ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի
դեկտեմբերի 22-ին
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 20000 դրամ:
(1-ին հոդվածը փոփ. 27.12.2006 ՀՕ-325)
Հոդված 2. Գործավարձով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել`
- աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 116 դրամ.
- աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 126 դրամ.
- աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 194 դրամ:
(2-րդ հոդվածը փոփ. 27.12.2006 ՀՕ-325)
Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքերի, օրենքների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների, նախարարությունների և գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, առանձին իրավաբանական անձանց ակտերի իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել սույն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը:
Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք պահպանվում է գործող 1000 դրամը:
Հոդված 4. Նվազագույն ամսական աշխատավարձի մեջ չեն մտնում հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Նվազագույն աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի մարտի 15-ի ՀՕ-48 օրենքը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
30 դեկտեմբերի 2004թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-167 |
|