Համարը 
ՀՕ-167
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
22.12.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի

դեկտեմբերի 22-ին

 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 25000 դրամ:

(1-ին հոդվածը փոփ. 27.12.2006 ՀՕ-325, փոփ. 19.12.2007 ՀՕ-100)

 

Հոդված 2. Գործավարձով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել`

- աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 145 դրամ.

- աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 161 դրամ.

- աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 242 դրամ:

(2-րդ հոդվածը փոփ. 27.12.2006 ՀՕ-325, փոփ. 19.12.2007 ՀՕ-100)

 

Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքերի, օրենքների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների, նախարարությունների և գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, առանձին իրավաբանական անձանց ակտերի իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել սույն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը:

Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք պահպանվում է գործող 1000 դրամը:

 

Հոդված 4. Նվազագույն ամսական աշխատավարձի մեջ չեն մտնում հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Նվազագույն աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի մարտի 15-ի ՀՕ-48 օրենքը:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

30 դեկտեմբերի 2004թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-167