ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության
աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և
աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. Հաստատել`
ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի.
բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն թիվ 2 հավելվածի.
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարին` աշխատակազմն ձևավորվելուց հետո երկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմի և չափի վերաբերյալ:
4. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002թ. հունիսի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության կանոնադրությունը և կենտրոնական աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 161 որոշումը:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«16» մարտի 2004թ.
թիվ 97 որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատաuխան:
5. Նախարարությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:
7. Նախարարության նպատակները և խնդիրներն են`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության ստեղծմանն օժանդակելը.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համակարգումը.
3) նոտարական գործունեության կազմակերպումը.
4) քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործառույթների իրականացումը.
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց` բացառությամբ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշվածներից, պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների պետական հաշվառման, ինչպես նաև սահմանված կարգով զանգվածային լրատվության միջոցների հաշվառման գործառույթների ապահովումը.
6) հասարակական միավորումների և օրենքով նախատեսված այլ կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման ապահովումը` օրենքով սահմանված դեպքերում և կարգով.
7) դատական ակտերի հարկադիր կատարման ապահովումը.
8) դատական փորձաքննությունների կատարման ապահովումը.
9) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի պահպանության, համալրման, հաշվառման և օգտագործման կազմակերպումն ու սկզբունքների, կանոնների, չափանիշների (նորմատիվների) և չափորոշիչների մշակումը.
10) սնանկության գործերով կառավարիչների որակավորման կազմակերպում.
11) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային կապերի իրավական ապահովման և միջպետական հարաբերություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերի իրավական պաշտպանության աշխատանքներին մաuնակցության ապահովումը.
12) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացման ապահովումը:
(7-րդ կետը խմբ. 22.12.2011 N 986-Ն)
2. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) օրենսդրության բնագավառում`
ա. օրենքով սահմանված կարգով նորմատիվ իրավական ակտերի պետական իրավական փորձաքննության անցկացում և պետական գրանցում.
բ. օրենքով սահմանված կարգով իրավական ակտերի պաշտոնական օրինակների հաշվառում, համակարգում և պահպանում.
գ. օրենքով սահմանված կարգով իրավական ակտերի պաշտոնական թարգմանության իրականացում.
դ. օրենքով սահմանված կարգով օրենսդրական, գերատեսչական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի իրականացում.
ե. օրենքով սահմանված կարգով օրենսդրական, գերատեսչական, դատական, տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական վերահրատարակման կազմակերպում.
զ. օրենքով սահմանված կարգով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերատեuչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» պարբերականների հրատարակման կազմակերպում.
2) նոտարիատի բնագավառում`
նոտարական կամ այլ գործողությունների կատարման նկատմամբ վերահuկողության իրականացում, նոտարական գործողությունների կատարման վերաբերյալ հրահանգների հաuտատում.
3) քաղաքացիական կացության ակտերի գրանցման բնագավառում`
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ uահմանված կարգով քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման իրականացում, պետական գրանցման գործողությունների կատարման վերաբերյալ հրահանգների հաստատում.
4) պետական ռեգիստրի գործունեության բնագավառում`
ա. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց` բացառությամբ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշվածներից, պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների պետական հաշվառման, ինչպես նաև սահմանված կարգով զանգվածային լրատվության միջոցների հաշվառման գործառույթների կատարման վերաբերյալ հրահանգների հաստատում.
բ. հասարակական միավորումների և օրենքով նախատեսված այլ կազմակերպությունների, ինչպեu նաև զանգվածային լրատվության միջոցների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացում` oրենքով սահմանված դեպքերում և կարգով.
5) դատական ակտերի հարկադիր կատարման բնագավառում`
դատական ակտերի հարկադիր կատարման ապահովում.
6) դատական փորձաքննությունների կատարման բնագավառում`
դատական փորձաքննությունների կատարման ապահովում.
7) արխիվային գործի բնագավառում`
ա. պետական քաղաքականության մշակում և իրականացում.
բ. արխիվային հավաքածուի կառավարում.
գ. արխիվային գործի և գործավարության կազմակերպման աշխատանքների համակարգում.
8) անվճարունակության գործերի բնագավառում`
ա. սնանկության գործերով կառավարիչների որակավորման կազմակերպում.
բ. անվճարունակ կազմակերպությունների գրանցամատյանի վարում.
9) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային կապերի իրավական ապահովման բնագավառում`
ա. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և այլ պետությունների միջև կնքված իրավական օգնության մաuին պայմանագրերի պահանջներին համապատաuխան` դատական հանձնարարությունների կատարմանը մաuնակցություն.
բ. oրենքով uահմանված կարգով միջազգային, միջպետական կամ միջկառավարական պայմանագրի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելը.
գ. oրենքով սահմանված կարգով` միջազգային պայմանագրի դրույթների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության միջև հակասության կամ դրա բացակայության մաuին կարծիք ներկայացնելը.
10) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացման բնագավառում`
ա. քաղաքացիների (այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց) և իրավաբանական անձանց գրավոր առաջարկությունների ու դիմումների` օրենքով սահմանված կարգով քննարկում, ինչպես նաև քաղաքացիների նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար միջոցների ձեռնարկում.
բ. օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատաuխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրում և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարում.
բ. 1) զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման և իրականացման ապահովում.
գ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում:
(8-րդ կետը խմբ. 22.12.2011 N 986-Ն, լրաց. 01.04.2014 N 181-Ն)
3. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Նախարարությունը կառավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարը (այսուհետ` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:
Նախարարն ունի տեղակալ (տեղակալներ), որին (որոնց) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:
Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
11. Նախարարը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:
12. Նախարարը`
1) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրատարակում է գերատեսչական իրավական ակտեր.
2) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
3) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատաuխան` առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.
4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական կամ այլ ծառայությունների պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
5.1) նախարարությունում հայեցողական և քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող և արդարադատության համակարգի զարգացման գործում ավանդ ունեցող անձանց շնորհում է նախարարության հուշամեդալներ, կրծքանշաններ, ինչպես նաև հաստատում է դրանք շնորհելու կարգը և ձևերը.
6) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականին (խորհրդականներին), օգնականին (օգնականներին) ու մամուլի քարտուղարին.
7) oրենքին և սույն կանոնադրությանը համապատաuխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.
8) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
9) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալի (տեղակալների), նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
10) լսում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
11) իրականացնում է վերահսկողություն նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.
12) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.
13) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.
14) օրենքով սահմանված կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դասային աստիճաններ (հատուկ կոչումներ).
15) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
16) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(12-րդ կետը լրաց. 01.04.2014 N 181-Ն)
13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալը (նախարարի տեղակալներից մեկը):
14. Նախարարի տեղակալը`
1) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.
2) նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով իր լիազորությունների սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ իրականացվող աշխատանքները` տալով ցուցումներ և հանձնարարականներ.
3) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
4) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումներ.
5) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունների և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
6) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
7) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
8) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մաuին.
9) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
10) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերաբերող հարցերի վերաբերյալ.
11) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
15. Նախարարը կարող է ունենալ խորհրդական (խորհրդականներ), օգնական (օգնականներ) և մամուլի քարտուղար:
16. Նախարարի խորհրդականը`
1) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմում է իր աշխատանքային ծրագրերը.
2) պարբերաբար նախարարին է ներկայացնում զեկույցներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների մասին և առաջարկություններ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.
3) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.
4) նախարարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում` իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.
5) նախարարի որոշմամբ կարող է ղեկավարել նախարարին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.
6) նախարարի հանձնարարությամբ հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում իրեն հանձնարարված հարցերի քննարկումներ.
7) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
17. Նախարարի օգնականը կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում նախարարին:
Նախարարի օգնականը`
1) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմակերպում է նախարարի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում նախարարին.
2) կազմակերպում է նախարարի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.
3) համագործակցելով նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ` նախարարի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.
4) նախապատրաստում և նախարարին է ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.
5) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
18. Նախարարի մամուլի քարտուղարը`
1) նախարարի պաշտոնական տեսակետները ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.
2) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.
3) իր գործունեության ծրագրման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ու վերլուծություններ է ներկայացնում նախարարին և նախարարի հետ համաձայնեցնելուց հետո հետևում դրանց իրականացմանը.
4) կազմակերպում է նախարարի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ.
5) նախարարի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.
6) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
19. Նախարարի սահմանած գործառույթները և հանձնարարականները կատարելիս` նախարարի խորհրդականը (խորհրդականները), նախարարի օգնականը (օգնականները) և նախարարի մամուլի քարտուղարը համագործակցում են միմյանց, նախարարության աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալի և նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ:
(19-րդ կետը լրաց. 21.09.2017 N 675-Ն)
4. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
20. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարությանը օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:
21. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
22. Նախարարության աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մաuին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
23. Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
24. Նախարարության աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
25. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
26. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
(26-րդ կետը լրաց. 01.04.2014 N 181-Ն)
27. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
28. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
29. Նախարարության աշխատակազմի անվանումն է` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
30. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Փետրվարի 20:
5. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
31. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և նախարարության աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
32. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:
33. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:
6. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
34. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ) և առանձնացված ստորաբաժանումները (ծառայություններ, գործակալություններ):
(34-րդ կետը խմբ. 22.12.2011 N 986-Ն)
35. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարը:
36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ:
37. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իuկ առանձին դեպքերում` նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայություններ մատուցող, վերահսկողական գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:
38. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:
39. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
40. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
7. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
41. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն ու նախարարը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
42. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը`
1) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.
2) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրա մեջ կատարվող փոփոխությունները.
3) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
4) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.
5) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:
43. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով, uույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ու նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
44. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
45. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակաuող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:
46. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նրան, նախարարի հրամանով, փոխարինում է նրա տեղակալը:
(46-րդ կետը խմբ. 21.09.2017 N 675-Ն)
47. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`
1) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` վերը նշված գործողություններն իրականացնելու համար.
2) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) իր իրավասության սահմաններում տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
5) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին և տեխնիկական սպասարկումն ապահովող աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
6) oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.
7) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
8) նախարարին է ներկայացնում առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
9) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցներից ծախսերի կատարումը.
10) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
11) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից` սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
12) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները.
13) ապահովում է համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության այլ մարմինների աշխատակազմերի հետ.
14) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
15) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
8. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
48. Նախարարության աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
49. Նախարարության աշխատակազմի գլխավոր հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
50. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
9. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
51. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
(Հավելված 1-ը լրաց., խմբ., փոփ. 20.12.2005 N 563, խմբ. 23.12.2008 N 929, 22.12.2011 N 986-Ն, լրաց. 01.04.2014 N 181-Ն, լրաց., խմբ. 21.09.2017 N 675-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«16» մարտի 2004թ.
թիվ 97 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Բաժիններ
1) Իրավական ակտերի փորձաքննության և օրենսդրության կատարելագործման բաժին
2) Իրավական ակտերի պաշտոնական հրատարակման բաժին
3) Իրավական տեղեկատվական համակարգի բաժին
4) Ֆինանսատնտեսական բաժին
5) Ընդհանուր բաժին
II. Առանձնացված ստորաբաժանումներ
1) Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն
2) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալություն
3) Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
(Հավելված 2-ը խմբ. 20.12.2005 N 563, 23.12.2008 N 929, 22.12.2011 N 986-Ն, 01.04.2014 N 181-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |