Համարը 
N 19
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.02.06/07(79)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.01.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
15.01.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.02.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 256 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

       Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«15» հունվարի 2008թ.

N 19

ք.Ստեփանակերտ

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 256 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 10.06.20 N 68-Ն)

 

Ղեկավարվելով «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքի 75-րդ հոդվածով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

(նախաբանը փոփ. 10.02.2015 N 39-Ն,10.06.20 N 68-Ն)

1. Սահմանել ծառայության ժամանակ զոհված (մահացած) փրկարարական ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի հատուցման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 10.06.20 N 68-Ն)

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի «Զինծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը փոխհատուցելու մասին» թիվ 256 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 3-րդ կետից հանել «ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը», իսկ 6-րդ կետից` «ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը» բառերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության 2008 թվականի

հունվարի 15-ի N 19 որոշման

 

Կ Ա Ր Գ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ

ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ

ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են փրկարարական ծառայության ժամանակ զոհված (մահացած), օրենքով սահմանված կարգով զոհված (մահացած) ճանաչված փրկարարական ծառայողների (այսուհետ նաև` զոհված ծառայողներ) հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված` Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվող ծախսերի չափն ու վճարման կարգը:

2. Փրկարարական ծառայության ժամանակ զոհված ծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերը հատուցվում են նրանց ընտանիքների անդամներին Արցախի Հանրապետության պետական բյուջեի հաշվին` 700 000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

3. Փրկարարական ծառայության ժամանակ զոհված ծառայողների (բացառությամբ եղբայրական գերեզմանոցներում հուղարկավորվածների) գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման համար նրանց ընտանիքների անդամներին Արցախի Հանրապետության պետական բյուջեից հատկացվում է 1 400 000 (մեկ միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ:

4. Ծախսերի հատուցումը նշանակվում է զոհված ծառայողների ընտանիքների՝ Արցախի Հանրապետությունում մշտական հաշվառում ունեցող հետևյալ անդամներից մեկին՝

1) ամուսնուն, կամ

2) հուղարկավորությունը կատարած հարազատներից մեկին (ծնող, զավակ, եղբայր, քույր, պապ, տատ և այլն )՝ ամուսնու բացակայության դեպքում: Սույն կարգի իմաստով՝ ամուսնու բացակայություն է համարվում, եթե`

ա. զոհված ծառայողը ամուսնացած չէր, կամ

բ. զոհված ծառայողի ամուսինը մահացած է, կամ չունի Արցախի Հանրապետությունում մշտական հաշվառում կամ Արցախի Հանրապետության տարածքում տվյալ պահին փաստացի չի բնակվում:

5. Զոհված ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի հատուցման նպատակով Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը կազմում ու Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) է ներկայացնում այն զոհված ծառայողների ցուցակը, որոնց ընտանիքներին նախատեսվում է Արցախի Հանրապետության պետական բյուջեից հատուցել զոհված ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը: Ցուցակում նշվում են զոհված ծառայողի անձնական տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը), մահվան տարեթիվը, մահվան վկայականի համարը, զոհված ծառայողի ընտանիքի` հատուցման գումար ստացող անդամի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի տվյալները, յուրաքանչյուր զոհված ծառայողի մասով հատուցման ենթակա գումարի չափը, ինչպես նաև զոհված ծառայողի ընտանիքի բնակության վայրի հասցեն:

6. Նախարարությունը սույն կարգի 5-րդ կետի համաձայն ներկայացված տեղեկատվության հիման վրա Արցախի Հանրապետության պետական բյուջեից հատուցման ենթակա գումարների ֆինանսավորման նպատակով երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմում է ֆինանսավորման հայտ և ներկայացնում Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

7. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հատուցման ենթակա գումարները ստանալուց հետո նախարարությունն այն փոխանցում է «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերության տարանցիկ հաշվին, որտեղից սույն կարգի 5-րդ կետում նշված՝ հատուցման գումարը ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամն անձնագիրը ներկայացնելու դեպքում կարող է ստանալ գումարը:

8. Սույն կարգի 7-րդ կետում նշված գումարն «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերության տարանցիկ հաշվին փոխանցելուց հետո նախարարությունն այդ մասին գրավոր տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը:

9. Եթե զոհված փրկարարական ծառայողների հուղարկավորությունը, գերեզմանների բարեկարգումն, տապանաքարերի պատրաստումն և տեղադրումն իրականացվել է նրանց ընտանիքների անդամների ուժերով, ապա համապատասխան փաստաթղթեր ներկայացվելու դեպքում հատուցվում է սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված գումարը:

10. Արցախի Հանրապետությունից դուրս այլ վայրերում փրկարարական ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերը հատուցվում են զոհված ծառայողների ընտանիքների բնակության վայրում:

11. Ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած և օրենքով սահմանված կարգով մահացած ճանաչված փրկարարական ծառայողների ընտանիքներին հատուցումը կատարվում է սույն կարգի 3-րդ կետով նախատեսված գումարի չափով:

(Հավելվածը խմբ. 10.06.20 N 68-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան