ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«30» հուլիսի 2009թ. |
N 467-Ն |
ք.Ստեփանակերտ
ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ,
ԱՅԴ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ, ՈՒՂԵԳՐԻ, ԳՐԱՆՑՄԱՆ
ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 20.04.22 N426-Ն)
Հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե.3» կետը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 20.04.22 N426-Ն)
1. Հաստատել`
1) բուժհաստատությունների կողմից վարորդի սթափության վիճակի զննության կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.
2) բուժհաստատությունների կողմից վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի.
3) բուժհաստատությունների կողմից վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանի ձևը` համաձայն թիվ 3 հավելվածի.
4) ոստիկանության ծառայողի կողմից տեխնիկական միջոցով արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում) իրականացնելու կարգը` համաձայն թիվ 4 հավելվածի.
5) վարորդի սթափության վիճակի զննության ուղեգրի ձևը՝ համաձայն թիվ 5 հավելվածի:
(1-ին կետը լրաց. 22.06.2017 N 450-Ն, փոփ., լրաց. 20.04.22 N426-Ն)
1.1. Սահմանել, որ արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով ոստիկանության ծառայողի կողմից վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում) իրականացնելու համար նախատեսված տեխնիկական միջոցին ներկայացվող հիմնական պահանջներն են՝
1) չափման արդյունքների և մուտքագրված տվյալների արտաբերում սահմանված տեսքի ելքային փաստաթղթի (արձանագրության) տեսքով՝ ինչպես չափումից անմիջապես հետո, այնպես էլ հետագայում՝ տեխնիկական միջոցի հիշողությունից.
2) առանց հոսանքի արտաքին աղբյուրների միացման իրականացվող չափումների քանակը՝
ա. առանց արձանագրություն տպագրելու՝ 500-ից ոչ պակաս,
բ. արձանագրություն տպագրելով՝ 100-ից ոչ պակաս.
3) թույլատրելի սխալանքի սահմանները՝
ա. 0-0,2 մգ/լ միջակայքի համար՝ +-0,02 մգ/լ-ից ոչ ավելի,
բ. 0,2 մգ/լ-ից բարձր միջակայքի համար՝ +-10 տոկոսից ոչ ավելի.
4) նմուշը վերցնելուց հետո չափման ժամանակը՝ 10 վայրկյանից ոչ ավելի,
5) չափումների արդյունքների հիշողություն՝ վերջին 20000 չափումներից ոչ պակաս.
6) սնուցումն ավտոնոմ AAA տիպի մարտկոցներով՝ փոփոխական և հաստատուն հոսանքի արտաքին աղբյուրներից սնուցման (լիցքավորման) հնարավորությամբ.
7) տվիչի շահագործման ժամկետ՝ երկու տարուց ոչ պակաս.
8) տեխնիկական միջոցի և համակարգչի միջև կապի ապահովում ստանդարտացված միացումներով (USB կամ miniUSB).
9) աշխատանքային և պահպանման ռեժիմներում ջերմաստիճանների նվազագույն և առավելագույն թույլատրելի սահմանները՝ -10° C-ից մինչև 50° C:
(1.1-ին կետը լրաց. 22.06.2017 N 450-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«30» հուլիսի 2009թ. թիվ 467-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՈՐԴԻ
ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ
(վերնագիրը լրաց. 22.06.2017 N 450-Ն)
1. Սույն կարգով կարգավորվում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի հիման վրա վարորդի սթափության վիճակի զննության (այսուհետ` զննություն) հետ կապված հարաբերությունները: Սույն կարգը տարածվում է նաև անձի սթափության վիճակի որոշման այլ դեպքերի վրա:
2. Վարորդի սթափության վիճակի զննություն կատարվում է այն դեպքերում, երբ օրենքը նախատեսում է քրեական կամ վարչական պատասխանատվություն ալկոհոլ, թմրամիջոցներ և (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութ գործածելու և այդ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար` իրավասու պետական մարմինների որոշումների կամ ուղեգրերի (այսուհետ՝ ուղեգիր)՝ համաձայն սույն որոշման թիվ 5 հավելվածով հաստատված ձևի և կազմակերպությունների կամ քաղաքացիների դիմումի համաձայն:
(2-րդ կետը լրաց. 20.04.22 N426-Ն)
3. Վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզավորված անձանց (այսուհետ բուժհաստատություն) կողմից, ընդ որում՝ քաղաք Ստեփանակերտում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության «Հոգեթմրաբանական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության նարկոլոգների կողմից, իսկ նրանց բացակայության դեպքում տվյալ բուժհաստատության տնօրենի հրամանով նշանակված համապատասխան որակավորում ունեցող միջին բուժաշխատողների կողմից, իսկ շրջաններում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության շրջանային բուժմիավորումների նարկոլոգների կողմից, իսկ նրանց բացակայության դեպքում տվյալ բուժհաստատության տնօրենի հրամանով նշանակված համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կամ միջին բուժաշխատողների կողմից:
(3-րդ կետը խմբ. 16.04.2010 N 198-Ն)
4. Բուժհաստատությունների շուրջօրյա աշխատանքի բացակայության դեպքում, աշխատանքային ժամերից դուրս, ինչպես նաև հանգստյան, հիշատակի և տոնական օրերին վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է` քաղաք Ստեփանակերտում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից` իրավապահ մարմինների ուղեգրի համաձայն, տվյալ բուժհաստատության ղեկավարի հրամանով վարորդի սթափության վիճակի զննության իրականացման պատասխանատու նշանակված բժշկի կողմից, իսկ նրանց բացակայության դեպքում՝ համապատասխան որակավորում ունեցող միջին բուժաշխատողների կողմից, իսկ շրջաններում` տվյալ բուժհաստատության տնօրենի հրամանով նշանակված շրջանային բուժմիավորումների շտապ բժշկական օգնության բաժանմունքների համապատասխան որակավորում ունեցող պատասխանատու մասնագետի կամ միջին բուժաշխատողների կողմից:
(4-րդ կետը խմբ. 16.04.2010 N 198-Ն)
5. Վարորդի սթափության վիճակի զննությունը, նրա օրգանիզմում ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հայտնաբերման հետազոտությունները, համաձայն իրավասու պետական մարմինների որոշումների կամ ուղեգրերի, իրականացվում է պետական պատվեր տեղադրող մարմնի և բժշկական օգնության և սպասարկման համար լիցենզավորված բուժհաստատության միջև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրականացման մասին պայմանագրի հիման վրա:
6. (կետն ուժը կորցրել է 20.04.22 N426-Ն)
7. Վարորդի սթափության վիճակի զննությունը, նրա օրգանիզմում ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հայտնաբերման հետազոտությունները` կազմակերպությունների կամ քաղաքացիների դիմումի համաձայն` իրականացվում են վճարովի:
8. Եթե զննությունն իրականացվում է համաձայն իրավասու պետական մարմինների որոշումների, ուղեգրերի կամ կազմակերպություների դիմումի հիման վրա, ապա վարորդի սթափության վիճակի զննության արդյունքում կազմվում է վարորդի սթափության վիճակի զննության արձանագրություն (այսուհետ` արձանագրություն)` առանց ջնջումների, երեք օրինակից` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության և գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին» թիվ 467-Ն որոշման թիվ 2 հավելվածով հաստատված ձևի:
9. Եթե զննությունն իրականացվում է քաղաքացու դիմումի հիման վրա, ապա վարորդի սթափության վիճակի զննության արդյունքում կազմվում է վարորդի սթափության վիճակի զննության արձանագրություն` առանց ջնջումների, երկու օրինակից` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության և գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին» թիվ 467-Ն որոշման թիվ 2 հավելվածով հաստատված ձևի:
10. Վարորդի սթափության վիճակի զննության վերաբերյալ տվյալներն արձանագրվում են վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության և գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին» թիվ 467-Ն որոշման թիվ 3 հավելվածով հաստատված ձևի:
11. Վարորդի կողմից զննություն անցնելուց հրաժարվելու դեպքում զննություն իրականացնող բժիշկը վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում և արձանագրությունում կատարում է համապատասխան գրառում:
12. Զննություն կարող է իրականացվել վարորդի արտաշնչած օդի, նրանից վերցված մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով:
13. Մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով զննություն իրականացնելիս` վարորդներից վերցվում է ոչ ավելի, քան 20 միլիլիտր արյուն և (կամ) 200 միլիլիտր մեզ:
14. Վարորդի օրգանիզմում ալկոհոլի հայտնաբերման համար զննությունն առաջին հերթին իրականացվում է վարորդի արտաշնչած օդի հետազոտության միջոցով:
15. Վարորդի գրավոր պահանջով և (կամ) իր կողմից արտաշնչված օդի նմուշներ հանձնելուց վարորդի հրաժարվելու դեպքում զննություն կարող է իրականացվել մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով:
16. Եթե վարորդը գտնվում է անգիտակից վիճակում, ապա զննությունն իրականացվում է արյան հետազոտության միջոցով:
17. Վարորդի արտաշնչած օդի հետազոտության միջոցով զննություն իրականացվում է օդի փորձանմուշները վերցնելուց անմիջապես հետո:
18. Մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով զննությունն իրականացվում է փորձանմուշները վերցնելուց հետո 1-4 օրվա ընթացքում` կախված փորձանմուշներ հանձնած անձի առողջական վիճակից:
19. Սթափության վիճակի որոշման համար վերցվող փորձանմուշները (բացառությամբ օդի հետազոտության) պահվում են բուժհաստատությունում փորձանմուշների վերցման օրվանից 8 ամիս ժամկետով: Զննության արդյունքների և (կամ) դրանց հիման վրա ընդունված ակտերի բողոքարկման դեպքում փորձանմուշները (բացառությամբ օդի հետազոտության) պահվում են բուժհաստատությունում մինչև բողոքի հիման վրա վերջնական ակտի ըմդունումը:
20. Մեկ եղանակով (մեթոդով) սթափության վիճակի զննության արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում զննվողը կարող է գրավոր պահանջել, որ իր սթափության վիճակը որոշվի նաև այլ եղանակով (մեթոդով):
(20-րդ կետը լրաց. 20.04.22 N426-Ն)
21. Եթե վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է համաձայն իրավասու պետական մարմինների որոշումների կամ ուղեգրերի կամ կազմակերպությունների դիմումների, ապա վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության առաջին օրինակը տրվում է համապատասխանաբար վարորդի սթափության վիճակի զննություն իրականացնելու որոշում ընդունած իրավասու պետական մարմնին, դիմում կամ ուղեգիր ներկայացրած կազմակերպությանը, ինչի մասին ստացողը վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում նշում է «ստացա արձանագրության առաջին օրինակը», արձանագրության ստացման ամսաթիվը և գրառումը հաստատում իր ստորագրությամբ: Արձանագրության երկրորդ օրինակը տրվում է այն անձին, ում նկատմամբ իրականացվել է վարորդի սթափության վիճակի զննություն, ինչի մասին ստացողը վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում նշում է «ստացա արձանագրության երկրորդ օրինակը», արձանագրության ստացման ամսաթիվը և գրառումը հաստատում իր ստորագրությամբ: Արձանագրության երրորդ օրինակը պահվում է այն բուժհաստատությունում, որտեղ իրականացվել է զննությունը:
22. Եթե վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է քաղաքացու դիմումի հիման վրա, ապա վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության առաջին օրինակը տրվում է վարորդի սթափության վիճակի զննություն իրականացնելու դիմում ներկայացրած անձին, ինչի մասին ստացողը վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում նշում է «ստացա արձանագրության առաջին օրինակը», արձանագրության ստացման ամսաթիվը և հաստատում իր ստորագրությամբ: Արձանագրության երկրորդ օրինակը պահվում է այն բուժհաստատությունում, որտեղ իրականացվել է զննությունը:
23. Արձանագրության` զննությունն իրականացրած բուժհաստատությունում պահվող օրինակին կցվում է որոշումը, ուղեգիրը կամ դիմումը, որի հիման վրա կատարվել է զննությունը, արյան և (կամ) մեզի հետազոտության դեպքում` այդ հետազոտության պատասխանը, այլ մեթոդով զննություն իրականացնելու վարորդի գրավոր պահանջի առկայության դեպքում`այդ գրավոր պահանջը: Արձանագրությունները պետք է լինեն համարակալված և վավերացված, սթափության վիճակի զննության գրանցման մատյանի էջերը նույնպես պետք է լինեն համարակալված, կարված և վավերացված բուժհաստատության կնիքով ու տնօրենի ստորագրությամբ:
24. Վարորդի սթափության վիճակի զննության արձանագրությունը և սույն կարգի 21-րդ կետով նախատեսված կից փաստաթղթերը զննությունն իրականացրած կազմակերպությունում պահվում են երեք տարի ժամկետով:
(հավելված 1-ը լրաց. փոփ. 20.04.22 N426-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«30» հուլիսի 2009թ. թիվ 467-Ն որոշման |
ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ N
(վերնագիրը լրաց. 22.06.2017 N 450-Ն)
| ______________________________________________________________________________ |
| _____________________________________________________________________________ |
|
(բուժհաստատության լրիվ անվանումը ) |
| 1. Զննության ժամը, օրը, ամիսը, տարեթիվը__________________________________________ |
| 2. Զննությունը կատարողի անունը, ազգանունը, հայրանունը և պաշտոնը__________________ |
| _______________________________________________________________________________ |
| 3. Զննվողի անունը, ազգանունը, ___________________________________________________ |
| 4. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը _________________________________________________ |
| 5. ՈՒմ կողմից է ընդունվել զննության որոշումը________________________________________ |
| _______________________________________________________________________________ |
| 6. Տեղեկություններ ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման մասին |
| _______________________________________________________________________________ |
| _______________________________________________________________________________ |
| _______________________________________________________________________________ |
| _______________________________________________________________________________ |
| _______________________________________________________________________________ |
| 7. Արտաշնչված օդի հետազոտությունը` |
|
1) մեթոդը`___________________________________________________________________ |
|
2) հետազոտման արդյունքը`____________________________________________________ |
| 8. Օրգանիզմի հետազոտությունը` |
| 1) կենսամիջավայրի տեսակը (մեզ և (կամ) արյուն)`____________________________________ |
| 2) հետազոտման արդյունքը_______________________________________________________ |
| ______________________________________________________________________________ |
| 9. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ___________________________________________________________ |
| ______________________________________________________________________________ |
| Հետազոտող`___________________________________________________________________ |
|
(ստորագրություն) |
| Հետազոտվող`__________________________________________________________________ |
|
(ստորագրություն) |
| Բուժհաստատության ղեկավար`____________________________________________________ |
|
(ստորագրություն) |
| Կ. Տ. |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 3
ԼՂՀ կառավարության
«30» հուլիսի 2009թ. թիվ 467-Ն որոշման |
Գ Ր Ա Ն Ց Մ Ա Ն Մ Ա Տ Յ Ա Ն
ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՈՐԴԻ
ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ
(վերնագիրը լրաց. 22.06.2017 N 450-Ն)
|
Հ/հ |
Զննության մասին որոշում ընդունած կամ ուղեգիր տված մարմնի,
կամ դիմում ներկայացրած կազմակերպության կամ քաղաքացու անունը (անվանումը) |
Զննության մասին որոշման, ուղեգրի, դիմումի համարը, դրա լրացման ամսաթիվը և ժամը |
Զննության ենթակա անձին ուղեկցողի անունը, ազգանունը, պաշտոնը, ծառայո-ղական վկայականի համարը |
Զննվողի անձը հաստատող փաստա-թղթի տեսակը և դրա համարը
|
Զննվողի անունը, ազգա-նունը և ծննդյան օրը, ամիսը, տարե-թիվը
|
Զննվողի բնակու-թյան և հաշվառ ման վայրերը
|
Զննությունն իրականացնողի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորա-գրությունը |
Զննության իրակա-նացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը
|
Արձանա- գրության համարը
|
Զննության եզրակա-ցությունը
|
Արձանագրություն ստացողների անունը, ազգանունը, պաշտոնը, ծառայողական վկայականի համարը (պաշտոնատար անձի դեպքում), ստացողների ստորագրությունները, ստացման ամսաթիվը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 4
ԼՂՀ կառավարության
«30» հուլիսի 2009թ. թիվ 467-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՏԱՇՆՉԱԾ
ՕԴԻ ՄԵՋ ՄԱՔՈՒՐ ԱԼԿՈՀՈԼԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՐՈՐԴԻ
ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅՈՒՆ (ՈՉ ՍԹԱՓ ՎԻՃԱԿՈՒՄ
ԼԻՆԵԼՈՒ ՓԱՍՏԻ ՍՏՈՒԳՈՒՄ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են ոստիկանության ծառայողի կողմից տեխնիկական միջոցով արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում) իրականացնելու (այսուհետ` վարորդի սթափության վիճակի զննություն) հետ կապված հարաբերությունները:
2. Վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է տեխնիկական միջոցով վարորդի արտաշնչած օդի հետազոտության միջոցով՝ օդի փորձանմուշները վերցնելուց անմիջապես հետո:
3. Վարորդի սթափության վիճակի զննություն իրականացնելու համար ոստիկանության ծառայողը տեխնիկական միջոց է մուտքագրում զննության ենթակա վարորդի անունը, ազգանունը, տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, տեղադրում նոր զննության խողովակ (մունդշտուկ) և առաջարկում վարորդին արտաշնչելու միջոցով անցնել սթափության վիճակի զննություն՝ նրան բացատրելով զննություն անցնելու (արտաշնչելու) ձևը:
4. Եթե վարորդի սթափության վիճակի զննության արդյունքում պետք է կազմվի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ապա տեխնիկական միջոցով կազմվում է (տպագրվում է) նաև վարորդի սթափության վիճակի զննության արձանագրություն՝ երկու օրինակից, որում պարտադիր նշվում են հետևյալ տվյալները`
1) տեխնիկական միջոցի համարը.
2) տեխնիկական միջոցի վերջին ստուգաչափման օրը, ամիսը, տարեթիվը.
3) սթափության վիճակի զննության օրը, ամիսը, տարեթիվը, ժամը.
4) ալկոհոլի պարունակությունը.
5) վարորդի անունը, ազգանունը.
6) տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը.
7) սթափության վիճակի զննություն իրականացնող տեսուչի ազգանունը, կրծքանշանի համարը:
5. Վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության մեկ օրինակը ստորագրությամբ տրվում է վարորդին, իսկ երկրորդ օրինակը՝ կցվում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությանը:
6. Վարորդի սթափության վիճակի զննության արդյունքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմվում է, եթե նրա արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է նույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված չափը 10 տոկոսով (0,12մգ/լ կամ ավելի է), իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ՝ եթե նրա արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված չափը 10 տոկոսով (0,56մգ/լ կամ ավելի է):
(6-րդ կետը փոփ. 20.04.22 N426-Ն)
7. Եթե վարորդի սթափության վիճակի զննության արդյունքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվելու, ապա տեխնիկական միջոցով վարորդի սթափության վիճակի զննության արձանագրություն չի կազմվում (տպագրվում):
8. Եթե վարորդը խուսափում է (այդ թվում՝ հրաժարվելու միջոցով) սույն կարգին համապատասխան վարորդի սթափության վիճակի զննություն անցնելուց, ապա սթափության վիճակի զննությունն իրականացվում է սույն որոշմամբ նախատեսված բուժհաստատությունների կողմից՝ սույն որոշմամբ սահմանված կարգով, իսկ բուժհաստատությունում սթափության վիճակի զննություն անցնելուց խուսափելու (այդ թվում՝ հրաժարվելու միջոցով) դեպքում՝ առաջանում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
(Հավելված 4-ը լրաց. 22.06.2017 N 450-Ն, փոփ. 20.04.22 N426-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 5
ԼՂՀ կառավարության
«30» հուլիսի 2009թ. թիվ 467-Ն որոշման |
ՈՒՂԵԳԻՐ
ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ
|
օրինակ 1
տրվում է զննություն կատարողին |
|
N 000000 |
|
______________________________________
զննության ներկայացման օրը, ամիսը, տարին, ժամը, րոպեն |
|
ք._______________ ______________
զննության իրականացման վայրը (շրջան, քաղաք) |
|
Ես` ______________________________________________________________________________________
զննության ներկայացնողի պաշտոնը,
__________________________________________________________________________________________
կոչումը, ազգանունը, կրծքանշանի համարը,
Քաղաքացի ______________________________________________________________________________
ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարին
Բնակվող ___________________________________ հեռախոս __________________________________
համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 265-րդ հոդվածի՝ ներկայացնում եմ սթափության վիճակի զննության
___________________________________________________________________________
բուժհաստատության անվանումը
_____________________________
զննության ներկայացնողի ստորագրությունը |
-------------------------------------- կտրման գիծ ---------------------------------------
ՈՒՂԵԳԻՐ
ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ
|
օրինակ 2
կցվում է վարչական նյութերին |
|
N 000000 |
|
______________________________________
զննության ներկայացման օրը, ամիսը, տարին, ժամը, րոպեն |
|
ք._______________ ______________
զննության իրականացման վայրը (շրջան, քաղաք) |
|
Ես` ______________________________________________________________________________________
զննության ներկայացնողի պաշտոնը,
__________________________________________________________________________________________
կոչումը, ազգանունը, կրծքանշանի համարը,
Քաղաքացի ______________________________________________________________________________
ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարին
Բնակվող ___________________________________ հեռախոս __________________________________
համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 265-րդ հոդվածի՝ ներկայացնում եմ սթափության վիճակի զննության
___________________________________________________________________________
բուժհաստատության անվանումը
_____________________________
զննության ներկայացնողի ստորագրությունը |
|
___ ___________________20___թ. |
(հավելված 5-ը լրաց. 20.04.22 N426-Ն)