| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«11» փետրվարի 2009թ.
Պետական գրանցման համարը 2030918 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«03» փետրվարի 2009թ. |
թիվ ԱԳՎ-05-Ն |
ք. Ստեփանակերտ
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 26-ի «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» թիվ 319 որոշումով
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`
1. Ստեղծել հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման պայմանների համապատասխանության գնահատող հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Զբոսաշրջային ենթակառուցվածքների, ծրագրերի և վերահսկողության բաժնին` 5-օրյա ժամկետում սույն հրամանը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել զբոսաշրջային ենթակառուցվածքների, ծրագրերի և վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետին:
| |
|
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության
2009 թվականի փետրվարի 3-ի թիվ ԱԳՎ 05-Ն հրամանի | |
ԿԱԶՄ
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության զբոսաշրջային ենթակառուցվածքների, ծրագրերի և վերահսկողության բաժնի պետ (hանձնաժողովի նախագահ)
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի իրավաբանական և լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի անդամ)
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության զբոսաշրջային ենթակառուցվածքների, ծրագրերի և վերահսկողության բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)
4. Ներկայացուցիչ հյուրանոցային կամ զբոսաշրջային գործունեություն իրականացնող կազմակերպություններից (համաձայնությամբ)
5. Ներկայացուցիչ արտակարգ իրավիճակների բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր մարմնից (համաձայնությամբ)
6. Ներկայացուցիչ քաղաքաշինության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր մարմնից (համաձայնությամբ)
7. Ներկայացուցիչ սանիտարահամաճարակային անվտանգության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր մարմնից (համաձայնությամբ)
8. Ներկայացուցիչ տեղական ինքնակառավարման և այլ շահագրգիռ մարմիններից (համաձայնությամբ)
9.Ներկայացուցիչ օտար լեզվի համապատասխան մասնագետներից (համաձայնությամբ):
(Հավելվածը խմբ. 14.03.2013 N11-Ն, 07.10.15 N 2-Ն)