ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«26» հունվարի 2010թ. |
N 29-Ն |
ք.Ստեփանակերտ
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումը շարունակելու կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի, դրա գործողությունը տարածելով 2007 թվականին և հետագա տարիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններ ընդունված սովորողների վրա:
2. Հաստատել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների ցանկը, որոնց գծով թույլատրվում է շրջանավարտների տեղափոխում բարձրագույն ուսումնական հաստատություններ` համաձայն թիվ 2 հավելվածի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և ոչ պետական հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների ցանկը, որոնց գծով թույլատրվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների տեղափոխումը` համաձայն թիվ 3 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«26» հունվարի 2010 թվականի
թիվ 29-Ն որոշման |
ԿԱՐԳ
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ` ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով կանոնակարգվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բարձրագույն պետական ուսումնական հաստատություններում միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսում ստացած և բարձր առաջադիմություն ցուցաբերած (գնահատման 10 միավորանոց համակարգում 7 և ավելի միջին միավոր) շրջանավարտների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումը շարունակելու ընթացակարգը:
(1-ին կետը փոփ. 05.08.2014 N 508-Ն)
2. Այն մասնագիտությունների ցանկը` ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ու ուսուցման ձևերի, որոնց գծով թույլատրվում է տեղափոխություն, հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը (Հավելված թ.թ. 2, 3):
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների` բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումը կազմակերպվում է`
1) ըստ միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնական պլանների համապատասխանության` 2-րդ կուրսից` եթե առարկաների 25 տոկոսից ավելի տարբերությամբ պայմանավորված ստուգարքների և քննությունների թիվը, հաշվի առնելով բուհերի և մասնագիտությունների առանձնահատկությունները, չի գերազանցում 8-ը.
2) հեռակա ուսուցմամբ:
(3-րդ կետը փոփ., խմբ. 05.12.2017 N 232-Ն)
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների` բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխվող շրջանավարտների թիվը յուրաքանչյուր ուսումնական տարվա համար հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունը` համաձայնեցնելով համապատասխան նախարարությունների հետ: (երկրորդ նախադասությունը հանվել է 16.06.2017 N 429-Ն)
(4-րդ կետը փոփ. 16.06.2017 N 429-Ն)
II. Շրջանավարտների ընտրությունը և հրամանագրումը
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ամփոփիչ պետական ատեստավորման շրջանի սկզբից առնվազն մեկ ամիս առաջ հրապարակում է համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսուցումը շարունակելու համար հատկացված տեղերի թիվը` նշելով մասնագիտությունը և ուսուցման ձևը:
6. Հավակնորդի կողմից բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխման մասին դիմումը միջին մասնագիտական ուսումնական հաստատության (միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատության) ղեկավարությանն է ներկայացվում ամփոփիչ պետական ատեստավորման քննաշրջանի սկզբից առնվազն մեկ շաբաթ առաջ` նշելով բարձրագույն ուսումնական հաստատությունը, մասնագիտությունը, ուսուցման ձևը:
7. Բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխման հավակնորդների մրցութային ընտրությունն ամփոփիչ ստուգման արդյունքների հիման վրա կատարում է տվյալ միջին մասնագիտական ուսումնական հաստատության (միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատության) պետական որակավորող հանձնաժողովը: Մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը ներկայացվում է համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություն:
Բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխվող հավակնորդների սահմանվածից ավելի մեծ թվի առկայության դեպքում բարձրագույն ուսումնական հաստատությունն իրականացնում է հավակնորդների մրցութային ընտրություն` առաջնահերթությունն ըստ հաջորդականության տալով այն հավակնորդներին, ովքեր ունեն`
գերազանցության ավարտական փաստաթուղթ (դիպլոմ),
ավարտական փաստաթղթի (դիպլոմի) միջուկում առավել բարձր միջին գնահատական,
պետական ամփոփիչ ստուգման արդյունքում առավել բարձր միավորներ,
պետական որակավորող հանձնաժողովի կողմից հատուկ երաշխավորություն:
Նշված բոլոր պայմանների հավասարության դեպքում բարձրագույն ուսումնական հասատությունը կազմակերպում է հավակնորդների հարցազրույց:
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատության պետական որակավորող հանձնաժողովի նախագահի թեկնածությունը համապատասխան նախարարության հաստատմանն է ներկայացվում միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից` նախապես համաձայնեցվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ:
Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են միջին մասնագիտական և համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները` հավասար թվով:
(8-րդ կետը փոփ. 16.06.2017 N 429-Ն)
9. Մրցույթով անցածներին բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորի հրամանով թույլատրվում է մասնակցել ուսումնական պարապմունքերին:
10. Մրցույթով անցածների անձնական գործերը համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություն են հանձնվում մինչև տվյալ տարվա օգոստոսի 30-ը:
11. Մրցույթով անցածների` որպես ուսանող հրամանագրումը կատարվում է միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի ուսումնական պլանների առարկայական տարբերությունները հանձնելուց հետո` մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 30-ը:
12. (12-րդ կետը լրաց. 26.07.2011 N 510-Ն, կետը հանվել է 05.12.2017 N 232-Ն)
(Հավելված 1-ը լրաց. 26.07.2011 N 510-Ն, փոփ. 05.08.2014 N 508-Ն, փոփ. 16.06.2017 N 429-Ն, փոփ., խմբ. 05.12.2017 N 232-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«26» հունվարի 2010 թվականի
թիվ 29-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԳԾՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԹԱՄԱՐԱ ՔԱՄԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ
0402 Մանկաբարձական գործ
0405 Դեղագործություն
0406 Քույրական գործ
0418 Բուժական գործ զինված ուժերում
ՇՈՒՇԻԻ ԱՐՍԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ
0210 Թարգմանություն և սպասարկման կազմակերպում
0312 Դասավանդում տարրական դասարաններում
0514 Դիզայն ըստ ճյուղերի
0515 Զարդարային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ
0518 Սոցիալ-մշակութային գործունեություն և ժողովրդական գեղարվեստական ստեղծագործություն
0601 Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ
2014 Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում
2307 Զբոսաշրջություն
«ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԻՆ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
0601 Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ
0602 Մենեջմենթ (Կառավարում)
0603 Ֆինանսներ
0612 Ապրանքագիտություն
2401 Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում
2916 Քաղաքաշինական կադաստր
3101 Հողաշինարարություն
3102 Գյուղատնտեսագիտություն
3104 Անասնաբուժություն
3106 Գյուղատնտեսության մեքենայացում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԻՆ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
0207 Թարգմանություն և գործավարություն
0302 Հայոց լեզվի դասավանդում
0303 Ռուսաց լեզվի դասավանդում
0307 Ֆիզիկական կուլտուրա և սպորտ
0312 Դասավանդում տարրական դասարաններում
0313 Նախադպրոցական կրթություն
0601 Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ
0602 Մենեջմենթ (Կառավարում)
0603 Ֆինանսներ
2203 Հաշվողական տեխնիկա և ավտոմատացված համակարգերի ծրագրավորում
2307 Զբոսաշրջություն
2401 Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում
(Հավելված 2-ը խմբ. 05.08.2014 N 508-Ն, խմբ. 16.06.2017 N 429-Ն, խմբ. 05.12.2017 N 232-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 3
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«26» հունվարի 2010 թվականի
թիվ 29-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԳԾՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ
ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
|
011301.00.6 |
Ընդհանուր մանկավարժություն |
|
011301.01.6 |
Տարրական մանկավարժություն և մեթոդիկա |
|
011401.00.6 |
Մասնագիտական մանկավարժություն |
|
011401.01.6 |
Կենսաբանություն |
|
011401.02.6 |
Քիմիա |
|
011401.09.6 |
Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ |
|
011401.11.6 |
Կերպարվեստ |
|
011401.16.6 |
Նախնական զինվորական պատրաստություն |
|
011401.19.6 |
Հայոց լեզու և գրականություն |
|
011401.20.6 |
Ռուսաց լեզու և գրականություն |
|
011401.21.6 |
Անգլերեն լեզու և գրականություն |
|
023201.00.6 |
Լեզվաբանություն |
|
023201.01.6 |
Թարգմանչական գործ (անգլերեն և հայերեն լեզուներ) |
|
031101.00.6 |
Տնտեսագիտություն |
|
031101.01.6 |
Տնտեսագիտություն |
|
041101.00.6 |
Հաշվապահական հաշվառում և հարկում |
|
041101.01.6 |
Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի) |
|
041201.00.6 |
Ֆինանսներ |
|
041201.01.6 |
Ֆինանսներ (ըստ ոլորտի) |
|
053101.00.6 |
Քիմիա |
|
053101.02.6 |
Դեղագործական քիմիա |
|
061101.00.6 |
Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն) |
|
061101.02.6 |
Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա |
|
061105.00.6 |
Տեղեկատվական տեխնոլոգիաներ |
|
061105.01.6 |
Տեղեկատվական տեխնոլոգիաներ |
|
101501.00.6 |
Զբոսաշրջություն |
|
101501.01.6 |
Զբոսաշրջություն |
«ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
|
021201.00.6 |
Դիզայն |
|
021201.01.6 |
Դիզայն |
|
041801.00.6 |
Ագրոբիզնես |
|
041801.01.6 |
Ագրոբիզնես |
|
061105.00.6 |
Տեղեկատվական տեխնոլոգիաներ |
|
061105.01.6 |
Տեղեկատվական տեխնոլոգիաներ |
|
071403.00.6 |
Ռադիոտեխնիկա և կապ |
|
071403.01.6 |
Ռադիոտեխնիկա և կապ |
|
071601.00.6 |
Տրանսպորտային համակարգեր |
|
071601.03.6 |
Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում |
|
071602.00.6 |
Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ |
|
071602.01.6 |
Գյուղատնտեսության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ |
|
081101.00.6 |
Ագրոնոմիա |
|
081101.01.6 |
Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա |
|
084101.00.6 |
Անասնաբուժություն |
|
084101.01.6 |
Անասնաբուժություն |
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
|
011301.00.6 |
Ընդհանուր մանկավարժություն |
|
011301.01.6 |
Տարրական մանկավարժություն և մեթոդիկա |
|
011401.00.6 |
Մասնագիտական մանկավարժություն |
|
011401.09.6 |
Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ |
|
011401.16.6 |
Նախնական զինվորական պատրաստություն |
|
011401.19.6 |
Հայոց լեզու և գրականություն |
|
011401.20.6 |
Ռուսաց լեզու և գրականություն |
|
031101.00.6 |
Տնտեսագիտություն |
|
031101.01.6 |
Տնտեսագիտություն |
|
061105.00.6 |
Տեղեկատվական տեխնոլոգիաներ |
|
061105.01.6 |
Տեղեկատվական տեխնոլոգիաներ |
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ «ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
|
011301.00.6 |
Ընդհանուր մանկավարժություն |
|
011301.01.6 |
Տարրական մանկավարժություն և մեթոդիկա |
|
011401.00.6 |
Մասնագիտական մանկավարժություն |
|
011401.19.6 |
Հայոց լեզու և գրականություն |
|
011401.20.6 |
Ռուսաց լեզու և գրականություն |
|
011401.21.6 |
Անգլերեն լեզու և գրականություն |
|
023201.00.6 |
Լեզվաբանություն |
|
023201.01.6 |
Թարգմանչական գործ (անգլերեն և հայերեն լեզուներ) |
|
031101.00.6 |
Տնտեսագիտություն |
|
031101.01.6 |
Տնտեսագիտություն |
|
041301.00.6 |
Կառավարում |
|
041301.01.6 |
Կառավարում (ըստ ոլորտի) |
|
061101.00.6 |
Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն) |
|
061101.01.6 |
Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն) |
|
061104.00.6 |
Տեղեկատվական համակարգեր |
|
061104.01.6 |
Տեղեկատվական համակարգեր |
(Հավելված 3-ը խմբ. 05.08.2014 N 508-Ն, խմբ. 16.06.2017 N 429-Ն, փոփ. 05.12.2017 N 232-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |