ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"21" դեկտեմբերի 2004թ. |
N 507 |
ք.Ստեփանակերտ
ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԽԵՂՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ, ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԱԿԱՆ ԿԱՊԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել տուժած անձանց արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ մահվան պատճառական կապը որոշելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2004թ. դեկտեմբերի 21-ի
թիվ 507 որոշման |
Կ Ա Ր Գ
ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԽԵՂՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ, ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԱԿԱՆ ԿԱՊԸ ՈՐՈՇԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է տուժած անձանց արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ մահվան պատճառական կապը (այսուհետ` մահվան պատճառական կապ) որոշելու կարգը:
2. Մահվան պատճառական կապը որոշում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը (այսուհետ՝ գործակալություն)՝ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) միջոցով, իսկ հանձնաժողովի որոշումը վերադասության կարգով բողոքարկման կամ վերահսկողական վերափորձաքննություն իրականացնելու անհրաժեշտության դեպքում՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով ստեղծված բժշկասոցիալական փորձաքննական բողոքարկման և վերահսկողական հանձնաժողովը (այսուհետ՝ բողոքարկման հանձնաժողով): Մահվան պատճառական կապը սահմանվում է, երբ մահվան պատճառ են հանդիսացել արտադրական խեղումը, մասնագիտական հիվանդությունը, ռազմաճակատում գտնվելու կամ զինվորական ծառայության ժամանակ (այդ թվում՝ Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքները վերացնելու աշխատանքներին մասնակցած զինծառայողի) տարած հիվանդությունը, կրած վնասվածքը, խեղումը կամ դրանց անմիջական բարդությունը, խորացումը: Մահացածի ընտանիքի չափահաս անդամը կամ անչափահաս անդամի օրինական ներկայացուցիչը, անկախ ժամանակաշրջանից, մահվան պատճառական կապը սահմանելու համար հանձնաժողովին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում,
բ) կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կամ զինվորական կոմիսարիատի կողմից տրված ուղեգիր, որտեղ նշվում է ուղեգրման նպատակը,
գ) մահվան վկայական,
դ) տարած հիվանդությունների, կրած վնասվածքների և խեղումների փաստը հավաստող կամ ռազմաբժշկական փաստաթղթերից մեկը, կամ զինվորական կոմիսարիատի տված տեղեկանքը 1986 թվականի ապրիլի 26-ից մինչև 1987 թվականի դեկտեմբերի 31-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների կատարման ժամանակ զինվորական ծառայողական պարտականությունները կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (նախկինում` բժշկական ճառագայթաբանության գիտահետազոտական ինստիտուտ) տված փաստաթուղթը կամ միջգերատեսչական փորձաքննության խորհրդի եզրակացությունը հիվանդության պատճառական կապի մասին,
ե) բժշկական քարտ (առկայության դեպքում):
(2-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 02.11. 2018 N 880-Ն, խմբ. 02.06.21 N 572-Ն)
3. Հանձնաժողովի նախագահն ուսումնասիրում է ներկայացված դիմումը, պարզում սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերի առկայությունը և մեկշաբաթյա ժամկետում նշանակում բժշկասոցիալական փորձաքննության վայրը, օրը և ժամը` դրա մասին տեղեկացնելով դիմումատուին:
(3-րդ կետը փոփ. 02.11. 2018 N 880-Ն)
4. Ներկայացված փաստաթղթերի և հաշմանդամության սահմանման մասին բժշկասոցիալական փորձաքննության ակտի (առկայության դեպքում) հիման վրա, մանրակրկիտ վերլուծությունից հետո, հաշվի առնելով ախտաբանական գործընթացի յուրահատկությունները, հանձնաժողովն ընդունում է որոշում, որով հաստատում կամ ժխտում է մահվան պատճառը` կապված արտադրական վնասվածքի կամ մասնագիտական հիվանդության, կամ ռազմաճակատում գտնվելու, կամ զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ` պայմանավորված պատճառահետևանքային կապի առկայությամբ կամ բացակայությամբ, և մահացածի ընտանիքի չափահաս անդամին կամ անչափահաս անդամի օրինական ներկայացուցչին հանձնում սահմանված ձևի տեղեկանք:
(4-րդ կետը փոփ. 02.11. 2018 N 880-Ն)
5. Բժշկասոցիալական փորձաքննության արդյունքները գրանցվում են բժշկասոցիալական փորձաքննության ակտում և համապատասխան գրանցամատյանում, որոնք ստորագրում են բժշկասոցիալական փորձաքննությանը մասնակցած բոլոր մասնագետները և վավերացնում հանձնաժողովի կնիքով:
(5-րդ կետը փոփ. 02.11. 2018 N 880-Ն)
6. Մահացածի ընտանիքի չափահաս անդամը կամ անչափահաս անդամի օրինական ներկայացուցիչը հանձնաժողովի ընդունած որոշմանը չհամաձայնելու դեպքում այն կարող է բողոքարկել վերադասության կամ դատական կարգով:Վերադասության կարգով բողոքարկման մասին դիմումն ստանալու դեպքում գործակալության պետը եռօրյա ժամկետում առաջարկություն է ներկայացնում նախարարին բողոքարկման հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ և բողոքարկման հանձնաժողովի կազմավորումից հետո փաստաթղթերը` դիմումի հետ միասին ներկայացնում է բողոքարկման հանձնաժողովին, որը ոչ ուշ, քան բողոքարկման դիմումը մուտքագրվելու օրվանից 30 օրվա ընթացքում իրականացնում է վերափորձաքննություն և ընդունում որոշում:
(6-րդ կետը փոփ. 02.11. 2018 N 880-Ն, խմբ. 02.06.21 N 572-Ն)
(Հավելվածը փոփ., լրաց., խմբ. 02.11. 2018 N 880-Ն, խմբ. 02.06.21 N 572-Ն)
|
ԼՂՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |