ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
18 հուլիսի 2015թ. |
N 479-Ն |
ք.Ստեփանակերտ
ՋՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 571 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ, 73-րդ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 1-ին, 10-րդ և 12-րդ հոդվածներով, և հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 3-ի N 416-Ն որոշումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է .
1. Լիազոր մարմին ճանաչել.
1) Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության բնագավառում՝ Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեին.
2) Ջրային համակարգերի կառավարման բնագավառում՝ Արցախի Հանրապետության ջրային կոմիտեին:
(1-ին կետը խմբ. 19.09.2015 N 605-Ն, փոփ. 11.05.2018 N 347-Ն, 23.09.20 N 485-Ն, 20.07.21 N 780-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի «Ջրային հարաբերությունների կարգավորման բնագավառում կառավարման լիազոր մարմիններ ճանաչելու մասին» N 571 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |