Համարը 
Թիվ 56Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2009.09.29/13(19)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
17.09.2009
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.09.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.10.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
04.08.2011

Ծանուցում
Սույն որոշման հավելվածով սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում 2009 թվականի հոկտեմբերի 1-ից:


ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼՂՀ-ՈՒՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի ԹԻՎ 32Ն ՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի ԹԻՎ 47Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«24» սեպտեմբերի 2009թ.

պետական գրանցման համարը 30309113

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«17» սեպտեմբերի 2009թ.

Թիվ 56Ն

ք. Ստեփանակերտ

 

«ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի ԹԻՎ 32Ն ՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի ԹԻՎ 47Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 27-րդ հոդվածի 1-ին մասը, 28-րդ հոդվածի 2-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մատուցվող տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագները` համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2008 թվականի մայիսի 20-ի ««Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանրային էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում մատուցվող ծառայությունների սակագները սահմանելու մասին» թիվ 32Ն որոշման հավելվածի ցանկից հանել հետևյալ տողը`

« - 24.4-33.6 կբիթ/վրկ արագությամբ 500 500 500»:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2009 թվականի հուլիսի 17-ի ««Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մատուցվող տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների, նոր «Պրեմիում» քարտերով մատուցվող ծառայությունների և ուղիղ ռադիոեթերում դեպի կարճ համար կատարվող զանգերի սակագների սահմանման մասին» թիվ 47Ն որոշման հավելվածից հանել հետևյալ կետերը`

«1. Բաժանորդի անվանափոխություն 2500

2. Բաժանորդի հասցեի փոփոխություն (վերատեղադրում) 3500»:

4. Սույն որոշման հավելվածով սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում 2009 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

 

ՆԱԽԱԳԱՀ

Վ. ԱԴԱՄՅԱՆ

 

 

 

 Հավելված

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2009թ. սեպտեմբերի 17-ի Թիվ 56Ն որոշմամբ

 

ՍԱԿԱԳՆԵՐ

«ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Հ/Հ

Ծառայությունների անվանումները

Սակագինը` ներառյալ ավելացված արժեքի հարկը, դրամ

Միացման վարձ

Ամսավճար

Թրաֆիկի վճար

1           Հաստատուն հեռախոսային գծերով և ռադիոմոդեմով ինտերնետի միացում

1.1

Թվայնացված բաժանորդահամարով 24-56 կբիթ/վրկ արագությամբ

անվճար

-

1/րոպե

1.2

Ռադիոմոդեմ (անլարային) կապով

      
  

33.6 կբիթ/վրկ արագությամբ

4,400

1,300

15/ՄԲ

  

33.6 կբիթ/վրկ արագությամբ անսահմանափակ մուտքով

4,400

11,000

-

   

64 կբիթ/վրկ արագությամբ

4,400

2,200

15/ՄԲ

   

64 կբիթ/վրկ արագությամբ անսահմանափակ մուտքով

4,400

21,000

-

2                                                      DSL մոդեմով ինտերնետի միացում

2.1

256 կբիթ/վրկ արագությամբ

5,000

4,400

15/ՄԲ

2.2

անսահմանափակ մուտքով`

1,000

-

-

2.2.1

33.6 կբիթ/վրկ արագությամբ

1,000

9,100

-

2.2.2

64 կբիթ/վրկ արագությամբ

1,000

18,200

-

2.2.3

96 կբիթ/վրկ արագությամբ

1,000

30,900

-

2.2.4

128 կբիթ/վրկ արագությամբ

1,000

43,750

-

2.2.5

192 կբիթ/վրկ արագությամբ

1,000

65,600

-

2.2.6

256 կբիթ/վրկ արագությամբ

1,000

87,500

-

2.2.7

384 կբիթ/վրկ արագությամբ

1,000

131,250

-

2.2.8

512 կբիթ/վրկ արագությամբ

1,000

175,000

-

2.2.9

1024 կբիթ/վրկ արագությամբ

1,000

350,000

-

3                                                       WEB-ի տեղադրում (hosting)

3.1

Մինչև 30 ՄԲ ծավալի համար

-

2,500

-

3.2

Լրացուցիչ յուրաքանչյուր 1 ՄԲ ծավալի համար

-

-

120/ՄԲ

4                                                           IP հասցեի տրամադրում

4.1

1 համակարգչի համար

անվճար

600

-

4.2

2 - 5 համակարգչի համար

անվճար

1,200

-

4.3

6 -13 համակարգչի համար

անվճար

2,400

-

4.4

14-29 համակարգչի համար

անվճար

4,800

-

4.5

30-61 համակարգչի համար

անվճար

9,600

-

4.6

62-125 համակարգչի համար

անվճար

19,200

-

4.7

126-253 համակարգչի համար

անվճար

38,400

-

5

Էլեկտրոնային հաշվի ծառայություն (E-Bill)

-

100

-

6

Բաժանորդի դիմումով ինտերնետի ժամանակավոր անջատում

-

1,300

-

7

Վերամիացման վարձ

1,100

-

-

8

Բաժանորդի անվանափոխություն

2,000

 

 

9

Բաժանորդի հասցեի փոփոխություն

3,000

 

 

(Հավելվածը խմբ. 12.05.10 թիվ 19-Ն)