Համարը 
N 449
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.07.08/25(97)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.06.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
20.06.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«20» հունիսի 2008թ.

N 449

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարության պետի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի հետ համաձայնեցնելուց հետո հաստատել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանների տեխնիկական ղեկավարների և տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի հսկիչների պատրաստման ու վերապատրաստման դասընթացների ուսումնական ծրագրերը և ապահովել մասնագետների պատրաստումը` սկսած 2009 թվականի հունվար ամսից:

(2-րդ կետը փոփ. 27.12.2008 N 966, փոփ. 26.04.2011 N 241-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից:

(3-րդ կետը փոփ. 27.12.2008 N 966)

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«20» հունիսի 2008թ.

 թիվ 449 որոշման

 

Կ Ա Ր Գ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների (այսուհետ` տրանսպորտային միջոցներ) տեխնիկական զննության (այսուհետ` տեխնիկական զննություն) անցկացման գործունեության լիցենզավորման կարգը, և կարգավորվում են դրա հետ կապված հարաբերությունները:

2. Տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):

(2-րդ կետը փոփ. 27.12.2008 N 966, փոփ. 26.04.2011 N 241-Ն)

3. Լիցենզավորող մարմինը պարտավոր է պահպանել հայտատուների կամ լիցենզավորված անձանց առևտրային և oրենքով այլ գաղտնիք համարվող տեղեկությունները:

4. Տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքով սահմանված բարդ ընթացակարգով:

5. Լիցենզավորված անձինք տեխնիկական զննության անցկացման գործունեությունն իրականացնում են միայն լիցենզիայի գործողության վայրում, որը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից: Լիցենզիայում նշվում է նաև շահագործվող հոսքագծերի թիվը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը սահմանում է շահագործվող հոսքագծերի նվազագույն թիվը` ելնելով լիցենզիայի գործողության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցների թվից:

6. Լիցենզավորված անձինք տեխնիկական զննության անցկացման գործունեությունն իրականացնում են միայն համապատասխան որակավորում ստացած տեխնիկական անձնակազմի միջոցով: Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն կատարող տեխնիկական անձնակազմի որակավորմանը ներկայացվող պահանջները սահմանվում են սույն կարգի V բաժնում:

7. Լիցենզավորված անձինք մինչև հաջորդող ամսվա 15-ը լիցենզավորող մարմին են ներկայացնում եռամսյակային հաշվետվություններ լիցենզավորված գործունեության մասին` թղթով և էլեկտրոնային կրիչի վրա:

Հաշվետվությունում ներառվում են տվյալ ժամանակահատվածում և տարեսկզբից տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների ամփոփ տվյալները` ըստ տրանսպորտային միջոցների տեսակների, ինչպես նաև` տեխնիկական զննություն չանցածների ու կրկնակի անցածների` համաձայն N 5 ձևի:

8. Տեխնիկական զննության գործունեության համար լիցենզիաները տրվում են անժամկետ:

9. Լիցենզիան չի կարող oգտագործման տրվել այլ անձանց, oտարվել կամ գրավ դրվել` բացառությամբ oրենքով սահմանված դեպքերի: Լիցենզիայի գործողությունը կասեցվելու կամ դադարեցվելու դեպքում, մինչև դրա գործողության վերականգնումը կամ այլ անձի լիցենզիա տրամադրելը, լիցենզավորող մարմինը սահմանում է տվյալ տարածքն սպասարկող անձին` տվյալ տարածքին առավել մոտ տարածքում լիցենզիա ունեցող անձանցի:

10. Լիցենզիան կամ դրա կրկնoրինակը տալու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա` նույն գործունեությամբ զբաղվելու համար գանձվում է պետական տուրք oրենքով սահմանված կարգով և չափով:

11. Տեխնիկական զննության գործունեության համար լիցենզիաները տրվում են մրցույթով: Լիցենզավորման մրցույթը (այսուհետ` մրցույթ) անցկացվում է երկու փուլով:

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

12. Մրցույթի կազմակերպման և անցկացման համար լիցենզավորող մարմինը`

1) ստեղծում է լիցենզավորող մրցութային հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով), հաստատում դրա կազմը, այդ թվում` հանձնաժողովի նախագահին, նախագահի տեղակալին ու պատասխանատու քարտուղարին, և անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի աշխատանքներում ներգրավում է փորձագետների.

2) հաստատում է մրցույթների անցկացման ժամանակացույցը.

3) հանձնաժողովի եզրակացության հիման վրա որոշում է մրցույթի հաղթողին.

4) մրցույթի հաղթողին տրամադրում է լիցենզիա:

13. Հանձնաժողովը`

1) կազմակերպում է մրցույթների անցկացման տեղեկությունների նախապատրաստումը և հրապարակումը` համաձայն հաստատված ժամանակացույցի.

2) մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած անձանցից (այսուհետ` հայտատու) ընդունում է հայտերը, հայտերի ընդունման գրանցամատյանում վարում է ընդունված հայտերի հաշվառում` յուրաքանչյուր հայտին հատկացնելով հերթական համար և նշելով փաստաթղթերը ներկայացնելու ժամանակը (ամիսը, ամսաթիվը, ժամը և րոպեն):

Հայտերի ընդունման գրանցամատյանի ձևը և դրա վարման կարգը հաստատում է լիցենզավորող մարմինը.

3) ստուգում է հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթի լրակազմությունը.

4) ուսումնասիրում է հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթը և գնահատում դրա համապատասխանությունը սույն կարգի պահանջներին.

5) գնահատում է մրցույթի մասնակիցների կադրերի որակավորման և արտադրական բազայի հագեցվածության համապատասխանությունը դրանց ներկայացվող պահանջներին.

6) ամփոփում է մրցույթի արդյունքները և կազմում եզրակացություն.

7) հայտատուին տեղեկացնում է մրցույթի արդյունքների մասին.

8) ապահովում է մրցույթների արդյունքների մասին տեղեկատվության հրապարակումը մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

14. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 6-րդ գլխով սահմանված կարգով` սույն կարգի III բաժնով սահմանված մրցույթի պայմաններին համապատասխան:

15. Մրցույթի անցկացման մասին տեղեկատվությունը պետք է հրապարակվի առնվազն 1000 oրինակ տպաքանակ ունեցող մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով` մրցույթի անցկացման oրվանից առնվազն 30 oր առաջ:

16. Մրցույթի անցկացման մասին տեղեկատվությունը պետք է ներառի`

1) լիցենզավորման ենթակա գործունեությունը,

2) լիցենզիայի գործողության տարածքը, շահագործվող հոսքագծերի տեսակներն ու թիվը,

3) մրցույթին մասնակցելու պայմանները (գործունեության իրականացման վայրը, գործունեության վարչական տարածքը և հոսքագծերին ներկայացվող տեխնիկական պայմանները),

4) մրցույթին մասնակցելու մասին հայտի ձևը,

5) հայտերի ընդունման ժամկետները,

6) հայտի և կից փաստաթղթերի ընդունման վայրը` նշելով շենքի հարկը և աշխատասենյակը, հեռախոսահամարը և փաստաթղթերի ընդունման ժամերը,

7) մրցույթին մասնակցելու համար հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,

8) մրցույթի առաջին ու երկրորդ փուլերի անցկացման և արդյունքների ամփոփման վայրը, ամսաթիվն ու ժամը:

 

III. ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

17. Մրցույթի առաջին փուլում ընտրվում է առավել բարձր միավորներ հավաքած հայտատուն: Հավասար միավորների դեպքում առավելությունը տրվում է հայտում ավելի մեծ բոնուսի չափ ներկայացրած հայտատուին:

Հաղթողը պարտավոր է`

1) ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից անցկացված մրցույթով ընտրված մատակարարող կազմակերպության կողմից տրամադրվող տեխնիկական արատորոշման միջոցներ.

2) մրցույթի երկրորդ փուլի համար սահմանված ժամկետում ստեղծել սույն կարգի V բաժնում նշված պահանջները բավարարող արտադրական բազա, այն համալրել համապատասխան մասնագետներով ու տեխնիկական փաստաթղթերով և ապահովել տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքներին ներկայացվող պահանջներին համապատասխան տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգումը.

3) տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված սակագներից ոչ բարձր սակագներով:

Տեխնիկական արատորոշման միջոցների oգտագործմամբ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքներին ներկայացվող պահանջները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

(17-րդ կետը փոփ. 15.09.2009 N 575-Ն)

18. Մրցույթի երկրորդ փուլում գնահատվում են հաղթողի կողմից մրցույթի առաջին փուլում ներկայացված պարտավորությունների կատարման վիճակն ու որակը, և որոշվում է լիցենզիա տալու կամ այն մերժելու հարցը:

19. Իրավաբանական անձինք լիցենզիա ստանալու նպատակով հայտարարված մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`

1) հայտ` համաձայն N1 ձևի, նշելով իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրը (վայրերը),

2) իրավաբանական անձի կանոնադրության պատճենը:

20. Ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը լիցենզիա ստանալու նպատակով հայտարարված մրցույթին մասնակցելու համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`

1) հայտ` համաձայն N1 ձևի, նշելով ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրը (վայրերը),

2) տեղեկատվություն հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի մասին:

21. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը ներկայացնում են նաև`

1) պետական գրանցման վկայականի պատճենը (բոլոր ներդիրներով),

2) հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը:

22. Սույն կարգի 20-րդ և 21-րդ կետերում նշված հայտատուները ներկայացնում են նաև`

1) մրցույթի հաղթող ճանաչվելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե միանվագ վճարվող բոնուսի չափը.

2) տեխնիկական զննության կայանի շենք տրանսպորտային միջոցների ազատ մուտքն ու ելքն ապահովող չափերով հողատարածքի սեփականության (oգտագործման) իրավունքի գրանցման վկայական կամ համաձայնագիր այդպիսի հողատարածքի հետագա տնoրինման (oգտագործման) վերաբերյալ.

3) տեղեկանք տեխնիկական զննության կայանի համար անհրաժեշտ շենքի առկայության մասին և (կամ) համաձայնագիր մեկ հոսքային գծի հաշվարկով սույն կարգի 46-րդ կետի N1 աղյուսակում նշված չափերից ոչ պակաս չափերով շենքի հետագա տնoրինման (oգտագործման) կամ կառուցման մասին.

4) տեխնիկական արատորոշման միջոցների ձեռքբերման մասին պայմանագիր.

5) բանկային երաշխիք` համաձայն N 2 ձևի.

6) տեխնիկական զննության կայանի անձնակազմի հաստիքացուցակի նախագիծը` համաձայն N 3 ձևի.

7) տեխնիկական զննության կայանի գլխավոր հատակագծի նախագիծը` տրանսպորտի շարժման սխեմայով:

8) բոնուսի վճարման բանկային երաշխիք` համաձայն N 6 ձևի:

23. Ներկայացված փաստաթղթերն ստորագրվում և կնքվում են հայտատուի կողմից:

24. Հայտատուն չի կարող մասնակցել մրցույթին`«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 29-րդ հոդվածով սահմանված դեպքերում:

25. Այլ հիմքերով մրցույթին մասնակցելու թույլտվության մերժումն արգելվում է:

26. Հայտերի և դրանց կից փաստաթղթերի ընդունումն սկսվում է հրապարակված տեղեկատվության մեջ նշված ամսաթվից:

27. Հայտատուն իրավունք ունի հետ վերցնելու գրանցված հայտը` մինչև հայտերի ընդունման ժամկետի ավարտը:

28. Մրցույթը համարվում է չկայացած, եթե`

1) մրցույթին մասնակցության համար հայտեր չեն տրվել.

2) մրցույթն անցկացվել է սույն կարգի դրույթների խախտմամբ:

Այդ դեպքում հայտարարվում է նոր մրցույթ` սույն կարգին համապատասխան:

(28-րդ կետը փոփ. 13.10.2009 N 648-Ն)

 

IV. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

29. Մրցույթին մասնակցելու համար ներկայացված փաստաթղթերի փաթեթը հանձնաժողովի կողմից բացվում է մրցույթի անցկացման համար սահմանված ժամկետում հրավիրված նիստում:

30. Հայտը և կից փաստաթղթերը լիցենզավորող մարմին են հանձնվում առձեռն կամ փոստով, հայտը` 2 oրինակից: Հայտի վրա նշագրվում են մուտքագրման ամսաթիվը և համարը, որը նրան է տրվում սույն կարգի 13-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն, այսուհետ նշագրված հայտերից մեկը վերադարձվում է հայտատուին:

31. Եթե մրցույթին մասնակցելու մասին հայտը տրվում է հայտատուի ներկայացուցչի կողմից, ապա պետք է ներկայացվի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը, որը հաստատում է հայտատուի անունից գործելու նրա իրավունքը:

32. Մրցույթի անցկացման մասին տեղեկատվության մեջ նշված հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո ներկայացված` մրցույթին մասնակցելու մասին հայտերը և կից փաստաթղթերը չեն ընդունվում: Ուղեկցող գրության վրա կատարվում է նշագրում հայտի ընդունումը մերժելու մասին` նշելով մերժման պատճառը: Նշագրումը կատարում է փաստաթղթերն ընդունող և գրանցող անձը:

Նշված հայտերը և կից փաստաթղթերն ուղեկցող գրության հետ միասին նույն oրը վերադարձվում են հայտատուին կամ նրա լիազոր ներկայացուցչին` ստացականով, կամ ուղարկվում է փոստով` պատվիրված գրությամբ:

33. Հայտատուները և (կամ) նրանց լիազոր ներկայացուցիչները, ինչպես նաև մամուլի ներկայացուցիչները կարող են մասնակցել ծրարների բացմանը և մրցույթի արդյունքների հայտարարմանը:

34. Ծրարները` ներկայացման հերթականությամբ կարող են զննվել հանձնաժողովի բոլոր անդամների, մրցույթի մասնակցի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից:

Առարկություններ չլինելու դեպքում ծրարը բացվում է, և ստուգվում են անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունն ու իսկությունը: Արդյունքում կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում են ներկայացված բոլոր առաջարկությունները և դրանց համապատասխանությունը մրցույթի անցկացման պայմաններին:

35. Մրցույթի անցկացման պայմանները չբավարարող առաջարկություններ ներկայացրած մասնակիցները հանձնաժողովի որոշմամբ չեն մասնակցում մրցույթի հետագա ընթացքին:

36. Հանձնաժողովը մրցույթի առաջին փուլի արդյունքներն ամփոփում է մրցույթի կայացումից երկշաբաթյա ժամկետում և ամփոփիչ նիստում որոշում մրցույթի հաղթողին, կամ սույն կարգին համապատասխան` մրցույթը համարում է չկայացած:

37. Հայտատուների կողմից ներկայացված առաջարկությունները գնահատվում են N4 ձևի ամփոփաթերթի վրա:

Ամփոփաթերթն ստորագրվում է նիստին մասնակցած հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

Մրցույթում հաղթող է ճանաչվում բոլորից շատ միավորներ հավաքած հայտատուն:

38. Մրցույթի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրվում է նիստին մասնակցող անդամների կողմից և եռoրյա ժամկետում ներկայացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարության պետին (այսուհետ` Նախարար)` հաստատման:

Մրցույթի արդյունքների մասին արձանագրությունները կազմվում են` համաձայն «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 41-րդ հոդվածի:

Նախարարը մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը հաստատում է ոչ ուշ, քան այն ստանալուց հետո 2 oրվա ընթացքում:

Մրցույթի արդյունքների մասին որոշումն ուժի մեջ է մտնում Նախարարի կողմից հաստատվելու պահից:

Արձանագրության բնoրինակը մնում է հանձնաժողովի մոտ, իսկ մրցույթի հաղթողին տրամադրվում է արձանագրության պատճենը:

Մրցույթում հաղթող չճանաչված հայտատուները կարող են ստանալ արձանագրության պատճենները: Արձանագրության պատճենները հայտատուներին տրվում են` համաձայն իրենց դիմումի: Արձանագրության հանձնումը հաստատվում է ստացողի ստորագրությամբ:

(38-րդ կետը փոփ. 27.12.2008 N 966, փոփ. 26.04.2011 N 241-Ն)

39. Նախարարը հայտատուին մրցույթի առաջին փուլում հաղթող ճանաչելու, երկրորդ փուլում լիցենզիա ստանալու մասին հայտը բավարարելու կամ մերժելու մասին որոշումներն ընդունում է հանձնաժողովի եզրակացության հիման վրա, եզրակացությունն ստանալուց հետո եռoրյա ժամկետում:

(39-րդ կետը փոփ. 27.12.2008 N 966, փոփ. 26.04.2011 N 241-Ն)

40. Հայտատուին մրցույթի առաջին փուլում արդյունքների մասին ծանուցումը տրամադրվում է ստացականով կամ ուղարկվում փոստով` պատվիրված նամակով, ոչ ուշ, քան մրցույթի արդյունքների մասին որոշումն ընդունելուց երեք օր հետո:

Մրցույթի առաջին փուլում հաղթող ճանաչված հայտատուն ծանուցումն ստանալուց հետո տասն օրվա ընթացքում պետք է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե վճարի իր հայտում նշված բոնուսի չափով գումարը և վճարման անդորրագրի պատճենը ներկայացնի հանձնաժողովին:

Սահմանված ժամկետում բոնուսի չվճարման դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարության պետը գանձման է ներկայացնում բանկային երաշխիքը: Գանձման ներկայացնելուց 20 օրվա ընթացքում երաշխիքի գումարի չվճարման դեպքում հայտատուն զրկվում է հաղթողի իրավունքից և հաղթող է ճանաչվում հաջորդ` առավել միավորներ հավաքած հայտատուն:

(40-րդ կետը փոփ. 27.12.2008 N 966, փոփ. 26.04.2011 N 241-Ն)

41. Մրցույթի երկրորդ փուլի ժամկետը լրանալուց հետո առաջին փուլում հաղթող ճանաչված հայտատուն հանձնաժողովին ներկայացնում է տեղեկանքներ ստանձնած պարտավորությունների կատարման մասին:

42. Հանձնաժողովը քննարկում է ներկայացված նյութերը, կատարում տեղազննություն և գնահատում դրանց համապատասխանությունը ներկայացվող պահանջներին ու ստանձնած պարտավորություններին:

Տեխնիկական զննության կայանի տեղազննության ժամանակ շինարարական, բնապահպանական, հիգիենիկ ու սանիտարահամաճարակային անվտանգության և հակահրդեհային նորմերի ու կանոնների պահանջներից շեղումների հայտնաբերման դեպքում հայտատուին տրվում է լրացուցիչ ժամանակ` դրանք վերացնելու համար, բայց մեկ ամսվանից ոչ ավելի:

43. Տեխնիկական զննության կայանի կառուցման, անհրաժեշտ սարքավորումներով ու մասնագետներով համալրման աշխատանքները սահմանված ժամկետներում չիրականացնելու դեպքում հայտատուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե է վճարում տուգանք` յուրաքանչյուր հոսքագծի համար սահմանված պետական տուրքի հանրագումարի չափով` զրկվելով լիցենզիա ստանալու իրավունքից և հետ է ստանում բոնուսը:

Սահմանված տուգանքի գումարը հայտատուի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե չվճարելու դեպքում` տուգանքի գումարը գանձվում է երաշխիք տված բանկից` լիցենզավորող մարմնի գրավոր պահանջով:

44. Մրցույթի առաջին փուլում հաղթող ճանաչված հայտատուին լիցենզիա տալը մերժելու դեպքում մրցույթի առաջին փուլում երկրորդ տեղը գրաված հայտատուին տրվում է մրցույթի առաջին և երկրորդ փուլերի միջև սահմանված ժամանակահատվածին հավասար ժամանակ` տեխնիկական զննության կայանի ստեղծման համար:

45. Լիցենզիա տալու վերաբերյալ որոշման ընդունումից ոչ ուշ, քան յոթoրյա ժամկետում «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագրի առկայության, իսկ ֆիզիկական անձինք, նաև որպես անհատ ձեռնարկատերեր, գրանցման փաստաթղթերը ներկայացնելու դեպքում` լիցենզավորող մարմինը հայտատուին տրամադրում է լիցենզիա: Լիցենզիայի ձևը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

V. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅԻՆ, ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀՍԿԻՉՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

46. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու նպատակով տեխնիկական զննության կայանները տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն կատարելու համար պետք է ունենան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման կարգով սահմանվող անվանացանկով անհրաժեշտ սարքավորումներ ու արտադրական գույք և N1 աղյուսակում նշված չափերից ոչ պակաս չափերով արտադրամաս` դրանց տեղակայման համար: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

 

 

Աղյուսակ N 1

 

Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանների տեխնիկական զննության արտադրամասի (բացի oժանդակ և աշխատանքային սենյակներից) նվազագույն մակերեսները` կախված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության համար oգտագործվող սարքավորումների տեսակից

 

NN ը/կ

Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության համար oգտագործվող սարքավորումների տեսակը

Արտադրամասի մակերեսը` ոչ պակաս

1.

Սռնու վրա մինչև 3 տ բեռնվածք ունեցող թեթև մարդատար ավտոմոբիլների, փոքր և միջին բեռնատարողությամբ բեռնատարների ու ավտոբուսների ստուգման հոսքային գիծ

90 քառ.մ (5 x 18)

2.

Սռնու վրա մինչև 10տ բեռնվածք ունեցող բեռնատարների ու ավտոբուսների ստուգման հոսքային գիծ

144 քառ.մ (6 x 24)

3.

Նույն արտադրամասում 1-ին տողում նշված հոսքային գծից N 1 քանակի և 2-րդ տողում նշված հոսքային գծից N 2 քանակի հոսքային գծերի առկայության դեպքում

N1 x 90 քառ.մ+ N 2x144 քառ.մ

 

47. Արտադրական բազան պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետությունում գործող ՀՀՇՆ IV-11.03.01-04 (ՄՍՆ 3.02.01-2002) «Արտադրական շենքեր» շինարարական նորմերի պահանջներին:

48. Տեխնիկական զննության կայանների տեխնիկական ղեկավարները (պատասխանատու մասնագետները) պետք է ունենան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի «ԼՂՀ պետական, ոչ պետական հավատարմագրված բուհերի առկա և հեռակա ուսուցման 2008-2009 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» N 725 որոշմամբ հաստատված ավտոմոբիլային և դրան մոտ պրոֆիլի մասնագիտությունների գծով բարձրագույն կրթության մասին դիպլոմ (N 2 աղյուսակ), կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական ակտերի համաձայն կազմակերպվող ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմի տեխնիկական շահագործման գծով վերապատրաստման դասընթացներ անցնելու և որակավորման քննություն հանձնելու վերաբերյալ վկայական, կամ ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմի տեխնիկական շահագործման առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանների տեխնիկական ղեկավարների ուսուցման դասընթացներն ավարտելու վերաբերյալ վկայական:

49. Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի հսկիչների մասնագիտական ձեռնհասությունը հաստատվում է N2 աղյուսակում նշված ավտոմոբիլային պրոֆիլի մասնագիտությունների գծով բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության մասին դիպլոմի կամ ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմի տեխնիկական շահագործման գծով վերապատրաստման դասընթացներ անցնելու և որակավորման քննություն հանձնելու վերաբերյալ վկայականի, կամ ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմի տեխնիկական սպասարկումների ու նորոգումների գծով փականագործի առնվազն երեք տարվա աշխատանքային փորձի առկայությամբ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանների հսկիչների ուսուցման դասընթացներն ավարտելու վերաբերյալ վկայական:

 

 

 

Աղյուսակ N 2

 

Ց Ա Ն Կ

ավտոմոբիլային պրոֆիլի մասնագիտությունների

 

NN ը/կ

Մասնագիտությունների անվանումները

1.

Վերգետնյա տրանսպորտային համակարգեր

2.

Տրանսպորտային միջոցների շահագործում

3.

Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում

4.

Ավտոմոբիլային տրանսպորտ

5.

Ավտոմոբիլներ և ավտոմոբիլային տնտեսություն

6.

Ավտոտրակտորաշինություն

7.

Փոխադրումների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում

8.

Ճանապարհային երթևեկության կազմակերպում

9.

Տրանսպորտային և տեխնոլոգիական մեքենաների ու սարքավորումների տեխնիկական շահագործում և սպասարկում (տրանսպորտի բնագավառ)

10.

Ավտոմոբիլների և տրակտորների էլեկտրական սարքավորումներ

11.

Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (ավտոմոբիլային տրանսպորտ)

12.

Փոխադրումների կազմակերպումն ու կառավարումն ագրոպարեն համակարգում

13.

Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում, կառավարում

14.

Գյուղատնտեսական մեքենաներ և սարքավորումներ

 

50. Տեխնիկական զննության կայանների տեխնիկական ղեկավարների և տրանսպորտային միջոցների տեխնիկական հսկիչները`

1) պետք է իմանան`

ա. տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ոլորտում գործող նորմատիվ իրավական ակտերը.

բ. տրանսպորտային միջոցների կառուցվածքը,

գ. տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ոլորտում գործող նորմատիվ իրավական ակտերով դրանց տեխնիկական վիճակին ներկայացվող հիմնական պահանջներն ու ստուգման եղանակները.

դ. տեխնիկական վիճակի ստուգման ժամանակ oգտագործվող սարքավորումներն ու սարքերը և դրանց աշխատանքի սկզբունքը.

ե. տեխնիկական զննության անցկացման տեխնոլոգիան.

2) պետք է կարողանան`

ա. կատարել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն.

բ. կատարել զննության արդյունքների համակարգչային մշակում և տեղեկատվությունը փոխանցել սերվերին,

գ. կազմակերպել պատվիրատուների ընդունումը և սպասարկումը:

 

VI. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

51. Լիցենզավորված անձինք, սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակն իրականացնելիս` պարտավոր են պահպանել բնապահպանական, հիգիենիկ ու սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերը և կանոնները, ինչպես նաև սույն կարգով և այլ իրավական ակտերով նախատեսված պարտադիր պահանջները և պայմանները: Լիցենզավորված անձն իրավունք չունի իրականացնելու տրանսպորտային միջոցների առուվաճառքի, դրանց վարձակալության տրամադրման, դրանց վերանորոգման կամ տեխնիկական սպասարկման գործունեություն:

52. Լիցենզավորված անձինք պարտավոր են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեությունն իրականացնել սույն կարգի 17-րդ և 46-րդ կետերում նշված կարգերի պահանջներին համապատասխան:

 

VII. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ, ԿՐԿՆOՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

53. Լիցենզիան վերաձևակերպվում է, դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է, և կրկնoրինակը տրամադրվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի համաձայն:

 

VIII. ՀԱՅՏԵՐԻ ՄԵՐԺՄԱՆ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

54. Լիցենզիա ստանալու կամ լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտերը մերժելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին որոշումները կարող են բողոքարկվել oրենքով սահմանված կարգով:

 

IX. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

55. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակի համար տրված լիցենզիաների պարտադիր պահանջների և պայմանների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը oրենքով սահմանված կարգով:

(55-րդ կետը փոփ. 27.12.2008 N 966, փոփ. 26.04.2011 N 241-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Ձև N1

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարություն(վերնագիրը փոփ. 27.12.2008 N 966, փոփ. 26.04.2011 N 241-Ն)

 

Հ Ա Յ Տ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայտատու _____________________________________________________________________________

                                         (իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

 

Գտնվելու վայրը (ֆիզիկական անձի բնակության վայրը) ________________________________________

Պետական գրանցման վկայականի համարը __________________________________________________

Հարկային մարմիններում գրանցման (ֆիզիկական անձի սոցիալական քարտի) համարը______________

Խնդրում եմ թույլատրել մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության________________________ ___________________________________________________________________________________________

                                            (տարածաշրջանի անվանումը)

տարածքում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն իրականացնելու համար լիցենզիայի տրամադրման մրցույթին:

Պարտավորվում է մրցույթի պայմաններով սահմանված ժամկետում ավարտել տեխնիկական զննության կայանի կառուցման, անհրաժեշտ սարքավորումներով ու մասնագետներով համալրման աշխատանքները:

Հայտին կից` ներկայացնում եմ լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ հետևյալ փաստաթղթերը`

1) պետական գրանցման վկայականի պատճենը (բոլոր ներդիրներով)` _____ էջ,

2) կանոնադրության պատճենը (իրավաբանական անձինք)` ________ էջ,

3) հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը` ________ էջ,

4) պարտավորություն` մրցույթում հաղթող ճանաչվելու դեպքում ծանուցումն ստանալուց հետո տասն oրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե միանվագ բոնուսի չափի վերաբերյալ` _____ էջ,

5) արտադրական բազայի կառուցման համար հողամասի սեփականության (oգտագործման) իրավունքի գրանցման վկայականի (հետագա տնoրինման համաձայնագրի) պատճենը` ____ էջ,

6) արտադրական բազայի սարքավորումների ձեռքբերման համաձայնագրի պատճենը`__ էջ,

7) տեխնիկական զննության կայանի հաստիքացուցակի նախագիծը` ____ էջ,

8) տեխնիկական զննության կայանի գլխավոր հատակագծի նախագիծը` տրանսպորտի շարժման սխեմայով` _________ էջ,

9) բանկային երաշխիք` ______ էջ,

10) _____________________________________________________________________________:

Հայտնում եմ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարություն ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

 

 Հայտատու  ___________  __________________  _____________________
 

 (պաշտոնը)

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 Կ.Տ.      ____ _____________ 200 թ.

  

 

Գործերն ընդունեց    __________________  ___________________________________
 

 (ստորագրությունը)

 (պատասխանատու անձի անունը, ազգանունը)

 Կ.Տ.  

  ____ _____________ 200 թ.

(Ձև N 1-ը փոփ. 27.12.2008 N 966, փոփ. 26.04.2011 N 241-Ն)

 

 

 

Ձև N 2

 

ԲԱՆԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ

 

 Քանի որ  ____________________________________________   (այսուհետ` կազմակերպություն)
 

 (հայտատուի անվանումը)

 

պարտավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության    ______________________________
 

 (տարածաշրջանի անվանումը)

տարածքում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն իրականացնելու համար լիցենզիա ստանալու մրցույթի պայմաններով սահմանված ժամկետում (մինչև 200 __ թ. _________ __ -ը) ավարտել ____________________________ հոսքային գծերով

(հոսքային գծերի թիվը)

տեխնիկական զննության ______________________________ կայանի կառուցման, անհրաժեշտ սարքավորումներով ու մասնագետներով համալրման աշխատանքները:

Բանկը երաշխավորում է, որ ժամանակին ու պատշաճ կերպով համապատասխան աշխատանքների չկատարման համար լիցենզիա ստանալու մրցույթի պայմաններով սահմանված տուգանքի գումարը (յուրաքանչյուր հոսքային գծի համար` 2.0 մլն դրամ հաշվարկով) կազմակերպության կողմից 30-oրյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե չվճարելու դեպքում բանկը տուգանքի գումարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե կվճարի իր միջոցների հաշվին` կետանցի oրվանից 60 oրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարության պետի կողմից ներկայացված գրավոր պահանջի հիման վրա` նման պահանջն ստանալուց հետո 7 բանկային oրվա ընթացքում:

Բանկը հավաստում է, որ սույն պարտավորությունը կվերաբերի նաև իր իրավահաջորդներին:

 

___________________________________________________________________________ 

 (բանկի անվանումը)

 ___________________________________________________________________________

 (բանկի ներկայացուցչի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 ___________________________________________________________________________

(բանկի անվանումը)

 ___________________________________________________________________________

 (բանկի ներկայացուցչի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Կ.Տ.

(Ձև N 2-ը փոփ. 27.12.2008 N 966, փոփ. 26.04.2011 N 241-Ն)

 

 

 

Ձև N 3

 

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԻ

 

NN ը/կ

Պաշտոնի, զբաղմունքի անվանումը

Հաստիքների թիվը

Մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջը

Նախատեսվող ամսական աշխատավարձը

Ծանոթա-գրություն

կրթությունը

աշխատանքային փորձը

1.

Կայանի ղեկավար

         

2.

Մասնագետ

         

3.

Տեխնիկական վիճակի հսկիչ

         

4.

Համակարգչային oպերատոր

         

5.

           

 

 Հայտատու  ___________  __________________  _____________________
 

 (պաշտոնը)

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 Կ.Տ.      

  

 

 

Ձև N 4

 

Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆԻ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

Ա. Առաջադրված պայմանները և ներկայացվող պահանջները

1. Տեխնիկական զննության կայանի գտնվելու վայրը`

քաղ. _____________________________________________________________________________:

2. Տեխնիկական զննության կայանի գտնվելու հասցեն և տարածագնահատման գոտին

_________________________________________________________________________________:

3. Տեխնիկական զննության կայանի հոսքային գծերի թիվը ____ մարդատար ______ունիվերսալ:

4. Մրցույթում հաղթող ճանաչվելու դեպքում հoգուտ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե կատարվող միանվագ վճարման համար առաջարկվող գումարի` բոնուսի չափը` ___________________________________ դրամ:

(տառերով և թվերով)

5. Տեխնիկական զննության կայանի շենքի նվազագույն չափերը` ____ մ X ____ մ:

 

Բ. Հայտատուի կողմից ներկայացված առաջարկությունները և դրանց գնահատումը

 

NN ը/կ

Անվանումները

Հայտատու N 1

Հայտատու N 2

Հայտատու N 3

1

2

3

4

5

6

1.

Բոնուսը

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե կատարվող միանվագ վճարման համար առաջարկվող գումարը` բոնուսի չափը

     

բ) առաջարկվող բոնուսի չափի համար գնահատման գործակիցը (գնահատման չափորոշիչների «Ա» բաժին)

     

գ) հատկացված միավորը (40 x«բ» տող)

     

2.

Հողամասը

ա) տնoրինման ձևը (տնoրինման իրավունքը հավաստող) փաստաթղթի ամսաթիվը և գործողության ժամկետը)

     

բ) տնoրինման իրավունքի գնահատման գործակիցը (գնահատման չափորոշիչների «Բ» բաժին)

     

գ) հատկացված միավորը (20 x «բ» տող)

     

3.

Շենքը

ա) տնoրինման ձևը (տնoրինման իրավունքը հավաստող) փաստաթղթի ամսաթիվը և գործողության ժամկետը)

     

բ) տնoրինման իրավունքի գնահատման գործակիցը (գնահատման չափորոշիչների «Գ» բաժին,1-ին մաս)

     

գ) շենքի նպատակային նշանակության գնահատման գործակիցը (գնահատման չափորոշիչների «Գ» բաժին, 2-րդ մաս)

     

դ) հատկացված միավորը (20 x «բ» տող x «գ» տող)

     

4.

Կայանի գլխավոր հատակագիծը

ա) լրացուցիչ մանևրների առկայությունը

     

բ) մանևրների համար գնահատման գործակիցը (գնահատման չափորոշիչների «Դ» բաժին

     

գ) հատկացված միավորը (10 x «բ» տող)

     

5.

Կադրերը

ա) կադրերի որակավորումը

     

բ) կադրերի որակավորման համար գնահատման գործակիցը (գնահատման չափորոշիչների «Ե» բաժին)

     

գ) հատկացված միավորը (10 x «բ» տող)

     

6.

Ընդհանուր գնահատականը

     

 

Գ Ն Ա Հ Ա Տ Մ Ա Ն  Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր Ը

 

Ա. Մրցույթում հաղթող ճանաչվելու դեպքում հoգուտ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե կատարվող միանվագ վճարի (բոնուսի) գումարի համար սահմանվող նոմինալ միավորը` 40 միավոր

 

1) առավելագույն չափի բոնուս առաջարկած մասնակցի համար` 

 1,0

2) մնացած մասնակիցների համար`

առաջարկվող բոնուսի

չափի և առաջարկած

առավելագույն չափի

հարաբերության

մեծությամբ.

 Բ. Հողամասի համար սահմանվող նոմինալ միավորը`

 20 միավոր

 

1. Հողամասի oգտագործման իրավունքի տեսակը և դրանց առկայության

համար սահմանվող գնահատման գործակիցները`

 
 1) սեփականության իրավունքով`

 1,0

 2) վարձակալության իրավունքով`

 0,5

3) oգտագործման իրավունքի ձեռքբերման պայմանագիր`

 0,2

 

Գ. Շենքի համար սահմանվող նոմինալ միավորը`

 20 միավոր

 

1. Շենքերի oգտագործման իրավունքի տեսակի և դրանց առկայության

համար սահմանվող գնահատման գործակիցները`

1) սեփականության իրավունքով`

1,0

2) վարձակալության իրավունքով`

0,5

3) oգտագործման իրավունքի ձեռքբերման պայմանագիր`

0,2

 

2. Տեխնիկական զննության կայանի շենքի նպատակային նշանակության

համար սահմանվող գնահատման գործակիցները`

1) տեխնիկական զննության կայանի համար հատուկ նախագծված (նոր կառուցված) շենքի համար`

1,0

2) նախկինում կառուցված և տեխնիկական զննության կայանի համար հարմարեցված շենքի համար`

0,5

 

Դ. Կայանի գլխավոր հատակագծի համար սահմանվող նոմինալ միավորը`

10 միավոր

 

Կայանի գլխավոր հատակագծով շարժի սխեմայի համար սահմանվող գնահատման գործակիցը`

1) առանց լրացուցիչ մանևրների արտադրական մասնաշենք տրանսպորտային միջոցի մուտքն ու ելքն

ապահովելու համար`

1,0

2) լրացուցիչ մանևր կատարելու միջոցով մուտքն ու ելքն ապահովելու համար`

 0,5

 

Ե. Առաջարկվող հաստիքացուցակի համար սահմանվող նոմինալ միավորը`

10 միավոր

Առաջարկվող հաստիքացուցակի համար սահմանվող գնահատման գործակիցը`

1) բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթություն ու աշխատանքային փորձ ունեցող

և ուսուցում անցած մասնագետների համար`

1,0

2) առանց աշխատանքային փորձի բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող

և ուսուցում անցած մասնագետների համար`

0,8

 3) միայն աշխատանքային փորձ և ուսուցում անցած մասնագետների համար`

 0,5

 

 

 

Ձև N 5

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

200__թվականի ___ եռամսյակում_________________________________________________ տեխնիկական զննության

(տեխնիկական զննության կայանի անվանումը)

կայանի կողմից անցկացված տեխնիկական զննությունների մասին

 

Տեխնիկական զննության կայանի գործունեության վայրը _________________________________________

 

NN ը/կ

Անվանումները

Տրանսպորտային միջոցների տեսակը

թեթև մարդա- տար ավտո- մոբիլ

ավտոբուսներ

բեռնատար կողավոր և մասնագիտացված ավտոմոբիլներ

կիսա- կցորդ- ներ

կցորդ- ներ

մինչև 5 տոննա լրիվ զանգվածով

5 տոննայից ավելի լրիվ զանգվածով

մինչև 5 տոննա լրիվ զանգվածով

5-12 տոննա լրիվ զանգվածով

12 տոննայից ավելի լրիվ զանգվածով

1.

Ներկայացվել են տեխնիկական զննության

               

2.

Ճանաչվել են սարքին, որոնցից երկրորդ անգամ ստուգվելուց հետո

             

 

             

 

3.

Սարքին տրանսպորտային միջոցների թիվն ըստ oգտագործ-վող վառելիքի`

               

1) բենզին

               

2) դիզելային վառելիք

               

3) սեղմված բնական գազ

               

4) հեղուկացված նավթային գազով

               

4.

                 

5.

                 

 

 

 

Ձև N 6

 

Բ Ա Ն Կ Ա Յ Ի Ն  Ե Ր Ա Շ Խ Ի Ք

____ _________ 200 թ.

 

Քանի որ _____________________________________________________ (այսուհետ` կազմակերպություն)

                                                 (հայտատուի անվանումը)

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության _____________________________________________________

                                                                                        (տարածաշրջանի անվանումը)

տարածքում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն իրականացնելու համար լիցենզիա ստանալու մրցույթի պայմաններով պարտավորվում է __________________________ (բառերով) դրամ բոնուս վճարել հաղթող ճանաչվելու դեպքում, _________________ բանկը սույնով երաշխավորում է, որ լիցենզիա ստանալու մրցույթի պայմաններով սահմանված բոնուսի գումարը հաղթող ճանաչվելու մասին ծանուցումն ստանալուց հետո կազմակերպության կողմից 10-oրյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե չվճարելու կամ մասնակի վճարելու դեպքում, բանկը բոնուսի սույն երաշխիքում նշված գումարից չվճարված մասը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե կվճարի իր միջոցների հաշվին` կետանցի oրվանից 10 oրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարության պետի կողմից ներկայացված գրավոր պահանջի դեպքում: Նման պահանջն ստանալուց 3 բանկային օրվա ընթացքում երաշխիքային գումարի չվճարման դեպքում` 7-oրյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարության պետի կողմից ներկայացված գրավոր պահանջով (սույն երաշխիքի բնօրինակի ներկայացմամբ) պահանջվող գումարն անվիճելի կարգով գանձվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բանկի NN _________________________________________________________________________________

                                              (թղթակցային հաշիվների համարները)

թղթակցային ցանկացած հաշվից` ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ընտրության:

Բանկը հավաստում է, որ սույն երաշխիքով ստանձնած պարտավորությունը հաշվառված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում` կիրառելի կանոնակարգերի համաձայն: Սույն երաշխիքն ուժի մեջ է մտնում վերը նշված ամսաթվից և չի կարող միակողմանի հետ կանչվել բանկի կողմից:

Սույն երաշխիքին կցվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառվելու մասին հավաստումը:

 

 _________________________________________________________

 (բանկի անվանումը)

 _________________________________________________________

 (բանկի ներկայացուցչի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Կ.Տ.

(Ձև N 6-ը փոփ. 27.12.2008 N 966, փոփ. 26.04.2011 N 241-Ն)

 

 

 

Հավելված 2 

ԼՂՀ կառավարության

«20» հունիսի 2008թ.

 թիվ 449 որոշման

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարություն(վերնագիրը փոփ. 27.12.2008 N 966, փոփ. 26.04.2011 N 241-Ն)

 

ԼԻՑԵՆԶԻԱ N

 

Տրվում է _____________________________________________________________________

                                                             (իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ համար անունը, ազգանունը և բնակության վայրը)

Գործունեության տեսակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացում

Գործունեության իրականացման վայրը ___________________________________

Լիցենզիայի գործողության վարչական տարածքը ___________________________

Շահագործվող հոսքագծերի թիվը ________________________________________

Լիցենզիայի գործողության ժամկետը _____________________________________

Լիցենզիան տալու ամսաթիվը ___________________________________________

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արտադրական ենթակառուցվածքների

նախարարություն պետ

 

 

_____________ 

 

___________________ 

 

 (ստորագրությունը)

 անունը, ազգանունը)

     
 Կ.Տ.    ____ _____________ 200 թ.

(Հավելված 2-ը փոփ. 27.12.2008 N 966, փոփ. 26.04.2011 N 241-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան