Համարը 
N 193
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.04.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.04.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.04.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼՂՀ ՇՈՒՇԻԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԼՂՀ ՇՈՒՇԻԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» ապրիլի 2004թ.

N 193

ք.Ստեփանակերտ

 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմի աշխատակազմ»

պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

Շուշիի շրջանի վարչակազմի կանոնադրությունը և աշխատակազմի

կառուցվածքը հաստատելու մասին

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 1998թ. հուլիսի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում պետական կառավարման մասին» ՆՀ-42 հրամանագրի 6-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. (կետն ուժը կորցրել է 03.05.2018 N 326-Ն)

3. Հաստատել`

ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմի կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի,

բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն թիվ 2 հավելվածի,

գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն թիվ 3 հավելվածի:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«27» ապրիլի 2004թ.

թիվ 193 որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմի

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարն իրականացնում է շրջանում պետական կառավարում, իրագործում է կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը շրջվարչակազմի միջոցով:

2. Շրջվարչակազմն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

3. Շրջվարչակազմը կազմված է վարչակազմի ղեկավարից և վարչակազմի աշխատակազմից: Շրջվարչակազմի աշխատակազմի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և շրջանային ենթակայության այլ կազմակերպություններ:

 

II. Շրջանի վարչակազմի աշխատակազմը

 

4. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

5. Շրջանի վարչակազմի աշխատակազմի նպատակն ու խնդիրը շրջանի վարչակազմի ղեկավարի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումն է, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին շրջանի վարչակազմի ղեկավարի մասնակցությունը:

6. Շրջանի վարչակազմի աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

7. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

8. Շրջանի վարչակազմի աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

9. Շրջանի վարչակազմի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

10. Շրջանի վարչակազմի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն և իր կնքած գործարքների միջոցով ձեռք է բերում ապրանքներ, ծառայություններ և աշխատանքներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից օտարում է ապրանքներ, կատարում աշխատանքներ ու մատուցում ծառայություններ, որոնց դիմաց ստացված հատուցումը հաշվեգրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գանձապետական միասնական հաշվի համապատասխան ենթահաշիվներին: Շրջանի վարչակազմի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

11. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Շրջանի վարչակազմի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև շրջանի վարչակազմի ղեկավարի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

12. Շրջանի վարչակազմի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

13. Շրջանի վարչակազմի աշխատակազմի անվանումն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմի աշխատակազմ:

14. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գտնվելու վայրն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ք. Շուշի, Նիկոլ Դուման փ. 1:

 

III. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառավարումը

 

15. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառավարումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և շրջվարչակազմի ղեկավարը` օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:

16. Շրջանի վարչակազմի ղեկավարն ունի տեղակալ, որը`

ա/ համակարգում է շրջանի վարչակազմի աշխատանքները` շրջանի վարչակազմի ղեկավարին վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառում.

բ/ իր լիազորությունների սահմաններում համակարգում է շրջանի վարչակազմի ղեկավարին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ և հանձնարարականներ.

գ/ շրջանի վարչակազմի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի` շրջանի վարչակազմի աշխատակազմի ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման վերահսկողություն.

դ/ շրջանի վարչակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է շրջանի վարչակազմի ղեկավարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե/ համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում շրջանի վարչակազմի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ/ իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է/ իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակումը և իրականացումը.

ը/ պարբերաբար շրջանի վարչակազմի ղեկավարին է ներկայացնում տեղեկատվություն իր կողմից համակարգվող բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

թ/ ապահովում է իր կողմից համակարգվող բնագավառներում շրջանի վարչակազմի ղեկավարի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում շրջանի վարչակազմի ղեկավարին.

ժ/ շրջանի վարչակազմի ղեկավարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.

ժա/ շրջանի վարչակազմի ղեկավարի հանձնարարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

17. Շրջանի վարչակազմի ղեկավարը կարող է ունենալ խորհրդական, օգնական և մամուլի քարտուղար, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է շրջանի վարչակազմի ղեկավարը: Շրջանի վարչակազմի ղեկավարի խորհրդականին, մամուլի քարտուղարին և օգնականին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է շրջանի վարչակազմի ղեկավարը:

18. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը`

ա/ վերակազմակերպում և դադարեցնում է շրջանի վարչակազմի գործունեությունը.

բ/ հաստատում է շրջանի վարչակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

գ/ որոշում է շրջանի վարչակազմի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ/ հաստատում է շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը.

ե/ իրականացում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը վերապահված այլ լիազորություններ:

19. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, շրջանի վարչակազմի ղեկավարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և շրջանի վարչակազմի ղեկավարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

20. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառած գույքային վնասի համար: Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

21. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, շրջանի վարչակազմի ղեկավարի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները և կարգադրությունները:

22. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան ժամանակավոր փոխարինում է նրա տեղակալը կամ այլ պաշտոնատար անձ՝ շրջանի վարչակազմի ղեկավարի որոշմամբ:

23. Շրջանի վարչակազմի ղեկավարի աշխատակազմի ղեկավարը`

ա/ իր իրավասության սահմաններում, առանց լիազորագրի, հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում է նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

բ/ օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է շրջանի վարչակազմի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ/ իր իրավասության սահմաններում տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ/ օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է շրջանի վարչակազմի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

ե/ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

զ/ շրջանի վարչակազմի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում շրջանի վարչակազմի աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է շրջանի վարչակազմի աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, ինչպես նաև շրջանի վարչակազմի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

է/ շրջանի վարչակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ շրջանի վարչակազմի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

ը/ կազմակերպում է շրջանի վարչակազմի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

թ/ կազմակերպում է շրջանի վարչակազմում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժ/ վերահսկում է շրջանի վարչակազմի աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժա/ շրջանի վարչակազմի ղեկավարի ստորագրությանն է ներկայացնում շրջանի վարչակազմի ղեկավարի որոշումների կամ կարգադրությունների նախագծերը.

ժբ/ ապահովում է համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժգ/ կազմակերպում է շրջանի վարչակազմում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժդ/ իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

24. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գլխավոր հաշվապահը (գլխավոր ֆինանսիստը) ղեկավարում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

25. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գլխավոր հաշվապահը (գլխավոր ֆինանսիստը) պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, շրջանի վարչակազմի աշխատակազմի ֆինանսական (բյուջետային), հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

IV. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գույքը

 

26. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գույքը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից շրջանի վարչակազմի աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ շրջանի վարչակազմի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասությունը:

27. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու շրջանի վարչակազմի աշխատակազմի գույքը:

28. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:

 

V. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը

 

29. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները և առանձնացված ստորաբաժանումները:

30. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատվում են շրջանի վարչակազմի ղեկավարի կողմից:

 

VI. Հաշվապահական հաշվառումը և հաշվետվությունները

 

31. Շրջանի վարչակազմի աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների, վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

32. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

VII. Շրջանի վարչակազմի աշխատակազմի վերակազմակերպումը

և գործունեության դադարումը

 

33. Շրջանի վարչակազմի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«27» ապրիլի 2004թ.

թիվ 193 որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի

վարչակազմի աշխատակազմի

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Բաժիններ

 

Կրթության և սպորտի բաժին

-

Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժին

-

Գյուղատնտեսության, հողաշինության և հողօգտագործման բաժին

-

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման բաժին

-

Քաղաքաշինության և ճարտարապետության բաժին

-

Ընդհանուր բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

(2-րդ բաժինն ուժը կորցրել է 03.05.2018 N 326-Ն)

(հավելված 2-ը խմբ. 25.12.2007 N 689, փոփ. 24.02.2009 N 116-Ն, 02.11.2015 N 716-Ն, 03.05.2018 N 326-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Հավելված 3

ԼՂՀ կառավարության

«27» ապրիլի 2004թ.

թիվ 193 որոշման

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմի

աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

 

Հ/Հ

Գույքի անվանումը

Քանակը

Հաշվեկշռային

արժեքը

 /դրամ/

1.

Վարչակազմի շենք

1

39284

2.

Ավտոմեքենա ՎԱԶ-21213

1

3493500

3.

Ավտոմեքենա ՎԱԶ-21213

1

3700000

4.

Ավտոմեքենա ՎԱԶ-21213

1

2693700

5.

Ավտոբուս ՊԱԶ-672 /անսարք/

1

250000

6.

Փափուկ կահույք /կոմպլեկտ/

1

288400

7.

Գրասեղան 2 փեղկանի

2

109999

8.

Ամսագրային սեղանիկ

1

30000

9.

Կիսափափուկ բազկաթոռ

6

41400

10.

Փափուկ աթոռ

10

216000

11.

Հեռուստացույցի տակդիր

2

30000

12.

Կախիչ

2

25999

13.

Գրասեղան 2 փեղկանի

4

123968

14.

Երկաթե պահարան

1

75268

15.

Հեռուստացույց «Shivaki»

1

127000

16.

Հեռուստացույց «Sonex»

1

150000

17.

Կոնդիցիոներ

1

70000

18.

Օդափոխիչ

1

6500

19.

Պահարան

1

35000

20.

Պահարան համակցված

3

144000

21.

Գրամեքենա

1

20000

22.

Գրամեքենա էլեկտրական /անսարք/

1

20000

23.

Գրամեքենա

1

20078

24.

Գրամեքենա

1

12000

25.

Ռադիոհեռախոս

1

230000

26.

Բջջային հեռախոս «Samsung» /անսարք/

1

210000

27.

Բջջային հեռախոս «Noki»

1

100000

28.

Համակարգչի կոմպլեկտ «Samsung»

1

682550

29.

Xserox Canon PC-780

1

654715

30.

Կամուտատոր «Panasonic»

1

264000

31.

Ամբիոն

1

60850

32.

Նիստերի սեղան

1

233160

33.

Սեղան խորհրդակցության

1

70800

34.

Սեղան համակցված հենարանով

1

156000

35.

Սեղան 1 տումբանի

8

377600

36.

Սեղան 2 փեղկանի

5

281500

37.

Փափուկ աթոռ

16

266400

38.

Փափուկ աթոռ

16

192000

39.

Պահարան

6

448200

40.

Գրապահարան

3

155100

41.

Սեղան /համակարգչի/

2

80000

42.

Սեղան համակցված

1

130000

43.

Սառնարան «PHILCO»

1

120000

44.

Տեսամագնիտոֆոն «PHILIPS»

1

122400

45.

Քիվ

5

48000

46.

Քիվ

2.5 մ

3500

47.

Լուսամփոփ

1

5200

48.

Ջահ

2

42000

49.

Ջահ

1

12000

50.

Ջահ

1

7500

51.

Ջահ

1

26000

52.

Ջահ /հասարակ/

3

1232

53.

Ջահ էլետրական «Արշալույս»

3

54000

54.

Ջահ էլեկտրական

2

60000

55.

Ջահ էլետրական

1

26000

56.

Ջահ էլեկտրական

1

8500

57.

Գրասեղան 1 փեղկանի

3

31878

58.

Կցասեղան

3

13281

59.

Աթոռ կիսափափուկ

2

2656

60.

Աթոռներ

90

669384

61.

Փափուկ աթոռներ

8

133008

62.

Աթոռներ

8

200000

63.

Աթոռ

1

30000

64.

Բազկաթոռ

1

125000

65.

Գրապահարան

1

10056

66.

Գրասեղան 1 փեղկանի

1

40318

67.

Երկաթե պահարան

5

53130

68.

Բազկաթոռ կիսափափուկ

2

21252

69.

Պահարան փայտից

2

14168

70.

Երկաթե բազկաթոռ

1

8412

71.

Տումբա

1

5099

72.

Տումբա

1

10000

73.

Հեռախոսի տակդիր

4

20759

74.

Օրացույցի տակդիր

4

808

75.

Հեռախոս սկավառակով

2

24359

76.

Ուղիղ կապի հեռախոս

2

24000

77.

Հեռախոս կոճակներով

2

31379

78.

Հեռախոս սկավառակով

2

25500

79.

Հեռախոս կոճակներով

3

29232

80.

Հեռախոս կոճակներով «Կխտ 222986»

5

33660

81.

Հեռախոս կոճակներով

1

13200

82.

Հեռախոս կոճակներով

1

11000

83.

Հեռախոս սկավառակով

1

7000

84.

Հեռախոս սկավառակով

2

20142

85.

Մետաղե փորագրություն

1

15000

86.

Երկաթե կախիչ

4

8851

87.

Սրբիչների կախիչ

2

2600

88.

Երեսսրբիչ

2

2200

89.

Սեղանի սփռոց

3

5600

90.

Բաղնիքի կոմպլեկտ

1

5500

91.

Երկաթե վանդակ

2

30000

92.

Հաշվապահական համրիչ

2

886

93.

Հաշվիչ

4

24000

94.

Հաշվիչ

1

5000

95.

Հաշվիչ

2

10000

96.

Հաշվիչ

3

18000

97.

Հաշվիչ

4

48000

98.

Ջեռուցիչ

2

110000

99.

Ջեռուցիչ

3

108000

100.

Էլեկտրասալիկ

2

14000

101.

Էլեկտրասալիկ

2

31840

102.

Էլեկտրասալիկ

2

13000

103.

Գրասեղանի պիտույքների հավաքածու

2

18500

104.

Բաժակների կոմպլեկտ 1-6 /մեծ/

1

6500

105.

Բաժակների կոմպլեկտ 1-5 /մեծ/

2

11750

106.

Բաժակների կոմպլեկտ 1-6 /փոքր/

3

15000

107.

Գդալների կոմպլեկտ 1-6 /փոքր/

1

4500

108.

Պատառաքաղք կոմպլեկտ 1-6

1

4500

109.

Դանակների կոմպլեկտ 1-6

1

4500

110.

Թեյի բաժակների կոմպլեկտ 1-6

1

22000

111.

Թեյի բաժակների կոմպլեկտ 1-5

1

5000

112.

Կոֆեյի բաժակների կոմպլեկտ 1-5

1

2000

113.

Սկուտեղի կոմպլեկտ

1

1500

114.

Սկուտեղ

1

850

115.

Ինքնաեռ

1

35000

116.

Թեյնիկ

1

12000

117.

Թեյնիկ

1

2400

118.

Գրաֆին

1

2500

119.

Սրճաեփ

2

1100

120.

Սրճաեփ

1

900

121.

Վարագույր

87.7 մ2

105240

122.

Վարագույր

2.5 մ2

3750

123.

Շերտավարագույր

51.68 մ2

338734

124.

Շերտավարագույր

13.5 մ2

69000

125.

Գորգիկ

1

2200

126.

Բազմոցի կոմպլեկտ

1

30000

127.

Արհեստական ծաղիկների կոմպոզիցիա

1

55000

128.

Լոզունգներ

9

143676

129.

Տրանսֆորմատոր

1

11700

130.

Շուշի քաղաքի քարտեզներ

405

869940

131.

Հայելի

1

21000

132.

Հարդուկ

1

3500

133.

Ժամացույց

2

5700

134.

Դույլ

1

1600

135.

Դույլ

3

3000

136.

Դույլ

3

2094

137.

Աղբաման

1

2000

138.

Աղբաման

8

10400

139.

Աղբաման

4

36500

140.

Մոխրաման

6

2700

141.

Շարժական բեմ

1

250000

142.

Ռադիո

2

450

143.

Վառարան

12

66172

144.

Աստիճան

1

21000

145.

Գրասեղան 2 փեղկանի

1

25000

146.

Գրասեղան 2 փեղկանի

1

4500

147.

Պահարան

1

80000

148.

Գրապահարան

1

2500

149.

Չհրկիզվող պահարան

1

33789

150.

Չհրկիզվող պահարան

1

15000

151.

Աթոռներ

4

40000

152.

Աթոռներ

3

9000

153.

Հաշվիչ

1

6000

154.

Հեռախոս սկավառակով

2

19572

155.

Ավտոմեքենայի անտենա

1

9000

156.

Ավտոմեքենայի վերնաքաշ

1

60000

157.

Ավտոմեքենայի վերնաքաշ

1

150000

158.

Մագնիտոֆոն

1

70000

159.

Մագնիտոֆոն

1

25000

   

Սոցիալական ծառայության Շուշիի տարածքային

գործակալության գույք

  

529526

 

ԸՆԴԱՄԵՆԸ`

 

22197204

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ