Համարը 
N 908-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.12.30/24(291)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.12.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.01.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ անձը կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակի գործն Ուկրաինայից պահանջելու դիմումը ներկայացրել է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԴԵՊՔԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼՂՀ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2015թ.

N 908-Ն

 

ք.Ստեփանակերտ

 

ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԴԵՊՔԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել, որ Ուկրաինայում բնակության իրավունք ունեցող (այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող)` Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի հետևանքով մշտական բնակության նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն տեղափոխված անձին (այսուհետ` անձ) կենսաթոշակ նշանակվում և վճարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հաշվի առնելով սույն որոշման դրույթները:

2. Այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն` անձին կենսաթոշակ նշանակելու (վճարելու) համար անձը պետք է ներկայացնի Ուկրաինայում կենսաթոշակ նշանակված լինելու (չլինելու) կամ ստանալու (չստանալու) մասին փաստաթուղթ, ապա այդ փաստաթուղթը չի պահանջվում, եթե, ի պատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության կատարած հարցման, ստացվել է պատասխան, որ հայցվող տեղեկատվությունը (փաստաթուղթը) չի կարող տրամադրվել Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, անձի` Ուկրաինայում բնակության վայրում Ուկրաինայի պետական իշխանության մարմինների` ժամանակավորապես իրենց լիազորությունները չիրականացնելու պատճառով:

3. Եթե անձը դիմում է իր հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կենսաթոշակի գործը Ուկրաինայից պահանջելու և վճարումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շարունակելու համար, և Ուկրաինայից ստացված պատասխանի համաձայն` կենսաթոշակի գործը չի կարող ուղարկվել Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ` սույն որոշման 2-րդ կետում նշված պատճառով, ապա այս դեպքում անձին նոր հիմքերով նշանակվում է կենսաթոշակ` հիմք ընդունելով նրա ներկայացրած փաստաթղթերը:

4. Սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված դեպքերում Ուկրաինայից պատասխանն ստանալու օրվանից հետո տասն օրվա ընթացքում անձին նշանակվում է կենսաթոշակ, որը հաշվարկվում է անձի կողմից դիմումը ներկայացվելու օրվանից:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ անձը կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակի գործն Ուկրաինայից պահանջելու դիմումը ներկայացրել է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ