Համարը 
Թիվ 56Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2009.09.29/13(19)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
17.09.2009
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.09.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.10.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
04.08.2011

Ծանուցում
Սույն որոշման հավելվածով սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում 2009 թվականի հոկտեմբերի 1-ից:


ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼՂՀ-ՈՒՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի ԹԻՎ 32Ն ՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի ԹԻՎ 47Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«24» սեպտեմբերի 2009թ.

պետական գրանցման համարը 30309113

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«17» սեպտեմբերի 2009թ.

Թիվ 56Ն

ք. Ստեփանակերտ

 

«ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի ԹԻՎ 32Ն ՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի ԹԻՎ 47Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 27-րդ հոդվածի 1-ին մասը, 28-րդ հոդվածի 2-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մատուցվող տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագները` համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2008 թվականի մայիսի 20-ի ««Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանրային էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում մատուցվող ծառայությունների սակագները սահմանելու մասին» թիվ 32Ն որոշման հավելվածի ցանկից հանել հետևյալ տողը`

« - 24.4-33.6 կբիթ/վրկ արագությամբ 500 500 500»:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2009 թվականի հուլիսի 17-ի ««Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մատուցվող տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների, նոր «Պրեմիում» քարտերով մատուցվող ծառայությունների և ուղիղ ռադիոեթերում դեպի կարճ համար կատարվող զանգերի սակագների սահմանման մասին» թիվ 47Ն որոշման հավելվածից հանել հետևյալ կետերը`

«1. Բաժանորդի անվանափոխություն 2500

2. Բաժանորդի հասցեի փոփոխություն (վերատեղադրում) 3500»:

4. Սույն որոշման հավելվածով սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում 2009 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

 

ՆԱԽԱԳԱՀ

Վ. ԱԴԱՄՅԱՆ

 

 

 

 Հավելված

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2009թ. սեպտեմբերի 17-ի Թիվ 56Ն որոշմամբ

ՍԱԿԱԳՆԵՐ

«ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Աղյուսակ 1

Հ/Հ

Ծառայությունների անվանումները

Սակագինը` ներառյալ ավելացված արժեքի հարկը, դրամ

   

Միացման վարձ

Ամսա-վճար

Անվճար տրամադրվող թրաֆիկի քանակը (վերփոխանցում/

բեռնավորում)

Լրացուցիչ յուրաքանչյուր

1 ՄԲ ծավալի գինը (վերփոխանցում/

բեռնավորում)

   

դրամ

դրամ

ՄԲ

դրամ

1

Ռադիոմոդեմով (անլարային կապով) ինտերնետի միացում

1.1

մինչև 128 կբիթ/վրկ արագությամբ

անվճար

2 500

256

9

1.2

մինչև 128 կբիթ/վրկ արագությամբ անսահմանափակ մուտքով

անվճար

11 500

 

 

2

DSL մոդեմով ինտերնետի միացում

2.1

Փաթեթային սակագնային պլան «Լայթ»

2.1.1

մինչև 128 կբիթ/վրկ արագությամբ

 

1)անվճար1 

2) 5 0002  

2 500

256

9

2.1.2

մինչև 256 կբիթ/վրկ արագությամբ

3 600

512

8

2.1.3

մինչև 512 կբիթ/վրկ արագությամբ

7 000

1024

7

2.1.4

մինչև 1024 կբիթ/վրկ արագությամբ

12 500

2048

6

2.2

Փաթեթային սակագնային պլան «Հեվի»

2.2.1

մինչև 128 կբիթ/վրկ արագությամբ

 

1)անվճար1 

2) 5 0002  

4 500

512

9

2.2.2

մինչև 256 կբիթ/վրկ արագությամբ

8 500

1280

8

2.2.3

մինչև 512 կբիթ/վրկ արագությամբ

12 000

2048

7

2.2.4

մինչև 1024 կբիթ/վրկ արագությամբ

18 000

3584

6

2.3

Կորպորատիվ անսահմանափակ մուտք

2.3.1

մինչև 128 կբիթ/վրկ արագությամբ

 

1)անվճար1 

2) 5 0002  

11 500

 

 

2.3.2

մինչև 256 կբիթ/վրկ արագությամբ

23 000

 

 

2.3.3

մինչև 384 կբիթ/վրկ արագությամբ

35 000

 

 

2.3.4

մինչև 512 կբիթ/վրկ արագությամբ

47 000

 

 

2.3.5

մինչև 1024 կբիթ/վրկ արագությամբ

93 000

 

 

3

Կորպորատիվ լոկալ ցանցի օգտագործում (Corporate network subscription )

3.1

մինչև 256 կբիթ/վրկ արագությամբ

անվճար

10 000

 

 

3.2

մինչև 512 կբիթ/վրկ արագությամբ

անվճար

20 000

 

 

3.3

մինչև 1024 կբիթ/վրկ արագությամբ

անվճար

35 000

 

 

1 Անվճար միացման դեպքում DSL մոդեմը ձեռք է բերվում բաժանորդի կողմից:

25 000 դրամ միացման վարձավճարի դեպքում բաժանորդին անվճար տրամադրվում է DSL մոդեմ, որը մեկ տարվա ընթացքում մնում է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի սեփականություն, այնուհետև բաժանորդի կողմից պատշաճ կերպով պարտավորությունները կատարելու դեպքում այն փոխանցվում է բաժանորդի սեփականություն: Իսկ բաժանորդի կողմից վճարված կուտակային գումարի չափը 60 000 դրամը գերազանցելուց հետո DSL մոդեմը անմիջապես փոխանցվում է բաժանորդի սեփականություն («e+» սակագնային պլան):

Աղյուսակ 2

Հ/Հ

Ծառայությունների անվանումները

Սակագինը` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

դրամ

   

Միացման վարձ

Ամսա-վճար

Անվճար տրամադրվող թրաֆիկի

քանակը

Լրացուցիչ յուրաքանչյուր

1 ՄԲ ծավալի գինը

   

դրամ

դրամ

ՄԲ

դրամ

1

WEB-ի տեղադրում (hosting)

1.1

մինչև 30 ՄԲ ծավալի համար

-

2 500

 

120

2

         

2.1

1 համակարգչի համար

անվճար

600

 

-

2.2

2 - 5 համակարգչի համար

անվճար

1 200

 

-

2.3

6 -13 համակարգչի համար

անվճար

2 400

 

-

2.4

14-29 համակարգչի համար

անվճար

4 800

 

-

2.5

30-61 համակարգչի համար

անվճար

9 600

 

-

2.6

62-125 համակարգչի համար

անվճար

19 200

 

-

2.7

126-253 համակարգչի համար

անվճար

38 400

 

-

3

Էլեկտրոնային հաշվի ծառայություն (E-Bill)

-

100

 

-

4

Բաժանորդի դիմումով ինտերնետի ժամանակավոր անջատում

-

1 300

 

-

5

Վերամիացման վարձ

1 100

-

  

-

6

Բաժանորդի անվանափոխություն

2 000

     

7

Բաժանորդի հասցեի փոփոխություն

3 000

     

(Հավելվածը խմբ. 12.05.10 թիվ 19-Ն, 11.07.10 թիվ 26-Ն, խմբ. 29.10.10 թիվ 58Ն, խմբ. լրաց. 09.12.10 թիվ 74Ն)