Համարը 
N 242-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.04.16/06(346)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
11.04.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
11.04.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.04.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

11 ապրիլի 2018թ.

N 242-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-103-Ն հրամանագրով՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի «Չաշխատող անձին մայրության նպաստ, մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին» N 722 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման նախաբանի «ծնելիության» բառից առաջ, 1-ին, 3-րդ կետերում, որոշմամբ սահմանված հավելվածի 1-ին կետում, 2-րդ կետի «բնակության» բառից առաջ, 5-րդ կետի 2-րդ ենթակետում, 5.1-ին, 12-13-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով և դրանց հոլովաձևերով.

2) որոշմամբ սահմանված հավելվածի 5-րդ, 14-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 14-ի ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 31-ի N 395 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 110-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 1-ին կետում, որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 2-րդ կետում, որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 2-րդ կետում, որոշմամբ հաստատված N 5 հավելվածի 3-րդ կետում, որոշմամբ հաստատված N 9 հավելվածի 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերով.

2) որոշմամբ հաստատված՝

ա. N 2 հավելվածի 1-ին կետի «կարգավորում» բառից հետո, 4-րդ, 7-8-րդ, 14-րդ, 21-րդ կետերում, 23-րդ կետի «կամ» բառից հետո, 32-րդ կետի «պետական» բառից առաջ, 45-րդ կետում, N 3 հավելվածի 1-3-րդ, 5-րդ կետերում, գործատուին փոխհատուցման ենթակա գումարների մասին տեղեկանքի ձևում, N 5 հավելվածի 3-4-րդ, 5.1-ին, 17-րդ, 44-րդ, 46-րդ կետերում, N 6 հավելվածի 1-5-րդ կետերում, N 7 հավելվածի 3-րդ կետում, N 8 հավելվածի 8-րդ, 10-րդ կետերում, N 9 հավելվածի 5-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով,

բ. N 2 հավելվածի 43-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով,

գ. N 4 հավելվածում «ԼՂՀ» հապավումը փոխարինել «ԱՀ» հապավումով:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կենսաթոշակային ապահովության վարչությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության վերակազմակերպելու և գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 969-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագրի «վարչությունը» բառից հետո, 1-ին կետի «վերակազմակերպել» բառից հետո, 2-րդ կետի «վերակազմակերպել» բառից հետո, 3-4-րդ կետերում, որոշմամբ հաստատված N 1 հավելվածի վերնագրում, 1-2-րդ, 6-րդ կետերում, որոշմամբ հաստատված N 2 հավելվածի վերնագրում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերով.

2) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝

ա. 1-5-րդ, 7-9-րդ, 12-րդ, 14-15-րդ, 20-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով,

բ. 6-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ռուսերեն լրիվ՝ Государственное агентство социального обеспечения министерства труда, социальных вопросов и миграции Республики Арцах:»:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 28-ի «Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի հետևանքով մշտական բնակության նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն տեղափոխված անձանց կենսաթոշակային ապահովության մասին» N 908-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագրում, 1-ին կետում, 2-րդ կետի «օրենսդրության» բառից առաջ, 3-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով և դրանց հոլովաձևերով.

2) 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

 
 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ