ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմի աշխատակազմ»
պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արցախի Հանրապետության
Շուշիի շրջանի վարչակազմի կանոնադրությունը և աշխատակազմի
կառուցվածքը հաստատելու մասին
(վերնագիրը փոփ. 27.04.22 N 472-Ն)
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 11-րդ հոդվածին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 1998թ. հուլիսի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում պետական կառավարման մասին» ՆՀ-42 հրամանագրի 6-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 27.04.22 N 472-Ն)
1. Ստեղծել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. (կետն ուժը կորցրել է 03.05.2018 N 326-Ն)
3. Հաստատել`
ա/ Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմի կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի,
բ/ Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն թիվ 2 հավելվածի,
գ/ Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն թիվ 3 հավելվածի:
(3-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«27» ապրիլի 2004թ. թիվ 193 որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմի
(վերնագիրը փոփ. 27.04.22 N 472-Ն)
I. Ընդհանուր դրույթներ
1. Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարն իրականացնում է շրջանում պետական կառավարում, իրագործում է կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը շրջվարչակազմի միջոցով:
(1-ին կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
2. Շրջվարչակազմն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
(2-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
3. Շրջվարչակազմը կազմված է վարչակազմի ղեկավարից և վարչակազմի աշխատակազմից: Շրջվարչակազմի աշխատակազմի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և շրջանային ենթակայության այլ կազմակերպություններ:
II. Շրջանի վարչակազմի աշխատակազմը
4. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
(4-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
5. Շրջանի վարչակազմի աշխատակազմի նպատակն ու խնդիրը շրջանի վարչակազմի ղեկավարի` Արցախի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումն է, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին շրջանի վարչակազմի ղեկավարի մասնակցությունը:
(5-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
6. Շրջանի վարչակազմի աշխատակազմը գործում է Արցախի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
(6-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
7. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
(7-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
8. Շրջանի վարչակազմի աշխատակազմն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
(8-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
9. Շրջանի վարչակազմի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
10. Շրջանի վարչակազմի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն և իր կնքած գործարքների միջոցով ձեռք է բերում ապրանքներ, ծառայություններ և աշխատանքներ Արցախի Հանրապետության համար կամ Արցախի Հանրապետության անունից օտարում է ապրանքներ, կատարում աշխատանքներ ու մատուցում ծառայություններ, որոնց դիմաց ստացված հատուցումը հաշվեգրվում է Արցախի Հանրապետության գանձապետական միասնական հաշվի համապատասխան ենթահաշիվներին: Շրջանի վարչակազմի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:
(10-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
11. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Շրջանի վարչակազմի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև շրջանի վարչակազմի ղեկավարի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» օրենքով նախատեսված կարգով:
(11-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
12. Շրջանի վարչակազմի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Արցախի Հանրապետությունը:
(12-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
13. Շրջանի վարչակազմի աշխատակազմի անվանումն է` Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմի աշխատակազմ:
(13-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
14. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գտնվելու վայրն է` Արցախի Հանրապետություն ք. Շուշի, Նիկոլ Դուման փ. 1:
(14-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
III. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառավարումը
15. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառավարումն իրականացնում է Արցախի Հանրապետության կառավարությունը և շրջվարչակազմի ղեկավարը` օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
(15-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
16. Շրջանի վարչակազմի ղեկավարն ունի տեղակալ, որը`
ա/ համակարգում է շրջանի վարչակազմի աշխատանքները` շրջանի վարչակազմի ղեկավարին վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառում.
բ/ իր լիազորությունների սահմաններում համակարգում է շրջանի վարչակազմի ղեկավարին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ/ շրջանի վարչակազմի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի` շրջանի վարչակազմի աշխատակազմի ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման վերահսկողություն.
դ/ շրջանի վարչակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է շրջանի վարչակազմի ղեկավարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե/ համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում շրջանի վարչակազմի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ/ իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է/ իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակումը և իրականացումը.
ը/ պարբերաբար շրջանի վարչակազմի ղեկավարին է ներկայացնում տեղեկատվություն իր կողմից համակարգվող բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
թ/ ապահովում է իր կողմից համակարգվող բնագավառներում շրջանի վարչակազմի ղեկավարի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում շրջանի վարչակազմի ղեկավարին.
ժ/ շրջանի վարչակազմի ղեկավարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
ժա/ շրջանի վարչակազմի ղեկավարի հանձնարարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
17. Շրջանի վարչակազմի ղեկավարը կարող է ունենալ խորհրդական, օգնական և մամուլի քարտուղար, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է շրջանի վարչակազմի ղեկավարը: Շրջանի վարչակազմի ղեկավարի խորհրդականին, մամուլի քարտուղարին և օգնականին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է շրջանի վարչակազմի ղեկավարը:
18. Արցախի Հանրապետության կառավարությունը`
ա/ վերակազմակերպում և դադարեցնում է շրջանի վարչակազմի գործունեությունը.
բ/ հաստատում է շրջանի վարչակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
գ/ որոշում է շրջանի վարչակազմի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ/ հաստատում է շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը.
ե/ իրականացում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով Արցախի Հանրապետության կառավարությանը վերապահված այլ լիազորություններ:
(18-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
19. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, շրջանի վարչակազմի ղեկավարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Արցախի Հանրապետության կառավարության և շրջանի վարչակազմի ղեկավարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
(19-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
20. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառած գույքային վնասի համար: Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
21. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, շրջանի վարչակազմի ղեկավարի` Արցախի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները և կարգադրությունները:
(21-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
22. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան ժամանակավոր փոխարինում է նրա տեղակալը կամ այլ պաշտոնատար անձ՝ շրջանի վարչակազմի ղեկավարի որոշմամբ:
23. Շրջանի վարչակազմի ղեկավարի աշխատակազմի ղեկավարը`
ա/ իր իրավասության սահմաններում, առանց լիազորագրի, հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից և ներկայացնում է նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
բ/ օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է շրջանի վարչակազմի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
գ/ իր իրավասության սահմաններում տալիս է Արցախի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ/ օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է շրջանի վարչակազմի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
ե/ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.
զ/ շրջանի վարչակազմի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում շրջանի վարչակազմի աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է շրջանի վարչակազմի աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, ինչպես նաև շրջանի վարչակազմի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
է/ շրջանի վարչակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ շրջանի վարչակազմի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
ը/ կազմակերպում է շրջանի վարչակազմի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
թ/ կազմակերպում է շրջանի վարչակազմում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
ժ/ վերահսկում է շրջանի վարչակազմի աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
ժա/ շրջանի վարչակազմի ղեկավարի ստորագրությանն է ներկայացնում շրջանի վարչակազմի ղեկավարի որոշումների կամ կարգադրությունների նախագծերը.
ժբ/ ապահովում է համագործակցությունը Արցախի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
ժգ/ կազմակերպում է շրջանի վարչակազմում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժդ/ իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(23-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
24. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գլխավոր հաշվապահը (գլխավոր ֆինանսիստը) ղեկավարում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» օրենքով իր վրա դրված լիազորությունները:
(24-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
25. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գլխավոր հաշվապահը (գլխավոր ֆինանսիստը) պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, շրջանի վարչակազմի աշխատակազմի ֆինանսական (բյուջետային), հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
IV. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գույքը
26. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գույքը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով` Արցախի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Արցախի Հանրապետության անունից շրջանի վարչակազմի աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:
Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ շրջանի վարչակազմի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասությունը:
(26-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
27. Արցախի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու շրջանի վարչակազմի աշխատակազմի գույքը:
(27-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
28. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:
V. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը
29. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները:
(29-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
30. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքային կանոնադրությունները հաստատվում են շրջանի վարչակազմի ղեկավարի կողմից:
(30-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
VI. Հաշվապահական հաշվառումը և հաշվետվությունները
31. Շրջանի վարչակազմի աշխատակազմը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների, վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
(31-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
32. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(32-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
VII. Շրջանի վարչակազմի աշխատակազմի վերակազմակերպումը և գործունեության դադարումը
33. Շրջանի վարչակազմի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
(հավելված 1-ը փոփ. 27.04.22 N 472-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«27» ապրիլի 2004թ. թիվ 193 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՇԻԻ ՇՐՋԱՆԻ
ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Բաժիններ
Քարտուղարության և տեխսպասարկման բաժին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բաժին
Ֆինանսա-տնտեսական բաժին
Քաղաքաշինության, ճարտարապետության և գյուղատնտեսության բաժին
(հավելված 2-ը խմբ. 25.12.2007 N 689, փոփ. 24.02.2009 N 116-Ն, 02.11.2015 N 716-Ն, 03.05.2018 N 326-Ն, խմբ. 27.04.22 N 472-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 3
ԼՂՀ կառավարության
«27» ապրիլի 2004թ. թիվ 193 որոշման |
Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմի
աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
(վերնագիրը փոփ. 27.04.22 N 472-Ն)
|
Հ/Հ |
Գույքի անվանումը |
Քանակը |
Հաշվեկշռային
արժեքը
/դրամ/ |
|
1. |
Վարչակազմի շենք |
1 |
39284 |
|
2. |
Ավտոմեքենա ՎԱԶ-21213 |
1 |
3493500 |
|
3. |
Ավտոմեքենա ՎԱԶ-21213 |
1 |
3700000 |
|
4. |
Ավտոմեքենա ՎԱԶ-21213 |
1 |
2693700 |
|
5. |
Ավտոբուս ՊԱԶ-672 /անսարք/ |
1 |
250000 |
|
6. |
Փափուկ կահույք /կոմպլեկտ/ |
1 |
288400 |
|
7. |
Գրասեղան 2 փեղկանի |
2 |
109999 |
|
8. |
Ամսագրային սեղանիկ |
1 |
30000 |
|
9. |
Կիսափափուկ բազկաթոռ |
6 |
41400 |
|
10. |
Փափուկ աթոռ |
10 |
216000 |
|
11. |
Հեռուստացույցի տակդիր |
2 |
30000 |
|
12. |
Կախիչ |
2 |
25999 |
|
13. |
Գրասեղան 2 փեղկանի |
4 |
123968 |
|
14. |
Երկաթե պահարան |
1 |
75268 |
|
15. |
Հեռուստացույց «Shivaki» |
1 |
127000 |
|
16. |
Հեռուստացույց «Sonex» |
1 |
150000 |
|
17. |
Կոնդիցիոներ |
1 |
70000 |
|
18. |
Օդափոխիչ |
1 |
6500 |
|
19. |
Պահարան |
1 |
35000 |
|
20. |
Պահարան համակցված |
3 |
144000 |
|
21. |
Գրամեքենա |
1 |
20000 |
|
22. |
Գրամեքենա էլեկտրական /անսարք/ |
1 |
20000 |
|
23. |
Գրամեքենա |
1 |
20078 |
|
24. |
Գրամեքենա |
1 |
12000 |
|
25. |
Ռադիոհեռախոս |
1 |
230000 |
|
26. |
Բջջային հեռախոս «Samsung» /անսարք/ |
1 |
210000 |
|
27. |
Բջջային հեռախոս «Noki» |
1 |
100000 |
|
28. |
Համակարգչի կոմպլեկտ «Samsung» |
1 |
682550 |
|
29. |
Xserox Canon PC-780 |
1 |
654715 |
|
30. |
Կամուտատոր «Panasonic» |
1 |
264000 |
|
31. |
Ամբիոն |
1 |
60850 |
|
32. |
Նիստերի սեղան |
1 |
233160 |
|
33. |
Սեղան խորհրդակցության |
1 |
70800 |
|
34. |
Սեղան համակցված հենարանով |
1 |
156000 |
|
35. |
Սեղան 1 տումբանի |
8 |
377600 |
|
36. |
Սեղան 2 փեղկանի |
5 |
281500 |
|
37. |
Փափուկ աթոռ |
16 |
266400 |
|
38. |
Փափուկ աթոռ |
16 |
192000 |
|
39. |
Պահարան |
6 |
448200 |
|
40. |
Գրապահարան |
3 |
155100 |
|
41. |
Սեղան /համակարգչի/ |
2 |
80000 |
|
42. |
Սեղան համակցված |
1 |
130000 |
|
43. |
Սառնարան «PHILCO» |
1 |
120000 |
|
44. |
Տեսամագնիտոֆոն «PHILIPS» |
1 |
122400 |
|
45. |
Քիվ |
5 |
48000 |
|
46. |
Քիվ |
2.5 մ |
3500 |
|
47. |
Լուսամփոփ |
1 |
5200 |
|
48. |
Ջահ |
2 |
42000 |
|
49. |
Ջահ |
1 |
12000 |
|
50. |
Ջահ |
1 |
7500 |
|
51. |
Ջահ |
1 |
26000 |
|
52. |
Ջահ /հասարակ/ |
3 |
1232 |
|
53. |
Ջահ էլետրական «Արշալույս» |
3 |
54000 |
|
54. |
Ջահ էլեկտրական |
2 |
60000 |
|
55. |
Ջահ էլետրական |
1 |
26000 |
|
56. |
Ջահ էլեկտրական |
1 |
8500 |
|
57. |
Գրասեղան 1 փեղկանի |
3 |
31878 |
|
58. |
Կցասեղան |
3 |
13281 |
|
59. |
Աթոռ կիսափափուկ |
2 |
2656 |
|
60. |
Աթոռներ |
90 |
669384 |
|
61. |
Փափուկ աթոռներ |
8 |
133008 |
|
62. |
Աթոռներ |
8 |
200000 |
|
63. |
Աթոռ |
1 |
30000 |
|
64. |
Բազկաթոռ |
1 |
125000 |
|
65. |
Գրապահարան |
1 |
10056 |
|
66. |
Գրասեղան 1 փեղկանի |
1 |
40318 |
|
67. |
Երկաթե պահարան |
5 |
53130 |
|
68. |
Բազկաթոռ կիսափափուկ |
2 |
21252 |
|
69. |
Պահարան փայտից |
2 |
14168 |
|
70. |
Երկաթե բազկաթոռ |
1 |
8412 |
|
71. |
Տումբա |
1 |
5099 |
|
72. |
Տումբա |
1 |
10000 |
|
73. |
Հեռախոսի տակդիր |
4 |
20759 |
|
74. |
Օրացույցի տակդիր |
4 |
808 |
|
75. |
Հեռախոս սկավառակով |
2 |
24359 |
|
76. |
Ուղիղ կապի հեռախոս |
2 |
24000 |
|
77. |
Հեռախոս կոճակներով |
2 |
31379 |
|
78. |
Հեռախոս սկավառակով |
2 |
25500 |
|
79. |
Հեռախոս կոճակներով |
3 |
29232 |
|
80. |
Հեռախոս կոճակներով «Կխտ 222986» |
5 |
33660 |
|
81. |
Հեռախոս կոճակներով |
1 |
13200 |
|
82. |
Հեռախոս կոճակներով |
1 |
11000 |
|
83. |
Հեռախոս սկավառակով |
1 |
7000 |
|
84. |
Հեռախոս սկավառակով |
2 |
20142 |
|
85. |
Մետաղե փորագրություն |
1 |
15000 |
|
86. |
Երկաթե կախիչ |
4 |
8851 |
|
87. |
Սրբիչների կախիչ |
2 |
2600 |
|
88. |
Երեսսրբիչ |
2 |
2200 |
|
89. |
Սեղանի սփռոց |
3 |
5600 |
|
90. |
Բաղնիքի կոմպլեկտ |
1 |
5500 |
|
91. |
Երկաթե վանդակ |
2 |
30000 |
|
92. |
Հաշվապահական համրիչ |
2 |
886 |
|
93. |
Հաշվիչ |
4 |
24000 |
|
94. |
Հաշվիչ |
1 |
5000 |
|
95. |
Հաշվիչ |
2 |
10000 |
|
96. |
Հաշվիչ |
3 |
18000 |
|
97. |
Հաշվիչ |
4 |
48000 |
|
98. |
Ջեռուցիչ |
2 |
110000 |
|
99. |
Ջեռուցիչ |
3 |
108000 |
|
100. |
Էլեկտրասալիկ |
2 |
14000 |
|
101. |
Էլեկտրասալիկ |
2 |
31840 |
|
102. |
Էլեկտրասալիկ |
2 |
13000 |
|
103. |
Գրասեղանի պիտույքների հավաքածու |
2 |
18500 |
|
104. |
Բաժակների կոմպլեկտ 1-6 /մեծ/ |
1 |
6500 |
|
105. |
Բաժակների կոմպլեկտ 1-5 /մեծ/ |
2 |
11750 |
|
106. |
Բաժակների կոմպլեկտ 1-6 /փոքր/ |
3 |
15000 |
|
107. |
Գդալների կոմպլեկտ 1-6 /փոքր/ |
1 |
4500 |
|
108. |
Պատառաքաղք կոմպլեկտ 1-6 |
1 |
4500 |
|
109. |
Դանակների կոմպլեկտ 1-6 |
1 |
4500 |
|
110. |
Թեյի բաժակների կոմպլեկտ 1-6 |
1 |
22000 |
|
111. |
Թեյի բաժակների կոմպլեկտ 1-5 |
1 |
5000 |
|
112. |
Կոֆեյի բաժակների կոմպլեկտ 1-5 |
1 |
2000 |
|
113. |
Սկուտեղի կոմպլեկտ |
1 |
1500 |
|
114. |
Սկուտեղ |
1 |
850 |
|
115. |
Ինքնաեռ |
1 |
35000 |
|
116. |
Թեյնիկ |
1 |
12000 |
|
117. |
Թեյնիկ |
1 |
2400 |
|
118. |
Գրաֆին |
1 |
2500 |
|
119. |
Սրճաեփ |
2 |
1100 |
|
120. |
Սրճաեփ |
1 |
900 |
|
121. |
Վարագույր |
87.7 մ2 |
105240 |
|
122. |
Վարագույր |
2.5 մ2 |
3750 |
|
123. |
Շերտավարագույր |
51.68 մ2 |
338734 |
|
124. |
Շերտավարագույր |
13.5 մ2 |
69000 |
|
125. |
Գորգիկ |
1 |
2200 |
|
126. |
Բազմոցի կոմպլեկտ |
1 |
30000 |
|
127. |
Արհեստական ծաղիկների կոմպոզիցիա |
1 |
55000 |
|
128. |
Լոզունգներ |
9 |
143676 |
|
129. |
Տրանսֆորմատոր |
1 |
11700 |
|
130. |
Շուշի քաղաքի քարտեզներ |
405 |
869940 |
|
131. |
Հայելի |
1 |
21000 |
|
132. |
Հարդուկ |
1 |
3500 |
|
133. |
Ժամացույց |
2 |
5700 |
|
134. |
Դույլ |
1 |
1600 |
|
135. |
Դույլ |
3 |
3000 |
|
136. |
Դույլ |
3 |
2094 |
|
137. |
Աղբաման |
1 |
2000 |
|
138. |
Աղբաման |
8 |
10400 |
|
139. |
Աղբաման |
4 |
36500 |
|
140. |
Մոխրաման |
6 |
2700 |
|
141. |
Շարժական բեմ |
1 |
250000 |
|
142. |
Ռադիո |
2 |
450 |
|
143. |
Վառարան |
12 |
66172 |
|
144. |
Աստիճան |
1 |
21000 |
|
145. |
Գրասեղան 2 փեղկանի |
1 |
25000 |
|
146. |
Գրասեղան 2 փեղկանի |
1 |
4500 |
|
147. |
Պահարան |
1 |
80000 |
|
148. |
Գրապահարան |
1 |
2500 |
|
149. |
Չհրկիզվող պահարան |
1 |
33789 |
|
150. |
Չհրկիզվող պահարան |
1 |
15000 |
|
151. |
Աթոռներ |
4 |
40000 |
|
152. |
Աթոռներ |
3 |
9000 |
|
153. |
Հաշվիչ |
1 |
6000 |
|
154. |
Հեռախոս սկավառակով |
2 |
19572 |
|
155. |
Ավտոմեքենայի անտենա |
1 |
9000 |
|
156. |
Ավտոմեքենայի վերնաքաշ |
1 |
60000 |
|
157. |
Ավտոմեքենայի վերնաքաշ |
1 |
150000 |
|
158. |
Մագնիտոֆոն |
1 |
70000 |
|
159. |
Մագնիտոֆոն |
1 |
25000 |
| |
Սոցիալական ծառայության Շուշիի տարածքային
գործակալության գույք |
|
529526 |
| |
ԸՆԴԱՄԵՆԸ` |
|
22197204 |
(հավելված 3-ը փոփ. 27.04.22 N 472-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |