Համարը 
N 817-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.10.17/17(357)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
02.10.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
02.10.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.10.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆԱՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ, «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ) ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՀ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ, «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ (ԿԱՄ)  «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ) ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՀ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ, ԱՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ԱՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՕՐԵՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՎ ԱՀ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՆԻՇԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 897-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հոկտեմբերի 2018թ.

 N 817-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ, «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ) ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ, «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ (ԿԱՄ) «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ) ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՕՐԵՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՆԻՇԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N897-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» և «ժբ» կետերի և 13-րդ հոդվածի 1-ին և 24-րդ մասերի` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել՝

1) պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը` համաձայն N2 հավելվածի.

3) տրանսպորտային միջոցի պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը` համաձայն N 3 հավելվածի.

4) տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը` համաձայն N 4 հավելվածի.

5) միաժամանակ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցում և պետական հաշվառում իրականացնելու համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը` համաձայն N5 հավելվածի.

6) տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի ձևը՝ համաձայն N 6 հավելվածի.

7) տրանսպորտային միջոցի պետական հաշվառման ազգային վկայագրի ձևը և նկարագիրը՝ համաձայն N 7 հավելվածի.

8) տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի ձևը և նկարագիրը՝ համաձայն N 8 հավելվածի.

9) «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ Արցախի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի ձևը՝ համաձայն N 9 հավելվածի.

10) «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող և (կամ) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ Արցախի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը՝ համաձայն N 10 հավելվածի.

11) տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը՝ համաձայն N 11 հավելվածի.

12) Արցախի Հանրապետության Նախագահի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Արցախի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների, ինչպես նաև Արցախի Հանրապետության կառավարության անդամների, Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների, օրենքով ստեղծված պետական մարմինների ղեկավարների, Ստեփանակերտի քաղաքապետի և Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների ծառայողական տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի նիշերը` համաձայն N12 հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) եթե «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և սույն որոշմամբ սահմանված տրանսպորտային միջոցների պետական հաշվառման գործողությունները կատարվում են միաժամանակ, ապա դրանք իրականացվում են որպես մեկ միասնական գործողություն, որի դեպքում ներկայացվում են սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված ցանկով նախատեսված փաստաթղթերը.

2) սույն որոշմամբ սահմանված կարգով չհաշվառվելու (միայն տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով ահմանված կարգով գրանցվելու), տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանվելու, ինչպես նաև խոտանման հիմքով տրանսպորտային միջոցը հաշվառումից հանվելու դեպքում համապատասխան տրանսպորտային միջոցը համարվում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի իմաստով պետական հաշվառումից հանված (չհաշվառված).

3) տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցվելու, սակայն չհաշվառվելու դեպքում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրանսպորտային միջոցը կայանման վայր տեղափոխելու համար տրվում են մեկօրյա ժամկետով «ժամանակավոր» համարանիշեր.

4) տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված, սակայն չհաշվառված տրանսպորտային միջոցը պետական գրանցումից հանելու կամ հաշվառման ներկայացնելու նպատակով տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրանսպորտային միջոցը կայանման վայրից տեղափոխելու համար տրվում են մեկօրյա ժամկետով «ժամանակավոր» համարանիշեր.

5) ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանումը տրանսպորտային միջոցի պետական գրանցման և պետական հաշվառման գործողություններ կատարելիս տվյալ գործողության կատարմանը նախորդող ժամանակահատվածի համար ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագրի կամ կտրոնի առկայությունը չեն ստուգում.

6) Արցախի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին պատկանող հափշտակված տրանսպորտային միջոցները՝ հետախուզում հայտարարվելու դեպքում սահմանված կարգով ժամանակավոր (մինչև հայտնաբերումը) դուրս են գրվում տվյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ կազմակերպության հաշվեկշռից:

(2-րդ կետը փոփ 04.05.20 N 325-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 28-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, ինչպես նաև «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 1-ի թիվ 259-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N897-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 

«Հաստատում եմ»

 

           

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ   

 

 

Հավելված N 1

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի հոկտեմբերի 2-ի N 817-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ

ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

1. Պետական գրանցման ենթակա են Արցախի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված`

1) 50 սանտիմետր խորանարդից ավելի բանվորական ծավալով շարժիչ կամ չորս կիլովատտ-ժամից ավելի հզորությամբ էլեկտրական շարժիչ ունեցող և 50 կիլոմետր-ժամից ավելի առավելագույն արագություն զարգացնող`

ա. մոտոցիկլները,

բ. տրիցիկլերը և քվադրոցիկլերը,

գ. թեթև մարդատար ավտոմոբիլները,

դ. բեռնատար ավտոմոբիլները,

ե. ավտոբուսները.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված տրանսպորտային միջոցների կցորդները (կիսակցորդները):

2. Սույն ցանկի 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցներից բացառություն են կազմում (չեն գրանցվում)`

1) մրցարշավային տրանսպորտային միջոցները.

2) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից դուրս` փակ տարածքներում շահագործվող, ինչպես նաև տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի կողմից առևտրային նպատակներով ձեռքբերված (ներմուծված) տրանսպորտային միջոցները՝ մինչև դրանց օտարումը կամ որպես հիմնական միջոց տվյալ տնտեսավարող սուբյեկտի սեփականություն ընդունելու մասին փաստաթուղթ կազմելը.

3) առանձին մասերից և պահեստամասերից հավաքված (բացառությամբ ինքնաշեն), ապակոմպլեկտավորված վիճակում գտնվող (այսինքն արգելակային համակարգը և (կամ) ղեկային կառավարման համակարգը և (կամ) արտաքին լուսային սարքերը և (կամ) շարժիչը և (կամ) տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված թափքի կամ խցիկի դուռը և (կամ) շարժիչի ծածկոցն ապամոնտաժված կամ հանված), ինչպես նաև աջակողմյան տեղաբաշխմամբ ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցները.

4) ճանապարհային ոստիկանությունում գրանցված, հաշվառված և գրանցումից, հաշվառումից չհանված տրանսպորտային միջոցները (միայն սեփականության իրավունքի մասով):

(2-րդ կետը փոփ., լրաց. 04.05.20 N 325-Ն)

(Հավելված 1-ը փոփ., լրաց. 04.05.20 N 325-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 2

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի հոկտեմբերի 2-ի N 817-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Արցախի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության համար նախատեսված Արցախի Հանրապետության օրենսդրությամբ քաղաքացիական իրավունքի սուբյեկտ հանդիսացող անձանց սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների պետական հաշվառման, տրանսպորտային միջոցները հաշվառումից ժամանակավոր հանելու և հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցների հաշվառումը վերականգնելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցների հաշվառման միջազգային վկայագիր տալու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով տրանսպորտային միջոցների հաշվառման գործողություններ են համարվում տրանսպորտային միջոցների (բացառությամբ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Արցախի Հանրապետություն ներմուծված)`

1) հաշվառումը.

2) վերահաշվառումը.

3) հաշվառումից հանումը:

3. Հաշվառման գործողությունները կատարվում են Արցախի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) հաշվառման-քննական ստորաբաժանման (այսուհետ` հաշվառման ստորաբաժանում) կողմից:

4. Տրանսպորտային միջոցները հաշվառվում են տրանսպորտային միջոցի սեփականատերերի անվամբ, բացառությամբ իրավաբանական անձանց, Արցախի Հանրապետությանը կամ համայնքներին սեփականության իրավունքով պատկանող, սակայն դրանց կողմից ստեղծված իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների (հիմնարկ, պետական մարմին, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություններ) կողմից շահագործվող տրանսպորտային միջոցների, որոնք հաշվառվում են դրանք շահագործող կազմակերպությունների անվամբ (ֆիզիկական անձանցից բացի մյուս սուբյեկտները, այսուհետ` կազմակերպություններ), ինչպես նաև ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալությամբ տրվող տրանսպորտային միջոցների, որոնք հաշվառվում են վարձակալի անվամբ:

(4-րդ կետը փոփ.04.05.20 N 325-Ն)

5. Ֆիզիկական անձի անվամբ տրանսպորտային միջոցը հաշվառվում է ըստ նրա՝ բնակչության պետական ռեգիստրում առկա հաշվառման վայրի: Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չլինելու դեպքում տրանսպորտային միջոցը չի հաշվառվում, բացառությամբ ժամկետային ծառայության զինծառայողների, որոնց դեպքում տրանսպորտային միջոցը հաշվառվում է ըստ նրանց՝ բնակչության պետական ռեգիստրում առկա վերջին հաշվառման վայրի:

(5-րդ կետը խմբ. 04.05.20 N 325-Ն)

6. Կազմակերպության անվանմամբ տրանսպորտային միջոցը հաշվառվում է ըստ դրա գտնվելու վայրի, իսկ կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների տրանսպորտային միջոցները` կազմակերպության անվանմամբ` որպես գտնվելու վայր նշելով առանձնացված ստորաբաժանման գտնվելու վայրը:

7. Անհատ ձեռնարկատերերին պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում են որպես ֆիզիկական անձանց անվամբ հաշվառվող տրանսպորտային միջոցներ:

8. Հաշվառման ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձինք պարտավոր են օժանդակել և աջակցություն ցույց տալ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին), ինչպես նաև հնարավորություն ընձեռել` ծանոթանալու հաշվառման գործողությունների ընթացակարգին անմիջական առնչություն ունեցող իրավական ակտերին կամ փաստաթղթերին, իսկ հաշվառման գործողությունների կատարումը մերժելու դեպքում` նաև մերժելու մասին որոշումներ ընդունելու հիմքերին:

9. Եթե հաշվառման գործողություն կատարելու համար ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն, ապա հաշվառման ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձը դրանք մատնացույց է անում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին)` հնարավորություն տալով համալրելու դրանք:

10. Հաշվառման գործողությունների կատարումը մերժվում է, եթե`

1) տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված չէ (բացառությամբ հաշվառումից հանելու դեպքերի).

2) տրանսպորտային միջոցն առանց իրավասու մարմնի տված թույլտվության վերասարքավորված է, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի կառուցվածքային տարրեր հանելով կամ տեղադրելով՝ առանց թափքի տեսակը փոփոխելու տրանսպորտային միջոցի տեսակի փոփոխության կամ հենասարքի, թափքի կամ կոնստրուկցիայի փոփոխման հետևանքով արտադրող գործարանի կողմից դրված նույնացման համարի կորստի (եթե հնարավոր չէ նույնականացնել տրանսպորտային միջոցը) կամ ամբողջական մասի, ագրեգատի կամ հանգույցի փոխարեն ոչ գործարանային միացման, կցման, զոդման եղանակով հավաքված մաս, ագրեգատ կամ հանգույց օգտագործված լինելու դեպքերում.

3) փաստաթղթերի բնօրինակների փոխարեն ներկայացված են դրանց` նոտարի կամ դրանք տված մարմնի կողմից չհաստատված պատճենները.

4) ներկայացված չեն տրանսպորտային միջոցը կամ Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 2-ի N 817-Ն որոշման N 3 կամ N 5 հավելվածով նախատեսված փաստաթղթերը կամ անձը, ում անվամբ պետք է հաշվառվի տրանսպորտային միջոցը, հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում և (կամ) չի հատկացվել հանրային ծառայությունների համարանիշ կամ չի տրամադրվել հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք.

5) առկա է տրանսպորտային միջոցի իրական և փաստաթղթային տվյալների անհամապատասխանություն կամ առկա են տրանսպորտային միջոցի կամ համարակիր ագրեգատների կամ հանգույցների (թափքի, հենասարքի, խցիկի, շարժիչի) նույնականացնող համարները թաքցնելու, կեղծելու, փոխարինելու կամ ոչնչացնելու հատկանիշներ, բացառությամբ շահագործման ընթացքում տրանսպորտային միջոցի մակնիշավորման կամ համարակիր ագրեգատների կամ հանգույցների բնական մաշվածության, ժանգոտման, վերանորոգման կամ գողացված տրանսպորտային միջոցի վերադարձման փաստերի՝ նույնականացումն ապահովված լինելու դեպքերում.

6) տրանսպորտային միջոցը կամ դրա համարակիր մասերից մեկը կամ դրա սեփականատերը գտնվում է հետախուզման մեջ.

7) եթե oրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցի նկատմամբ կիրառված է արգելադրում.

8) մեկից ավելի սեփականատերերի առկայության դեպքում բացակայում է նրանց համաձայնությունը տրանսպորտային միջոցը նրանցից մեկի անվամբ հաշվառելու համար:

(10-րդ կետը խմբ. 04.05.20 N 325-Ն)

10.1. Եթե հաշվառման ստորաբաժանում ներկայացված փաստաթղթերի վրա առկա են առերևույթ կեղծման հատկանիշներ կամ տեղեկություններ կան, որ ներկայացված փաստաթղթերը կեղծ են, ապա հաշվառման գործողության կատարումը կասեցվում և վերսկսվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով։

(10.1-ին կետը լրաց. 04.05.20 N 325-Ն)

11. Հաշվառման գործողությունների կատարումը մերժելու դեպքում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) նրա ցանկությամբ նույն օրը տրվում է հաշվառման գործողության կատարումը մերժելու մասին գրավոր վարչական ակտ (որոշում), որի ձևը հաստատվում է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի կողմից, որում նշվում է մերժման իրավական հիմքը:

 

II. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

12. Տրանսպորտային միջոցի հաշվառումն իրականացվում է հաշվառման ստորաբաժանման «զննության կայան-վճարման վայր-սպասարկման սրահ-փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահ» հոսքագծի եղանակով` հետևյալ ընթացակարգով`

1) զննության կայանում`

ա. (պարբերությունն ուժը կորց. 04.05.20 N 325-Ն)

բ. տրանսպորտային միջոցի իրական տվյալները համեմատվում են փաստաթղթային տվյալների հետ (բացառությամբ Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 2-ի N 817-Ն որոշման NN 3 և 5 հավելվածների 3-րդ կետերով սահմանված դեպքերի),

գ. տրանսպորտային միջոցի տվյալները մուտքագրվում են համակարգչային շտեմարան, ստուգվում է տրանսպորտային միջոցի նույնացման համարի, թափքի և հենասարքի (ամրաշրջանակի) տվյալների առկայությունը հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների և դրանց համարակիր մասերի շտեմարանում,

դ. տպագրվում է տրանսպորտային միջոցի տվյալների մասին արձանագրություն, որի վրա նշվում են վճարման ենթակա տուրքերի և վճարների տեսակներն ու չափերը.

2) վճարման վայրում սեփականատիրոջ կողմից վճարվում են տուրքերն ու վճարները և վճարման անդորրագրերը մյուս փաստաթղթերի հետ միասին ներկայացվում են սպասարկման սրահի աշխատողին.

3) սպասարկման սրահում`

ա. ստուգվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ներկայացուցչի) և տրանսպորտային միջոցը ձեռք բերող անձի (ներկայացուցչի) ինքնությունը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի միջոցով,

բ. հատկացվում են հերթական կամ վճարովի հաշվառման համարանիշեր (բացառությամբ սույն կարգի 14-րդ կետով նախատեսված դեպքերի),

գ. հաշվառման տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարան և լրացվում է տրանսպորտային միջոցի հաշվառման էլեկտրոնային քարտ,

դ. հաշվառման համարանիշերը տրվում են սեփականատիրոջը (ներկայացուցչին), բացառությամբ սույն կարգի 19-րդ կետով նախատեսված դեպքերի,

ե. վերադարձվում են անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ ու վճարման անդորրագրերը («ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառով դրոշմակնքելուց հետո),

զ. փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահին համակարգչով տրվում է հաշվառման վկայագրի տպագրման պատվեր.

4) փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահում ստուգվում է ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագրի առկայությունն ու դրա համապատասխանությունը Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 2-ի N 817-Ն որոշման N3 հավելվածով սահմանված պահանջներին, դրա տվյալները մուտքագրվում համակարգչային շտեմարան և

ա. տպագրվում է հաշվառման վկայագիրը,

բ. սեփականատերը (ներկայացուցիչը) ցանկացած ժամանակ կարող է ստանալ հաշվառման վկայագիրը:

(12-րդ կետը փոփ. 04.05.20 N 325-Ն)

 

III. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

13. Տրանսպորտային միջոցը վերահաշվառվում է տրանսպորտային միջոցի հաշվառման տվյալների (սեփականատիրոջ անձնագրային տվյալներից անվան, ազգանվան, ֆիզիկական անձանց հաշվառման վայրի կամ կազմակերպության գտնվելու վայրի կամ անվանման (առանց ՀՎՀՀ-ի փոփոխման), տրանսպորտային միջոցի թափքի կամ այլ համարակիր մասերի համարների), ինչպես նաև թափքի (խցիկի) գույնի կամ հաշվառման համարանիշերի փոփոխության կամ տրանսպորտային միջոցի վերասարքավորման դեպքում:

(13-րդ կետը խմբ. 04.05.20 N 325-Ն)

14. Ֆիզիկական անձանց անձնագրային տվյալների կամ հաշվառման վայրի կամ կազմակերպության անվանման (առանց ՀՎՀՀ-ի փոփոխման) կամ գտնվելու վայրի փոփոխության հետ կապված տրանսպորտային միջոցի վերահաշվառման դեպքում հաշվառման համարանիշերը, տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ներկայացուցչի) ցանկությամբ, կարող են չհանձնվել և հաշվառման ժամանակ չփոխանակվել:

(14-րդ կետը փոփ. 04.05.20 N 325-Ն)

15. Տրանսպորտային միջոցի վերահաշվառումն իրականացվում է հաշվառման ստորաբաժանման «զննության կայան-վճարման վայր-սպասարկման սրահ-փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահ» հոսքագծի եղանակով` հետևյալ ընթացակարգով`

1) զննության կայանում`

ա. (պարբերությունն ուժը կորց. 04.05.20 N 325-Ն)

բ. տրանսպորտային միջոցի իրական տվյալները համեմատվում են փաստաթղթային տվյալների հետ (բացառությամբ Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 2-ի N 817-Ն որոշման NN 3 և 5 հավելվածների 3-րդ կետերով սահմանված դեպքերի),

գ. տրանսպորտային միջոցի տվյալները մուտքագրվում են համակարգչային շտեմարան, ստուգվում է տրանսպորտային միջոցի նույնացման համարի, թափքի և հենասարքի (ամրաշրջանակի) տվյալների առկայությունը հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների և դրանց համարակիր մասերի շտեմարանում,

դ. տպագրվում է տրանսպորտային միջոցի տվյալների մասին արձանագրություն, որի վրա նշվում են վճարման ենթակա տուրքերի և վճարների տեսակներն ու չափերը.

2) վճարման վայրում սեփականատիրոջ կողմից վճարվում են տուրքերն ու վճարները և վճարման անդորրագրերը մյուս փաստաթղթերի հետ միասին ներկայացվում են սպասարկման սրահի աշխատողին.

3) սպասարկման սրահում`

ա. ստուգվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ներկայացուցչի) ինքնությունը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի միջոցով,

բ. հատկացվում են հերթական կամ վճարովի հաշվառման համարանիշեր, եթե վերահաշվառման ժամանակ կատարվում է համարանիշերի փոփոխություն,

գ. վերահաշվառման տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարան և կատարվում են փոփոխություններ տրանսպորտային միջոցի հաշվառման էլեկտրոնային քարտում,

դ. անձի ցանկությամբ տպագրվում և հատկացվում է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական (եթե այն փոփոխվել է),

ե. հաշվառման համարանիշերը տրվում են սեփականատիրոջը (ներկայացուցչին), եթե հատկացվել են հաշվառման համարանիշեր,

զ. վերադարձվում են անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը ու վճարման անդորրագրերը («ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառով դրոշմակնքելուց հետո),

է. փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահին համակարգչով տրվում է հաշվառման վկայագրի տպագրման պատվեր.

4) փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահում ստուգվում է ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագրի առկայությունն ու դրա համապատասխանությունը Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 2-ի N 817-Ն որոշման N3 հավելվածով սահմանված պահանջներին, դրա տվյալները մուտքագրվում համակարգչային շտեմարան և

ա. տպագրվում է հաշվառման վկայագիրը,

բ. սեփականատերը (ներկայացուցիչը) ցանկացած ժամանակ կարող է ստանալ հաշվառման վկայագիրը:

(15-րդ կետը փոփ., լրաց. 04.05.20 N 325-Ն)

 

IV. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ

ՀԱՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

16. Տրանսպորտային միջոցի հաշվառումից հանումն իրականացվում է`

1) տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ փոփոխության դեպքում.

2) տրանսպորտային միջոցը Արցախի Հանրապետության տարածքից մշտապես արտահանելու դեպքում.

3) տրանսպորտային միջոցի խոտանման դեպքում:

17. Տրանսպորտային միջոցի հաշվառումից հանումն իրականացվում է հաշվառման ստորաբաժանման «զննության կայան-վճարման վայր-սպասարկման սրահ» հոսքագծի եղանակով` հետևյալ ընթացակարգով`

1) զննության կայանում`

ա. ստուգվում են տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման փաստը կամ ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթը,

բ. տրանսպորտային միջոցի իրական տվյալները համեմատվում են փաստաթղթային տվյալների հետ (բացառությամբ Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 2-ի N 817-Ն որոշման NN 3 և 5 հավելվածների 3-րդ կետերով սահմանված դեպքերի),

գ. տրանսպորտային միջոցի տվյալները մուտքագրվում են համակարգչային շտեմարան, ստուգվում է տրանսպորտային միջոցի նույնացման համարի, թափքի և հենասարքի (ամրաշրջանակի) տվյալների առկայությունը հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների և դրանց համարակիր մասերի, ինչպես նաև սեփականատիրոջ տվյալների առկայությունը հետախուզման մեջ գտնվող անձանց շտեմարանում,

դ. տպագրվում է տրանսպորտային միջոցի տվյալների մասին արձանագրություն, որի վրա նշվում են վճարման ենթակա տուրքերի և վճարների տեսակներն ու չափերը.

2) վճարման վայրում սեփականատիրոջ կողմից վճարվում են տուրքերն ու վճարները և վճարման անդորրագրերը մյուս փաստաթղթերի հետ միասին ներկայացվում են սպասարկման սրահի աշխատողին.

3) սպասարկման սրահում`

ա. ստուգվում են տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ներկայացուցչի) ինքնությունը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի միջոցով և տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու իրավասությունը,

բ. հատկացվում են «տարանցիկ» («ժամանակավոր») համարանիշեր` բացառությամբ սույն կարգի 14-րդ կետում և 16-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ սեփականատիրոջ փոփոխությամբ պայմանավորված` տրանսպորտային միջոցի հաշվառումից հանումն իրականացվում է հաշվառման հետ միաժամանակ,

գ. հաշվառումից հանելու տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարան և կատարվում են փոփոխություններ տրանսպորտային միջոցի հաշվառման էլեկտրոնային քարտում,

դ. տպագրվում և հատկացվում է հաշվառումից հանելու մասին տեղեկանքը,

ե. «տարանցիկ» («ժամանակավոր») համարանիշերը տրվում են հաշվառումից հանող անձին,

զ. վերադարձվում են անձը հաստատող փաստաթուղթը և վճարման անդորրագրերը («ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառով դրոշմակնքումից հետո), իսկ տրանսպորտային միջոցն Արցախի Հանրապետության տարածքից մշտապես արտահանելու դեպքում՝ նաև հաշվառման վկայագիրը (դիմերեսի կողմից ներքևի ձախ և վերևի աջ անկյունները կտրված վիճակում սքանավորելուց և տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարան մուտքագրելուց հետո):

(17-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 04.05.20 N 325-Ն)

18. Հաշվառումից հանելիս` բացառությամբ սույն կարգի 14-րդ կետում նշված դեպքերի, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը հանձնվում են հաշվառման ստորաբաժանում և դրանց փոխարեն տրվում են`

1) տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ փոփոխության դեպքում, երբ տրանսպորտային միջոցը հաշվառվելու է այլ մարմինների կողմից` «ժամանակավոր» համարանիշեր` 15 օր ժամկետով.

2) տրանսպորտային միջոցը Արցախի Հանրապետության տարածքից մշտապես արտահանելու դեպքում` «տարանցիկ» համարանիշեր՝ 30 օր ժամկետով:

19. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անձանց դեղին հիմնագույնի համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցներ օտարվելու դեպքում դեղին հիմնագույնի համարանիշերը, նախկին սեփականատիրոջ համաձայնությամբ, չեն հանձնվում հաշվառման ստորաբաժանում, իսկ ի պահ հանձնված հիմնական համարանիշերը համարվում են հանձնված:

 

V. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ

ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ

ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

20. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (ներկայացուցիչը) տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար հաշվառման ստորաբաժանում է հանձնում հաշվառման վկայագիրն ու հաշվառման համարանիշերը: Այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերը Արցախի Հանրապետությունում չէ, կամ նրա բնակության վայրը հայտնի չէ, տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար հաշվառման վկայագիրն ու հաշվառման համարանիշերը կարող է հանձնել ցանկացած շահագրգիռ անձ` հայտնելով սեփականատիրոջ կողմից դրանք չհանձնելու պատճառները:

21. Տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար հաշվառման վկայագիրն ու հաշվառման համարանիշերը չեն ներկայացվում, եթե`

1) դատարանի որոշմամբ տրանսպորտային միջոցի օգտագործումն արգելված լինելու կամ իրավասու պետական մարմնի կողմից տրանսպորտային միջոցի օգտագործման նկատմամբ արգելանք կիրառված լինելու կամ տրանսպորտային միջոցի կալանքի տակ գտնվելու պատճառով տրանսպորտային միջոցը դուրս է սեփականատիրոջ (ներկայացուցչի) կամ շահագրգիռ անձի տիրապետումից.

2) հաշվառման վկայագիրը կամ հաշվառման համարանիշերը կորել են և այդ մասին առկա է Արցախի Հանրապետության ոստիկանության համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից տրված՝ դրանց կորստյան փաստի վերաբերյալ հայտարարություն տալը հավաստող փաստաթուղթ:

(21-րդ կետը խմբ. 04.05.20 N 325-Ն)

22. Տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների հաշվառման շտեմարան և տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) նրա ցանկությամբ տրվում հաշվառումից ժամանակավոր հանելու մասին տեղեկանք:

(22-րդ կետը լրաց. 04.05.20 N 325-Ն)

23. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (ներկայացուցիչը) հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը վերականգնելու համար հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու մասին տեղեկանքը (եթե առկա է) և անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը:

(23-րդ կետը լրաց. 04.05.20 N 325-Ն)

24. Հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը վերականգնելու տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների հաշվառման շտեմարան և տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) վերադարձվում հաշվառման վկայագիրն ու հաշվառման համարանիշերը (եթե դրանք հանձնվել են): Եթե հաշվառման վկայագիրը և (կամ) հաշվառման համարանիշերը չեն հանձնվել սույն կարգի 21-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պատճառով, ապա հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը վերականգնելու ժամանակ սույն կարգով սահմանված կարգով հատկաց      վում են նոր հաշվառման վկայագիր և (կամ) հաշվառման համարանիշեր: (նախ-ը լրաց. 04.05.20 N 325-Ն)

(24-րդ կետը լրաց. 04.05.20 N 325-Ն)

 

VI. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՎԿԱՅԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

25. Տրանսպորտային միջոցների հաշվառման միջազգային վկայագիր ստանալու համար անձը հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում`

1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ.

2) հաշվառման վկայագիր.

3) «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթ:

26. Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագիր տալու համար հաշվառման ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձը տվյալները մուտքագրում է համակարգչային շտեմարան, լրացնում տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագիր և նույն օրը տալիս տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին):

 

VII. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

27. Սեփականության իրավունքով մինչև 18 տարեկան կամ անգործունակ ճանաչված անձանց պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ նրանց օրինական ներկայացուցիչներից որևէ մեկի դիմումի հիման վրա:

(27-րդ կետը խմբ. 04.05.20 N 325-Ն)

28. Արցախի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելություններին, միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում են այդ կազմակերպությունների անվանմամբ և հաշվառումից հանվում` Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված հայտի հիման վրա:

Հայտի ձևը սահմանում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը՝ համաձայնեցնելով Արցախի Հանրապետության ոստիկանության պետի հետ:

29. Դիվանագիտական գործակալներին պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում, վերահաշվառվում և հաշվառումից հանվում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված հայտի հիման վրա, իսկ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի այլ անդամներին պատկանող տրանսպորտային միջոցները` փոխադարձության սկզբունքով` Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտի հիման վրա:

Հայտի ձևը սահմանում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը՝ համաձայնեցնելով Արցախի Հանրապետության ոստիկանության պետի հետ:

29.1. Տրանսպորտային միջոցի փոխարեն ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանման կողմից տրված` տրանսպորտային միջոցի տվյալների մասին տեղեկանքի հիման վրա այլ երկրից գրանցումից (հաշվառումից) հանված տրանսպորտային միջոցն Արցախի Հանրապետությունում գրանցելիս (հաշվառելիս), որպես ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, հիմք են ընդունվում արտահանման երկրի իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթերը:

(29.1-ին կետը լրաց. 04.05.20 N 325-Ն)

29.2. Առանց նախապես Արցախի Հանրապետությունում գրանցումից (հաշվառումից) հանելու տրանսպորտային միջոցն այլ երկրում գրանցելու (հաշվառելու) հիմքով տրանսպորտային միջոցն Արցախի Հանրապետությունում գրանցումից (հաշվառումից) հանելու համար տրանսպորտային միջոցը չի ներկայացվում հաշվառման ստորաբաժանում, և հիմք են ընդունվում՝

1) այլ երկրի իրավասու մարմնի կողմից տրված տրանսպորտային միջոցն այնտեղ գրանցված (հաշվառված) լինելու մասին փաստաթուղթ.

2) Արցախի Հանրապետության հաշվառման վկայագիրը և հաշվառման համարանիշերը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ հաշվառման վկայագիրը և (կամ) հաշվառման համարանիշերը հանձնված լինելու մասին փաստաթուղթ, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ հայտարարություն, որ դրանք հանձնվել են՝ նախազգուշացումով, որ այդ դեպքում դրանց ապօրինի օգտագործմամբ կատարված արարքների համար պատասխանատվությունը կրելու է տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը, ներկայացուցիչը):

(29.2-րդ կետը լրաց. 04.05.20 N 325-Ն)

30. Եթե տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ հաշվառման վկայագիրը տալ հաշվառման (վերահաշվառման) օրը, ապա տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրվում է հաշվառման ժամանակավոր վկայագիր` մինչև մեկ ամիս ժամկետով, որը նա ցանկացած ժամանակ իրավասու է փոխելու հիմնական հաշվառման վկայագրով: Հաշվառման ժամանակավոր վկայագրի ժամկետը երկարաձգվում է՝ հաշվառման վկայագիրը մեկամսյա ժամկետում պատրաստ չլինելու դեպքում:

31. Հափշտակված տրանսպորտային միջոցները սեփականատիրոջ (ներկայացուցչի) գրավոր դիմումի և այդ փաստի առթիվ քրեադատավարական վարույթ հարուցելու մասին փաստաթղթի (այդ թվում՝ էլեկտրոնային) հիման վրա հաշվառումից ժամանակավոր հանվում են, և դրանց գրանցումը կասեցվում է:

(31-րդ կետը փոփ. 04.05.20 N 325-Ն)

32. Սույն կարգի 31-րդ կետում նշված տրանսպորտային միջոցների հայտնաբերման դեպքում սեփականատիրոջ գրավոր դիմումի, տրանսպորտային միջոցը սեփականատիրոջը հանձնելու (հայտնաբերվելու) վերաբերյալ փաստաթղթի կամ հետախուզումը դադարեցնելու մասին փաստաթղթի (այդ թվում՝ էլեկտրոնային) հիման վրա հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը և գրանցումն անվճար վերականգնվում են:

33. Տրանսպորտային միջոցները խոտանելու դեպքում հաշվառումից հանելու համար սեփականատերը (ներկայացուցիչը) հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում՝

1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ.

2) տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր.

3) տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը.

4) տրանսպորտային միջոցի (միջոցների) գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը` բացառությամբ հետևյալ դեպքերի`

ա. հարկադիր էլեկտրոնային աճուրդով ձեռքբերման,

բ. սնանկության աճուրդով ձեռքբերման,

գ. հարկադիր էլեկտրոնային աճուրդից կամ սնանկության վարույթի աճուրդից գույքը պահանջատիրոջը կամ պարտատիրոջը հանձնման,

դ. բանկերի (վարկային կազմակերպությունների, գրավատների) կողմից արտադատական եղանակով բռնագանձման,

ե. դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին, ինչպես նաև դրանց դիվանագիտական կամ վարչատեխնիկական անձնակազմի՝ Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամներին պատկանող տրանսպորտային միջոցների իրացման,

զ. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության և բորսաների կողմից օտարման:

33.1. Պատերազմական գործողությունների հետևանքով տրանսպորտային միջոցի նկատմամբ տիրապետման, օգտագործման և տնօրինման հնարավորություններից փաստացի զրկվելու դեպքում, տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված հաշվառումից հանվում է սեփականատիրոջ, իսկ սեփականատիրոջ մահացած լինելու դեպքում՝ նրա ժառանգներից մեկի կողմից ներկայացված հայտարարության հիման վրա: Սեփականատերը հայտարարության հետ միասին ներկայացնում է նաև իր անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ ժառանգը՝ սեփականատիրոջ մահվան վկայականը, իր անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և ժառանգ հանդիսանալու փաստը հաստատող փաստաթղթեր:

(33.1-ին կետը լրաց. 16.04.21 N 330-Ն)

34. Ավտոմոբիլի զույգ համարանիշերի, մոտոցիկլի, կցորդի համարանիշերի կորստյան դեպքում տրանսպորտային միջոցը խոտանելու համար ներկայացվում է նաև Արցախի Հանրապետության ոստիկանության համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից տրված՝ դրանց կորստյան փաստի վերաբերյալ հայտարարություն տալը հավաստող փաստաթուղթ:

35. Ավտոմոբիլի մեկ համարանիշի կամ հաշվառման վկայագրի կորստյան դեպքում դրա մասին նշում է կատարվում տրանսպորտային միջոցը խոտանելու մասին էլեկտրոնային գործում: Այդ դեպքում մեկ համարանիշի կամ հաշվառման վկայագրի բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ խոտանումը մերժելու համար:

 

VIII. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

36. Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման համակարգչային շտեմարանները և էլեկտրոնային մատյանները պահպանվում են մշտական, իսկ ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթը (ինքնաշեն տրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխանության վերաբերյալ անկախ ավտոփորձագետի կողմից տրված եզրակացությունը), հաշվառման վկայագիրը, տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի ներկայացուցչության կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից տրված տեղեկանքը, տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը, տրանսպորտային միջոցների տվյալների մասին տեղեկանքը, տրանսպորտային միջոցի վերասարքավորման կամ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալու մասին որոշումները, ինչպես նաև տրանսպորտային միջոցի գրանցման կամ հաշվառման համար ներկայացված այլ փաստաթղթերը (այդ թվում` էլեկտրոնային եղանակով ստացված)` մեկ տարի ժամկետով, որից հետո ենթակա են ոչնչացման:

(36-րդ կետը փոփ., լրաց. 04.05.20 N 325-Ն)

37. Սույն կարգի 36-րդ կետում նշված պահպանման ժամկետը հաշվարկվում է փաստաթղթերը հաշվառման ստորաբաժանում մուտք լինելու օրվանից:

(Հավելված 2-ը փոփ., խմբ., լրաց. 04.05.20 N 325-Ն, լրաց. 16.04.21 N 330-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 3

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի հոկտեմբերի 2-ի N 817-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ

ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը, ներկայացուցիչը) հաշվառման գործողություններ կատարելու համար հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում տրանսպորտային միջոցը՝ բացառությամբ սույն ցանկի 3-րդ կետով նախատեսված դեպքերի, և`

1) անձը հաստատող փաստաթուղթ հետևյալ կարգով՝

ա. Արցախի Հանրապետության քաղաքացիների համար` անձնագիր կամ նույնականացման քարտ կամ զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար, Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ կամ ժամանակավոր վկայական,

բ. օտարերկրյա քաղաքացիների համար` օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից տրված անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ (միջազգայնորեն ճանաչված) և Արցախի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Արցախի Հանրապետության հատուկ անձնագիր,

գ. քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ և Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական կամ Արցախի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Արցախի Հանրապետության հատուկ անձնագիր,

դ. փախստական ճանաչված, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ,

ե. ապաստան հայցողի համար` ապաստան հայցողի անձը հաստատող վկայական,

զ. ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի համար` ժամանակավոր պաշտպանված անձի անձը հաստատող փաստաթուղթ (ժամանակավոր ապաստանի վկայական).

2) ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, եթե տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը գրանցված չէ Արցախի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն).

3) օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի):

(1-ին կետը խմբ. 04.05.20 N 325-Ն)

2. Բացի սույն ցանկի 1-ին կետում նշված փաստաթղթերից՝ ներկայացվում են նաև`

1) տրանսպորտային միջոցի հաշվառման դեպքում` սեփականատիրոջ կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալ հանդիսացող անձի անվամբ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր, ընդ որում, վերջին դեպքում ներկայացվում են վարձակալի կարգավիճակը հավաստող փաստաթղթեր (պայմանագիրը ենթակա չէ ներկայացվելու այն տրանսպորտային միջոցների համար, որոնց օգտագործումից բխող պատասխանատվությունը, օրենքի համաձայն, ենթակա չէ պարտադիր ապահովագրման).

2) տրանսպորտային միջոցի վերահաշվառման դեպքում`

ա. տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր,

բ. վերահաշվառման համար հիմք հանդիսացող փաստաթուղթ (բացառությամբ տրանսպորտային միջոցի գույնը կամ համարանիշերը փոխելու դեպքերի),

գ. սեփականատիրոջ կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալ հանդիսացող անձի անվամբ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր, ընդ որում, վերջին դեպքում ներկայացվում են վարձակալի կարգավիճակը հավաստող փաստաթղթեր (պայմանագիրը ենթակա չէ ներկայացման այն տրանսպորտային միջոցների համար, որոնց օգտագործումից բխող պատասխանատվությունը, օրենքի համաձայն, ենթակա չէ պարտադիր ապահովագրման),

դ. տրանսպորտային միջոցի (միջոցների) գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք, եթե վերահաշվառումը կապված է հաշվառման հասցեի փոփոխության հետ և նոր հասցեն գտնվում է այլ համայնքի տարածքում.

3) տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու դեպքում`

ա. տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր,

բ. հաշվառման համարանիշեր:

3. Տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում չի ներկայացվում՝

1) եթե առկա է տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում ներկայացնելու խոչընդոտ (տրանսպորտային միջոցի փոխարեն ներկայացվում է ճանապարհային ոստիկանության վարչական մասի կամ տրանսպորտային միջոցի գտնվելու վայրն սպասարկող հաշվառման ստորաբաժանման կողմից տրված` տրանսպորտային միջոցի տվյալների մասին տեղեկանք).

2) տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված՝ հաշվառումից հանելու դեպքում.

3) տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ հաշվառման վայրը փոփոխվելու հետ կապված հաշվառման գործողություններ կատարելու, ինչպես նաև կորած հաշվառման վկայագրի կամ կորած հաշվառման համարանիշի փոխարեն նորը ստանալու, հաշվառման համարանիշը կամ հաշվառման վկայագիրը փոխարինելու դեպքերում.

4) եթե տրանսպորտային միջոցն արդեն իսկ գրանցված է Ճանապարհային ոստիկանությունում և տրանսպորտային միջոցի համարակիր ագրեգատների կամ թափքի (խցիկի) գույնի փոփոխություն չի կատարվել (տրանսպորտային միջոցի համարակիր ագրեգատների և թափքի (խցիկի) գույնի փոփոխություն կատարված չլինելու մասին որպես հիմք ընդունվում է սեփականատիրոջ հայտարարությունը):

(3-րդ կետը փոփ., լրաց. 04.05.20 N 325-Ն)

(Հավելված 3-ը խմբ., փոփ., լրաց. 04.05.20 N 325-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 4

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի հոկտեմբերի 2-ի N 817-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ

ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Տրանսպորտային միջոցը գրանցելու դեպքում ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

1) անձը հաստատող փաստաթուղթ հետևյալ կարգով՝

ա. Արցախի Հանրապետության քաղաքացիների համար` անձնագիր կամ նույնականացման քարտ կամ զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար, Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ կամ ժամանակավոր վկայական, իսկ մինչև 16 տարեկան երեխաների համար` անձնագիր կամ ծննդյան վկայական,

բ. օտարերկրյա քաղաքացիների համար` օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից տրված անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ (միջազգայնորեն ճանաչված) և Արցախի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Արցախի Հանրապետության հատուկ անձնագիր,

գ. քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ և Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական կամ Արցախի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Արցախի Հանրապետության հատուկ անձնագիր,

դ. փախստական ճանաչված, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ,

ե. ապաստան հայցողի համար` ապաստան հայցողի անձը հաստատող վկայական,

զ. ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի համար` ժամանակավոր պաշտպանված անձի անձը հաստատող փաստաթուղթ (ժամանակավոր ապաստանի վկայական).

2) ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ ինքնաշեն տրանսպորտային միջոցների, որոնց դեպքում ներկայացվում է ինքնաշեն տրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխանության վերաբերյալ անկախ ավտոփորձագետի կողմից տրված եզրակացություն (ինքնաշեն տրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանվում են Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի և Արցախի Հանրապետության ոստիկանության պետի համատեղ հրամանով).

3) սեփականատիրոջ տվյալների փոփոխության փաստը հավաստող փաստաթուղթ՝ անունը, ազգանունը կամ հայրանունը (կազմակերպության դեպքում` անվանումը) փոխված լինելու դեպքում.

4) տարանցիկ կամ այլ հաշվառման համարանիշեր (եթե առկա են).

5) տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի ներկայացուցչության կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից տրված տեղեկանք, եթե առանց տեխնիկական միջոցների կամ սարքավորումների հնարավոր չէ տեսնել կամ պարզել տրանսպորտային միջոցի համարակիր մասերի համարները կամ պարզել արտադրման տարեթիվը կամ շարժիչի հզորությունը.

6) տրանսպորտային միջոցի (միջոցների) գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը` բացառությամբ հետևյալ դեպքերի`

ա. հարկադիր էլեկտրոնային աճուրդով ձեռքբերման,

բ. սնանկության աճուրդով ձեռքբերման,

գ. հարկադիր էլեկտրոնային աճուրդից կամ սնանկության վարույթի աճուրդից գույքը պահանջատիրոջը կամ պարտատիրոջը հանձնման,

դ. բանկերի (վարկային կազմակերպությունների, գրավատների) կողմից արտադատական եղանակով բռնագանձման,

ե. դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին, ինչպես նաև դրանց դիվանագիտական կամ վարչատեխնիկական անձնակազմի՝ Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամներին պատկանող տրանսպորտային միջոցների իրացման,

զ. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության և բորսաների կողմից օտարման:

Սույն կետով նախատեսված դեպքերում ներկայացվում են դրանք հիմնավորող համապատասխան փաստաթղթերը:

(1-ին կետը խմբ., լրաց. 04.05.20 N 325-Ն)

(Հավելված 4-ը խմբ., լրաց. 04.05.20 N 325-Ն

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 5

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի հոկտեմբերի 2-ի N 817-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը, ներկայացուցիչը) միաժամանակ տրանսպորտային միջոցը գրանցելու և հաշվառելու դեպքում հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում տրանսպորտային միջոցը՝ բացառությամբ սույն ցանկի 3-րդ կետով նախատեսված դեպքերի, և`

1) անձը հաստատող փաստաթուղթ հետևյալ կարգով՝

ա. Արցախի Հանրապետության քաղաքացիների համար` անձնագիր կամ նույնականացման քարտ կամ զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար, Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ կամ ժամանակավոր վկայական, իսկ մինչև 16 տարեկան երեխաների համար` անձնագիր կամ ծննդյան վկայական,

բ. օտարերկրյա քաղաքացիների համար` օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից տրված անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ (միջազգայնորեն ճանաչված) և Արցախի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Արցախի Հանրապետության հատուկ անձնագիր,

գ. քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ և Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական կամ Արցախի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Արցախի Հանրապետության հատուկ անձնագիր,

դ. փախստական ճանաչված, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ,

ե. ապաստան հայցողի համար` ապաստան հայցողի անձը հաստատող վկայական,

զ. ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի համար` ժամանակավոր պաշտպանված անձի անձը հաստատող փաստաթուղթ (ժամանակավոր ապաստանի վկայական).

2) ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ ինքնաշեն տրանսպորտային միջոցների, որոնց դեպքում ներկայացվում է ինքնաշեն տրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխանության վերաբերյալ անկախ ավտոփորձագետի կողմից տրված եզրակացություն (ինքնաշեն տրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանվում են Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի և Արցախի Հանրապետության ոստիկանության պետի համատեղ հրամանով).

3) սեփականատիրոջ տվյալների փոփոխության փաստը հավաստող փաստաթուղթ՝ անունը, ազգանունը կամ հայրանունը (կազմակերպության դեպքում` անվանումը) փոխված լինելու դեպքում.

4) տարանցիկ կամ այլ հաշվառման համարանիշեր (եթե առկա են).

5) տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի ներկայացուցչության կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից տրված տեղեկանք, եթե առանց տեխնիկական միջոցների կամ սարքավորումների հնարավոր չէ տեսնել կամ պարզել տրանսպորտային միջոցի համարակիր մասերի համարները կամ պարզել արտադրման տարեթիվը կամ շարժիչի հզորությունը.

6) օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի).

7) սեփականատիրոջ կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալ հանդիսացող անձի անվամբ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր, ընդ որում, վերջին դեպքում ներկայացվում են վարձակալի կարգավիճակը հավաստող փաստաթղթեր (պայմանագիրը ենթակա չէ ներկայացվելու այն տրանսպորտային միջոցների համար, որոնց օգտագործումից բխող պատասխանատվությունը, օրենքի համաձայն, ենթակա չէ պարտադիր ապահովագրման).

8) տրանսպորտային միջոցի (միջոցների) գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը` բացառությամբ հետևյալ դեպքերի`

ա. հարկադիր էլեկտրոնային աճուրդով ձեռքբերման,

բ. սնանկության աճուրդով ձեռքբերման,

գ. հարկադիր էլեկտրոնային աճուրդից կամ սնանկության վարույթի աճուրդից գույքը պահանջատիրոջը կամ պարտատիրոջը հանձնման,

դ. բանկերի (վարկային կազմակերպությունների, գրավատների) կողմից արտադատական եղանակով բռնագանձման,

ե. դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին, ինչպես նաև դրանց դիվանագիտական կամ վարչատեխնիկական անձնակազմի՝ Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամներին պատկանող տրանսպորտային միջոցների իրացման,

զ. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության և բորսաների կողմից օտարման:

Սույն կետով նախատեսված դեպքերում ներկայացվում են դրանք հիմնավորող համապատասխան փաստաթղթերը:

(1-ին կետը խմբ., լրաց. 04.05.20 N 325-Ն)

2. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը, ներկայացուցիչը) միաժամանակ տրանսպորտային միջոցը գրանցումից և հաշվառումից հանելու դեպքում հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում տրանսպորտային միջոցը՝ բացառությամբ սույն ցանկի 3-րդ կետով նախատեսված դեպքերի, և`

1) անձը հաստատող փաստաթուղթ հետևյալ կարգով՝

ա. Արցախի Հանրապետության քաղաքացիների համար` անձնագիր կամ նույնականացման քարտ կամ զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար, Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ կամ ժամանակավոր վկայական, իսկ մինչև 16 տարեկան երեխաների համար` անձնագիր կամ ծննդյան վկայական,

բ. օտարերկրյա քաղաքացիների համար` օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից տրված անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ (միջազգայնորեն ճանաչված) և Արցախի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Արցախի Հանրապետության հատուկ անձնագիր,

գ. քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ և Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական կամ Արցախի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Արցախի Հանրապետության հատուկ անձնագիր,

դ. փախստական ճանաչված, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ,

ե. ապաստան հայցողի համար` ապաստան հայցողի անձը հաստատող վկայական,

զ. ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի համար` ժամանակավոր պաշտպանված անձի անձը հաստատող փաստաթուղթ (ժամանակավոր ապաստանի վկայական).

2) ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ (եթե գործարքը Արցախի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն) չի կատարվել).

3) սեփականատիրոջ տվյալների փոփոխության փաստը հավաստող փաստաթուղթ՝ անունը, ազգանունը կամ հայրանունը (կազմակերպության դեպքում` անվանումը) փոխված լինելու դեպքում.

4) հաշվառման վկայագիր.

5) հաշվառման համարանիշեր.

6) տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի ներկայացուցչության կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից տրված տեղեկանք, եթե առանց տեխնիկական միջոցների կամ սարքավորումների հնարավոր չէ տեսնել կամ պարզել տրանսպորտային միջոցի համարակիր մասերի համարները.

7) օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի):

(2-րդ կետը խմբ. 04.05.20 N 325-Ն)

3. Տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում չի ներկայացվում՝

1) եթե առկա է տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում ներկայացնելու խոչընդոտ (տրանսպորտային միջոցի փոխարեն ներկայացվում է ճանապարհային ոստիկանության վարչական մասի կամ տրանսպորտային միջոցի գտնվելու վայրը սպասարկող հաշվառման ստորաբաժանման կողմից տրված` տրանսպորտային միջոցի տվյալների մասին տեղեկանք).

2) տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված՝ հաշվառումից հանելու դեպքում.

3) եթե տրանսպորտային միջոցն արդեն իսկ գրանցված է Ճանապարհային ոստիկանությունում և տրանսպորտային միջոցի համարակիր ագրեգատների կամ թափքի (խցիկի) գույնի փոփոխություն չի կատարվել (տրանսպորտային միջոցի համարակիր ագրեգատների և թափքի (խցիկի) գույնի փոփոխություն կատարված չլինելու մասին որպես հիմք ընդունվում է սեփականատիրոջ հայտարարությունը):

(3-րդ կետը լրաց. 04.05.20 N 325-Ն)

(Հավելված 5-ը խմբ., լրաց. 04.05.20 N 325-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 6

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի հոկտեմբերի 2-ի N 817-Ն որոշման

 

Ձ Ե Վ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_10

 

ՎԿԱՅԱԿԱՆ N 00 AA 000000

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

 

_____________________________________________________________________________

(սեփականատիրոջ (համասեփականատերերի) ազգանունը, անունը, հայրանունը)

_____________________________________________________________________________

(անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված)

_____________________________________________________________________________

(կազմակերպության դեպքում` լրիվ անվանումը և պետական ռեգիստրի վկայականի համարը)

_____________________________________________________________________________

(հաշվառման (կազմակերպության դեպքում՝ գտնվելու) վայրը)

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

Մակնիշը (տիպարը) ___________________ թողարկման տարեթիվը __________________

տեսակը _______________________ նույնացման համարը (VIN) ______________________

թափքի համարը _____________ հենասարքի (ամրաշրջանակի) համարը _____________

շարժիչի հզորությունը ____________________________

Սեփականության իրավունքը ծագել է «____» _______________ 20___ թ., ______________

_______________________________________________________________ -ի հիման վրա:

Այլ նշումներ ___________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

Արցախի Հանրապետության ոստիկանության

«ճանապարհային ոստիկանություն» ծառայության

________________________________________________

               (ստորաբաժանման անվանումը)

հաշվառման-քննական ստորաբաժանման ղեկավար______________ _______________

                                                                                                             (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

«____» _______________ 20___ թ.

Կ.Տ.

 

(Ձևը փոփ. 04.05.20 N 325-Ն)

(Հավելված 6-ը փոփ. 04.05.20 N 325-Ն)

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 7

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի հոկտեմբերի 2-ի N 817-Ն որոշման

 

 

Ձ Ե Վ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԻ

 

Դիմերես

 

Ներմուծեք նկարագրությունը_1556

 

Դարձերես

 

Ներմուծեք նկարագրությունը_1557

(Ձևը խմբ. 04.05.20 N 325-Ն)

      

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԻ

 

1. Տրանսպորտային միջոցի պետական հաշվառման վկայագիրը 86x54 միլիմետր չափերով պոլիկորբոնատե նյութից պատրաստված քարտ է:

(1-ին կետը փոփ. 04.05.20 N 325-Ն)

2. Ձևաթղթի ամբողջ մակերևույթը պատված է պաշտպանիչ բազմագույն միահյուսվող մանրանախշով, որում գերիշխում է երկնագույնը:

3. Առանձին տարրեր պատկերված են հետևյալ կերպ՝

1) դիմերեսը (վերևից ներքև, ձախից աջ)՝

ա. քարտի վերևի եզրից 2,5 միլիմետր հեռավորության վրա քարտի ամբողջ երկարությամբ անցնում են կապույտ գույնի և 2,8 միլիմետր հաստությամբ 3 (երեք) հորիզոնական շերտագծեր, որոնց միջև եղած հեռավորությունը 0,3 միլիմետր է,

բ. ձախ եզրից հինգ միլիմետրի վրա, որտեղ 15 միլիմետր երկարությամբ հորիզոնական շերտագծերը միաձուլվում են, զետեղված է Հայաստանի Հանրապետության միջազգային նույնականացումը՝ «AM» 13x3,5 միլիմետր չափերով և սպիտակ գույնով,

գ. վերևի շերտագծի կենտրոնով՝ աջ եզրից 1,4 միլիմետրի վրա, սպիտակ գույնով, վեց կետաչափ տպատառով տպված է «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ» անվանումը հայերենով,

դ. երկրորդ շերտագծի կենտրոնով՝ աջ եզրից 1,4 միլիմետրի վրա, վեց կետաչափ տպատառով, սպիտակ գույնով տպված է «VEHICLE REGISTRATION CERTIFICATE» անվանումն անգլերենով,

ե. երրորդ շերտագծի կենտրոնով՝ աջ եզրից 1,4 միլիմետրի վրա, վեց կետաչափ տպատառով, սպիտակ գույնով տպված է «СВИДЕТЕЛЬСТВО ОБ УЧЕТЕ ТС» անվանումը ռուսերենով,

զ. քարտի աջ կողմից՝ կապույտ հորիզոնական շերտագծից ներքև, աջ եզրից 8,6 միլիմետր հեռավորության վրա, վերևից ներքև անցնում են երեք ուղղաձիգ շերտեր՝ 32x3,1 միլիմետր չափերի, որոնք խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության ազգային դրոշը: Շերտերի գույները ձախից աջ հետևյալն են՝ կարմիր, կապույտ, նարնջագույն,

է. ուղղագիծ շերտագծերի վրա՝ կենտրոնում, աջ եզրից 13 միլիմետր հեռավորության վրա գտնվող կենտրոնով պատկերված են 2,5 միլիմետր, 4,2 միլիմետր, 7 միլիմետր, 8 միլիմետր, 9 միլիմետր և 10 միլիմետր տրամաչափերով օղակներ: Կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության միջազգային «AM» նույնականացումը, իսկ 4,2 միլիմետր տրամագծով օղակի ներսում` պաշտպանիչ մանրատառ շերտ՝ հետևյալ կրկնվող բովանդակությամբ՝

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ VEHICLE REGISTRATION CERTIFICATE СВИДЕТЕЛЬСТВО ОБ УЧЕТЕ ТС»,

ը. ավելի ներքևում՝ 15 x 3 միլիմետր չափի և մոխրագույն ֆոնի վրա, զետեղված է սպիտակ գույնով և ութ կետաչափ տպատառով «ARMENIA» գրառումը,

թ. քարտի վերևի եզրից 12,5 միլիմետր և ձախ եզրից 2,6 միլիմետրի վրա զետեղված են իրարից 0,6 միլիմետր հեռավորության վրա գտնվող երկու անձնավորման դաշտեր՝ 81 x 3,1 միլիմետր չափերի,

ժ. վերևի դաշտի կենտրոնում՝ քարտի ձախ եզրից 6,1 միլիմետր հեռավորության վրա, տպված է «ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ» բառը, իսկ երկրորդ դաշտի կենտրոնում՝ «OWNER» բառը: Այդ երկու դաշտերի կենտրոնում՝ դաշտի ձախ եզրից 0,4 միլիմետր հեռավորության վրա, տպված է դաշտի ընթացիկ համարը,

ժա. 0,4 միլիմետր ներքև և ձախ եզրից երկու միլիմետր դեպի աջ զետեղված են իրարից 0,8 միլիմետր հեռավորության վրա գտնվող 60 x 3,1 միլիմետր չափերի վեց անձնավորեցման դաշտեր,

ժբ. վերևի դաշտի կենտրոնում՝ քարտի ձախ եզրից 6,1 միլիմետր հեռավորության վրա, տպված են «ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԸ» բառերը, իսկ չորրորդ դաշտի կենտրոնում՝ «ADDRESS» բառը: Երրորդ և չորրորդ դաշտերի կենտրոնում՝ դաշտի ձախ եզրից 0,4 միլիմետր հեռավորության վրա, տպված է դաշտի ընթացիկ համարը,

ժգ. երկու միլիմետր ներքև և քարտի ձախ եզրից 2,6 միլիմետր դեպի աջ, ձախից աջ զետեղված են իրարից 1,9 միլիմետր հեռավորության վրա գտնվող 31,8 x 5 միլիմետր և 26,1 x 5 միլիմետր չափերի երկու անձնավորման դաշտեր,

ժդ. ձախ դաշտի կենտրոնով՝ դաշտի ձախ եզրից 0,4 միլիմետր հեռավորության վրա, տպված է դաշտի հերթական համարը, այնուհետև դաշտի ձախ եզրից 3,5 միլիմետրի վրա իրար տակ տպված են «ՏՐՎԱԾ Է ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» և «ISSUED AT POLICE RA» բառերը,

ժե. աջ դաշտի կենտրոնով՝ դաշտի ձախ եզրից 0,4 միլիմետր հեռավորության վրա տպված է դաշտի հերթական համարը, այնուհետև դաշտի ձախ եզրից 3,3 միլիմետրի վրա իրար տակ տպված են «ԱՄՍԱԹԻՎԸ» և «DATE» բառերը,

ժզ. ավելի աջ զետեղված է տրանսպորտային միջոցի հաշվառման վկայականի համարի 18,1 x 3 միլիմետր չափերի դաշտը,

ժէ. անձնավորման դաշտերն առաջանում են հիմնական խորքային նկարից երկնագույն գույնի հեռացմամբ, իսկ դաշտերի նշումները տպված են կապույտ (PANTONE Blսe 072 Ս) գույնով և 3,8 կետաչափ տպատառով,

ժը. քարտի ներքևում, մինչև ներքևի եզրը 2,8 միլիմետր հեռավորության վրա, քարտի ամբողջ երկարությամբ, 0,2 միլիմետր բարձրության հոծ գծի տեսքով անցնում է կապույտ գույնի պաշտպանիչ մանրատառ շերտ՝ հետևյալ կրկնվող բովանդակությամբ՝

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ VEHICLE REGISTRATION CERTIFICATE СВИДЕТЕЛЬСТВО ОБ УЧЕТЕ ТС»,

ժթ. քարտի ներքևում` մինչև ներքևի եզրը 1,9 միլիմետր հեռավորության վրա, քարտի ամբողջ երկարությամբ անցնում է կապույտ գույնի և 0,6 միլիմետր հաստության լայնակի գիծ.

2) դարձերեսը (վերևից ներքև, ձախից աջ)՝

ա. քարտի վերևի եզրից 2,6 միլիմետր ներքև՝ քարտի ամբողջ երկայնքով, 0,2 միլիմետր բարձրությամբ հոծ գծի տեսքով անցնում է կապույտ գույնի պաշտպանիչ մանրատառ շերտ՝ հետևյալ կրկնվող բովանդակությամբ՝

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ VEHICLE REGISTRATION CERTIFICATE СВИДЕТЕЛЬСТВО ОБ УЧЕТЕ ТС»,

բ. քարտի վերևի եզրից 3,3 միլիմետրի և ձախ եզրից երեք միլիմետրի վրա տեղակայված է 81 x 41 միլիմետր չափի ուղղանկյուն, որն առաջանում է հիմնական խորքային նկարից երկնագույն գույնի հեռացմամբ,

գ. անձնավորման դաշտերով աղյուսակը զետեղված է ուղղանկյան ներսում: Աղյուսակի կետերն իրարից բաժանված են կապույտ (PANTONE Blսe 072 Ս) գույնի ուղղահայաց և հորիզոնական 0,27 միլիմետր հաստության գծերով,

դ. աղյուսակի հինգ ուղղահայաց գծերն ունեն 41 միլիմետր երկարություն և տեղակայված են ձախ եզրից համապատասխանաբար 2,8 միլիմետր, 5,4 միլիմետր, 43,4 միլիմետր, 81,3 միլիմետր և 83,9 միլիմետր հեռավորությամբ,

ե. առաջին և չորրորդ սյունակների բջիջների կենտրոնում, 1,8 միլիմետր տրամագծով շրջաններում զետեղված են բջիջների համարները՝ չորս կետաչափ Helvetica Bold տպատառով,

զ. երկրորդ և երրորդ սյունակների բջիջներում՝ ուղղահայաց գծից 0,8 միլիմետր դեպի աջ, իրար տակ հայերենով և անգլերենով տպված են անձնավորման դաշտերի անվանումները,

է. քարտի ներքևից 8,6 միլիմետր բարձրության վրա 81 միլիմետր երկարությամբ անցնում է կապույտ (PANTONE Blսe 072 Ս) գույնի և 0,4 միլիմետր հաստության լայնակի գիծ, որում սպիտակ տառերով անցնում է պաշտպանիչ մանրատառ շերտ՝ հետևյալ կրկնվող բովանդակությամբ՝

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ VEHICLE REGISTRATION CERTIFICATE СВИДЕТЕЛЬСТВО ОБ УЧЕТЕ ТС»,

ը. քարտի ներքևի եզրից 2,8 միլիմետր բարձր անձնավորվում է 5x 54,4 միլիմետր չափերով դաշտում նրբագծային ծածկագիր (ծածկագրի երկարությունը՝ 14 նիշ),

թ. քարտի ներքևի եզրից 2,8 միլիմետր բարձրության վրա տպագրվում են «Օտարման հիմք չէ» և «IS NOT A BASELINE FOR ALIENATION» բառերը,

ժ. քարտի ներքևի եզրից երկու միլիմետր բարձր, և աջ եզրից 15 միլիմետր հեռավորության վրա խորքային պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանի ուրվագիծը:

4. Անձնավորեցումից հետո քարտի դիմերեսի ամբողջ մակերեսը պատվում է հատուկ պաշտպանիչ թաղանթով, որը տարբեր անկյուններով դիտելիս ամբողջ մակերեսով պատկերում է Հայաստանի Հանրապետության քարտեզի տարբեր չափերի ուրվագծեր, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը և բազմիցս կրկնվող «A» տառը:

5. «ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ»-«OWNER», «ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԸ»-«ADDRESS», «ՏՄ ՏԵՍԱԿԸ»-«VEHICLE CATEGORY», «ԹԱՓՔԻ ՏԵՍԱԿԸ»-«BODY TYPE», «ԳՈՒՅՆԸ»-«COLOUR», «ՇԱՐԺԻՉԻ ՏԵՍԱԿԸ»-«TYPE OF ENGINE» և «ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄՆԵՐ»-«SPECIAL OBSERVATIONS» անձնավորման դաշտերի տվյալներն անցկացվում են համապատասխանաբար հայերենով և անգլերենով (յոթ կետաչափ տպատառ): Մնացած բոլոր դաշտերը լրացվում են միայն լատինատառ:

(5-րդ կետը լրաց. 04.05.20 N 325-Ն)

6. Դաշտերը լրացվում են հետևյալ կերպ՝

1) դիմերեսը (յոթ կետաչափ տպատառ)՝

ա. «ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ»-«OWNER»՝ սեփականատիրոջ ազգանունը, անունը և հայրանունը կամ կազմակերպության (հիմնարկության) անվանումը, իսկ իրավաբանական անձանց, Արցախի Հանրապետությանը կամ համայնքներին սեփականության իրավունքով պատկանող, սակայն դրանց կողմից ստեղծված իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների (հիմնարկ, պետական մարմին, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություններ) կողմից շահագործվող տրանսպորտային միջոցների դեպքում, եթե դրանք հաշվառվում են դրանք շահագործող կազմակերպությունների անվանմամբ, շահագործող կազմակերպության անվանումը, ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալությամբ տրվող տրանսպորտային միջոցների դեպքում՝ վարձակալի ազգանունը, անունը և հայրանունը կամ վարձակալ կազմակերպության (հիմնարկության) անվանումը (յուրաքանչյուր լեզվով առավելագույնը՝ 40 նիշ),

բ. «ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԸ»-«ADDRESS»՝ մարզ, համայնք, բնակավայր, փողոց, տուն, բնակարան (յուրաքանչյուր լեզվով առավելագույնը՝ 100 նիշ),

գ. «ԱՄՍԱԹԻՎԸ»-«DATE»` հաշվառման ամսաթիվը (10 նիշ),

դ. հաշվառման վկայագրի համարը՝ ներքևի աջ անկյունում (երկու տառ, վեց թիվ).

2) դարձերեսը (6,5 կետաչափ տպատառ)՝

ա. «ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԸ»-«REGISTRATION NUMBER» (առավելագույնը 10 նիշ), ութ կետաչափ տպատառ,

բ. « ՄԱԿՆԻՇԸ»-«MARK» և «ՏԻՊԱՐԸ»-«TYPE»՝ առավելագույնը 30-ական նիշ,

գ. «ՏՄ ՏԵՍԱԿԸ»-«VEHICLE CATEGORY»՝ յուրաքանչյուր լեզվով առավելագույնը՝ 20 նիշ,

դ. «ԹԱՓՔԻ ՏԵՍԱԿԸ»-«BODY TYPE»՝ յուրաքանչյուր լեզվով առավելագույնը՝ 20 նիշ,

ե. «ԳՈՒՅՆԸ»-«COLOUR»` յուրաքանչյուր լեզվով առավելագույնը՝ 30 նիշ,

զ. «ԹՈՂԱՐԿՄԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ»-«YEAR OF ISSUE»՝ չորս նիշ,

է. «ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ»-«VIN»՝ առավելագույնը 25 նիշ,

է1. «ՇԱՐԺԻՉԻ ՏԵՍԱԿԸ»-«TYPE OF ENGINE»՝ առավելագույնը 25 նիշ,

ը. «ՇԱՐԺԻՉԻ ՀԱՄԱՐԸ»-«ENGINE NUMBER»՝ առավելագույնը 25 նիշ,

թ. «ՀԵՆԱՍԱՐՔԻ ՀԱՄԱՐԸ»-«CHASSIS NUMBER»՝ առավելագույնը 25 նիշ,

ժ. «ԹԱՓՔԻ ՀԱՄԱՐԸ»-«BODY NUMBER»՝ առավելագույնը 25 նիշ,

ժա. «ՇԱՐԺԻՉԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ (ԿՎՏ/Ձ.ՈՒ.)»-«ENGINE POWER (KW/HP)»՝ ինը նիշ,

ժբ. «ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾԸ (ԿԳ)»-«PERMISSIBLE MAXIMUM WEIGHT (Kg»)՝ վեց նիշ,

ժգ. «ԶԱՆԳՎԱԾԸ` ԱՌԱՆՑ ԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ (ԿԳ)»-«NET WIGHT (Kg)»՝ վեց նիշ,

ժդ. «ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄՆԵՐ»-«SPECIAL OBSERVATIONS»՝ յուրաքանչյուր լեզվով առավելագույնը 36 նիշ:

(6-րդ կետը լրաց. 04.05.20 N 325-Ն)

(Հավելված 7-ը խմբ., փոփ., լրաց. 04.05.20 N 325-Ն)

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 8

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի հոկտեմբերի 2-ի N 817-Ն որոշման

 

Ձ Ե Վ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԻ

 

ՀԱՅԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

LA REPUBLIQUE DE ARMENIE

 

REPUBLIC OF ARMENIA

РЕСПУБЛИКА АРМЕНИЯ

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ LA CIRKULATION INTERNATIONALE ROUTIERE INTERNATIONAL ROAD TRAFFIC

МЕЖДУНАРОДНОЕ ДОРОЖНОЕ ДВИЖЕНИЕ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳԻՐ

CERTIFICAT D’IMMATRICULATION REGISTRATION CERTIFICATE OF VEHICLE

МЕЖДУНАРОДНОЕ СВИДЕТЕЛЬСТВО УЧЕТА ТРАНСПОРТНОГО СРЕДСТВА

 

 

AA N

        

A Registration number ____________

    Учетный номер

 

B Production year _______________

   Год выпуска

 

C Owner or Holder ______________

     Владелец

 

Address ______________________   

 Место жительства

 

D Mark, type ___________________   Марка, модель ТС

 

Engine N ______________________ Двигатель

 

Chassi N ______________________

Шасси

 

Body N _______________________

Кузов

 

Colour________________________

Цвет

 

E VIN _____________ Идентификационный номер

 

F Valid by ___________ Действительно до

 

G Permissible max. weight (kg) ________

Разр. максим. масса(кг)

 

H Net weight (kg ______

Масса без нагрузки (кг)

 

 

Օտարման հիմք չէ

 

Is not a baseline for alienation

 

Не является основой для отчуждения

Special notes __________________

Особые отметки

 

Issued at _____________________

Выдано

 

Issue date ____________________

Дата выдачи

 

Firma ________________________

Подпись

 

P.P.

 

М.П.

 

   

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԻ

 

1. Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագիրը (այսուհետ` միջազգային վկայագիր) 86,7 x 120 միլիմետր չափսերի` չորս էջից բաղկացած երկնագույն գրքույկ է:

2. Միջազգային վկայագրի առաջին էջի վրա վերևից ներքև հերթականությամբ (հայերեն, ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն) տպագրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «LA REPUBLIQUE DE ARMENIE», «REPUBLIC OF ARMENIA», «РЕСПУБЛИКА АРМЕНИЯ» բառերը, Հայաստանի Հանրապետության «AM» տարբերիչ նշանը, «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ», «LA CIRKULATION INTERNATIONALE ROUTIERE», «INTERNATIONAL ROAD TRAFFIC» և «МЕЖДУНАРОДНОЕ ДОРОЖНОЕ ДВИЖЕНИЕ» բառերը, «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳԻՐ», «CERTIFICAT D'IMMATRICULATION», «REGISTRATION CERTIFICATE OF VEHICLE» և «СВИДЕТЕЛЬСТВО УЧЕТА ТРАНСПОРТНОГО СРЕДСТВА» բառերը և միջազգային վկայագրի սերիան ու համարը` «MEN»:

3. Միջազգային վկայագրի 2-րդ, 3-րդ և 4-րդ էջերը լրացվում են անգլերեն և ռուսերեն:

4. Միջազգային վկայագրի 2-րդ էջում հերթականությամբ լրացվում են`

1) «A Registration nսmber»-«Учетный номер» տողում` տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը (օրինակ` 61 ԼU 500).

2) «B Prodսction year»-«Год выпуска» տողում` տրանսպորտային միջոցի արտադրության տարեթիվը.

3) «C Owner or Holder»-«Владелец» տողում` միջազգային վկայագիրը ստացողի ազգանունը, անունը (օրինակ` «CHILINGARYAN ARMAN», «ЧИЛИНГАРЯН АРМАН») կարող է լրացվել նաև հայրանունը կամ ամուսնու անունը.

4) «Address»-«Место жительства» տողում` միջազգային վկայագիրը ստացողի բնակության վայրը (հասցեն) (օրինակ` «Mamikonian st. #10/5, YEREVAN, RA», «РА, г. Ереван, ул. Мамиконяна, дом 10, кв. 5»).

5) «D Mark, type»-«Марка, модель ТС» տողում` տրանսպորտային միջոցի մակնիշը և մոդելը (օրինակ` VAZ-2110).

6) «Engine»-«Двигатель» տողում` տրանսպորտային միջոցի շարժիչի համարը.

7) «Cհassi»-«Шасси» տողում` տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի համարը.

8) «Body»-«Кузов» տողում` տրանսպորտային միջոցի թափքի համարը.

9) «Coloսr»-«Цвет» տողում՝ տրանսպորտային միջոցի գույնը:

5. Միջազգային վկայագրի 3-րդ էջում հերթականությամբ լրացվում են`

1) «E VIN»-«Идентификационный номер» տողում` տրանսպորտային միջոցի նույնացման համարը.

2) «G Permissible max weigհt (kg)» - «Разр. максим. масса (кг)» տողում` տրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն զանգվածը.

3) «H Net weigհt (kg)»-«Масса без нагрузки (кг)» տողում` տրանսպորտային միջոցի զանգվածը` առանց բեռնվածության.

4) «Special notes»-«Особые отметки» տողում` տրանսպորտային միջոցին վերաբերող հատուկ նշումները կամ, կցորդի առկայության դեպքում, վերջինիս մակնիշը և հաշվառման համարանիշը.

5) «Issսed at»-«Выдано» տողում` «POLICE RA».

6) «Issսe date»-«Дата выдачи» տողում` միջազգային վկայագիրը տալու ամսաթիվը (օրինակ` 24.02.2002).

7) «F Valid by»-«Действительно до» տողում` միջազգային վկայագրի գործողության ժամկետը.

8) «Firma»-«Подпись» տողում` Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ միջազգային վկայագիրը հատկացնող ստորաբաժանման ղեկավարի ազգանունը, ստորագրությունը և կնիքի տեղը:

(5-րդ կետը փոփ. 04.05.20 N 325-Ն)

6. Միջազգային վկայագրի 4-րդ էջում հերթականությամբ տպագրվում են «Օտարման հիմք չէ», «Is not a baseline for alienation» և «Не является основой для отчуждения» բառերը, իսկ ազատ մասը նախատեսված է այլ նշումների համար:

(Հավելվածը 8-ը փոփ. 04.05.20 N 325-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 9

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի հոկտեմբերի 2-ի N 817-Ն որոշման

 

Ձ Ե Վ

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ

ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ) ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ

ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ) ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ

 

Ներմուծողը ________________________________________________________________

(անունը, ազգանունը, հաշվառման վայրը)

____________________________________________________________________________

(կազմակերպության դեպքում` լրիվ անվանումը, կազմակերպության դեպքում` գտնվելու վայրը)

____________________________________________________________________________

Հաշվառման համարանիշը ____________________ մակնիշը, տիպարը ____________

տեսակը ______________ թափքի տեսակը ___________թափքի համարը ___________

հենասարքի (ամրաշրջանակի) համարը ________ թողարկման տարեթիվը ________

գույնը ______________________ նույնացման համարը (VIN) ______________________

Հատուկ նշումներ ___________________________________________________________

____________________________________________________________________________

Ուժի մեջ է մինչև «____» _______________ 20___ թ. Օտարման հիմք չէ

Ճանապարհային ոստիկանության

_____________________________________

(ստորաբաժանման անվանումը)

______________ստորաբաժանման ղեկավար ______________ Կ.Տ._________________

                                                                         (ստորագրությունը)             (անունը, ազգանունը)

«____ե _______________ 20___ թ.

----------------------------------------------------------------------------------------------------

Երկարացված է մինչև «____» _______________ 20___ թ.

Ճանապարհային ոստիկանության

_______________________________________

       (ստորաբաժանման անվանումը)

______________ստորաբաժանման ղեկավար ______________Կ.Տ._________________

                                                                          (ստորագրությունը)           (անունը, ազգանունը)

«____» _______________ 20___ թ.

 

---------------------------------------------------------------------------------------------------

 

Հաշվառումից հանված է «____» __________ 20___ թ.` ___________ համարանիշերով:

Ճանապարհային ոստիկանության

_______________________________________

              (ստորաբաժանման անվանումը)

_____________ ստորաբաժանման ղեկավար ____________Կ.Տ. ___________________

                                                                        (ստորագրությունը)            (անունը, ազգանունը)

«____» _______________ 20___ թ.

 

(Ձևը փոփ. 04.05.20 N 325-Ն)

(Հավելված 9-ը փոփ. 04.05.20 N 325-Ն)

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 10

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի հոկտեմբերի 2-ի N 817-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ (ԿԱՄ) «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ»

ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ)

ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՐՑԱԽԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կարգավորում է «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող և (կամ) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ Արցախի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման, այդ տրանսպորտային միջոցներին հաշվառման փաստաթղթեր և համարանիշեր տալու, դրանց գործողության ժամկետը երկարացնելու և հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները:

2. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ Արցախի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառումն իրականացվում է մաքսային հայտարարագրի և ներմուծողի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, իսկ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող և (կամ) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով Արցախի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառումն իրականացվում է այդ տրանսպորտային միջոցն ուղեկցող փաստաթղթի (տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթ) հիման վրա: Արցախի Հանրապետության տարածք վարելու միջոցով ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար ներկայացվում է նաև ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր:

 

II. «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ) ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ

ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ

ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

3. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ մինչև երկու ամիս ժամկետով Արցախի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառումն իրականացվում է մաքսային մարմինների կողմից՝ մաքսային ձևակերպման ժամանակ:

4. Եթե ներմուծվող տրանսպորտային միջոցի համարանիշը պարունակում է ոչ լատիներեն տառեր կամ արաբական թվեր կամ չունի համարանիշ, ապա հայտարարագրված տրանսպորտային միջոցին մաքսային մարմինների կողմից հատկացվում են տարանցիկ համարանիշեր, որոնք մաքսային մարմնին են տրամադրվում Արցախի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն) կողմից:

 

III. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ

(ԿԱՄ) «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ

(ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ) ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ

ԵՐԿՈՒ ԱՄՍԻՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

5. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող և (կամ) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով Արցախի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառումն իրականացվում է տրանսպորտային միջոցը ներմուծող անձի սահմանահատումը ձևակերպելու հետ միաժամանակ՝ տրանսպորտային միջոցը ներմուծող անձի խնդրարկած, սակայն այդ անձի՝ Արցախի Հանրապետությունում գտնվելու՝ օրենքով սահմանված ժամկետը չգերազանցող ժամկետով:

6. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ երկու ամսից ավելի ժամկետով Արցախի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառումն իրականացվում է ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանման կողմից:

7. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ երկու ամսից ավելի ժամկետով Արցախի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցի հաշվառման համար ներմուծողը ներկայացնում է`

1) ներմուծողի անվամբ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր (պայմանագիրը ենթակա չէ ներկայացվելու այն տրանսպորտային միջոցների համար, որոնց օգտագործումից բխող պատասխանատվությունը, օրենքի համաձայն, ենթակա չէ պարտադիր ապահովագրման).

2) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ` ֆիզիկական անձանց համար հաշվառման վայրի նշումով տեղեկանքի հետ միասին, եթե անձը հաստատող փաստաթղթում բացակայում է հաշվառման (բնակության) վայրի մասին տեղեկությունը.

3) մաքսային հայտարարագիր («Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ Արցախի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների համար) կամ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթ (Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող և (կամ) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով Արցախի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների համար).

4) օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր:

(7-րդ կետը խմբ. 04.05.20 N 325-Ն)

8. Ճանապարհային ոստիկանության իրավասու պաշտոնատար անձը ներմուծողի և տրանսպորտային միջոցի փաստացի տվյալները համեմատում է մաքսային հայտարարագրում կամ տրանսպորտային միջոցի անձնագրում նշված տվյալների հետ, ստուգում սույն կարգի 7-րդ կետում նշված մյուս փաստաթղթերի առկայությունը, տրանսպորտային միջոցի համարանիշերը (եթե առկա են) վերցնում է ի պահ, այնուհետև տվյալները մուտքագրում է համակարգիչ, հատկացնում (դուրս գրում) «տարանցիկ» համարանիշեր, այնուհետև վերջինիս կողմից իր անվամբ կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիրը ներկայացնելուց հետո ստուգում դրա համապատասխանությունը սույն կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջներին, որից հետո տպագրում «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ Արցախի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր (այսուհետ` հաշվառման վկայագիր), որը ստորագրելուց և կնքելուց հետո «տարանցիկ» համարանիշերի հետ միասին՝ ստորագրությամբ հանձնում տրանսպորտային միջոցը ներմուծող անձին, ինչպես նաև վերադարձնում է անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը, մաքսային հայտարարագիրը կամ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթը և վճարման անդորրագրերը («ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառով դրոշմակնքումից հետո):

9. Ներմուծողի և տրանսպորտային միջոցի փաստացի տվյալների և մաքսային հայտարարագրում կամ տրանսպորտային միջոցի անձնագրում նշված տվյալների անհամապատասխանության դեպքում հաշվառման գործողության կատարումը մերժվում է մինչև անհամապատասխանության վերացումը:

10. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ Արցախի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման ժամկետը կարող է երկարացվել «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Արցախի Հանրապետություն ներմուծման ժամկետի՝ մաքսային մարմնի կողմից երկարացման փաստաթղթերի հիման վրա:

11. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Արցախի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման ժամկետը երկարացնելու համար ճանապարհային ոստիկանության իրավասու պաշտոնատար անձը փոփոխված տվյալները մուտքագրում է համակարգիչ, հաշվառման վկայագրում կատարում ժամկետի երկարացման մասին գրառում (նշում է հաշվառման վկայագրի գործողության ժամկետը), որը ստորաբաժանման ղեկավարի կողմից ստորագրվելուց և կնքվելուց հետո «տարանցիկ» համարանիշի հետ միասին՝ ստորագրությամբ հանձնում տրանսպորտային միջոցը ներմուծող անձին:

 

IV. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ

(ԿԱՄ) «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ

(ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ) ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԵՐԿՈՒ

ԱՄՍԻՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ

 

12. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող և (կամ) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով Արցախի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները հաշվառումից հանվում են տրանսպորտային միջոցն արտահանող անձի սահմանահատումը ձևակերպելու հետ միաժամանակ՝ նույն մարմնի կողմից:

13. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ երկու ամսից ավելի ժամկետով Արցախի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու համար ներմուծողը ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում`

1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ.

2) օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր:

14. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ երկու ամսից ավելի ժամկետով Արցախի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները հաշվառումից հանելու դեպքում ճանապարհային ոստիկանության իրավասու պաշտոնատար անձը վերցնում է հաշվառման վկայագիրն ու «տարանցիկ» համարանիշերը, հաշվառումից հանելու մասին տվյալները մուտքագրում համակարգիչ և վերադարձնում տրանսպորտային միջոցի՝ արտահանման երկրի կողմից տրված համարանիշերը (եթե վերցվել էին ի պահ):

15. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ երկու ամսից ավելի ժամկետով Արցախի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների «տարանցիկ» համարանիշերի կորստյան դեպքում սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված կարգով տրվում են նոր «տարանցիկ» համարանիշեր:

16. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ երկու ամսից ավելի ժամկետով Արցախի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցի՝ արտահանման երկրի կողմից տրված համարանիշերի կորստյան, ինչպես նաև առանց համարանիշի ներմուծման դեպքում, տրանսպորտային միջոցը հաշվառելիս հատկացված «տարանցիկ» համարանիշերը տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելիս հետ չեն վերցվում:

17. Հաշվառման փաստաթղթեր և հաշվառման համարանիշեր չեն տրվում «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող և (կամ) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ Արցախի Հանրապետություն ներմուծված`

1) Արցախի Հանրապետության պետական մարմինների ու պաշտոնատար անձանց պաշտոնական հրավերներով Արցախի Հանրապետության տարածք մուտք գործող պատվիրակությունների և անձանց տրանսպորտային միջոցներին.

2) օտարերկրյա պետություններում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների անձնակազմերի տրանսպորտային միջոցներին.

3) Արցախի Հանրապետության տարածք մարդասիրական օգնության, բարեգործական ծրագրերի շրջանակներում, որպես փոխադրամիջոց, ինչպես նաև այդ առաքելությունների իրականացման համար մուտք գործող տրանսպորտային միջոցներին:

(Հավելվածը 10-ը խմբ. 04.05.20 N 325-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 11

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի հոկտեմբերի 2-ի N 817-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ

ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին շահագործման համար նախատեսված և Արցախի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն) ստորաբաժանման կողմից հաշվառվող տրանսպորտային միջոցներին հատկացվող հաշվառման համարանիշերի (այսուհետ՝ համարանիշեր) հաշվառման և հատկացման հետ կապված հարաբերությունները:

 

II. ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

2. Համարանիշեր պատրաստող կազմակերպությունից համարանիշերը, ստանալուց հետո, ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանումում մուտքագրվում են համարանիշերի մուտքի և ելքի մատյանում, որի ձևը հաստատվում է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի կողմից ու պահեստավորվում, իսկ ծախսն արտացոլվում է տրանսպորտային միջոցների էլեկտրոնային ռեգիստրում: «Ժամանակավոր» տեսակի համարանիշերն առաքվում են ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանումներ:

3. Սույն կարգի 20-րդ կետում նշված դեպքերում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանումներից համարանիշերի ստացումը և դրանք տրանսպորտային միջոցները տնօրինողներին հանձնելն արձանագրվում են համարանիշերի մուտքի և ելքի առանձին մատյանում, որի ձևը հաստատվում է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի կողմից:

4. Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ստորաբաժանումներում «Ժամանակավոր» տեսակի համարանիշերի ստացումը և անձնակազմին բաշխումն արձանագրվում են համարանիշերի մուտքի և ելքի մատյանում: «Ժամանակավոր» տեսակի համարանիշերի հատկացումն արձանագրվում է «Ժամանակավոր» տեսակի համարանիշերի հատկացման մատյանում:

5. Տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին «Փորձարկում» և «Ժամանակավոր» տեսակի համարանիշերը հատկացվում են ըստ իրենց կողմից ներկայացված հայտի՝ ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանման կողմից՝ պայմանագրի հիման վրա, որով, բացի օրենսդրությամբ պայմանագրին ներկայացվող սահմանված պահանջներից, սահմանվում են նաև այդ համարանիշերը հաշվառելու և հատկացնելու, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգն ու պայմանները:

6. Հաշվառման քննական ստորաբաժանում վերադարձված համարանիշերը, բացառությամբ սույն կարգի 9-րդ կետում նշված դեպքերի, յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտին ենթակա են առնվազն երկու մասի կտրման եղանակով ոչնչացման` ստորաբաժանման աշխատողների կողմից:

(6-րդ կետը փոփ. 04.05.20 N 325-Ն)

7. Համարանիշերի ոչնչացման փաստն արձանագրվում է համարանիշերի ոչնչացման մատյանում, որի ձևը հաստատվում է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի կողմից:

8. Վերադարձման ենթակա չէ Արցախի Հանրապետության Նախագահին սպասարկող տրանսպորտային միջոցի համարանիշը:

9. Ոչնչացման ենթակա չեն (բացառությամբ շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած համարանիշերի)՝

1) «Փորձարկում» տեսակի համարանիշերը.

2) Արցախի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների՝ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց անձնակազմերի անդամների տրանսպորտային միջոցներին հատկացվող համարանիշերը.

3) «Հյուրերին սպասարկող» տեսակի համարանիշերը.

4) դեղին հիմնագույնի համարանիշերը:

10. Ոչնչացված համարանիշերը կրկին կարող են արտադրվել միայն համարանիշերի ոչնչացման մատյանում զույգ համարանիշերի, բացառությամբ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի, ոչնչացման վերաբերյալ գրառման առկայության դեպքում:

 

III. ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 

11. Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանումում հաշվառվող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին շահագործման համար նախատեսված տրանսպորտային միջոցներին հատկացվում են համարանիշեր (այսուհետ` հիմնական համարանիշեր):

12. Հիմնական համարանիշերն ըստ հատկացման հերթականության բաժանվում են երեք խմբի՝

1) հերթական համարանիշեր` հատկացվում են տրանսպորտային միջոցի հաշվառման պահին ստորաբաժանումում առկա համարանիշերից՝ ըստ աճող հերթականության.

2) ցանկալի համարանիշեր՝ տրվող հերթականության խախտմամբ համարանիշեր, բացառությամբ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ հաշվառման վայրի կամ կազմակերպության գտնվելու վայրի փոփոխության կապակցությամբ համարանիշերը չփոխանակելու դեպքերի՝ հատկացվում են ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին լրացուցիչ հաստատագրված գումարի վճարման դեպքում.

3) մեծ պահանջարկ ունեցող համարանիշեր՝ սահմանված չափորոշիչներին համապատասխանող համարանիշեր՝ հատկացվում են ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին տվյալ չափորոշիչին համապատասխանող համարանիշերի համար սահմանված՝ լրացուցիչ հաստատագրված գումարի վճարման դեպքում:

(12-րդ կետը փոփ. 04.05.20 N 325-Ն)

13. Թեթև մարդատար և բեռնատար ավտոմոբիլներին ու ավտոբուսներին հատկացվում են թվերի ու տառերի միևնույն հավաքածուն պարունակող 2 (դիմացի և հետին), իսկ մոտոտրանսպորտային միջոցներին, տրիցիկլերին, քվադրոցիկլերին, կցորդներին ու կիսակցորդներին՝ մեկ համարանիշ:

14. Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Արցախյան Թեմի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, հանրապետական գործադիր մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների (այդ թվում՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների և հիմնարկի կարգավիճակ ունեցող՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների), պետական ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ նրանց կողմից ստեղծված կազմակերպությունների՝ անկախ կազմակերպաիրավական ձևից), Արցախի Հանրապետության դատախազության, Արցախի Հանրապետության հաշվեքննիչ պալատի, օրենքով ստեղծված պետական մարմինների, Արցախի Հանրապետության դատարանների, Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտի տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանում է ոստիկանության բնագավառում պետական կառավարման մարմնի ղեկավարը:

(14-րդ կետը փոփ. 27.05.22 N600-Ն)

15. Պետական պահպանության ենթակա պաշտոնատար անձանց սպասարկող տրանսպորտային միջոցներին հատկացվում են այդ պաշտոնատար անձանց ամրացված հաշվառման համարանիշերը, անկախ նրանց սպասարկող տրանսպորտային միջոցների գրանցման մարմնից:

16. Դեղին հիմնագույնի համարանիշերը տրանսպորտային միջոցին հատկացվում են դրա հիմնական համարանիշերն ի պահ վերցնելուց հետո: Դեղին հիմնագույնի համարանիշերով տրանսպորտային միջոցները Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխանաբար ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անձանց օտարվելու կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալության տրամադրվելու դեպքում տրանսպորտային միջոցի հետ միասին, նախկին սեփականատիրոջ համաձայնությամբ, նոր սեփականատիրոջը կամ վարձակալին են անցնում նաև դրանց համար տրված դեղին հիմնագույնի համարանիշերը, ինչի մասին ճանապարհային ոստիկանության տվյալ ստորաբաժանման կողմից կատարվում է համապատասխան գրառում:

17. «Տարանցիկ» տեսակի համարանիշերը հատկացվում են ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանման կողմից Արցախի Հանրապետության տարածքից դուրս հանվելու համար հաշվառումից հանվող տրանսպորտային միջոցներին՝ իրենց նոր հաշվառման վայր մեկնելու համար, ինչպես նաև «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով երկու ամսից ավելի ժամկետով Արցախի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցներին:

18. «Տարանցիկ» տեսակի համարանիշերի վրա ժամկետը նշվում է դրանք հատկացնող՝ սույն կարգի 17-րդ կետում նշված ստորաբաժանման կողմից համարանիշի դիմային մասի դեղին հիմնագույնի դաշտում` այդ դաշտի վերևի մասում տարեթիվը, ներքևի մասում՝ ամիսը արաբական թվերով նշված ինքնակպչուն թաղանթ փակցնելու միջոցով:

(18-րդ կետը փոփ. 04.05.20 N 325-Ն)

19. «Հյուրերին սպասարկող» տեսակի համարանիշերը հատկացվում են ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանման կողմից՝ համապատասխան պետական կառավարման մարմնի կողմից տրված հայտի հիման վրա՝ հիմնական համարանիշերը հայտում նշված ժամկետով ի պահ վերցնելուց հետո:

20. «Ժամանակավոր» տեսակի համարանիշեր հատկացվում են՝

1) ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների կողմից՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելելու նպատակով ի պահ վերցված հիմնական համարանիշերի փոխարեն՝ երթևեկության արգելման պատճառը վերացնելու համար անհրաժեշտ ժամկետով.

2) ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանման կողմից՝ հետագայում ընդհանուր օգտագործման ճանապարհներին չշահագործվելու կամ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության ավտոծառայությունում հաշվառվելու նպատակով հաշվառումից հանվող տրանսպորտային միջոցներին՝ 15 օր ժամկետով (այդ դեպքում «Ժամանակավոր» տեսակի համարանիշերը ենթակա են ոչնչացման՝ այդ տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից).

3) տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից՝ առևտրային նպատակներով ձեռք բերված (ներմուծված) և օտարված տրանսպորտային միջոցներին՝ 15 օր ժամկետով (այդ դեպքում «Ժամանակավոր» տեսակի համարանիշերը ենթակա են ոչնչացման ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանման կողմից):

21. «Ժամանակավոր» տեսակի համարանիշերի վրա ժամկետը նշվում է դրանք հատկացնող՝ սույն կարգի 20-րդ կետում նշված ստորաբաժանումների կամ սուբյեկտների համապատասխան աշխատողների կողմից համարանիշի դիմային մասի դեղին հիմնագույնի դաշտում` այդ դաշտի վերևի մասում ժամկետի ավարտի օրը, ներքևի մասում ամիսը՝ արաբական թվերով նշված ինքնակպչուն թաղանթ փակցնելու միջոցով:

(21-րդ կետը փոփ. 04.05.20 N 325-Ն)

22. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության ավտոծառայությունում տրանսպորտային միջոցների հաշվառման և համարանիշերի հատկացման կարգը սահմանվում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:

23. «Փորձարկում» տեսակի համարանիշեր հատկացվում են՝

1) ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանման կողմից` տրանսպորտային միջոց արտադրող կազմակերպության արտադրական նմուշ հանդիսացող կամ ֆիզիկական անձանց ինքնաշեն՝ ճանապարհային փորձարկումներին մասնակցող տրանսպորտային միջոցներին՝ 1 ամիս ժամկետով.

2) տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից՝ առևտրային նպատակներով ձեռք բերված (ներմուծված) տրանսպորտային միջոցներին՝ մեկ օր ժամկետով:

24. Կորած զույգ համարանիշերի, իսկ եթե սույն կարգի 13-րդ կետի համաձայն հատկացվել է մեկ համարանիշ, ապա նաև դրա փոխարեն կարող են հատկացվել կամ կրկնօրինակը՝ հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ (օրինակ` առաջին անգամ վերաթողարկվելու դեպքում` գրառվում է 1), կամ թվերի ու տառերի այլ հավաքածու պարունակող համարանիշեր:

(24-րդ կետը խմբ. 22.12.21 N1413-Ն)

25. Զույգ համարանիշերից մեկի կորստյան դեպքում դրա կրկնօրինակը տրվում է միայն մեկ անգամ` առանց հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանի, իսկ զույգ համարանիշերից մեկի երկրորդ և ավելի անգամ կորստյան դեպքում դրանց կրկնօրինակները հատկացվում են սույն կարգի 24-րդ կետով սահմանված կարգով: Այդ դեպքերում մինչև կրկնօրինակի հատկացումը հատկացվում է «Ժամանակավոր» տեսակի համարանիշ` 7 օր ժամկետով:

(25-րդ կետը խմբ. 22.12.21 N1413-Ն)

26. Տրանսպորտային միջոցների համարանիշեր հատկացնելու (այդ թվում` համարանիշերը փոխարինելու, կորած համարանիշերի փոխարեն նորը կամ կրկնօրինակը տալու, ինչպես նաև շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած համարանիշերի փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշեր տալու) համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով, իսկ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր առաջին անգամ հատկացնելու դեպքում` նաև տվյալ համարանիշի համար սահմանված չափով վճար:

(26-րդ կետը խմբ. 22.12.21 N1413-Ն)

 

IV. ՑԱՆԿԱԼԻ ԵՎ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 

27. Ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ընտրությունը կարող է կատարվել ինչպես հաշվառման քննական ստորաբաժանման սպասարկման սրահի աշխատողի կողմից` տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակ, այնպես էլ՝ տրանսպորտային միջոցը հաշվառման ներկայացրած անձի կողմից` հաշվառման քննական ստորաբաժանման սպասարկման սրահում տեղադրված տեխնիկական միջոցով:

28. Ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ընտրության համակարգը պետք է բացառի ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող որևէ ազատ համարանիշ (բացառությամբ սույն կարգի 14-րդ կետով նախատեսված համարանիշերի) ցույց չտալու, ինչպես նաև առանց ամրագրելու տվյալ համարանիշը համակարգից հանելու կամ որպես ոչ ազատ (ամրագրված կամ զբաղված) համարանիշ ցույց տալու հնարավորությունը:

29. Ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշն ամրագրվում է միայն հաշվառման ներկայացված տրանսպորտային միջոցին` երեք ժամով, բայց ոչ ավելի, քան մինչև տվյալ աշխատանքային օրվա ավարտը: Նշված ժամկետում համարանիշի հատկացման համար սահմանված գնի վճարումը հավաստող փաստաթուղթը տրանսպորտային միջոցը հաշվառման տարածքային ստորաբաժանում չներկայացվելու դեպքում ամրագրված համարանիշն ավտոմատ կերպով վերադարձվում է համակարգ՝ որպես ազատ համարանիշ, իսկ հաշվառման ներկայացված տրանսպորտային միջոցին հատկացվում է հերթական համարանիշ:

30. Եթե հաշվառման ներկայացված տրանսպորտային միջոցին ամրագրված ցանկալի համարանիշը մինչև ամրագրումն արդեն իսկ որպես հերթական համարանիշ առաքվել է այլ հաշվառման ստորաբաժանում, ապա այդ տրանսպորտային միջոցին հատկացնելու դեպքում այն տրամադրվում է յոթ օրվա ընթացքում, իսկ մինչ այդ, ինչպես նաև այն դեպքերում, երբ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշը հաշվառման պահին չի գտնվում տվյալ ստորաբաժանումում, տրանսպորտային միջոցին հատկացվում են «Ժամանակավոր» տեսակի համարանիշեր` յոթ օր ժամկետով:

31. Մինչև սույն կարգի 25-րդ կամ 30-րդ կետերով սահմանված ժամկետի ավարտը, եթե հատկացված կրկնօրինակը կամ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշը դեռևս չի առաքվել այն հատկացնող ստորաբաժանում, տրանսպորտային միջոցի սեփականատերը կարող է իր տրանսպորտային միջոցին հատկացված կրկնօրինակը կամ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշը ստանալ այն ստորաբաժանումից, որտեղ գտնվում է հատկացված համարանիշը՝ ստանալու մասին գրառում կատարելով հաշիվ-ապրանքագրի դարձերեսին և ստորագրելով այն: Այդ դեպքում «Ժամանակավոր» տեսակի համարանիշը համապատասխան աշխատողի կողմից ոչնչացվում է ամբողջականությունը խախտելու եղանակով, որի մասին գրառում է կատարում համարանիշերի ոչնչացման մատյանում:

(31-րդ կետը փոփ. 04.05.20 N 325-Ն)

32. Մեծ պահանջարկ ունեցող ազատ համարանիշերի մասին տեղեկատվությունը ենթակա է հրապարակման և թարմացման՝ յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտի դրությամբ՝ Արցախի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում:

32.1. Կորած համարանիշերի հայտնաբերման դեպքում դրանք սահմանված կարգով ենթակա են ոչնչացման՝ բացառությամբ մեծ պահանջարկ ունեցող կորած զույգ համարանիշերի փոխարեն դրանց կրկնօրինակը հատկացված չլինելու դեպքերի:

(32.1-ին կետը լրաց. 22.12.21 N1413-Ն)

33. Մեծ պահանջարկ ունեցող՝ կորած համարանիշերի հայտնաբերման դեպքում դրանք կրկին տրվում են այն կրող տրանսպորտային միջոցին, եթե տրանսպորտային միջոցը մինչև այդ հաշվառումից չի հանվել, իսկ հաշվառումից հանված լինելու դեպքում՝ կարող են հատկացվել մինչև տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելը տվյալ համարանիշերը օգտագործելու իրավունք ստացած անձին կամ նրա համաձայնությամբ՝ վերջինիս մերձավոր ազգականին պատկանող այլ տրանսպորտային միջոցին: Եթե կորած համարանիշերի փոխարեն տրվել են նոր համարանիշեր, ապա, տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ցանկությամբ, դրանք կարող են փոխարինվել հայտնաբերված համարանիշերով` հայտնաբերման մասին սեփականատիրոջը տեղեկացնելու օրվանից երեք ամսվա ընթացքում: Նշված ժամկետը լրանալուց հետո կամ սեփականատիրոջ կողմից համարանիշերը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում հայտնաբերված համարանիշերը սահմանված կարգով կարող են հատկացվել այլ անձի (ներառվում են ազատ համարանիշերի ցանկում):

(33-րդ կետը լրաց. 22.12.21 N1413-Ն)

34. Մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործողը կարող է այդ համարանիշն օգտագործելու իրավունքը փոխանցել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում նշված մերձավոր ազգականին` համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի, իսկ եթե այդ համարանիշերը հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի՝ առանց աճուրդի հատկացումը կամ որպես ցանկալի համարանիշ՝ տվյալ համարանիշի համար սահմանված գնի վճարմամբ:

(34-րդ կետը լրաց. 04.05.20 N 325-Ն)

35. Մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործողը կարող է այդ համարանիշը ցանկացած ժամանակ վերահաշվառել սեփականության իրավունքով իրեն կամ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում նշված մերձավոր ազգականին պատկանող այլ տրանսպորտային միջոցի վրա` համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի, իսկ եթե այդ համարանիշերը հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի՝ առանց աճուրդի հատկացումը կամ որպես ցանկալի համարանիշ՝ նաև տվյալ համարանիշի համար սահմանված գնի վճարմամբ:

(35-րդ կետը լրաց. 04.05.20 N 325-Ն)

36. Մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործելու իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում նշված մերձավոր ազգականին փոխանցելու դեպքում համարանիշն օգտագործողի (ներկայացուցչի) ներկայությունը և համաձայնությունը պարտադիր են:

37. Մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործելու իրավունքը կարող է փոխանցվել տրանսպորտային միջոցը ժառանգած անձին` համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի, իսկ եթե այդ համարանիշերը հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի՝ առանց աճուրդի հատկացումը կամ որպես ցանկալի համարանիշ՝ նաև տվյալ համարանիշի համար սահմանված գնի վճարմամբ:

(37-րդ կետը լրաց. 04.05.20 N 325-Ն)

(Հավելված 11-ը փոփ., լրաց. 04.05.20 N 325-Ն, խմբ., լրաց. 22.12.21 N1413-Ն, փոփ. 27.05.22 N600-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 12

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի հոկտեմբերի 2-ի N 817-Ն որոշման

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՆԻՇԵՐ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ,

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ԱՐՑԱԽԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՕՐԵՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ

ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

 

Հ/Հ

Պաշտոնատար անձը, պետական կառավարչական հիմնարկը

Ծառայողական ավտոմոբիլների համարանիշերի նիշերը

1.

 

Արցախի Հանրապետության Նախագահ

 

 

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմ

 

001 LL Ներմուծեք նկարագրությունը_1129

 

002LL90 004LL90 006LL90 007LL90  010LL90 020LL90

   

 

001ՏՏ90 003SS90 004SS90 002ՕՕ90 002UU90 004UU90

2.

Արցախի Հանրապետության Ազգային

ժողովի նախագահ

 

Արցախի Հանրապետության Ազգային

ժողովի աշխատակազմ

001LL90

 

 

003LL90

003ՕՕ90

008SS90

030ՍՍ90,050ՍՍ90

061CC90-070CC90

3.

Արցախի Հանրապետության պետական նախարար

001CC90

4.

Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմ

044CC90, 055CC90

361CC90-370CC90

5.

«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանում

002CC90, 003CC90,

033CC90

041CC90-043CC90

045CC90-054CC90

056CC90-060CC90

094ՍՍ90, 165ՍՍ22

363LL90

6.

Արցախի Հանրապետության կառավարության անդամներ, Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներ, օրենքով ստեղծված պետական մարմինների ղեկավարներ, Արցախի Հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարներ և Ստեփանակերտի քաղաքապետ

001ՕՏ90

009LL90

033LL90

049LL90

099LL90

100ՕՕ90

004CC90-040CC90

999CC90

(Հավելված 12-ը խմբ. 20.09.19 N 792-Ն, փոփ., լրաց. 15.01.20 N 2-Ն, խմբ. 23.09.20 N 484-Ն, փոփ., լրաց. 25.07.22 N 837-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ