թ

 

 

(Հավելված 2-ը փոփ. 25.11.2010 N 771-Ն, փոփ. 26.04.2011 N 241-Ն)

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան